Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 4.2011

Վեստիբուլյար ապարատի վիճակը քրոնիկական սեկրետոր միջին օտիտի տարբեր շրջաններում

Միջին ականջի քրոնիկ հիվանդությունների շարքին է պատկանում քրոնիկական սեկրետոր միջին օտիտր, որր հայտնի է նաև գրականության մեջ որպես «էքսուդատիվ օտիտ», «մուկոզ օտիտ», «glue ear»: Հիվանդությանը բնորոշ է հետևյալը՝ մածուցիկ արտադրության կուտակում միջին ականջում, դանդաղ զարգացող ծանրալսություն և հիմնականում բացակայում է թմբկաթաղանթի պատռվածքր: Հիվանդության ընթացքր երկարատև է: Հիվանդության պաթոգենետիկ օղակի մեջ մեծ դեր է խաղում եվստախյան խողովակի տարբեր դիսֆունկցիաները: Ըստ գրականության տվյալների, այս հիվանդների շուրջ 70%-ի մոտ առկա է քթի և նրա հարակից խոռոչների հիվանդություններ[1]: Քրոնիկական սեկրետոր միջին օտիտն ավելի բնորոշ է մանկական հասակում, սակայն մեծահասակների մոտ նույնպես հանդիպում է: Երեխաների շուրջ 86%-ի մոտ պրոցեսը երկկողմանի է և հենց այս %-ի մոտ առկա է ադենոիդ հյուսվածքի գերաճ: Մեծահասակների շուրջ 70%-ի մոտ պրոցեսը միակողմանի է, կարող է պատճառ լինել քիթըմպանի ուռուցքը և այլ հիվանդություններ, որոնք կբերեն քթային դժվարաշնչության: Վերը նշված տվյալները լիովին համապատասխանում են մեր տվյալներին [2]:

 

Հայտնի է, որ քրոնիկական սեկրետոր միջին օտիտի ախտանիշներից մեկը հանդիսանում է լսողության ֆունկցիայի իջեցումը, որը բավականին խորը ձևով հետազոտվել է օտարերկրյա և հայրենական հեղինակների կողմից: Լսողության իջեցումը հիվանդության րնթացքում կրում է աստիճանական բնույթ և նրա առանձնահատկությունն է ֆլուկտուացիան, այսինքն, կապված, թե ինչքան էքսուդատ է կուտակված լաբիրինթային լուսամուտների շրջանում և, եվստախյան խողովակի վիճակից ելնելով, այն տատանվում է: Հիվանդության նախնական շրջաններում ծանրալսությունը կրում է կոնդուկտիվ բնույթ, սակայն հետագայում այն դառնում է խառը՝ կապված նեյրոսենսոր կոմպոնենտի ավելացման հետ: Նեյրոսենսոր ծանրալսությունր քրոնիկական սեկրետոր միջին օտիտի ժամանակ պայմանավորված է հետևյալով`

 

  1. տոքսիկ նյութերի անցումով երկրորդային մեմբրանի միջով դեպի ներքին ականջ,
  2. խխունջի հիպօքսիայով,
  3. խխունջի միկրոցիրկուլյացիայի երկրորդային խանգարումներով:

 

Սակայն մինչև օրս չեն բացահայտվել քրոնիկական սեկրետոր միջին օտիտի ժամանակ վեստիբուլյար ֆունկցիայի խանգարման մեխանիզմները` հատկապես քրոնիկական սեկրետոր միջին օտիտի տարբեր շրջաններում, ելնելով ռետրակցիոն գրպանների առաջացման աստիճանից և լոկալիզացիայից: Այս տեսանկյունից ելնելով, բավականին դեմոնստրատիվ է աշխատանքը [3]: Աշխատանքում ընդգրկված են երեք երեխաներ` մինչև մեկ տարեկան հասակի, որոնց մոտ առկա է կրկնվող փսխումներ և քաշի անկում: Այս երեխաների մոտ ժխտվել են բոլոր այն մանկական հիվանդությունները, որոնք կարող էին առաջացնել կրկնվող փսխումներ և միայն ՔԿԱ բժիշկի զննումն ախտորոշել է քրոնիկական սեկրետոր միջին օտիտ և անամնեստիկ 3-4 ամիս առաջ տարած սուր միջին օտիտի էպիզոդ, որի կապակցությամբ երեխաները ստացել են համապատասխան կոնսերվատիվ բուժում: Միրինգոտոմիայից և շունտավորումից հետո միայն այս երեխաների մոտ դադարել են փսխումները և նրանք սկսել են ավելացնել իրենց քաշը: Այսպիսով, կրկնվող փսխումները երեխաների մոտ կարող են լինել ո՛չ միայն ինֆեկցիոն հիվանդությունների, էնդոկրինոպաթիաների, նեյրոմետաբոլիկ, գաստրոէնտերոլոգիական խանգարումների ժամանակ, այլ նաև քրոնիկական սեկրետոր միջին օտիտի տարբեր շրջանների ժամանակ, որպես վեստիբուլյար դիսֆունկցիայի արտահայտման ձև:

 

Այս աշխատանքր և նաև այլ հեղինակների աշխատանքներ ցույց են տալիս, որ քրոնիկական սեկրետոր միջին օտիտի ժամանակ վեստիբուլյար ֆունկցիայի խանգարումներն ակտուալ են և ունեն կարևոր գիտապրակտիկ նշանակություն: Ելնելով վերր նշվածից, մեր աշխատանքի նպատակն է վաղաժամ հայտնաբերել վեստիբուլյար ֆունկցիայի խանգարումներր քրոնիկական սեկրետոր միջին օտիտի ժամանակ: Նպատակի իրագործման համար, ելնելով հիվանդի տարիքից, իրականացվում են վեստիբուլյար ապարատի մի շարք թեստեր` քրոնիկական սեկրետոր միջին օտիտն ախտորոշելուց հետո: Նույն թեստերը կրկնվում են բուժումից մեկ ամիս հետո: Տվյալներր համեմատվում են առողջ կոնտրոլ տարիքային խմբի հետ: Վեստիբուլյար ապարատի թեստերովն ինչպիսիք են` էլեկտրոնիստագմոգրաֆիան (սպոնտան և պոզիցիոն նիստագմի որոշում), կալորիկ թեստեր, ռոտացիոն թեստեր, հետազոտվում են այն հասակային խմբերը, որոնք կարող են ակտիվորեն մասնակցել հետազոտմանը: Ավելի վաղ մանկական տարիքի երեխաներր հետազոտվում են հատւկ մշակված հարցաշարային հարցումով, որը տրվում է ծնողներին, ինչպես նաև Բրուինինսկ-Օսերետցկու թեստը, որր պրակտիկորեն բավականին հեշտ իրագործելի է և տալիս է գաղափար երեխայի դինամիկ հավասարակշռության մասին: Թեստր բաղկացած է ութ ենթաթեստերից, որոնց միջոցով որոշվում է մոտոր ճշգրտությունր, մոտոր ինտեգրացիան, մանուալ ճարպկությունը բիլատերալ կոորդինացիան, բալանսը, վազքի արագությունդ վերին վերջույթների կոորդինացիան, ուժգնությունը: Թեստերն իրագործվում են երեխաների համար խաղային տարբերակներով և տալիս են գաղափար դինամիկ հավասարակշռության մասին:

 

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ քրոնիկական սեկրետոր միջին օտիտ ունեցող երեխաների մոտ առկա են վեստիբուլյար տարբեր խանգարումներ, որոնք հիմնականում գտնվում են թաքնված վիճակում և որոնց բացահայտման համար կարևոր նշանակություն ունեն Բրուինինսկ-Օսերետցկի թեստը, մեր կողմից մշակված հարցաթերթային հարցումը, ինչպես նաև դասական վեստիբուլյար թեստերի օգտագործումը, եթե երեխան գտնվում է հետազոտման համար համապատասխան տարիքում:

 

Գրականության ցանկ

 

  1. Д.И.Тарасов, О.К.Федорова, В.П.Быкова. Заболевания среднего уха. Руководство для врачей. Москва, медицина, 1988, стр.131-145.
  2. Г.А.Миракян. Ретракционные карманы барабанной перепонки при хронических секреторных средних отитах. 2009. ժամանակակից օտոռինոլարինգոլոգիայի
  3. արդիական խնդիրները գիտաժողովի նյութեր. էջ. 77-79.
  4. E.Granot MD, J.Matoth MD, R.Feinmesser MD. Chronic Middle Ear Effusion. A Possible Cause of Protracted Vomiting and failure to Thrive in infancy. vol. 29,12, Clinical Pediatrics
 

Հեղինակ. Ա.Ռ.Ասլանյան, Ա.Գ.Հարությունյան, Գ.Ա.Միրաքյան Մ. Հերացու անվան ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ամբիոն
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 4.2011
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առողջապահական համակարգի պատրաստվածութցունը, արտակարգ իրավիճակի գնահատումր և զեկուցցների հաղորգումը արտակարգ իրավիճակների ժամանակ

ԱՀկ-ի «Հանրային առողջապահություն և արտակարգ իրավիճակների կառավարում» ծրագրի ներքո ուսումնասիրվել է առողջապահության համակարգի պատրաստվածությունր ԱԻ-ն...

Միջին ականջի եվ քթի զուգակցված հիվանդությունների դեպքում համակցված վիրահատությունների հիմնավորումը

Ներածություն

Վերին շնչուղիների և միջին ականջի հիվանդությունների բուժումը հանդիսանում է ժամանակակից օտոլարինգոլոգիայի կարևոր խնդիրներից մեկր...

Հետվիրահատական քրոնիկական ցավացին համախտանիշ. Արդյո՞ք ամեն ինչ պարզ է

Հետվիրահատական լիարժեք ցավազրկումր հանդիսանում է վիրաբուժության գրեթե բոլոր ճյուղերի կարևոր խնդիրներից մեկր և մինչ օրս չի կորցրել իր արդիականությունր [2,4,14,23, 26]: A.M.Oвeнкнн -ի և այլոց [8] համոզմամբ վաղ հետվիրահատական շրջանում բժշկի համար առաջնահերթ հիմնախնդիրներ են հեմոդինամիկայի կայունացումր...

Առողջապահական համակարգի վնասի գնահատումր արտակարգ իրավիճակների ժամանակ

ԱՀկ ուղեցույցների ներքո ուսումնասիրվել է առողջապահական համակարգի վնասի գնահատման մեթոդներր: Վնասի գնահատումը և կարիքների վերլուծությունը (ՎԳԿՎ) պրոցես է, որն իրականացվում է ԱԻ ժամանակ մի շարք մասնագետներից բաղկացած թիմի միջոցով...

Խրոնիկական թարախային դակրիոցիատիտի էպիդեմիոլոգիան Հայաստանում

Թեմայի արդիականությունը: Խրոնիկական թարախային դակրիոցիստիտր հանդիսանում է արցունքապարկի խրոնիկական բորբոքումր: Այս պա-թոլոգիան մեծ տարածում ունեցող հիվանդություն է և արտահայտվում է բնակչության բոլոր տարիքային խմբերում...

Մանկական տարիքի դակրիոցիատոռինոստոմիան. Կոմբինացված բիկանալիկօւլյար սիլիկոնային ինտուբացիացով

Ռեմայի արդիականությունը: Մանկական տարիքի խրոնիկական դակրիոցիստիտր իրենից ներկայացնում է առավել հաճախ հանդիպող պաթոլոգիա և հանդիսանում է նորածինների արցունքահոսության հիմնական պատճառր...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ