Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2010

Որովայնի աոաջային պատի ճողվածքների արմատական վիրահատութցուն պոլիպրոպիլենային ցանցով «ONLAY» և «SUBLAY» տեղակայմամբ

Ներկայումս որովայնի առաջային պատի ճողվածքները վիրաբուժական առավել տարածված հիվանդություններից են համարվում ե հանդիպում են հիվանդների 3-7%-ի մոտ, ուստի որովայնի առաջային պատի ճողվածքներով հիվանդների վիրահատական բուժման խնդիրներն առ այսօր արդիական են:

 

Մինչև ժամանակակից հատուկ սինթետիկ նյութերի ստեղծումը` հերնիոպլաստիկայի նպատակով օգտագործվել են տրանսպլանտատներ ու էքսպլանտատներ: Նման վիրահատությունները հաճախ բարդացել են հետվիրահատական վերքերի թարախակալմամբ ե պլաստիկայի նպատակով օգտագործված նյութի, որպես օտար մարմինի օրգանիզմից դուրս վանմամբ: Այսպիսի բարդությունների զարգացումը բերում է հիվանդության կրկնության:

 

Արդեն 100 տարուց ավել է ինչ աշխարհի վիրաբույժները զբաղված են այս կարեոր հարցի լուծմամբ` փորձելով տարբեր աուտո-, հետերո- ե ալոպլաստիկ նյութերի կիրառումը որովայնի առաջային պատի ամրացման նպատակով: Դեռ 19- րդ դարի վերջին ե 20-րդ դարի սկզբին փորձեր էին արվում ճողվածքների դարպասները ամրացնելու նպատակով օգտագերծել սեփական փակեղներից պատրաստված երիզներով (Mc Artur L.J.1901; Gallie W., Mesurier A.,1924): Այս մեթոդները սակայն լայն կիրառում չունեցան ե այժմ գործնականում չեն օգտագործվում: Հերնիոպլաստիկայի նպատակով ալոպլաստիկ նյութերի կիրառման մասին առաջին տեղեկությունները ստանում ենք դեռ 1890-ական թվականներից տպագրված աշխատանքներից: 1900թ-ին արտասահմանյան վիրաբույժների կողմից առաջարկվել է օգտագործել արծաթից պատրաստված ցանցի օգտագործումը ճողվածքների պլաստիկայի նպատակով: 1949թ-ին P.Cole-ի կողմից հրապարակաց տեղեկությունների համաձայն 862 հիվանդների մոտ կիրառվել է նշված մեթոդը: Հետագայում մետաղային ցանցերի կիրառումից նույպես հրաժարվեցին: Տարբեր նյութերից պատրաստված ցանցերի կիրառումը շարունակվեցին երկար տարիներ: Իրադրությունը փոխվեց 1959թ-ին, երբ F.Usher-ի կողմից բարեհաջող օգտագործվեց պոլիպրոպիլենային ցանցից պատրաստված էնդոպրոթեզը: Ներկայումս պարզվել է, որ ճողվածքների բուժման շատ խնդիրներ հնարավոր է լուծել հերնիոպլաստիկայի նոր եղանակների մշակմամբ ե նոր սերնդի պլաստիկ նյութերի կիրառմամբ: 2006-2009 թթ. համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի վիրաբուժական կլինիկայում վիրահատվել են մոտ 100 հիվանդներ, որոնց մոտ ախտորոշվել է որովայնի առաջային պատի ճողվածքներ, պորտային ճողվածքներ, հետվիրահատական ե կրկնված ճողվածքներ: Բոլոր հիվանդները կլինիկայում հետազոտվել են, կատարվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները` ուղեկցող հիվանդությունների հայտնաբերման դեպքում, համապատասխան մասնագիտական խորհրդատվություններ, նախավիրահատական կոնսերվատիվ բուժում վիճակի կոմպենսացման նպատակով: Վիրահատության նախապատրաստման պարտադիր պայմաններից է գոտիի կրումը, որի նպատակն է հետվիրահատական շրջանում հիվանդի վիճակի հարմարեցումը սպասվող ներորովայ նային ճնշման փոփոխմանը: Բոլոր հիվանդներին կատարվել է հերնիոպլաստիկա կոմբինացված եղանակով պոլիպրոպիլենային ցանցով` «ONLAY» ե «SUBLAY» տեղակայմամբ: Մեթոդի ընտրությունը կատարվել է վիրահատության ընթացքում` ելնելով օրգանիզմի ե հյուսվածքների առանձնահատկություններից:

 

Հիվանդ Մ.Ա. 43տ., ընդունվել է ՀկՀթիվ 1 կլինիկական հիվանանոցի ւիրաբուժական կինիկա «Որովայնի աոաջային պատի ճողվածք» ախտորոշմամբ:Բաժանմունքումհետազոտվել է, կատարվել են` էՍԳ, ԱՇՖ, արյան բիոքիմիական քննություն, արյան և մեզի ընդհանուր քննություն, RPR, կրծքավանդակի R-քննություն: Կատարված քննությունների կողմից պլանային ւիրահատության համար հակացուցումներ չեն հայտնաբերվել: Վիրահատությունիցաոաջ կրել է գոտի: Կատարվել էպլանային ւիրահատության` հերնիոպլաստիկա կոմբինացված եղանակով, պոիպրոպիլենային ցանցով: Ցանցը տեղադրվել է «Sublay»: Տեղակայման ընտրությունը կատարվել է ւիրահատության ընթացքում: Հետվիրահատական շրջանում հիվանդը ստացել է հակաբակտերիալ բուժում` sol. Ceftriaxoni 1,0x1 ն/ե 3օր, ցավազրկման նպատակով և որպես հակաբորբոքիչ` sol. Diclofenaki 3,0x2 3օր, sol. Fraksiparini 0,3x1 3օր` թրոմբէմբոիկ բարդություններից խուսափելու նպատակով: Վիրահատությունից հետո կրել է հետվիրահատական գոտի: Հետվիրահատական շրջանում հեմոդինամիկան եղել է կայուն: ԱՇՖ-ի և ՍԱՀ-ի խանգարում չի նկատվել: Կինիկայից դուրս է գրվել 6-րդ օրը աոանց բարդությունների:

 

Հիվանդ Բ.Մ. 49տ. ընդունվել է ՀկՀթիվ 1 կլինիկական հիվանանոցի ւիրաբուժական կինիկա` «Որովայնի աոաջային պատի ճողվածք» ախտորոշմամբ: Հիվանդի մոտ եղել են ուղեկցող հիվանդություններ` «Զարկերակային հիպերտոնիա», «Շաքարային դիաբետ», «ճարպակալում 3-4 աստիճանի»: Մինչև ւիրահատությունը հիվանդը ստացել է կոնսերվատիվ բուժում ւիճակի կոմպենսացման նպատակով: Բաժանմունքում հետազոտվել է, կատարվել են` էՍԳ, ԱՇՖ, արյան բիոքիմիական քննություն, արյան և մեզի ընդհանուր քննություն, RPR, կրծքավանդակի R-քննություն: Հիվանդին հետազոտել են էնդոկրինոլոգը և սրտաբանը նշանակվել է համապատասխան բուժում: 

 

Լաբորատոր հետազոտության տվյալները կլինիկա ընդունվելիս` շաքարը արյան ՛մեջ` 18,6մմոլ/լ, ւիրահատությաննախօրեին` 7.8մմոլ/լ: Զ/ճ-150/100, ւիրահատության նախօրեին` 130/80: Կրկնակի հետազոտվելուց և համապատասխան բուժում ստանալուց հետո վիրահատության համար հակացուցումներ չեն հայտնաբերվել: Պլանային կարգով ւիրահատվել է` կատարվել է ճողվածքի արմատական վիրահատություն` հերնիոպլաստիկա կոմբինացված եղանակով, պոլիպրոպիլենային ցանցով«Onlay» տեղակայմամբ, աբդոմինոպլաստիկա, վերքի ակտիվ դրենավորում: Հետվիրահատական շրջանում հիվանդը ստացել է հակաբակտերիալ բուժում` sol.Ceftriaxoni 1,0x1ն/ե 3օր, ցավազրկման նպատակով և որպես հակաբորբոքիչ` sol. Diclofenaki 3,0x2 3օր, sol.Fraksiparini 0,3x1 3օր` թրոմբոէմբոլիկ բարդություններից խուսափելու նպատակով: Վիրահատությունից հետո կրել է հետվիրահատական գոտի: Հետվիրահատական շրջանում հեմոդինամիկան եղել է կայուն: ԱՇՖ-ի և ՍԱՀ-ի խանգարում չի նկատվել: Հետվիրահատական շրջանը անց է կացրել հարթ: Հետվիրահատական վերքի շրջանում բորբոքային պրոցես, ինֆիլտրացիա չի նկատվել: Վիրահատության աոաջին օրերին ակտիվ դրենաժներից արտադրվել է մոտ 40- 50մլ շճա-հեմոոագիկ բնույթի արտադրություն: Հետագա օրերի ընթացքում` պարզ շճային արտադրություն, որը գնալով պակասել է: Դրենաժները հեոացվել են 8-րդ օրը: Հիվանդը բաժանմունքում անց է կացրել 12մ/օր:

 

Հիվանդ` Գ.Գ. 52տ. .Ընդունվել է ՀԿՀ-թիվ 1 կլինիկական հիվանանոցի վիրաբուժական կլինիկա` «Որովայնի առաջային պատի կրկնվող, հետվիրահատական ճողվածք» ախտորոշմամբ: Հիվանդի մոտ եղել են ուղեկցող հիվանդություններ` «Զարկերակային հիպերտոնիա», «ճարպակալում 2-3 աստիճանի», «Վիճակ տարած գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումից հետո»: Մինչև վիրահատությունը հիվանդը ստացել է կոնսերվատիվ բուժում վիճակի կոմպենսացման նպատակով: Բաժանմունքում հետազոտվել է, կատարվել են` ԷՍԳ, ԱՇՖ, արյան բիոքիմիական քննություն, արյան և մեզի ընդհանուր քննություն, RPR, կրծքավանդակի R-քննություն: Հիվանդին հետազոտել են նյարդաբանը և սրտաբանը, նշանակվել է համապատասխան բուժում: Լաբորատոր հետազոտության տվյալները կլինիկա ընդունվելիս` շաքարը արյան մեջ` 12,8մմոլ/լ, վիրահատության նախօրեին` 7.2մմոլ/լ: Զ/ճ-190/120, վիրահատության նախօրեին` 130/90: Կրկնակի հետազոտվելուց և համապատասխան բուժում ստանալուց հետո վիրահատության համար հակացուցումներ չեն հայտնաբերվել: Պլանային կարգով վիրահատվել է` կատարվել է ճողվածքի արմատական վիրահատություն` հերնիոպլաստիկա կոմբինացված եղանակով, պոլիպրոպիլենային ցանցով ,,Onlay,, տեղակայմամբ, աբդոմինոպլաստիկա, վերքի ակտիվ դրենավորում: Հետվիրահատական շրջանում հիվանդը ստացել է հակաբակտերիալ բուժում` sol. Ceftriaxoni 10x1ն/ե 3օր, ցավազրկման նպատակով և որպես հակաբորբոքիչ` sol.Diclofenaki 3,0x2 3օր, sol. Fraksiparini 0,3x1 3օր` թրոմբոէմբոլիկ բարդություններից խուսափելու նպատակով: Վիրահատությունից հետո կրել է հետվիրահատական գոտի: Հետվիրահատական շրջանում հեմոդինամիկան եղել է կայուն: ԱՇՖ-ի և ՍԱՀ-ի խանգարում չի նկատվել: Հետվիրահատական շրջանը անց է կացրել հարթ: Հետվիրահատական վերքի շրջանում բորբոքային պրոցես, ինֆիլտրացիա չի նկատվել: Վիրահատության առաջին օրերին ակտիվ դրենաժից արտադրվել է մոտ 50մլ շճա-հեմոռագիկ բնույթի արտադրություն: Հետագա օրերի ընթացքում` պարզ շճային արտադրություն, որը գնալով պակասել է: Դրենաժները հեռացվել են 6-րդ օրը: Հիվանդը բաժանմունքում անց է կացրել 9մ/օր:

 

Որովայնի առաջնային պատի և հետվիրա-հատական վենտրալ ճողվածքներով հիվանդների բուժման խնդիրի արդիականությունից ելնելով փորձեցինք ցույց տալ, որ պոլիպրոպիլենային ցանցի կիրառումը ճողվածքների բուժման ժամանակ` թույլ է տալիս հաստատել, որ այն օժտված է բարձր հյուսվածքային համատեղելիությամբ և էֆեկտիվությամբ, կարելի է կիրառել ինչպես «Onlay», այնպես էլ «Sublay»: Մեթոդի ընտրությունը կատարվում է վիրահատության ընթացքում, ելնելով ճողվածքի չափերից, հյուսվածների առանձնահատկություններից: 

 

Գրականության ցանկ

 

  1. Майстренко Н.А., Сахтин М.Ю., Ткаченко А.Н., Федоров Д.Ю. Вестн. хир. 2000, N1, 68-71.
  2. Федоров В. Д., Адамян А. А., Гогия Б.Ш. Хирургия, 2000, N3, 51-53.
  3. Барсегян А.А., Манукян Г.В. Мат. Межд. конф, посв. 75-лртию ЕГМУ им. М.Гераци. Ереван, 2005, 95-96.
  4. Rekovac S. Digestiv surgery. JSDS. 17-th World congress abstrakts. Hamburg, 2000, p.14. LeBlanc K.A. Hernia, 2001, 5:135-138
  5. Մանուկյան Հ.Վ. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր, 2007, հատոր 10, N4 (46), 51-53:
  6. Shermak MA. Plast. Rekonstr. Surg. 2006, Apr.117(4):
  7. Апоян В.Т., Меликян А.Р., Апоян В.В. Паховая герниопластика, 2002г., Ереван.
  8. Ороховский В.И. и соавт. грыжесечения, 2000г. Донецк.
  9. Столвров Е.А., Грачев Б. Д., Рогачев В.Н., Батаков Е.А. Оперативная хирургия наружных брюшных грыж, 2000г., Москва.
  10. Егиев В.Н. и соавт. Ненатяжная герниопластика, 2002г., Москва.
  11. Рехачев В.П. и соавт. Послеоперационные вентральные грыжи. Диастазы прямых мышц живота. 1999г. Архангельск.
  12. Воскресенский Н.В., Горелик С.Л. Хирургия грыж брюшной стенки. Москва, Медицина,1965г.
  13. Ковалева З.В. Выбор эксплантанта для герниопластики,1999г. Самара.
  14. Литтманн И. Оперативная хирургия. 1982г. Будапешт.

Հեղինակ. Մ.Մ.Միրիջանյան,Հ.Վ.Հովհաննիսյան Համալսարանականթիվ 1 կլինիկական հիվանդանոց
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Պարօդոնտի հիվանդությունների հետեվանքների ուղղորդված վերականգնում

Պարօդոնտի հիվանդությունների վերջին տարիների ուսումնասիրությունները լիարժեք իրավունք են տալիս համարել դրանք համաբժշկական խնդիր: ՀԱԿ-ի տվյալներով բնակչության 80%-ը տառապում է այս պաթոլոգիայով...

Ողնաշարի գոտկասրբանային հատվածի միջողնացին աճառների ճողվածքների վիրահատություններից հետո ցավային համախտանիշի ռեցիդիվի կլինիկական ընթացքի եվ վիրահատական բուժման առանձնահատկությունների մասին

Ներածություն

Սպինալ վիրահատություններից հետո կայուն ցավր հաճախ հանդիպող երևույթ է [1], որր, չնայած առաջարկված բազմաթիվ վիարահատական եղանակներին, շարունակում է աճել [2]...

Դենտալ իմպլանտացիայի պահանջարկի ձևավորման ուաումնասիրությունը Գերմանիայում

Ներածություն

Վիճակագրական տվյալների համաձայն Գերմանիայում տարեց բնակչության մեկ երրորդի բերանի խոռոչում հայտնաբերվում է ախտաբանական պարօդոնտալ գրպանիկներ, որոնց դեպքում նախատեսվում է վիրաբուժական միջամտություն...

Կանանց հոգեբանական վիճակը հիստերէկտոմիայից մեկ տարի անց

Հիստերէկտոմիան հանդիսանում է առավել տարածված վիրահատություններից մեկր գինեկոլոգիական գործրնթացում: Արգանդի տարբեր հիվանդությունների դեպքում կատարվող վիրահատությունների անհրաժեշտությունր կասկած չի հարուցում...

Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների տարիքային կազմի հարցի շուրջ

Թեմայի արդիականությունը: Անկախություն նվաճելուց հետո ՀՀ-ում տեղի ունեցան բավականին լայնամասշտաբ և էական բնույթ կրող սոցիա- լ-տնտեսական փոփոխություններ ղարաբաղյան պատերազմի, շարունակական շրջափակման, էներգետիկ ճգնաժամի...

Ծանր մետաղները եվ բնակչության հիվանդացութցան ձեվավորման վրա Դրանց դերի մամին (Գրականության տհսություն)

Հասանելի գրականության աղբյուրների բազմակողմանի ուսումնասիրությունր ցույց է տա-լիս, որ ծանր մետաղներն ունեն որոշակի դեր բնակչության հիվանդացության ձևավորման հարցում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ