Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2011

Բնականոն պարօդոնտով եվ գինգիվիտով անձանց բերանային հեղուկի բյուրեղային ցանցի քանակական եվ որակական բնութագրերը

Ներածություն: Վերջին տարիներին կենսաբանության մեջ նոր ուղղություն է ի հայտ եկել, այն է՝ նյութափոխանակության կինետիկայի ճանաչումր կառուցվածքի միջոցով: Սա իր հերթին կենսաբանական համակարգերի ձեաբանական հետազոտությունների նոր մոտեցումներ ու եղանակներ է պահանջում, որոնք հնարավորություն կտան կատարել նյութափոխանակության վիճակի քանակական ու որակական գնահատում [5]:

 

Բյուրեղագոյացման ունակությամբ օժտված են օրգանիզմի բոլոր կենդանի միջավայրերր: Կենսաբանական հեղուկների բյուրեղային կառուցվածքի ուսումնասիրությունների համար հաճախ կիրառվում է տեզիգրաֆիկ եղանակր կամ նատիվ հեղուկի հետազոտման եղանակր: Կան բազմաթիվ հաղորդագրություններ, որոնք արտացոլում են ստացված բյուրեղային պատ-կերների մաթեմատիկական վերլուծության փոր- ձերր: Այսպես, փորձ է իրականացվել ֆացիայի (կենսահեղուկի չորացած կաթիլի) տարբեր բնութագրերի նկատմամբ մշակել մաթեմատիկական վերլուծության մոտեցումներ, որր պետք է հնարավորություն րնձեռներ վիճակագրորեն հետազոտել դրա երկարությունր, հաստությունր, տարբեր անկյուններր, վերջին հաշվով՝ցուցանիշներր [2]: Իր հերթին, ԱՓ. Камакнн-ի ե А.К. Мартусевнн-ի կողմից կենսահեղուկի կաթիլից նյութափոխանակային տեղակատվություն ստանալու նպատակով առաջարկվում է զուգորդել «նատիվ կրիստալոսկոպիայի» ե «տեզիգրաֆիայի» եղանակների կիրառումր, որի արդյունքում հեղինակներր մշակել են կենսահեղուկների կրիստալոսկոպիկ պատկերր բնութագրող ցուցանիշների աղյուսակ՝իր համապատասխան ցուցանիշներով ու գործակիցներով [4]: Նման փորձ կատարվել է նաե բերանային հեղուկի բյուրեղային կառուցվածքի ուսումնասիրման տեսանկյունից [1]. Նատիվ կրիստալոգրաֆիայի եղանակի կիրառմամբ հեղինակներր փորձել են ստեղծել փորձագիտական հատկանիշներ, որոնք ենթակա են գրաֆիկական խմբագրման, այսինքն նրանք բնորոշել են ձեաբանական հատկանշների առանձնահատկություններր (երկա-րություն, լայնություն, անկյուններ ե այլն) բնականոն պայմաններում ե ախտաբանության ժամա- նակ: Նշելով «բյուրեղային փառի եղանակի» արդյունավետ կիրառումր՝А.E. 1Ценнсов-ր առաջարկում է իր կողմից մշակված նորա- րարությունր, որր հնարավորություն է տալիս մի կողմից բարձրացնել բյուրեղացման որակր [3], մյուս կողմից՝կատարել բյուրեղային պատկերի տարբեր բնութագրերի ճշգրիտ գնահատում (բազմաչափ վիճակագրության, գրաֆիկական մշակման, ձևաբանության ալգոռիթմային նկարագրության կիրառմամբ):

 

Հետազոտության եղանակն ու նյութը

 

Մեր կողմից փորձ է կատարվել ուսումնասիրել բերանային հեղուկի բյուրեղային ցանցի համեմատական քանակական ե որակական բնութագրերը դրանք բնորոշող ցուցանիշների վերլուծության միջոցով: Հետազոտությունների մեջ ընդգրկվել են 20-30 տարեկան 104 պատանիներ, որոնք բաշխվել են 2 հիմնական խմբերի. Ա խումբը կազմել են պարօդոնտի բնականոն կարգավիճակ ունեցող 47 երիտասարդներ (միջին տարիքը 22,7 տարեկան) ե Բ խումբը՝գինգիվիտով տառապող 57 անձինք (միջին տարիքը 22,9 տարեկան): Բացի այդ, նշված խմբերից յուրաքանչյուրը ստորաբաժանվել է ես 2-ական ենթախմբերի՝ծխող (Ա2 ե Բ2) ե չծխող անձանց (Ա1 ե Բ1): Բերանային հեղուկը հավաքվել է հետազոտվողների անոթի վիճակում, առավոտյան 900-930 սահմաններում: Բերանային հեղուկի բյուրեղագոյացման ուսումնասիրման համար բերանային հեղուկի մեկ կաթիլ կաթեցվել է առարկայական ապակու վրա, այն չորացվել է սենյակային ջերմաստիճանի պայմաններում, որից հետո ապակին անմիջապես տեղադրվել է մանրադիտակի սեղանիկի վրա հետագա ուսումնասիրման համար: Լուսային մանրա-դիտակային հետազոտությունն իրականացվել է PZO ՏK14 լուսային բինոկուլյար մանրադիտակի (Լեհաստան) օգնությամբ, որի օկուլյարներից մեկը փոխարինվել է Orbitor` MVE50 վիդեոօկուլյարով (Չինաստան) ե այն միացվել է համակարգչին՝համապատասխան ծրագրային ապահովմամբ ուսումնասիրվող տեսադաշտերը վերլուծելու համար: Ընդ որում, բյուրեղային դաշտի և դրա առանձին տարրերի քանակական ու որակական հետազոտումը կատարվել է հետեյալ չափանիշների գնահատմամբ՝ Օ֊ԲԿ-բյուրեղագոյացման կենտրոնների քանակը, Օ֊-1-առաջնային ճառագայթների քանակը, Օ֊-2-երկրորդային ճառագայթների քանակը, Օ֊-3-երրորդային ճառագայթների քանակը, W-1- առաջնային ճառագայթների հաստությունը, W-2- երկրորդային ճառագայթների հաստությունը, W-3-երրորդային ճառագայթների հաստությունը, L-1-առաջնային ճառագայթների երկարությունը, L-2-երկրորդային ճառագայթների երկարությունը,L-3-երրորդային ճառագայթների երկարությունը, L1/L2-առաջնային և երկրորդային ճառագայթների երկարության հարաբերակցությունը, L2/L3- երկրորդային և երրորդային ճառագայթների երկարության հարաբերակցությունը, W1/W2- առաջնային և երկրորդային ճառագայթների լայնության հարաբերակցությունը, W2/W3-»երկրրորդային և երրորդային ճառագայթների լայնության հարաբերակցությունը, ՃԿ-ճառագայթների կոտրտվածությունը, a-բյուրեղային ճառագայթների փեղեքման անկյունը, ԲԴ -բյուրեղների դեստրուկցիան, ճառագայթների հովհարաձև բաժանումը, Q-ՊԿ-բյուրեղագոյացման պայտանման կենտրոնների առկայությունը, ԼՕԽ-բյուրեղագոյացման դաշտի լուսաօպտիկական խտությունը:

 

Բյուրեղագոյացման կենտրոնների քանակի հաշվարկումը կատարվել է առավել խիտ բյուրեղային ցանցի տեսադաշտում: Ի դեպ, տեսադաշտի ընտրության այս սկզբունքը պահպանվել է նաև հաջորդ ցուցանիշների որոշման համար: ճառագայթների քանակի որոշման ժամանակ յուրաքանչյուր նմուշի զննվող տեսադաշտում հաշվարկվել է. առաջնային ճյուղավորումների դեպքում - առկա բյուրեղագոյացման կենտրոններից դուրս եկող ճառագայթների միջին թվաբանականը, երկ-րորդային ճյուղավորումները հաշվվել են 1 առաջնային ճյուղավորումից դուրս եկող զույգ ճառագայթների հաշվարկով (դրանք հիմնականում զուգավորված ճառագայթներ են), իսկ երրորդային ճյուղավորումները ներկայացվել են 1 երկրորդային ճյուղավորումից դուրս եկող ճառագայթների հաշվարկով, ընդ որում, քանի որ դրանք քիչ են զուգավորված, ապա հաշվարկը կատարվել է դրանց ընդհանուր թվով: ճառագայթների լայնության ցուցանիշը որոշվել է հետևյալ կերպ. տեսադաշտում ընտրվել է 3-ական ճառագայթ (համապատասխանաբար՝առաջնային, երկրորդային կամ երրորդային), որոնց լայնությունը որոշվել է 3 տեղամասերում. տեսադաշտի ծայրային 2 հատվածներում և ճառագայթի կենտրոնում, այնուհետև որոշվել է 1 ճառագայթի լայնության միջին թվաբանականը, իսկ հետո ճառագայթի միջին լայնությունը տվյալ նմուշում: ճառագայթի երկարության որոշման համար ընտրվել են տեսադաշտի առավել երկար և առավել կարճ ու միջին երկարության ճառագայթները, որից հետո հաշվարկվել է ճառագայթի միջին երկարությունը տվյալ նմուշում: Ընդ որում, առանձին-առանձին այս գործողությունը կատարվել է առաջնային, երկրորդային և երրորդային ճառագայթների համար: Հաշվարկվել են նաև առաջնային/երկրորդային ու երկրորդային/երրորդային ճառագայթների երկարությունների ու լայնությունների միջին մեծությունների հարաբերակցությունները:

 

Բոլոր չափումները կատարվել են համա-կարգչային Photoshop CS4 ծրագրում՝օգտագործելով նաև Ruber Tool գործիքը: Բյուրեղագոյացման կենտրոնների և ճառագայթների քանակի ցուցանիշներն արտահայտվել են «հատ» միավորով:

 

Երկարություն ն հաստություն ցուցանիշներն արտահայտվել են «pixel»-ներով: ճառագայթների կոտրտվածությունը, բյուրեղների դեստրուկտիվ տեղակայումը ն պայտանման կենտրոնների առկայությունն արտահայտվել են ըստ տոկո-սային դիտարկումների: Բյուրեղագոյացման դաշտի լուսաօպտիկական խտությունը՝դա լուսային ճառագայթների համար շերտի անթա- փանցելիության աստիճանն է, կամ թափանցիկ օբյեկտների կողմից լույսի կլանման աստիճանն է: Ցուցանիշի հաշվարկը չբարդացնելու համար (դենսիտոմետրի կիրառում, տասնորդական լոգարիթմի հաշվարկ ն այլն), մենք այս մեծությանը հաղորդել ենք հարաբերական բնույթ ն այն գնահատել ենք պարզապես վիզուալ կերպով՝տալով թվային արժեքների միավորներ. 1. թույլ խտություն, 2. միջին խտություն, 3. խիտ լուսաօպտիկական պատկեր: ճառագայթների փեղեքման անկյան որոշման համար բոլոր դեպքերում ընտրվել են ճառագայթների սկզբնական հատվածից դուրս եկող երկրորդային ու երրորդային ճառագայթները, ն հաշվարկվել է նախորդի հետ կազմած անկյան մեծությունը: Դրանից հետո ստացվել են միջին մեծություններ յուրաքանչյուր կոնկրետ նմուշի համար, որոնք արտահայտվել են աստիճաններով:

 

Հետազոտության արդյունքներն ու քննարկումը

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գերակշռող դեպքերում նկատվել է բյուրեղագոյացման անհամաչափ բաշխում ֆացիայի ամբողջ մակերեսով, ուստի բյուրեղագոյացման կառուցվածքայինառանձնահատկությունները նկարագրվել են առավել խիտ բյուրեղային ցանցի տեղամասերում, ընդ որում հարկ է նշել, որ պարօդոնտի բնականոն պայմաններում բյուրեղների նման դասավորություն առավել հաճախ դիտվել է ֆացիայի ծայրամասային (հարերիզային) գոտում, իսկ գինգիվիտի առկայության պարագայում՝ֆացիայի ամբողջ մակերեսով:

 

Բնականոն պայմաններում բյուրեղային դաշտն ունի լուսավոր հիմնապատկեր ն ցածր լուսաօպտիկական խտություն, այն դեպքում, երբ գինգիվիտների ժամանակ դաշտի լուսաօպտիկական խտությունն ավելի բարձր է ու ավելի նվազ ցայտերանգ (հատկապես ծխող անձանց մոտ): Բացի այդ, բնականոն պարօդոնտով անձանց բերանային հեղուկի բյուրեղային ցանցն ընդհանուր առմամբ ունի համաչափ մանր ն նուրբ ճյուղավորումներով (հիմնականում խաչաձնվող ճյուղավորումներով) պատկեր, իսկ գինգիվիտով տառապող անձանց մոտ ցանցի ընդհանուր պատկերը շատ բազմազան է. հաճախ այն կրում է պտերաբույսի կամ եղննու տեսք, երբեմն՝ հովհարաձն տեսք, որում, ճյուղավորումների տարբեր խտության, երկարության ն լայնության պատճառով, ցանցի ներդաշնակ ընդհանուր տեսքը խախտված է: Նման դեստրուկտիվ փոփոխությունների ենթարկված բյուրեղային ցանցերի հանդիպման հաճախականությունը գինգիվիտով հիվանդ ծխող անձանց մոտ կազմել է 79,31%, այն դեպքում, երբ առավել բարենպաստ խմբում (Ա1) բյուրեղային ցանցի նման պատկեր հանդիպել է միայն 4,0% դեպքերում: Բերանային հեղուկի բյուրեղային ցանցի քանակական և որակական ցուցանիշների տվյալներր ներկայացված են թիվ 1   աղյուսակում:

 

Աղյուսակ 1:Բյուրեղային ցանցիքանակական ու որակական բնութագրերը հետազոտվող խմբերում.

Բյուրեղագոյացման քանակական և որա­կական բնութագրերը

Հետազոտական խմբերը

Նորմա

Գինգիվիտ

tԱ/բ

tԱ1/Ա2

tԲ1/Բ2

Ա

Ա1

Ա2

Բ

Բ1

Բ2

Q-ԲԿ

4,02±0,07

3,88±0,09

4,18±0,12

5,05

±0,16

4,79

±0,22

5,31

±0,22

5,72

2,14

1,68

Q-1 /հատ/

3,79±0,06

3,68±0,09

3,91±0,06

4,49

±0,1

4,43

±0,15

4,55

±0,14

5,83

2,09

0,57

Q-2 /զույգ/

26,6±0,33

25,8±0,32

27,5±0,4

45,49

±0,46

45,14

±0,68

45,73

±0,64

33,14

3,33

0,63

Q-3 /հատ/

8,47±0,35

8,28±0,33

8,68±0,64

11,16

±0,77

10,96

±0,67

11,34

±1,32

3,16

0,39

0,26

W-1 /pixel/

13,91±0,7

17,32±0,78

10,18±0,49

12,59

±0,49

13,59

±0,76

11,27

±0,57

1,28

7,76

2,44

W-2 /pixel/

9,16±0,44

8,42±0,62

10,01±0,56

13,31

±0,54

12,01

±0,61

15,52

±0,75

5,93

1,92

3,62

W-3 /pixel/

6,69±0,24

6,26±0,29

7,18±0,36

8,23

±0,29

8,13

±0,37

8,33

±0,45

4,05

2,0

0,34

L-1 /pixel/

691,9±20,04

645,2±21,2

744,9±27,9

769,7

±15,1

746,8

±18,3

791,9

±23,1

3,1

2,8

1,53

L-2 /pixel/

88,5±3,94

78,5±3,52

99,7±6,55

269,3

±13,3

234,7

±16,7

302,7

±18,5

13,0

2,85

2,73

L-3 /pixel/

19,8±1,55

25,3±2,16

13,6±1,28

8,77

±0,58

11,04

±0,88

6,92

±0,53

6,68

2,07

4,0

L1L2

7,82

8,22

7,47

2,86

3,18

2,62

 

 

 

L2/L3

4,47

3,10

7,33

24,39

21,25

43,74

 

 

 

W1/W2

1,52

2,06

1,02

0,95

1,13

0,73

 

 

 

W2/W3

1,37

1,34

1,39

1,62

1,48

1,86

 

 

 

a

85,6

±0,84

87,4

±2,40

83,6

±1,37

76,4

±0,73

76,9

±1,02

75,8

±1,04

8,36

0,71

0,75

ՃԿ /%/

4 (8,51%)

1 (4,0%)

3 (12,0%)

14 (24,56%)

4 (14,29%)

10 (34,48%)

 

 

 

ԲԴ/%/

3 (6,38%)

1 (4,0%)

2 (9,09 %)

42 (73,68%)

19 (67,86%)

23 (79,31%)

 

 

 

Q-ՊԿ /%/

1 (2,13%)

0

1 (4,54%)

6 (10,51%)

0

6 (20,69%)

 

 

 

ԼՕԽ /միավոր/

1,70±0,12

1,48±0,14

1,95±0,16

2,12±0,09

1,96±0,12

2,28±0,12

2,80

2,24

1,88

 

Բնականոն պայմաններում տեսադաշտում բյուրեղագոյացման կենտրոնների քանակր տատանվում է 3-4 սահմաններում (4,02±0,07), որոնցից հիմնականում հեռանում են թվով 4 առաջնային բյուրեղային ճյուղավորումներ (կամ ճառագայթներ) տվյալ պատկերին հաղորդելով բավական սիմետրիկ խաչաձե տեսք: Բյուրեղագոյացման կենտրոններր դասավորված են միմյանցից գրեթե հավասար հեռավորությունների վրա: Գինգիվիտների ժամանակ տեսադաշտում բյուրեղագոյացման կենտրոնների քանակր սովորաբար ավելին է (5,05±0,16), ե երբեմն դրանցից հեռացող առաջնային ճյուղավորումների քանակր նույնպես գերազանցում է 4-ր (5-6 ճյուղավորումներ), որոնց կենտրոնից անջատման տեղամասերի միջե հեռավորությունների անհավասարության պատճառով պատկերր կորցնում է իր սիմետրիկ տեսքր: Բացի այդ, այս դեպքում հայտնաբերվում են նաե բյուրեղագոյացման եզակի պայտանման կենտրոններ (10,51% դեպքերում):

 

Պարօդոնտի ախտաբանության պայմաններում բերանային հեղուկի բյուրեղագոյացման պրոցեսն աչքի է րնկնում առաջնային բյուրեղային ճյուղավորումների անհամաչափ երկարությամբ՝առանձին ճյուղավորումներ ունեն զգալի երկարություն, որր մի քանի անգամ գերազանցում է բնականոն պայմաններում դիտվող նմանատիպ առաջնային ճյուղավորումների երկարությունր: Բացի այդ, լնդերի բորբոքման առկայության դեպքում առաջնային բյուրեղային ճյուղավորումներր բնութագրվում են ես որոշ առանձնահատկություններով, որոնք են. ա) հաճախ հայտնաբերվում է առաջնային ճյուղավորման ալիքաձե րնթացք, բ) երկրորդային բյուրեղային ճյուղավորումների գերազանցող քանակություն՝միջին հաշվով 14 զույգ՝կարճ ու երկար երկրորդային ճյուղավորումների հաջորդականությամբ: Այս երեույթներր հավանաբար նույնպես կարելի է բացատրել առաջնային ճյուղավորումների զգալի երկարությամբ: Իդեպ, ճառագայթների ալիքաձե րնթացք դիտվում է բացառապես գինգիվիտով տառապող ծխող անձանց մոտ: Բացի այդ, գինգիվիտների ժամանակ շատ հաճախ հայտնաբերվում են լայն ճառագայթներ (առաջնային ե երկրորդային), րնդ որում, նման հաստացման կարող է ենթարկված լինել ինչպես ամբողջ ճառագայթր, այնպես էլ նրա միայն մի հատվածր՝հիմնականում ծայրային հատվածը:

 

Բերանային հեղուկի բյուրեղագոյացման կարեոր ցուցանիշներից է նաե ճառագայթների միջև անկյան ցուցանիշր, որր մեր հետազոտության խմբերում գինգիվիտների ժամանակ կազմել է 700-900 - առաջնային և երկրորդային ճառագայթների միջև և 900 երկրորդային ու երրորդային ճաջագայթների միջե, իսկ միջին հաշվով այն կազմել է 76,40 (±0,73), իսկ բնակոնոն պայմաններում այդ անկյունր հիմնականում ունեցել է 900 մեծություն (85,6±0,84): Հետաքրքրքական է նաե այն հանգամանքր, որ գինգիվիտների դեպքում նկատվել են նաե երրորդային ճառագայթների միակողմանի անջատման կամ այդ ճառագայթների իսպառ բացակայության բազմաթիվ տեղամասեր:

 

Բյուրեղային ցանցի րնդհանուր պատկերի ներկայացումից զատ, տեղեկատվական մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաե այդ ցանցի առանձին ցուցանիշների առարկայական վերլուծությունր: Մասնավորապես, ճառագայթների քանակ ցուցանիշի(Q) դիտարկման ժամանակ բացահայտվել է հստակ գծային աճ Ա1-Ա2-Բ1-Բ2 ուղղությամբ (դիագրամ 1): 

 

Դիագրամ 1. Տարբեր կարգի բյուրեղային, ճառագայթների երկարությունները հետազոտվող խմբերում /I – Q-2, II – Q-3, III – Q-1/

Նման աճր վկայում է, որ միջենթախմբային (օր.՝ Ա1-Ա2) հարաբերության մեջ ծխող անձանց մոտ միանշանակորեն դիտվում է ճառագայթի քանակի գերազանցում չծխող անձանց նկատմամբ, սակայն այս տարբերություններր վիճակագրորեն հավաստի են միայն Ա խմբի Q-1 ն Q-2 ցուցանիշների դեպքում: Ընդհանուր առմամբ նմանատիպ գծային աճ է դիտարկվում նան ճառագայթի երկարություն ցուցանիշի (L) վերլուծության ժամանակ: ճառագայթների երկարության ցուցանիշի դիտարկումր ցույց է տալիս, որ «Բ» խմբում Լ1 ցուցանիշր միջին հաշվով 11,2%-ով գերազանցում է առողջ անձանց նույն ցուցանիշին, իսկ L2-ը՝ավելի քան 200%-ով, սակայն երրորդային ճառագայթների պարագայում պատկերր տրամագծորեն հակառակն է. բնականոն վիճակում նման դասի ճառագայթների երկարության գերազանցում շուրջ 56%-ով: Այս առթիվ նս մեկ անգամ կրկնենք, որ երրորդային ճառագայթների նվազագույն երկարություն դիտվել է գինգիվիտով հիվանդ ծխող անձանց մոտ՝ցուցանիշի միջին մեծությունր 6,92±0,53: Բավական հետաքրքրական տվյալներ են ստացվել ճառագայթների լայնության ցուցանիշի (W) վերլուծության ժամանակ: Այսպես, եթե այս ցուցանիշի մեծությունր առողջ/գինգիվիտ ն չծխող/ծխող հարաբերակցությունների մեջ առաջնային ճառագայթների լայնության պարա-գայում գերակշռում է հօգուտ առաջինների, ապա երկրոր դայինների դեպքում պատկերը ավելի քան այլ բնույթ ունի ն բնորոշվում է լիովին հակառակ պատկերով, ինչր ցայտուն կերպով երնում է թիվ 2 դիագրամի վրա:

 

Դիագրամ 2. Տարբեր կարգի բյուրեղային, ճառագայթների լայնությունները հետազոտվող խմբերում:

 

Այսինքն, W-1 ցուցանիշը զգալի փոփոխությունների է ենթարկվում՝կախված ծխելու հանգամանքի առկայության հետ, ինչի մասին են վկայում վիճակագրական տարբերության հավաստիության գործակցի թվային ներխմբային մեծությունները (tԱ1/Ա2 = 7,76 և tԲ1/Բ2 = 2,44): Իսկ երկրորդային ճառագայթների դեպքում W-2 ցուցանիշը զգալի հավաստիություն է ցուցաբերում միջխմբային համեմատության ժամանակ (t = 5,93), ընդ որում՝գինգիվիտով հիվանդ ծխող անձանց մոտ այս ցուցանիշի առավելագույն միջին մեծությունով:

 

Այսպիսով, բերանային հեղուկի բյուրեղային ցանցի որակական ն քանակական հատկանիշները բնութագրող ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր ցուցանիշների պարագայում գոյություն ունեն բավական հստակ ու վիճակագրորեն հավաստի տարբերություններ առողջ ն գինգիվիտով հիվանդ անձանց խմբերի միջն, որոնք առաջին հերթին դրսնորվում են հիվանդ անձանց մոտ երկրորդային բյուրեղային ճառագայթների երկարության ն լայնության գերակշռմամբ, բյուրեղային ճառագայթների միջն անկյան նվազ մեծությամբ ն մի շարք այլ քանակական ու որակական հատկանիշներով: 

 

Գրականության ցանկ

 

  1. Барер Г.М., Денисов А.Б., Стурова Т.М. Рос. Стом.Журнал, 2003, 1, 33-35.
  2. Бузоверя М.Э., Сельченков В.Л., Сельченков Н.И. Геронтол. и гериат., вып.1, 2001, 55-60.
  3. Денисов А.Б., Пушкарь Д.Ю., Денисов С.А. Бюлл.эксп. биол. и мед. 2006, т.142, 8, 208-211.
  4. Камакин Н.Ф., Мартусевич А.К. Экология человека,2003, 5, 23-25.
  5. 5. Максимов С.А. Бюллетень Сибирской медицины,2007, 4, 80- 85.

Հեղինակ. Լ.Ա.Ավագյան, Ա.Վ.Հարությունյան, Լ.Հ.Անդրիասյան ՀՀ ԱՆ Ս.Ք.Ավդալբեկյանի անվան ԱԱԻ, թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոն Մ.Հերացու անվան ՊԲՀ, թերապևտիկ և րնտանեկան ստոմատոլոգիայի ամբիոն Հայկական բժշկական ինստիտուտ, մանկական ստոմատոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2011
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտային ռիթմի փոփոխականության որոշ ցուցանիշների փոփոխությունները առնետների մոտ իսմոբիլիզացիոն սթրեսի պայմաններում

ժամանակակից աշխարհում առողջապահական նոր մարտահրավերներ են առաջ եկել, որոնց պարագայում բուժիչ և կանխարգելիք միջոցառումներն առավել կարևորվում և առաջնահերթ են դառնում: Հայտնի է...

Սուր ռեսպիրատոր դիսթրես համախտանիշը թորակոաբդոսինալ համակցված վնասվածքների ժամանակ

Համակցված վնասվածքներով պայմանավորված տրավմատիկ հիվանդության II շրջանր բնութագրվում է հետշոկային ե հետօպերացիոն փոփոխություններով: Այդ շրջանի տեողությունր 4-6 օր է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ