Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 4.2010
Բերանային հեղուկի որոշ ֆիզիկա-քիմիական հատկությունները գինգիվիտով տառապող ծխող անձանց մոտ
Ներածություն
Հայտնի է, որ ծխող անձանց մոտ պարօդոնտի հիվանդությունների րնթացքր բնորոշվում է առավել ծանր կլինիկական դրսեորումներով, բուժման նվազ արդյունավետությամբ ե հետբուժական ռեմիսիայի կարճատե բնույթով: Ծխախոտի օգտագործումր, այլոց շարքում, կարող է որոշակի ազդեցություն թողնել նաե բերանային հեղուկի /կամ թքի/ տարբեր ֆիզիկա-քիմիական հատկությունների վրա, որոնք իրենց հերթին որոշակի իմաստով կարող են նաե պայմանավորել ծխողների մոտ պարօդոնտի հիվանդությունների նշված րնթացքն ու առանձնահատկությունները:
Թքի կամ բերանային հեղուկի վրա ծխախոտի օգտագործման հավանական ազդեցության համատեքստում կատարված հետազոտություններր գերազանցապես նվիրված են այդ հեղուկում տարբեր ֆերմենտային համակարգերի քանակային կազմի ու ակտիվության փոփոխությունների ուսումնասիրությանր: Մասնավորապես, որոշ հեղինակներ պնդում են, որ ծխախոտի օգտա-գործումր նպաստում է թքում սպիտակուցային կարբոնիլների ավելացմանր (Nagler R, et al. 2001), սակայն հանգեցնում է ամիլազի, լակտատ դեհիդրոգենազի ե թթու ֆոսֆատազի ակտիվության նվազմանր՝ համապատասխանաբար 83, 57 և 77 տոկոսով: Սակայն, այն չի ազդում ասպարտատ ամինոտրանսֆերազի ե հիմնային ֆոսֆատազի ակտիվության վրա: Հեղինակներր գտնում են նաե, որ ծխախոտի օգտագործումր նվազեցնում է թքի պերօքսիդազային ակտիվությունր: Այսինքն, ծխախոտր կարող է տարբեր ազդեցություն ունենալ թքի ֆերմենտային համակարգի վրա: Ուսումնասիրվել է ծխախոտի ազդեցությունր թքի հակաօքսիդանտային ունակության, միզանյութի, ամիլազի ե լակտատ դեհիդրոգենազի վրա (Greabu M., et al. 2007), որի արդյունքում պարզվել է, որ ծխախոտր հավաստիորեն զգալիորեն նվազեցնում է միզանյութի, ամիլազի ե ԼԴՀ-ի ակտիվությունր, որն իր հերթին կարող է հանդիսանալ դեգեներատիվ հիվանդությունների զարգացման պատճառներից մեկը: Իր հերթին, N. Kurtul-ը և հեղ. (2004) ուսումնասիրել են արյան, մեզի ե թքի մեջ սիալաթթվի, գամմա-գլուտամիլտրանսֆերազի, ասպարտատ ամինոտրանսֆերազի ե ալանին ամի- նոտրանսֆերազի ֆերմենտատիվ ակտիվությունր ծխախոտի ե ալկոհոլի ազդեցության պայմաններում: Ի տարբերություն չծխող անձանց, ծխողների թքի մեջ հայտնաբերվել են սիալաթթվի ե այլ ֆերմենտների բարձր ակտիվություն: Հայտնի է, որ պարօդոնտի հիվանդությունների ժամանակ թքում ավելանում է էլաստագի պարունակությունր, սակայն N. Pauletto-ի ե հեղ. (2000) կողմից իրականացված հետագոտությամր պարգվել է, որ պարօդոնտի հիվանդություններով տառապող ծխողների մոտ դիտվում է հակառակ երեույթր. էլաստագայի նվագ քանակություն թքում: Ավելին, ոմանք գտնում են, որ նույնիսկ մեկ սիգարետի օգտագործումր հանգեցնում է թքի որոշ ֆերմենտների ակտիվության գգալի նվագմանր (լակտատ դեհիդրոգենագա, ասպարտատ ամինոտրանսֆերագա ե ամիլագա (Zappacosta B., et al. 2002), թքում գլուտաթիոնի ավելացմանր, ե միգանյութի ու րնդհանուր հակաօքսիդանտային ակտիվության նվագմանր (Zappacosta B., et al. 1999):
Հետազոտության նյութն ու եղանակները
Մեր կողմից իրականացվել են ուսում-նասիրություններ, որոնց նպատակն է բնականոն պարօդոնտի պայմաններում ե գինգիվիտի ժամանակ ծխող ե չծխող անձանց բերանային հեղուկի որոշ ֆիգիկա-քիմիական առանձնահատկությունների համեմատական հետազոտությունր: Դիտարկման տակ գտնվել են արական սեռի 20-30 տարեկան 80 անձինք, որոնց բաշխումն րստ պարօդոնտի վիճակի ե ծխելու հանգամանքի ներկայացված են աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1
Հետագոտ. խմբերր |
ծխողներ |
չծխողներ |
րնդամենր |
եորմա |
21 |
19 |
40 |
գինգիվիտ |
24 |
16 |
40 |
րեդամեեր |
45 |
35 |
80 |
Բերանային հեղուկր հավաքվել է հետազոտվողների անոթի վիճակում, առավոտյան 900-930 սահմաններում, որի րնթացքում նրանց առաջարկվել է 2 րոպեի րնթացքում կուտակել բերանային հեղուկր ե թքել փորձանոթի մեջ (սա կրկնվել է 3 անգամ): Չխթանված թքարտադրության արագությունր արտահայտվել է մլ/ր-ով ե որոշվել է հետեյալ բանաձեով՝
ՀԹ
ԹԱ =---------------------------, որտեղ
6
ՀԹ - փորձանոթում հավաքված թքի ծավալն է,6 - այն ժամանակր, որի րնթացքում հավաքվել է բերանային հեղուկը:
Բերանային հեղուկի բՄի որոշման համար կիրառվել են ստանդարտ ինդիկատորային ժապավեններ (pH-Fix 0-14): Բերանային հեղուկի մածուցիկությունր որոշվել է րստ Л.Н. Дедова-ի և Е.А. Бондарик-ի (2005), որի համար ենթալեզվային շրջանում 2 րոպեի րնթացքում կուտակված թուքը
Աղյուսակ 2
ցուցանիշը |
Պարօդոնտի հյուսվածքների վիճակր ե ծխելու գործոնր |
||||||||
միջինը n = 80 |
գինգիվիտ n = 40 |
գինգի- վիտ / ծխողներ/ n = 24 |
գինգիվիտ / չծխողներ/ n = 16 |
նորմա n = 40 |
նորմա / ծխողներ/ n = 21 |
նորմա / չծխողներ/ n = 19 |
ծխողներ n = 45 |
չծխողներ n = 35 |
|
հիմնային ֆոսֆատ. |
19,48 ±1,57 |
31,2 ±1,71 |
37,8 ±2,0 |
21,3 ±1,33 |
7,76 ±0,49 |
9,69 ±0,54 |
5,63 ±0,73 |
24,68 ±1,92 |
12,79 ±1,21 |
թթու ֆոսֆատ. |
13,78 ±1,09 |
3,82 ±0,29 |
3,58 ±0,29 |
4,17 ±0,54 |
23,73 ±1,17 |
20,21 ±1,27 |
27,63 ±1,19 |
11,34 ±0,8 |
16,91 ±1,94 |
ամիլազ |
918,98 ±4,77 |
935,63 ±6,48 |
956,23 ±6,44 |
904,73 ±6,82 |
902,34 ±5,26 |
921,89 ±6,0 |
880,72 ±10,47 |
940,21 ±4,52 |
891,69 ±6,38 |
մածուցիկ. |
1,8 ±0,07 |
1,92 ±0,1 |
1,93 ±0,13 |
1,91 ±0,16 |
1,68 ±0,16 |
2,18 ±0,14 |
1,12 ±0,2 |
2,05 ±0,09 |
1,48 ±0,14 |
թքարտ. արագ. |
0,53 ±0,04 |
0,42 ±0,04 |
0,35 ±0,04 |
0,52 ±0,08 |
0,64 ±0,04 |
0,75 ±0,001 |
0,52 ±0,06 |
0,54 ±0,05 |
0,52 ±0,04 |
рН |
7,01 ±0,04 |
7,11 ±0,06 |
7,25 ±0,08 |
6,91 ±0,09 |
6,9 ±0,08 |
7,03 ±0,001 |
6,76 ±0,07 |
7,15 ±0,06 |
6,83 ±0,06 |
ստոմատոլոգիական ունելիի օգնությամբ ձգվում է դեպի վեր (բերանի խոռոչից դուրս): Ընդ որում, երբ թքի ձգվող թելն րնդհատվում է գլխի մազածածկ հատվածի մոտ, ապա թեստր համարվում է խիստ դրական ե գնահատվում 4 միավորով, իսկ եթե այն րնդհատվում է միջհոնքային մակարդակի վրա՝ դրական կամ 3 միավոր, եթե քթի ծայրի շրջանում, ապա այն գնահատվում է որպես բացասական կամ 2 միավոր, ե վերջապես, եթե ձգվող թելերն րնդհատվում են վերին շրթունքի կամ վերին կենտրոնական ատամների մակարդակի վրա, ապա դա որակվում է որպես խիստ բացասական թեստ կամ 1 միավոր: Բերանային հեղուկի որոշ ֆերմենտների որոշման համար (թթու ե հիմնային ֆոսֆատազներ, ամիլազ) կիրառվել են Delta ֆիրմայի համապատասխան կիտլրակազմերը: Վիճակագրական հետազոտություններր կատարվել են Ստյուդենտի եղանակով:
Հետազոտության արդյունքներն ու քննարկումը
Իրականացված ուսումնասիրությունների տվյալները ներկայացված են թիվ 2 աղյուսակում:
Ստացված տվյալներր նախ դիտարկենք պարօդոնտի հյուսվածքներում ախտաբանության առկանության ե դրա բացակայության հարաբերության մեջ: Այսպես, գինգիվիտով անձանց խմբում դիտվում են ավելի մեծ բացարձակ ցուցանիշներ բերանային հեղուկի pH-ի, մածուցիկության, ամիլազի ե հիմնային ֆոսֆատազի պարագայում, իսկ լնդերի բնականոն վիճակում՝ թթու ֆոսֆատազի ե թքարտադրության արագության հարցերում: Ընդ որում, գրեթե բոլոր դեպքերում նշված տարբերություններն աչքի են րնկնում վիճակագրական հավաստիությամբ (t-ն գտնվում է 2,1-16,52 տիրույթում, բացառությամբ բերանային հեղուկի մածուցիկության ցուցանիշի՝ t=1,26):
Ծխող ե չծխող անձանց խմբերում (անկախ գինգիվիտի առկայության փաստից) միե նույն ցուցանիշների հարաբերակցության ուսումնասիրումն իր հերթին ցույց է տալիս, որ, ծխախոտի օգտագործման հանգամանքր որպես պարօդոնտի հիվանդությանր (տվյալ դեպքում՝ գինգիվիտի) նպաստող գործոնի դիտարկման պայմաններում, րնդհանուր առմամբ նկատվում է վերջին դատողության ճշմարտացիությունր՝ այն առումով, որ ծխախոտը նպաստում է բոլոր այն ցուցանիշների աճին, որոնց բացարձակ արժեքներր գինգիվիտների դեպքում եղել են վիճակագրորեն ավելի բարձր, քան պարօդոնտի բնականոն պայմաններում: Այսպես, ծխողների մոտ բերանային հեղուկում զգալիորեն գերազանցել են հիմնային ֆոսֆատազի ե ամիլազի քանակներր, ինչպես նաե այդ հեղուկի ուսումնասիրվող ֆիզիկական հատկությունների ցուցանիշներր, իսկ չծխողների խմբում դիտվել է թթու ֆոսֆատազի քանակի գերակշռում ծխողների նկատմամբ (դիագրամ 1 և 2):
Դիագրամ 1
Բերանային հեղուկի որոշ ֆիզիկա-քիմիական հատկությունները ծխող ու չծխող անձանց մոտ:
Դիագրամ 2
բերանային հեղուկի ամիլազի քանակը ծխող ու չծխող անձանց մոտ
Դիագրամ 3. Հիմնային ֆոսֆատազի բաղադրության փոփոխման դինամիկան նշված տիրույթում
Դիագրամ 4. Թթու ֆոսֆատազի բաղադրության փոփոխման դինամիկան նշված տիրույթում
1 - բնականոն պարօդոնտով չծխողներ, 2 - բնականոն պարօդոնտով ծխողներ, 3 - գինգիվիտով չծխող անձինք, 4 - գինգիվիտով ծխողներ
Կախված պարօդոնտում հիվանդության ն ծխելու գործոնի առկայության կամ դրանց բացակայության հանգամանքից, կատարված հետազոտությունների արդյունքներն ավելի ակնառու են ստացված տվյալների աճող կամ նվազող հիերարխիկ պատկերի տեսքով ներկայացման պարագայում: Այս առումով առավել ցուցադրական են ֆոսֆատազների (դիագրամ 3 ն 4) ու ամիլազի քանակական փոփոխությունների (դիագրամ 5) ն pHի (դիագրամ 6) ցուցանիշների դինամիկան:
Ինչպես երնում է վերոնշյալ պատկերում, «բնականոն պարօդոնտով չծխող անձինք - գինգիվիտով տառապող ծխող անձինք» տիրույթում, ֆոսֆատագների քանակր ենթակա է համաչափ դինամիկ փոփոխությունների: Բնդ որում, հիմնային ֆոսֆատագի դեպքում դա ունի աճող միտում, իսկ թթվային ֆոսֆատագի դեպքում՝ նվագող: Նման իրավիճակր որոշակի առումով հնարավորություն է տալիս եգրակացնել, որ ֆոսֆատագների քանակի նման փոփոխությունների հիմքում առաջնահերթ կերպով րնկած է գինգիվիտի առկայության հանգամանքր, իսկ հետո միայն՝ ծխելու գործոնր: Բերանային հեղուկում ամիլագի բաղադրության գործոնի ե pH-ի դինամիկ փոփոխություններն ունեն սինուսոիդալ տեսք, որր վկայում է այս հարցում ծխելու գործոնի գգալի նշանակության մասին:
Դիագրամ 5. Ամիլազի բաղադրության փոփոխման դինամիկան նշված տիրույթում
Դիագրամ 6. pH-ի ցուցանիշի փոփոխման դինա-միկան նշված տիրույթում
Այսպիսով, իրականացված ուսումնասիրություններր ցույց են տալիս, որ, մի կողմից, առկա են գգալի ե հիմնականում վիճակագրորեն հավաստի տարբերություններ հետագոտվող ցուցանիշների միջե բնականոն պարօդոնտով ե գինգիվիտով տառապող անձանց, ինչպես նաե ծխող ու չծխող անձանց միջե: Բացի այդ, այս հետագոտություններր որոշակի հավանականությամբ ու հավաստիությամբ հնարավորություն են տալիս բերանային հեղուկի ֆիզիկա-քիմիական հատկությունների փոփոխականության հարցում դատողություններ կատարել տարբեր գործոնների (գինգիվիտի առկայություն ե ծխախոտի oգտшգործում) տարբերակված նշանակության ու առաջնահերթության մասին:
Գրականության ցանկ
- Дедова Л.Н., Бондарик Е.А. Методы диагностики в динамическом наблюдении больных с высокой интен- 3. сивностью кариеса зубов. Инструкция по применению. Минск, 2005, 10 с.
- Greabu M., Battino M., Totan A., Mohora M.,Mitrea N., Totan C., Spinu T., Didilescu A.Pharmacol, Rep., 2007, 59, (5), 613-618.
- Kurtul N., Cil M., Bakan E. Saudi Med. J., 2004,25, (12), 1839-1844.
- Nagler R., Klein I., Reznick A. Harefuah., 2001,140, (7), 614-618,
- Pauletto N., Liede K., Nieminen A., Larjava H.,Uitto V. J. Periodontol., 2000, 71, (1), 58-62.
- Zappacosta B., Persichilli S., De Sole P., Mordente A., Giardina B. Arch. Oral Biol., 1999, 44, (6), 485-488.
- Zappacosta B., Persichilli S., Mordente A., Minucci A., Lazzaro D., Meucci E., Giardina B. Hum. Exp.Toxicol., 2002, 21, (1), 7-11.





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն