Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սննդակարգեր

Քաղցի ռեժիմ. ի՞նչ է կատարվում մեր օրգանիզմում, երբ այն սննդանյութեր չի ընդունում. med.news.am

Քաղցի ռեժիմ. ի՞նչ է կատարվում մեր օրգանիզմում, երբ այն սննդանյութեր չի ընդունում. med.news.am

74 տարեկանում Մահաթմա Գանդին հացադուլի ընթացքում 21 օր անցկացրել է առանց սննդի: Չնայած իր պատկառելի տարիքին եւ հյուծված վիճակին՝  իրավապաշտպանը կարողացել է հաղթահարել սովը:

 

Համաձայն որոշ տվյալների՝ մարդիկ կարողանում են ապրել 70 օր առանց սնունդ ընդունելու: Սակայն մարդու օրգանիզմը ի վիճակի չէ մի քանի օր ապրել առանց ջրի, այնուամենայնիվ առանց սննդի այն կարող է բավականին երկար դիմակայել պաշտպանիչ մեխանիզմների շնորհիվ, հայտնում է The Medical Daily-ին:

 

Ինչպե՞ս է դա կատարվում: Առաջին հերթին շատ կարեւոր է ջուր խմելը: «Առանց սննդի ապրելը մեծապես կախված է մարմնի զանգվածից, գենետիկ փոփոխություններից եւ այլ գործոններից, որոնք կապված են առողջության եւ ամենակարեւորը՝ ջրազրկման առկայության կամ բացակայության հետ»,- Scientific American-ում գրել է դոկտոր Ալան Լիմբերսոնը: Չնայած բազմաթիվ գործոններ են որոշում, թե որքան մենք կարող ենք դիմակայել առանց սննդի, մեր մարմինը անցնում է որոշ մետաբոլիկ գործընթացներ, որոնք օգնում են սննդի բացակայության դեպքում պահպանել մեր էներգիան՝ «ժամանակ շահելով»:

 

6 ժամ ուտելուց հետո

 

Ուտելուց հետո մեր օրգանիզմը մարսում է սնունդը եւ ճեղքում է գլիկոգեն (էներգիա խնայող մոլեկուլներ): Այս գործընթացը առաջացնում է գլյուկոզա՝ մոլեկուլներ, որոնք օգտագործվում են որպես էներգիայի աղբյուր եւ կլանվում են արյան մեջ:

 

Գլյուկոզան օգտագործվում է որպես էներգիայի աղբյուր, եթե Դուք սնվում եք կանոնավոր կերպով: Այն թույլ է տալիս Ձեզ հագեցվածություն եւ երջանկություն զգալ, քանի որ գլյուկոզան հայտնվում է Ձեր լյարդի եւ մկանների մեջ, իսկ ճարպային թթուները պահեստավորվում են հետագա օգտագործման համար: Գլյուկոզան մեզ տալիս է վեց ժամյա կենսունակություն, իսկ երբ այն վերջանում է, մենք քաղց ենք զգում, դառնում ավելի ագրեսիվ եւ զայրացկոտ:

 

Սովի ռեժիմը. 3 օր առանք սննդի

 

Պահեստավորված գլյուկոզան բավարար է մարդու օրգանիզմի համար 24-48 ժամ, չնայած այն սովորաբար սպառվում է մի քանի ժամվա ընթացքում: Այդ դեպքում մարդը ոչ միայն սովի զգացում է ունենում, այլեւ կարող է հայտնվել կետոզի իրավիճակում (բարձր մակարդակների կետոնային մարմինների առկայություն օրգանիզմում): Կետոնային մարմինները ձեւավորվում են ճարպային թթուներից, երբ լյարդի գլիկոգենը լրիվ սպառված է լինում եւ օգտագործվում է էներգիա ստանալու համար: Որպես կանոն, սնունդ չընդունելու կամ ածխաջրածիններով հարուստ դիետա պահելու ժամանակ Ձեզ մոտ կարող է սկսել կետոզ:

 

Այնուամենայնիվ, ուղեղը չի կարող սնվել միայն ճարպային թթուներով, այդ պատճառով այն շարունակում է օգտագործել օրգանիզմում պահեստավորված գլյուկոզան: Ընդհանրապես ուղեղը օրական օգտագործում է 120գ գլյուկոզա, ինչը բավականին շատ է, այդ պատճառով երբ գլյուկոզան սպառվում է, օրգանիզմը պետք է մշակի պահեստավորման պլան ուղեղի համար:

 

Երրորդ օրը ուղեղը կարող է էներգիա վերցնել կետոնային մարմիններից՝ ստանալով իր էներգիայի 30 %-ը, իսկ չորրորդ օրը կետոնային մարմիններից այն կյուրացնի իր էներգիայի 70%-ը:

 

Քաղց ավելի քան 72 ժամ

 

Ամենադաժանը տեղի է ունենում է 72 ժամ հետո, երբ սկսվում է աուտոֆագիայի շրջանը: Այն բանից հետո, երբ ճարպերը քայքայվում են, Ձեր օրգանիզմը սկսում է ճեղքել մկաններում առկա սպիտակուցը՝ զգալիորեն թուլացնելով մկանները: Այդ պահին արդեն ուղեղը սկսում է պահանջել օրական ընդամենը 30գ գլյուկոզա ՝ 120գ փոխարեն: Այնուհետեւ ուղեղը սկսում է էներգիա ստանալ մոտակա սպիտակուցներից: Սպիտակուցների եւ ամինաթթուների ճեղքումից հետո արյան մեջ գլյուկոզայի քանակը ավելի մեծ կլինի: Այս փոփոխությունը տեղի է ունենում լյարդի մեջ, եւ Ձեր ուղեղը կրկին ստանում է անհրաժեշտ էներգիան: Բայց քանի որ ուղեղը կարող է անընդհատ դուրս մղել սպիտակուցային էներգիան, դուք աստիճանաբար կկորցնեք Ձեր մկանային զանգվածը:

 

Հետաքրքիր է, որ սպիտակուցների քանակության ամենամեծ կորուստը տեղի է ունենում առաջին 72 ժամվա ընթացքում: Ապա մարմինը հարմարվում է սպիտակուցի խնայությանը: Ըստ էության, ձեր նյութափոխանակությունը այնպես է դանդաղում, որ ձեր մարմինը օգտագործում է որքան հնարավոր է քիչ էներգիա:

 

Ձեր օրգանիզմը ի վիճակի է դիմադրել քաղցին երեք շաբաթից մինչեւ անգամ 70 օր՝ կախված այն հանգամանքից, թե ինչքան ջուր եք Դուք խմում , ինչքան պահեստավորված ճարպեր ունեք, որոնք կարող են օգտագործվել օրգանիզմի կողմից էներգիա ստանալու համար: Այնուամենայնիվ, որոշակի պահի Ձեր իմունային համակարգը կթուլանա վիտամինների եւ հանքային աղերի պակասի հետեւանքով: Որպես կանոն երկու հիվանդություն կարող է ի հայտ գալ սովի տերմինալ փուլում՝ մարազմ եւ կվաշիորկոր: Մարազմը թերսնման եւ էներգիայի պակասի հետեւանքով առաջացած սուր մի հիվանդություն է, որը բնութագրվում է մկանային զանգվածների կորստով եւ ստամոքսի ուռուցքով եւ այտուցվածությամբ: Կվաշիորկորը թերսնման հետեւանքով առաջացած հիվանդություններից առավել տարածվածն է, հատկապես զարգացող երկրներում, որի առաջացման պատճառը սպիտակուցների բացակայությունն է: Այն բնութագրվում է հոգնածությամբ, այտուցներով եւ նվազեցնում է մկանային զանգվածը:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. ladypozitiv.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ