Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2011
Սուր ռեսպիրատոր դիսթրես համախտանիշը թորակոաբդոսինալ համակցված վնասվածքների ժամանակ
Համակցված վնասվածքներով պայմանավորված տրավմատիկ հիվանդության II շրջանր բնութագրվում է հետշոկային ե հետօպերացիոն փոփոխություններով: Այդ շրջանի տեողությունր 4-6 օր է: Կլինիկական րնթացքր բավականաչափ խայտաբղետ է, ծանրության աստիճանր հիմնականում կախված է գերակշռող վնասվածքից:
Այն առավել հաճախ դրսեորվում է այնպիսի համախտանիշներով, ինչպիսիք են՝ սուր սիրտ- անոթային անբավարարությունր, սուր ռեսպիրատոր դիսթրես համախտանիշր, տարածուն ներանոթային մակարդման համախտանիշր, էնդոտոքսիկոզր [1]: Այս համախտանիշներր և դրանց հետ կապված բարդություններր անմիջականորեն սպառնում են տուժածի կյանքին: Աուր ռեսպիրատոր դիսթրես համախտանիշր առավել ծանր է րնթանում կրծքավանդակի ե որովայնի համակցված վնասվածքների ժամանակ, քանի որ նշված անատոմիական շրջաններից յուրաքանչյուրի վնասումր զգալիորեն նպաստում է սուր ռեսպիրատոր դիսթրեսի զարգացմանր [2]: Այսպես կրծքավանդակի վնասվածքր ուղեկցվում է ոչ միայն երկու կարեորագույն համակարգերի ֆունկցիաների շնչառության ե արյան շրջանառության, այլ նաև թոքերի բազմաթիվ ոչ շնչառական ֆունկցիաների խանգարմամբ (ֆիլտրացիոն, ֆիբրինոլիտիկ, անտիկոագուլյացիոն, դետոքսիկացիոն ե այլն), որոնք հետագայում պայմանավորում են նյութափոխանակության ե տարբեր օրգան-համակարգերի գործունեության խանգարումներր [3]: Թոքային պարենքիմայի վնասումը ըստ իր ծագման կարող է լինել.
-
Առաջնային, պայմանավորված ռեսպիրատոր ապարատի անմիջական վնասմամբ և զուգակցված կրծքավանդակի օրգանների տարբեր բնույթի փակ ե բաց վնասվածքների հետ:
-
Երկրորդային, որր դրսեորվում է թոքային պարենքիմայի սուր վնասման համախտանիշի ձեով (ԹՍՎՀ) ե նրա առավել ծանր տեսակով սուր ռեսպիրատոր դիսթրես համախտանիշով (ԱՌԴՀ): Վերջինիս զարգացման պատճառներն են շնչառական մկանների թուլությունր ցիրկուլյատոր հիպօքսեմիայի հետեանքով, շնչառության ցավային «արգելակր», թոքերի մազանոթների էմբոլիզացիան ներանոթային կոագուլյացիայի հետեանքով, թոքերի ինտերստիցիալ այտուցր մազանոթների թափանցելիության բարձրացման հետեանքով, սուրֆակտանտի սինթեզի նվազումր ե արագ քայքայումր, միկրոատելեկտազների առաջացումով [4]:
Մյուս կողմից, որովայնի վնասվածքների ժամանակ ստոծանու խանգարված էքսկուրսիան,արյան շրջանառության սուր խանգարումր, հեմիկ հիպօքսեմիան, որովայնի խոռոչում տարբեր բորբոքային պրոցեսների առկայությունր (պերիտոնիտ, պանկրեատիտ ե այլն), աբդոմինալ սեպսիսի գարգացումր, ստամոքսային պարու-նակության ասպիրացիան, տրանսֆուգիոն թերապիայի կիրառումր և այլ գործոններ ոչ հագվադեպ բարդանում են սուր ռեսպիրատոր դիսթրես համախտանիշով [4]: Շնչառական անբավարարության պաթոգենեգր ԱՌԴՀ-ի ժամանակ գարգանում է հետեյալ սխեմայով. թոքերի երկրորդային ինտերտիցիալ այտուց - հիպօքսիա - ճնշման բարձրացում թոքային գարկերակում - արտաանոթային հեղուկի քանակի ավելացում ե թոքային կոմպլայնսի իջեցում - բրոնխային անցանելիության ե թոքային պերֆուգիայի երկրորդային խանգարում - շնչառական ուղիներում աէրոդինամիկ դիմադրության և թոքային զարկերակում ճնշման բարձրացում - հիպօքսիա «արատավոր շրջան» [5]:
Ուսումնասիրել ենք «էրեբունի»ԲԿ-ում 2003-2009 թթ կրծքավանդակի ե որովայնի համակցված վնասվածքներով 123 հիվանդներ: Նրանցից 112-ը (91%) եղել են արական սեռի, իսկ 11-ը (9%) իգական սեռի: Հիվանդների տարիքր տատանվել է 16-ից մինչե 76 տարեկան, միջին տարիքր կագմել է 42 ± 5.4 տ.:
Վասվածքը առաջացնող գործոններ են հանդիսացել ճանապարհատրանսպորտային պատահար 66, անկում բարձրությունից 26, հարված սուր և բութ գործիքներով 26, հրագենային վնասվածք 5:
Համակցված վնասվածքների ծանրության աստիճանի գնահատումր կատարվել է ISS համակարգով: Այն տատանվել է 16 - ից մինչե 76, միջինր կագմել է 42,12±5,8:
Ֆիգիոլոգիական վիճակի ծանրության աստիճանը գնահատվել է APACHE II համակարգով: Այն տատանվել է 12-ից մինչե 34, միջինր կագմել է 18,6±6,0:
123 հիվանդներից 42-ի մոտ (34.1%) գարգացել են տարբեր տեսակների թոքային բարդություններ, որոնցից 7 հիվանդների մոտ (5,7%) գարգացել է սուր ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ: Այս հիվանդներից 4-ի մոտ վնասվածքի գործոն է հանդիսացել ՃՏՊ-ն, 2-ի մոտ հարվածր բութ գործիքով ե 1 հիվանդի մոտ անկումր բարձրությունից: Այս հիվանդների ծանրության աստիճանի գնահատմամբ միջին ISS-ը կագմել է 56,7±6,7, միջին APACHE II-ը 22,7±7,2, ինչը խոսում է այն մասին, որ վնասվածքներր հիմնականում եղել են ծանր:
Այսպիսով կրծքավանդակի ե որովայնի համակցված վնասվածքներով հիվանդների մոտ սուր ռեսպիրատոր դիսթրես համախտանիշի զարգացում առավել հաճախ դիտվել է ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ:IՏՏ և APACHE II ծանրության աստիճանների գնահատման սանդղակների կիրառումր կանխորոշի, է սուր ռեսպիրատոր դիսթրես համախտանիշի զարգացման համար: Որքան վնասվածքի ծանրության աստիճանր բարձր է, այնքան ՍՌԴՀ-ի զարգացման հավանականությունր բարձր է:
Գրականության ցանկ
-
Bernard G.R., Artigas A., Brigham K.L. et al. The American-European Consensus Conference on ARDS. Am.J.Respir. Crit. Care Med., 1994; v.149, p.818-824.
-
Lamy M., Fallat R.J., Koeniger E., Dietrich H.P., Ratliff J.L. and al. Pathologic features and mechanisms of hypoxemia in adult respiratory distress syndrome. Am.Rev. Respir. Dis., 1976, v. 114(2), p.267-284.
-
Murray J.F., Matthay M.A., Luce J.M., Flick M. An expanded definition of adult respiratory distress syndrome. Am.Rev.Respir.Dis., 1988, v.138(3), p.720-723.
-
Hickling K.G. Ventilatory management of ARDS: can it affect the outcome? Intensive Care Med., 1990, v.16, p.219-226.
-
Ring J.C., Stidham G.L. Novel therapies for acute respiratory failure. Clin. North Am.,1994, v.41(6), p. 1325-1363.

Կարդացեք նաև
ժամանակակից աշխարհում առողջապահական նոր մարտահրավերներ են առաջ եկել, որոնց պարագայում բուժիչ և կանխարգելիք միջոցառումներն առավել կարևորվում և առաջնահերթ են դառնում: Հայտնի է...

Ներածություն: Վերջին տարիներին կենսաբանության մեջ նոր ուղղություն է ի հայտ եկել, այն է՝ նյութափոխանակության կինետիկայի ճանաչումր կառուցվածքի միջոցով: Սա իր հերթին կենսաբանական համակարգերի ձեաբանական...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն