Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 4.2011
Խրոնիկական թարախային դակրիոցիատիտի էպիդեմիոլոգիան Հայաստանում
Թեմայի արդիականությունը: Խրոնիկական թարախային դակրիոցիստիտր հանդիսանում է արցունքապարկի խրոնիկական բորբոքումր: Այս պա-թոլոգիան մեծ տարածում ունեցող հիվանդություն է և արտահայտվում է բնակչության բոլոր տարիքային խմբերում: Թարախային դակրիոցիստիտր հանդիսանում է արցունքահոսության հիմնական պատճառներից մեկը: Թարախային դակրիոցիստիտի առաջացման պատճառր ներկայումս խորր հետազոտված է, և կան բազմաթիվ տպագրություններ, որոնք բացահայտում են դակրիոցիստիտի էթիոլոգիան և պաթոգենեզդ Արդեն իսկ ապացուսված է, որ խրոնիկական թարախային դակրիոցիստիտի առաջացման պատճառր հանդիսանում է արցունքաքթային խողովակի նեղացումր և բլոկադան: Ինչպես հայտնի է, լորձաթաղանթային արցունքաքթային խողովակր անցնում է ոսկրային խողովակի միջով և բացվում է քթի դրսային պատի վրա, ստորին քթայ ին անցուղում, ստորին խեցու տակ: Հասների փականր խողովակի բացվածքի շրջանում կանխում է քթի խոռոչից լորձի և ինֆեկցիայի ռետրոգրադ հոսքր դեպի արցունքապարկ: Այսպիսով, նորմայում արցունքներր, լվանալով աչքի մակերեսր, արցունքաքթային խողովակի միջոցով հեռանում են դեպի քթի խոռոչ [1-3]:
Տարբեր պաթոլոգիական վիճակների պատճառով զարգանում է արցունքաքթային խողովակի բլոկադա, որր բերում է արցունքապարկում արցունքային կանգի զարգացմանդ Հետազոտություններր պարզել են, որ արցունքաքթային խողովակի բլոկադան հիմնականում լինում է բնածին, առաջնային ձեռքբերովի, նաև երկրորդային` տրավմայի կամ ուռուցքների հետևանքով [2-4]: Ապացուցված է, որ բնածին դակրիոցիստիտի պատճառր հանդիսանում է արցունքաքթային խողովակի բլոկադան լորձաթաղանթային մեմբրանայի միջոցով, կամ արցունքաքթային խողովակի բնածին նեղացումր և օրգանական բլոկադան: Մեծահասակների մոտ արցունքաքթային խողովակի առաջնային ձեռքբերովի բլոկադան զարգանում է արցունքաքթային խողովակի կպումների հետևանքով: Ապացուցված է, որ այս կպումներր պայմանավորված են քթի խոռոչի խրոնիկական բորբոքումով, միջնապատի ծռությամբ, կամ քթի խեցիների հիպերտրոֆիայով: Ծերունական տարիքում արցունքաքթային խողովակի բլոկադան պայմանավորված է արցունքաքթային խողովակի տարիքային նեղացման հետ [4,5]: Արցունքաքթային խողովակի երկրորդային ձեռքբերովի բլոկադայի պատճառր հիմնականում հանդիսանում է քթի տրավման, վիրահատաություններր քթի և հարքթային ծոցերի շրջանում, ինչպես նաև ուռուցքներդ Երկրորդային արցունքաքթային խողովակի բլոկադայի հետևանքով դակրիոցիստիտ կարող է զարգանալ նաև որոշ սիստեմային հիվանդությունների հետևանքով, օրինակ սարկորդոզի և ^^շոշր-ի հի-վանդության ժամանակ [3,4,5]:
Այսպիսով, խրոնիկական դակրիոցիստիտր հանդսիանում է բազմաէթիոլոգիական հիվանդություն և կարող է զարգանալ բոլոր տարիքային խմբերում: Դակրիոցիստիտի հետևանքով արցունքահոսություն և թարախահոսություն կարող է առաջանալ և նորածինների մոտ, միջին և ծերունական տարիքում: Հայաստանում խրոնիկական դակրիոցիստիտր հանդիսանում է բավականին հաճախ հանդիպող պաթոլոգիա: Ոստ Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնի տվյալների, սկսած 2005 թ-ից, օրբիտայի, կոպերի և արցունքատար ուղիների ախտահարումների մեջ խրոնիկ դակրիոցիստիտի հաճախականությունը կազմել է 30%: Միևնույն ժամանակ, արցունքահոսության կապակցությամբ բուժում ստացած հիվանդ-ների 61%-ը տառապել է խրոնիկ դակրիոցիստիտով: Հաշվի առնելով այս հանգամանքդ խիստ արդիական է դառնում հետազոտել խրոնիկական դակրիոցիստիտի էպիդեմիոլոգիան Հայաստանում:
Թեմայի նպատակը:
Մեր աշխատանքի նպատակն է հետազոտել խրո-նիկ դակրիոցիստիտի տարածվածությունր Հայաստանում: Կան բազմաթիվ տպագրություններ, որոնք բացահայտում են խրոնիկական դակրիոցիստիտի տարածվածությունր տարբեր երկրներում: Սակայն, րստ մեր հետազոտությունների, չնայած խրոնիկական դակրիոցիստիտր Հայաստանում ունի մեծ տա-րածվածություն, դեռևս բացակայում են տպագրված այնպիսի աշխատանքներ, որոնք վեր են լուծում խրոնիկական դակրիոցիստիտի տարածվածությունր Հա-յաստանում, ինչպես նաև սեռային և էթիոլոգիական առանձնահակտություններր: Ըստ Badhu B., Dulal S.-ի տվյալների 662 խրոնիկական դակրիոցիստիտով տառապող հիվանդներից 67,6%-ր եղել է կին, իսկ 33,4%- տղամարդ: Հիվանդներից 87%-ր եղել է երկրի դաշտային շրջաններից, իսկ 13%-ը բարձր լեռնային գոտի ներից: Հիվանդների միջին տարիքր կազմել է 27,5 տ.: Այսպիսով հեղինակներր եկել են եզրակացության, որ խրոնիկական դակրիոցիստիտր Նեպալում առավել տարածված է ցածրադիր շրջաններում, բնորոշ է կանանց, և արտահայտվում է ավելի հաճախ երիտասարդ տարիքում: Ըստ մեկ այլ հրատարակության տվյալների, որր իրակացվել է Սիդնեյի Աչքի կլինիկայում 2005 թվականին, 297 խրոնիկ դակրիոցիստիտով տառապող հիվանդներից 72%-ը եղել է կին, 28%-ը` տղամարդ: Հիվանդերի միջին տարիքր կազմել է 67տ.:
Նյութը և մեթոդները: Խրոնիկական դակրիոցիստիտի էպիդեմիոլոգիան Հայաստանում հետազոտելու նպատակով մենք վեր ենք լուծել 2005-2010թ.թ-ի րնթացքում Ս.Վ.Մալայանի անվան ԱԿ-ում խրոնիկական
![]() |
![]() |
Գծապատկեր 1 | Գծապատկեր 2 |
դակրիոցիստիտի կապակցությամբ բուժում ստացած 65 հիվանդների քարտային տվյալները: Հիվանդները դասակարգվել են ըստ տարիքի, սեռի, բնակության վայրի, հիվանդության էթիոլագիայի և հիվանդության ախտահարման կողմի: Հաշվի է առնվել նաև տրավմայ ի առկայ ությունը կամ քթի շրջանում վիրահատական միջամտության անամնեզը խրոնիկ դակրիոցիստիտ հիվանդություն ախտորոշումից առաջ:
Արդյունքները: Հետազոտության են ենթարկվել խրոնիկական դակիոցիստիտ ախտորոշումով 65 հիվանդի քարտային տվյալները, որոնք բուժում են ստացել Ս. Վ. Մալայանի անվան ԱԿ-ում 2005-2010թ.թ.-ի ընթացքում: Խրոնիկական դակրիոցիստիտ ախտորոշված 65 հիվանդներից 55-ը եղել են կին, որոնք կազ-մել են հիվանդների 84,6%-ը: Տղամարդիկ կազմել են 16,4%, և եղել են 10 հիվանդ: Հիվանդների միջին տարիքը կազմել է 37,7 տարեկան: Մինչև 17 տարեկան խրոնիկ դակրիոցիստիտ ախտորոշումով հիվանդների քանակը կազմել է 15-ը: Աջ կողմի ախտահարումով խրոնիկական դակրիոցիստիտով հիվանդների քանակը եղել է 43, իսկ ձախ կողմի ախտահարումով հիվանդները 22-ն են եղել:
Ըստ արցունքաքթային խողովակի բլոկադայի էթիոլոգիայի, առաջնային ձեռքբերովի դակրիոցիս-տիտով տառապել են 52,3%-ը, 15 հիվանդ տառապել է բնածին դակրիոցիստիտով, որոնք կազմել են 23%-ը:
Հետտրավմատիկ դակրիոցիստիտի տոկոսը կազմել է 20%: Այդ հիվանդներից երկուսը նախկինում տարել են ռինոպլաստիկա: Վիրահատված ռեցիդիվող դակրիոցիստիտով տառապել են հիվանդների 4,6%- ը (գծապատկեր 1):Հիվանդների տվյալերը դասակարգվել են նաև ըստ բնակության վայրի: Դասակարգումը կատարվել է երկու հիմնական գոտիների մեջ` բարձրալեռնային և ցածրադիր: Ըստ մեր ստացած տվյալների, խրոնիկ դակրիոցսիտիտով տառապող 43 հիվանդները, որոնք կազմել են 66,2%-ը, եղել են Հայաստանի ցածրադիր տաք մարզերից, իսկ 22 հիվանդը, որոնք կազմել են 33,8%-ը եղել են Հայ աս- տանի բարձրալեռնային մարզերից (գծապատկեր 2):
Ամփոփում: Այսպիսով, ըստ մեր ստացված տվյալների, Հայաստանում խրոնիկական դակրիո- ցիստիտը տարածված է հատկապես ցածրադիր տաք շրջան ներում: Այն բնորոշ է կականց, և արտահայտվում է հատկապես երիտասարդ տարիքում: Հայաստանում հատկապես տարածված է առաջնային ձեռքբերովի դակրիոցիստիտը: Մեր հետազոտած հիվանդների խմբում աջ կողմը ախտահարվել է առավել հաճախ: Հայաստանում խրոնիկական դակրիոցսիտիտի էպիդեմիոլոգիան առավել հստակ պատկերացնելու համար անհրածեշտ է հետագայում հետազոտության մեջ ընդգրկել առավել մեծ թվով հիվանդների տվյալներ, ստացած արդյ ունքները առավել հավաստի ընդունելու նպատակով:
Գրականութցան ցանկ
- Calhoun K.H. Surgical anatomy of the lateral nasal wall.1990.
- Doane M.G. Blinking and the mechanics of the lacrimal drainage system. 1981.
- Maurice D.M. The dynamic drainage of tears. 1973.
- Bartley G.B. Acquired lacrimal drainage obstruction.
- Linberg J. V. Primary acquired nasolacrimal duct obstruction. 1986.
- Sharma V. Evaluation of the cosmetic signi} cance of external DCR scars., 2005.
- Badhu B., Dulal S. Epidemiology of chronic dacryocystitis and success rate of external dacryocystitis in Nepal, 2005.

Կարդացեք նաև
ԱՀկ-ի «Հանրային առողջապահություն և արտակարգ իրավիճակների կառավարում» ծրագրի ներքո ուսումնասիրվել է առողջապահության համակարգի պատրաստվածությունր ԱԻ-ն...

Ներածություն
Վերին շնչուղիների և միջին ականջի հիվանդությունների բուժումը հանդիսանում է ժամանակակից օտոլարինգոլոգիայի կարևոր խնդիրներից մեկր...

Հետվիրահատական լիարժեք ցավազրկումր հանդիսանում է վիրաբուժության գրեթե բոլոր ճյուղերի կարևոր խնդիրներից մեկր և մինչ օրս չի կորցրել իր արդիականությունր [2,4,14,23, 26]: A.M.Oвeнкнн -ի և այլոց [8] համոզմամբ վաղ հետվիրահատական շրջանում բժշկի համար առաջնահերթ հիմնախնդիրներ են հեմոդինամիկայի կայունացումր...

ԱՀկ ուղեցույցների ներքո ուսումնասիրվել է առողջապահական համակարգի վնասի գնահատման մեթոդներր: Վնասի գնահատումը և կարիքների վերլուծությունը (ՎԳԿՎ) պրոցես է, որն իրականացվում է ԱԻ ժամանակ մի շարք մասնագետներից բաղկացած թիմի միջոցով...

Միջին ականջի քրոնիկ հիվանդությունների շարքին է պատկանում քրոնիկական սեկրետոր միջին օտիտր, որր հայտնի է նաև գրականության մեջ որպես «էքսուդատիվ օտիտ», «մուկոզ օտիտ», «glue ear»...

Ռեմայի արդիականությունը: Մանկական տարիքի խրոնիկական դակրիոցիստիտր իրենից ներկայացնում է առավել հաճախ հանդիպող պաթոլոգիա և հանդիսանում է նորածինների արցունքահոսության հիմնական պատճառր...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն