Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2011

Սրտային ռիթմի փոփոխականության որոշ ցուցանիշների փոփոխությունները առնետների մոտ իսմոբիլիզացիոն սթրեսի պայմաններում

ժամանակակից աշխարհում առողջապահական նոր մարտահրավերներ են առաջ եկել, որոնց պարագայում բուժիչ և կանխարգելիք միջոցառումներն առավել կարևորվում և առաջնահերթ են դառնում: Հայտնի է, որ օրգանիզմը միջավայրի հետ ունեցած բարդ փոխհարաբերություններում ենթարկվում է տարբեր սթրեսոր գործոնների ազդեցությանը, որոնք կարող են սպառել վերջինիս կոմպենսատոր հնարավորությունները (հյուծման փուլ)` բերելով հոմեոստատիկ հավասարակշռության խախտման, ախտաբանական պրոցեսների ձևավորման:

 

Նման սթրեսային իրավիճակները պահանջում են օրգանիզմի տարբեր ֆունկցիոնալ համակարգերի և կառույցների համալարված աշխատանքը, որտեղ գլխավոր դերը վերագրվում է գլխուղեղի կենտրոնական գոյացություններին (հիպոթալամուս, նշաձև համալիր, հիպոկամպ ե այլն) [1], որոնց կարգավորիչ ազդեցությամբ էլ պայմանավորվում է սիմպատիկ և պարասիմպատիկ բաժինների պահին բնորոշ ակտիվությունը տարբեր իրավիճակներում: Հետևաբար, վեգետատիվ նյարդային համակարգի (ՎՆՀ) սիմպատիկ և պարասիմպատիկ բաժինների ակտիվության բնութագրերի վերլուծությունը թույլ կտա գնահատել գլխուղեղի բարձրագույն կառույցների գործունեության արդյունավետության չափը օրգանիզմի հարմարողական տարբեր գործընթացների կարգավորման մեջ:

 

Վերջին տարիներին լայն տարածում է գտնում սրտային ռիթմի փոփոխականության մաթեմատիկական վերլուծության մեթոդը (ՍՌՓ ՄՎ)` համակարգչային ժամանակակից մի տեխնոլոգիա, որն ուղղված է օրգանիզմի, մասնավորապես ՎՆՀ ֆունկցիոնալ վիճակի գնահատմանը [2, 3, 4]: Ներկայումս ՀՀ ԱՆ ճառագայթային բժշկության ե այրվածքների գիտական կենտրոնում ՍՌՓ-ի մեթոդների հիման վրա մշակված է ուղեղի ֆունկցիոնալ վիճակների ախտորոշման համակարգ ELEPHIS [4,5,6]: Հարկ է նշել, որ համակարգը նախատեսված է ինչպես նորմալ, այնպես էլ պաթոյոգիկ իրավիճակների համար և միևնույն ժամանակ կիրառելի ինչպես մարդու, այնպես էլ կենդանիների համար: Հետազոտությունների լրիվ ավտոմատիզացումը այս համակարգում, ընդհուպ մինչև փորձագիտական եզրակացությունների կազմելը, զգալիորեն բարձրացնում է նրա դերը որպես ուղեղի ֆունկցիոնալ վիճակների կոմպլեքսային հետազոտությունների օպերատիվ միջոց: էլեկտրասրտագրի գրանցման ե ՍՌՓ-ի մեթոդը բնութագրվում է հիստոգրաֆիկ հինգ և սպեկտրալ յոթ ցուցանիշներով, որոնք թույլ են տալիս գնահատել գլխուղեղի բարձրագույն կառույցների դերը սրտային ռիթմի կարգավորման մեջ: Խիստ կարևորվում է այն հանգամանքը, որ այդ ցուցանիշներն արտացոլում են ոչ միայն բուն սիրտ-անոթային համակարգի վեգետատիվ կարգավորման առանձնահատկությունները, այլ նաև բնութագրական են այս համակարգի (ՎՆՀ) բոլոր կագավորիչ գործառույթներին: Ներկայացվող աշխատանքը կատարվել է նշված համակարգով, որտեղ գնահատվել է առնետների ՍՌՓ-ի որոշ ցուցանիշների փոփոխությունները հետսթրեսային տարբեր ժամանակահատվածներում :

 

Հետազոտության մեթոդիկան: Հետազոտությունները կատարվել են սպիտակ լաբորատոր արու առնետների մոտ, քաշը 200-220գ (n=18): Կենդանիների իմմոբիլիզացիան կատարվել է դասական եղանակով` առջևի և հետին վերջույթների միջոցով առնետներին մեջքի վրա ֆիքսելով: Իմմոբիլիզացիայի տևողությունը կազմել է 5 ժամ: էլեկտրասրտագրի (ԷԿԳ) գրանցումը իմմոբիլիզացիոն պոստսթրեսի պայմաններում (իմմոբիլիզացիայից 5 ժամ հետո և դրանից 7 օր անց) իրականացվել է չֆիքսված կենդանիների մոտ ԷԿԳ-ի արտածման ստանդարտ երկրորդ դիրքում, արծաթյա էլեկտրոդների միջոցով, որոնք ամրացվել են առնետների համապատասխան ծայրանդամներին (աջ ձեռք, ձախ ոտք): Փորձարարական կենդանիների սրտային ռիթմի գրանցումը և հետագա վերլուծությունը իրականացվել է վերը նշված ELEPHIS համակարգի միջոցով: Սրտային ռիթմի հետ միասին գնահատվել են հետևյալ հիստոգրաֆիկ և սպեկտրալ ցուցանիշները: ՍՌՓ-ի հիստոգրաֆիկ ցուցանիշներ, որոնք հիմնված են կարդիոինտերվալների բաշխման հիստոգրամմաների վերլուծության վրա: Դրանք են.

 

  • IVE -index of Vegetative Equilibrium;
  • Վեգետատիվ հավասարակշռության ինդեքս;
  • VPR - Vegetative Parameter of a Rhythm;
  • Ռիթմի վեգետատիվ ցուցանիշ;
  • ITRS - Index of Tension of Regulatory Systems;
  • Կարգավորիչ համակարգերի լարվածության ինդեքս:
  • ՍՌՓ-ի սպեկտրալ ցուցանիշներ, որոնք հիմնված են կարդիոինտերվալների սպեկտրալ վերլուծության վրա`
  • IANC - Index of Activity of subcortical Nervous Centres;
  • Ենթակեղևային կենտրոնների ակտիվության ինդեքս;
  • ICRP - Index of Centralization of Processes of Regulation;
  • Կարգավորման պրոցեսների կենտրոնացման ինդեքս:

 

Հետազոտություններից ստացված արդյունքները վիճակագրական մշակման են ենթարկվել Microsoft Excell ե StatSoft Statistica ծրագրերի օգնությամբ: 

 

Արդյունքների քննարկում: ՍՌՓ-ի հիստոգրաֆիկ և սպեկտրալ ցուցանիշները թույլ են տալիս գնահատել սրտային ռիթմի կարգավորման մեջ ուղեղի բարձրագույն վեգետատիվ կենտրոնների ունեցած դերը: Այդ ցուցանիշներում (1ТЯ8, 1УБ) դրսևորվում է նաև ՎՆՀ-ի սիմպատիկ և պարասիմպատիկ բաժինների մասնակցության չափը ուղեղի կարգավորման գործընթացում (Р. М. Баевский, 1984):

 

ԱՌՆԵՏՆԵՐԻ ՍՌՓ ՄՎ-ի ցուցաևիշևերը 5 ժասյա իմմոբիլիզացիոԱ սթրեսից աԱմիջապես հետո և 7 օր անց

Ցուցա-

նիշներ

սթրեսից

առաջ

M±SD

Հետսթրեսային ժամանակա­հատված

Անմիջապես սթրեսից հետո

սթրեսից 7 օր անց

CR

327 ±26.1

482±30***

506.6±14.3*

VPR

8.3±5.7

23±9.3***

19.7±8.5***

IVE

358.9±301

811.5±683*

997.8±667***

ITRS

261±221

1208.2±563*

1331.6±533***

IANC

3.1±1.1

3.6±0.7*

3.7±0.7*

ICRP

4.6±2.7

6.9±1.1*

7.6±0.9***

*— p‹0.05, ** — p‹0.01, *** — p‹0.001 Աստղանիշներով նշված են տարբեր ցուցանիշների հավաստելիության մակարդակները հետսթրեսային ժամանակահատվածում, ստուգիչի համեմատ:

 

Ինչպես ցույց է տրված աղյուսակում սրտի կծկումների հաճախականությունբ 5 ժամյա իմմոբիլիզացիոն սթրեսից հետո կտրուկ աճել է ստուգիչի հետ համեմատ (p‹0.001), որը առավել բարձր արժեք է դրսևորել նաև 7 օր անց (p‹0.001): Հիստոգրաֆիկ ցուցանիշների համեմատական վերլուծությունբ սթրեսից առաջ (ITRS, IVE, VPR), դրանից հետո և 7 օր անց դրսևորվել է որոշակի օրինաչափություններով: Ինչպես հայտնի է VPR- ի ցածր արժեքները ցույց են տալիս վեգետատիվ պրոցեսների հաշվեկշռի ուղղվածությունբ դեպի պարասիմպատիկ բաժինը, իսկ բարձր արժեքները` սիմպատիկ: Մեր փորձերում անմիջապես սթրեսից հետո VPR-ի արժեքները (p‹0.001) գերազանցում են ստուգիչը 2.7 անգամ և փոքր ինչ տարբերությամբ բարձր մակարդակում պահպանվում նաև 7 օր անց (p‹0.001): Ցայտուն փոփոխություններ են դիտվել նաև ՎՆՀ-ի սիմպատիկ և պարասիմպատիկ բաժինների ակտիվության հարաբերությունը բնութագրող ցուցանիշում IVE, ընդ որում որքան մեծ է այս ցուցանիշը, այնքան գերակշռում են սիմպատիկ ազդեցությունները: Մեր փորձերում անմիջապես սթրեսից հետո IVE-ի արժեքները գերազանցում են ստուգիչը 2.3 անգամ (p‹0.05) և առավել բարձր արժեք դրսևորում նաև 7 օր անց` ավելանալով 2.8 անգամ (p‹0.01): Ատացվածը թույլ է տալիս ենթադրել, որ առնետների մոտ անմիջապես սթրեսից հետո ձևավորված սթրեսային ռեակցիան առավել ցայտուն դրսևորվել է նաև 7 օր անց:

 

Փոփոխություններբ բնութագրական են եղել նաև ITRS-ի համար: Հարկ է նշել, որ այս ցուցանիշը ԱՌՓ ՄՎ-ի վերլուծության հետազոտություններում առավել հաճախ հանդիպող ցուցանիշներից մեկն է: Այն արտացոլում է սիմպատիկ մեխանիզմների ընդգրկմամբ բնթացող սրտային ռիթմի ուղեղային կառավարման կենտրոնացման չափր: Մեր փորձերում ITRS-ի արժեքներր անմիջապես սթրեսից հետո գերազանցում են ստուգիչր 4.6 անգամ (p‹0.01), առավել բարձր արժեքներ դրսևորում սթրեսից 7 օր անց` ավելանալով 5.1 անգամ (p‹0.01): Ստացված տվյալները վկայում են ՎՆՀ-ի կարգավորիչ մեխանիզմների գործունեության լարված բնույթի մասին, որոնք առավել ցայտուն են դրսևորվում հետսթրեսային ժամանակահատվածում: Սպեկտրալ վերլուծության ցուցանիշներից հավաստի փոփոխության ենթարկվել է ICRP, որի բարձր արժեքներր` ինչպես անմիջապես սթրեսից հետո, այնպես էլ դրանից 7 օր անց, ցույց են տալիս կենտրոնական կարգավորման հզորության չափր ավտոնոմի համեմատությամբ: Ստացվածր թույլ է տալիս ենթադրել, որ երկարատև սթրեսի պայմաններում սրտային ռիթմի կարգավորման մեջ առավել ներգրավված են կարգավորման կենտրոնական կառույցներր (ենթակեղևային և կեղևային կառույցներ):

 

Այսպիսով ՍՌՓ ՄՎ-ի արդյունքում ստացված տվյալները վկայում են, որ երկարատև սթրեսի ենթարկված առնետներին բնորոշ է ՎՆՀ-ի կարգավորիչ գործունեության առավել լարված բնույթր, կարգավորման բարձրագույն կենտրոնների ակնհայտ ներգրավմամբ և սիմպատիկ ազդեցությունների զգալի գերակշռությամբ: Կարելի է ենթադրել, որ 5 ժամյա սթրեսից հետո օրգանիզմի վերականգնողական պրոցեսների լիարժեքության համար պահանջվում է առավել երկար ժամանակ, քանզի դրանից 7 օր անց` ըստ ՍՌՓ-ի տվյալների, օրգանիզմում դեռ չեն նկատվել վերականգնողական գործրնթացներ: Խիստ կարևորվում է այն հանգամանքը, որ ՍՌՓ ՄՎ-ի մեթոդներն օրգանիզմում րնթացող հետսթրեսային փոփոխությունների մասին թույլ են տալիս դատելու ոչ միայն ըստ սրտային ռիթմի, այլ նրա կարգավորման մեջ ներգրավված բարձրագույն կառույցների, որոնք հնարավորություն են տալիս բազմակողմանիորեն գնահատել օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակը:

 

Список литературы

 

  1. Баклаваджян О.Г. Висцеросоматические афферентные системы гипоталамуса. Л. Наука, 1995, ст. 214.
  2. Баевский Р.М. Материалы международного симпозиума „Компьютерная ЭКГ на рубеже столетий''. М.1999.Электронное издание.
  3. Баевский Р.М. и соавт. Математический анализ сердечного ритма при стрессе. М. Наука 1984.
  4. Геворгян Э.Г. В сб. “Современные аспекты радиационной медицины”. Ереван, 1995, с.8-11.
  5. Gevorgyan E.G., Avakyan H.M., Oganesyan N.M., Oganesyan G.S., Abrahamyan A.G. Computer monitoring of body`s functional state. Abstracts of International Conference. Kharkov, 1996, p. 22-23.
  6. Геворгян Э.Г. В сборнике “Современные аспекты радиационной медицины и ожогов”, Ереван, 2003 г. (б), стр. 109-115. 

Հեղինակ. Ն.Ա.Սահակյան, Է.Գ.Գևորգյան, Լ.Յու.Սիմոնյան, Ս.Ա.Շողերյան, Մ.Պ.Կիրակոսյան Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2011
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բնականոն պարօդոնտով եվ գինգիվիտով անձանց բերանային հեղուկի բյուրեղային ցանցի քանակական եվ որակական բնութագրերը

Ներածություն: Վերջին տարիներին կենսաբանության մեջ նոր ուղղություն է ի հայտ եկել, այն է՝ նյութափոխանակության կինետիկայի ճանաչումր կառուցվածքի միջոցով: Սա իր հերթին կենսաբանական համակարգերի ձեաբանական...

Սուր ռեսպիրատոր դիսթրես համախտանիշը թորակոաբդոսինալ համակցված վնասվածքների ժամանակ

Համակցված վնասվածքներով պայմանավորված տրավմատիկ հիվանդության II շրջանր բնութագրվում է հետշոկային ե հետօպերացիոն փոփոխություններով: Այդ շրջանի տեողությունր 4-6 օր է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ