Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 3.2010
Ազդրի պրոքսիմալ հատվածի կոտրվածքներով հիվանդների շրջանում օստեոպորոզի ոիսկի գործոնների տարածվածությունը
Ազդրի պրոքսիմալ հատվածի կոտրվածքները հանդիպում են հաճախակի և ունեն աճի միտում: Բավական է նշել, որ 2040 թվականին ԱՄՆ-ում կանխատեսվում է 500 հազար այսպիսի կոտրվածք (Cummings SR et al., 1990): Այս կոտրվածքներով 10 հիվանդներից 9-ի տարիքը բարձր է 65 տարեկանից և 4-ից 3-ր կանայք են (Apple DF Jr, Hayes WC 1993):
Կոտրվածքների ճնշող մեծամասնությունր հասակի բարձրությունից վայր րնկնելու հետեանք են, այլ կերպ ասած, սրանք կոտրվածքներ են, որոնց պատճառը օստեոպորոզի հետևանքով առաջացած ոսկրերի դյուրաբեկությունն է (անգլ. fragility fracture): Պետք է նշել, որ օստեպորոզի բուժման վերջնանպատակը յուրաքանչյուր հիվանդի պարագայում կոտրվածքների կանխարգելումն է (Gehrig L et al., 2008): Սակայն միանգամայն սխալ ու անհիմն է կարծել, որ օստեոպորոտիկ կոտրվածքից հետո այլևս անիմաստ է բուժել օստեոպորոզր: Այս դեպքում առավել քան երբևէ անհրաժեշտ է լրջորեն զբաղվել խնդրով: Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ օստեոպորոզը և նրանով պայմանավորված կոտրվածքներր մեծ տարիքի անխուսափելի ուղեկիցները չեն: Առկա են բազմաթիվ հետազոտություններ, որոնցում ցույց է տրված, որ ագրեսիվ մոտեցումը կարող է էապես կանխարգելել հետագա կոտրվածքները (Rozental TD et al., 2008):
Բազմաթիվ հետազոտություններ պարզել և ապացուցել են, որ առաջին օստեոպորոտիկ կոտրվածքից հետո բազմակի անգամ մեծանում է հետագա կոտրվածքների վտանգր, որոնք հաճախ ունենալով բարդությունների և անբարենպաստ ելքերի մեծ հաճախություն, հիվանդների համար լինում են ճակատագրական (Black DM et al. 2000): Օստեպորոզը, որպես կանոն, ունի համր կլինիկական ընթացք: Շատ հաճախ նրա առաջին կլինիկական դրսեորումը վնասող փոքր էներգիայով ուժից կոտրվածքն է, որը սովորական պայմաններում չէր կարող առաջացնել նման կոտրվածք: Օստեոպորոզով պայմանավորված ամենահաճախակի կոտրվածքներն են ողերի կոմպրեսիոն կոտրվածքները, ազդրի պրոքսիմալ և ճաճանչոսկրի դիստալ հատվածների կոտրվածքները:
Այս կոտրվածքներից թերևս ամենամեծ մարտահրավերը թե′ բժիշկների, թե′ հիվանդների համար, և թե′, առանց ավելորդ չափազանցության, հասարակության համար, առաջադրում է ազդրի պրոքսիմալ հատվածի կոտրվածքները: Հիվանդներր, մեծամասամբ լինելով տարեցներ, ունեն ուղեկցող բազմաթիվ հիվանդություններ, որոնք մինչև վիրահատական միջամտությունը պահանջում են որոշակի կոռեկցիա: Սակայն մյուս կողմից, վաղ վիրահատությունը թույլ է տալիս խուսափել հետվիրահատական շրջանի բազմաթիվ բարդություններից (Zuckerman JD et al., 1995): Հարկ է նշել, որ այս կոտրվածքներից հետո հիվանդների համարյա կեսր չի վերադառնում նախկին ֆունկցիոնալ վիճակին և համարյա 25%-ը մահանում է առաջին տարում (Office of the Surgeon General 2004): Ահա այս հանգամանքներից ելնելով է հատկապես կարևորվում օստեոպորոտիկ կոտրվածքրով հիվանդի մոտ օստեոպորոզի ռիսկի գործոնների հստակ տարբերակումը և վաղ բուժական միջամտությունը:
Նպատակը
Հետազոտության նպատակն է`ուսումնասիրել ազդրի պրոքսիմալ հատվածի կոտրվածքներով հիվանդների մոտ օստեոպորոզի ռիսկի գործոնների տարածվածությունը, հիվանդության ախտորոշման, կանխարգելիչ միջոցառումների, պաթոգենետիկ բուժման հաճախության մակարդակը վնասվածքաբանական կլինիկայում:
Նյութը և մեթոդները
Ուսումնասիրվել են 2007-2008թթ. և 2009- 2010թթ. դեկտեմբեր-մարտ ամիսներին Էրեբունի ԲԿ և ԵՊԲՀ թիվ 1 Հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկաների ազդրի պրոքսիմալ հատվածի կոտրվածքի կապակցությամբ րնդունված թվով 151 հիվանդները: Այս հիվանդներից 23-ը բացառվել են հետազոտությունից հետևյալ պատճառներով`15-ի տարիքը պակաս է եղել 50 տարեկանից, 5 հիվանդի մոտ կոտրվածքը արդյունք էր մեծ վնասող էներգիայի, 3 հիվանդի մոտ առկա էր ախտաբանական կոտրվածք: Մնացած 128 հիվանդները (84.8%) մեծ էին 50 տարեկանից և կոտրվածքը ստացել էին փոքր վնասող ուժից: Ռիսկի գործոնների վերլուծության ենթարկվեցին 99 հիվանդներ (11 մահ՝ հսկողության րնթացքում, 10-ը հսկողությունից դուրս մնացին, 8-ը հրաժարվել են մասնակցությունից):
Արդյունքները և քննարկում
Մեր կողմից ուսումնասիրված օստեոպորոզի ռիսկի գործոնների հանդիպման հաճախությունր հետազոտության բոլոր 99 մասնակիցների մոտ ցույց է տրված աղյուսակ 1-ում: Առավել հաճախակի հանդիպող ռիսկի գործոններն են` հասակի կորուստ 45 տարեկանից հետո 45 (45.5%) մասնակից, որն ինչպես հայտնի է, կապված է ողերի բարձրության անկման հետ`վերջիններիս օստեոպորոտիկ կոտրվածքներով պայմանավորված: Երկրորդ տեղում են տեսողական խնդիրները`23 (23.2%) մասնակից, որոնք էապես մեծացնում են վայր րնկնելու և վնասվածք ստանալու վտանգր:
Աղյnւuшկ1.
Աղյnւuшկ1. Ռիսկի գnրծոնների հանդիպման հաճախականությունը խմբերում |
||||
Ռիսկիգ ործոններ |
նշումէ |
չի նշում |
||
|
հոգի |
% |
հոգի |
% |
Հասակի կորուստ |
45 |
45.5 |
54 |
54.5 |
Տեսողակաե խնդիր |
23 |
23.2 |
76 |
76.S |
Ծխել |
16 |
16.2 |
S3 |
S3.S |
Վաղ մենոպաուզա |
7 |
9.2 |
69 |
90.S |
Ստերոիդներ |
7 |
7.1 |
92 |
92.9 |
Շաքարային դիաբետ 2 |
7 |
7.1 |
92 |
92.9 |
Ռեմատոիդ արթրիտ |
6 |
6.1 |
93 |
93.9 |
Վիրաբուժական մենոպաուզա |
6 |
7.9 |
70 |
92.1 |
Դեմենցիա |
6 |
6.1 |
93 |
93.9 |
Երիկամային հիվանդություն |
4 |
4.0 |
95 |
96.0 |
Հակացնցումային դեղեր |
2 |
2.0 |
97 |
9S.0 |
0րալ աբսորբցիա |
2 |
2.0 |
97 |
9S.0 |
Թիրոիդ |
1 |
1.0 |
9S |
99.0 |
Իմոբիլիզացիա |
1 |
1.0 |
9S |
99.0 |
Հորմոն փոխատեղող թերապիա |
1 |
1.0 |
9S |
99.0 |
Տեստոստերոն |
0 |
0.0 |
99 |
100.0 |
Իմունոսուպրեսոր |
0 |
0.0 |
99 |
100.0 |
Տամոքսիֆեն |
0 |
0.0 |
99 |
100.0 |
Ալկոհոլի չարաշահում |
0 |
0.0 |
99 |
100.0 |
Հեպարին |
0 |
0.0 |
99 |
100.0 |
Չնայած ծխելը ռիսկի գործոններում, ըստ տարածվածության 3-րդն էր, սակայն դա բացատրվում է տղամարդկանց շրջանում վերջինիս լայն տարածվածությամբ և առաջինը լինելու փաստով`14 հոգի (60.9%) աղյուսակ 2:
Աղյուսակ2. Ծխելու տարածվածությունն ըստ սեոի
Ծխել |
Տղամարդ |
Կին |
||
|
Սասնակից |
% տղ. շրջանում |
Մասնակից |
% կնց. շրջանում |
Նշում է |
14 |
60.9 |
2 |
2.6 |
Չի նշում |
9 |
39.1 |
74 |
97.4 |
Օստեոպորոզի ժառանգական ռիսկի գործոններր` մոր օստեոպորոտիկ կոտրվածքների ե/կամ մայրական գծով օստեոպորոզի մասին նշել են հա-մապատասխանաբար 23 (23.2%) ե 4 (4%) մասնա-կիցներ: Նախորդող օստեոպորոտիկ կոտրվածքների մասին նշել են րնդհանուր առմամբ 9 (17.2%) մասնակից (աղյուսակ 3): Սակայն այս 9 մասնակիցներից միայն 3-ն էին տեղեկացված օստեոպորոզի ռիսկի գործոնների մասին, րնդ որում նրանցից մեկի մոտ վերջինիս առկայությունր պայմանավորված էր ստերոիդների երկարատև ընդունման անամնեզով:
Աղյուսակ3.Նախորդող օստեոպորոտիկ կոտրվածքներ
Ծխել |
Տղամարդ |
Կին |
||
|
Սասնակից |
% տղ. շրջանում |
Մասնակից |
% կնց. շրջանում |
Նշում է |
14 |
60.9 |
2 |
2.6 |
Չի նշում |
9 |
39.1 |
74 |
97.4 |
Ընդհանրացնելով ռիսկի գործոնների հանդիպման հաճախությունր կարելի է ասել, որ ազդրի պրոքսիմալ հատվածի կոտրվածքի կապակցությամբ վնասվածքաբանական կլինիկա դիմած 50 և ավելի տարեկան հիվանդների շրջանում առկա է օստեոպորոզի ռիսկի գործոնների լայն տարածում: Պետք էր ենթադրել, որ ազդրի պրոքսիմալ հատվածի կոտրվածքներով հիվանդների մոտ դեռևս կլինիկական ամենապարզ հետազոտություններով բացահայտվող օստեոպորոզի ռիսկի գործոնների այսպիսի բարձր հաճախության պայմաններում, կլինի համապատասխան մոտեցում օստեոպորոզի ախտորոշման և բուժման առումով: Սակայն հետազոտությունները, որոնք ուղղված էին պարզելու այս հիվանդների շրջանում օստեոպորոզի մասին տեղեկացվածության, վերջինիս կապակցությամբ հետազոտությունների, բուժման հաճախությունը, բացահայտեցին ցածր մակարդակ: Այսպես. վնասվածքից 1 տարի անց մասնակիցներից միայն 2-ը ունեին տեղեկություն օստեոպորոզի վերաբերյալ, 1 (1.0%) մասնակից այս կապակցությամբ սեփական նախաձեռնությամբ որոշել էր արյան մեջ կալցիումի քանակությունը և ևս 1-ական մասնակից վնավածքաբանի խորհուրդով 6 ամիս րնդունել էին իբանդրոնաթթու (Bonviva) և ստրոնցիումի ռանելատ (Bivalos):
Եզրակացություն
Ընդհանրացնելով կարելի է ասել, որ չնայած ռիսկի գործոնների, այդ թվում նախորդող օստեոպորոտիկ կոտրվածքների բարձր հաճախությանը, օստեոպորոզի վարումը վնասվածքաբանական կլինիկայում ազդրի պրոքսիմալ հատվածի կոտրվածքներից հետո կրում է էպիզոդիկ բնույթ, ինչը բնականաբար չի կարող լինել գոհացուցիչ: Մեր կարծիքով վնասվածքաբանական կլինիկայում անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել այս հիվանդների կոտրվածքի մեխանիզմին, նախորդող կոտրվածքների առկայությանը և այլ ռիսկի գործոններին ու նման հիվանդներին ցույց տալ համապատասխան օգնություն:
Список литературы
- Cummings SR, Rubin SM, Black D. The future of hip fractures in the United States. Numbers, costs, and potential effects of postmenopausal estrogen. Clin Orthop.1990;252: 163-6.
- Apple DF Jr, Hayes WC, editors. Prevention of falls and hip fractures in the elderly. Rosemont, IL: American Academy of Orthopaedic Surgeons; 1993.
- Laura Gehrig, Joseph Lane, Mary I. O’Connor.Osteoporosis: Management and treatment strategies for orthopaedic surgeons. J Bone Joint Surg Am.2008;90:1362-74.
- Rozental TD, Makhni EC, Day CS, Bouxsein ML. Distal Radial Fractures. A Prospective Randomized Intervention Improving Evaluation and Treatment for Osteoporosis Following. J Bone Joint Surg Am: 2008;90:953-961.
- Black DM, Thompson DE, Bauer DC, Ensrud K, Musliner T, Hochberg MC, Nevitt MC, Suryawanshi S, Cummings SR; Fracture Intervention Trial. Fracture risk reduction with alendronate in women with osteoporosis: the Fracture Intervention Trial. FIT Research Group. J Clin Endocrinol Metab. 2000;85:4118-24.
- Zuckerman JD, Skovron ML, Koval KJ, Aharonoff G,Frankel VH. Postoperative complications and mortality associated with operative delay in older patients who have a fracture of the hip. J Bone Joint Surg Am. 1995;77:1551-6.
- Offi ce of the Surgeon General, US Department of Health and Human Services. Bone health and osteoporosis: a report of the Surgeon General. Washington, DC: US Department of Health and Human Services; 2004. URL:http://www.surgeongeneral.gov/library/bonehealth/content.htm

Կարդացեք նաև
Արդիականությունը: Ընդունված է, որ ծանր մետաղներր պատկանում են ներկայումս միջավայրր աղտոտող կարևորագույն նյութերին ն ունեն որոշակի դեր դրանց հետ մասնագիտական շփում ունեցող անձանց առողջական վիճակի վրա [2]...

Արդիականությունը: Հաստատված է, որ ծանր մետաղներր բացասական ազդեցություն են թողնում դրանց հետ մասնագիտական կոնտակտ ունեցող անձանց առողջական վիճակի վրա [1,5]...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն