Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2010

Ծանր մետաղները եվ բնակչության հիվանդացութցան ձեվավորման վրա Դրանց դերի մամին (Գրականության տհսություն)

Հասանելի գրականության աղբյուրների բազմակողմանի ուսումնասիրությունր ցույց է տա-լիս, որ ծանր մետաղներն ունեն որոշակի դեր բնակչության հիվանդացության ձևավորման հարցում:

 

Հիմնախնդիրր բավականին ուսումնասիրված է առանձին մետաղների կամ դրանց համալիր ազդեցության տեսակետից: Իսկ նրանց առողջության պահպանման պրոբլեմր յուրաքանչյուր պետություն լուծում է յուրովի: Ներկայիս ժամանակներում այն պահպանում է իր արդիականությունր, հատկապես նոր առաջացած փոքր, զարգացող պետությունների և հումքային բազայի դեր կատարող երկրների համար: Ընդունված է, որ ծանր մետաղներր պատկանում են միջավայրր աղտոտող կարևորագույն նյութերին և դրանց նկատմամբ հսկողությունր պարտադիր է: Մենք նպատակահարմար ենք համարել վերլուծել այն աշխատանքներր, որոնցում ներկայացված է բնակչության կամ մարդկանց որոշ քանակակազմերի հիվանդացությունր`ծանր մետաղների փոքր կոնցենտրացիաների հնարավոր քրոնիկական ազդեցության պարագայում: Բնդ որում հատկապես անդրադարձել ենք այն ծանր մետաղներին, որոնք առկա են ՀՀ պայմաններում, իհարկե չբացառելով մեր կողմից չուսումնասիրված և այստեղ չներկայացված այլ ծանր մետաղների ոչ պակաս կարևոր նշանակությունը:

 

 

Կադմիում:Բստ գրականության տվյալների (Nishijo M., Tawara K., Honda R, Kuriwaki J et al, 2004) կադմիումր օրգանիզմ է ներթափանցում per oral (սննդամթերք, ջուր), շնչառական ուղիներով (սիգարետ): Նշվում է, որ երկաթ դեֆիցիտային սնունդր կարող է կադմիումային ախտահարումների պատճառ հանդիսանալ (Bressler JP, Olivi L, Cheong JH, Kim Y. et al., 2004), քանի որ աղիներից կադմիումի ներծծվելր արագանում է: Պնդվում է, որ կադմիումր ազդում է նեֆրոնի գործունեության (Waisberg M, Black WD, Waisberg CM, Hale B., 2004), պրոգեստերոնի սինթեզի (Satarug S,Nishijo M, Ujjin P, Vanavanitkun Y. et al., 2004), շնչառական (Mannino DM, Holguin F, Greves HM, Savage- Brown A. et al., 2004) և նյարդային համակարգերի (Cai L, Iskander S, Cherian MG, Hammond RR., 2004), միջգենային գործառնության (Koizumi S, Yamada H., 2003) վրա, կանցերոգեն է (Filipic M, Hei TK., 2004), փոխում է հոտառությունր (Mascagni P, Consonni D, Bregante G, Chiappino G. et al., 2003), առաջացնում է օլիգոսպերմիա (սպերմայի կոնցենտրացիան ‹20x 10(6)/ml) և ազոսպերմիա (սպերմայի բացակայություն) (Pant N, Upadhyay G, Pandey S, Mathur N. et al., 2003): Մի շարք գիտնականներ (Patrick L., 2003) պնդում են, որ կադմիումի ազդեցության հիմքում րնկած են երիկամների ախտահարումը`օստեոպորոզի և օստեոմալացիայի զարգացումով, ինչպես նաև գենետիկ տեղաշարժերր: Գրականության մեջ կան տվյալներ (Vahteristo L, Lyytikainen T,Venalainen ER, Eskola M. et al., 2003), որ սննդամթերքի որոշ տեսակներ (ցորենից ստացված ալյուրում, կակաո, կաթնամթերքից`պանիր, միս և մսամթերք), չնայած տեխնոլոգիական մշակման կանոնների պահպանմանր, պարունակում են կադմիումի այնպիսի քանակ, որր երկարատև օգ-տագործման ժամանակ օրգանիզմում կարող է առաջացնել որոշակի բացասական շեղումներ: Միաժամանակ կան տվյալներ, որ սննդամթերքի բոլոր տեսակների մեջ արևածաղիկր պարունակում է կադմիումի ամենաբարձր չափաքանակր, բայց երկարատև օգտագործելիս ախտաբանական երևույթներ չի առաջացնում (Reeves PG, Nielsen EJ, OBrien-Nimens C, Vanderpool RA., 2001): Վերջերս ստացվել են տվյալներ, որ կադմիումր, կախված չափականակից, կարող է ունենալ իմունաթունային և իմունամոդուլացնող հատկություն (Jelovcan S, Gutschi A, Kleinhappl B, Sedlmayr P. et al. 2003): Ներկայումս բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել`ուսումնասիրելու համար կադմիումի ազդեցության համաճարակաբանությունր (Tsukahara T, Ezaki T, Moriguchi J, Furuki K. et al., 2003). Հետազոտվել են կադմիումի հետ ոչ մասնագիտական շփում ունեցած, հանկարծամահ եղածների մի շարք օրգաններում (երիկամներում, թոքերում, լյարդում, բարակ աղիներում) կադմիումի կոնցենտրացիան: Հաստատվել է, որ բարակ աղու սկզբնական հատվածներում կադմիումի կոնցենտրացիան լինում է բարձր (Orlowski C, Piotrowski JK., 2003): Կադմիումր բնական ջրամբարներ րնկնում է հողի, բազմամետաղական և պղնձի հանքերի հիմնայնացման, ջրում ապրող և կադմիում կուտակելու ունակ օրգանիզմների քայքայման դեպքում: Մակերեսային ջրեր կադմիումի միացություններր դուրս են բերվում կապարացինկային գործարանների, հանքահարստացուցիչ և մի շարք քիմիական (ծծմբաթթվի արտադրություն) գործարանների, գալվանական արտադրամասերի օգտագործած ջրով: Կադմիումի միացությունների կոնցեն-տրացիայի նվազում դիտվում է կլանման պրոցեսների, կադմիումի հիդրոօքսիդի և կարբոնատի նստելու և ջրային օրգանիզմների կողմից դրանց օգտագործելու հետևանքով: Դրա միացություններր կարևոր դեր են կատարում կենդանիների և մար-դու կենսագործունեության պրոցեսում: Բարձր կոնցենտրացիաներր վտանգավոր են, հատկապես այլ թունավոր նյութերի հետ համատեղվելու դեպքում: Կադմիումի ՍԹՉ6 (ПДК6) 0,001 մգ/դմ3, իսկ ՍԹՉվ (վնասակարության լիմիտավորված ցուցանիշ- թունաբանական)`0,0005 (Эйхлер B., 1993):

 

 

Ցինկ: Ըստ գրականության տվյալների ցինկր պատկանում է ակտիվ միկրոտարրերի շարքին, ազդում է օրգանիզմի բնականոն զարգացման վրա: Միաժամանակ նրա բազմաթիվ միացություններ թունավոր են, հատկապես սուլֆատր և քլորիդր (Эйхлер B., 1993).

 

Ցինկը բնական ջրամբարներում հայտնվում է հանքային ապարների բնական քայքայման հետևանքով, ինչպես նաև հանքահարստացուցիչ գործարանների և գալվանային, հանքային ներկանյութերի, վիսկոզային թելերի արտադրամասերի օգտագործած ջրերով: Ջրում այն գոյություն ունի իոնային կամ հանքային և օրգանական համալիրների տեսքով: Երբեմն հանդիպում են չլուծված ձևերր. հիդրօքսիդր, սուլֆիդը և այլն: Ցինկր մարդու օրգանիզմում ամենատարածված տարրերից է (Tapiero H, Tew KD., 2003): Նրա 85%-ր գտնվում է մկաններում և ոսկրերում, րնդ որում այն համարյա ամբողջությամբ ներբջջային է`30-40%-ը` կորիզում է, 50%-ր ցիտոպլազմա- յում, օրգանելներում, մասնակցում է ավելի քան 300 ֆերմենտային ռեակցիաների: Օրգանիզմում ցինկի կարևորության մասին կան մի շարք հաղորդումներ (Thane CW, Bates CJ, Prentice A., 2004): Նշվում է, որ սննդամթերքում ցինկի պակասր համաշխարհային առողջապահության պրոբլեմներից մեկն է (Schlegel- Zawadzka M, Zachwieja Z, Huzior-Baajewicz A. et al., 2002): Այն երեխաների շրջանում նպաստում է րնդհանուր հիվանդացության մակարդակի բարձրացմանը (Penny ME, Marin RM, Duran A, Peerson JM. et al., 2004), աթերոսկերոզի զարգացմանր (Beattie JH, Kwun IS., 2004), րմպանի քաղցկեղի առաջացմանր (Kapil U, Singh P, Bahadur S, Shukla NK. et al., 2003), վարակիչ հիվանդությունների (Castillo-Duran C,Weisstaub G., 2003) և տուբերկուլյոզի րնթացքի ծանրացմանր (Cuevas LE, Almeida LM, Mazunder P, Paixao AC. et al., 2002), սկոլիոզի առաջացմանը (Dastych M, Cienciala J., 2002), գիրացմանր (Marreiro Ddo N, Fisberg M, Cozzolino SM., 2002), թոքաբորբերի առաջացմանր (Leon-Espinosa de los Monteros MT, Gil Extremera B, Maldonado Martin A, Luna del Castillo JD. et al., 2000): Ցինկն ազդում է աղիների գործունեության (Strand TA, Adhika- ri RK, Chandyo RK, Sharma PR. et al., 2004) վրա`նվազեցնելով դիառեան, կայունացնում է հոգեկան պրոցեսներր (Bilici M, Yildirim F, Kandil S, Bekaroglu M. et al., 2004), լավացնում է լյարդի հակատոքսիկ ֆունկցիան (Stehbens WE., 2003), նյարդային համակարգի գործունեությունր (Frederickson CJ, Maret W, Cuajungco MP., 2004) վրա, պահպանում է ԴՆԹ ռետրովիրուսային ագրեսիայից (Tan W, Zhu K, Segal DJ, Barbas Cf. et al., 2004), ունի հակաքաղցկեղային հատկություն (Wang LH, Yang XY, Zhang X, Mihalic K. et al., 2004):

 

Ներկայումս բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել`ուսումնասիրելու համար ցինկի ազդեցությունր բերանի խոռոչի մանրէային ֆլորայի վրա (Adams SE, Theobald AJ, Jones NM, Brading MG. et al., 2003). Պնդվում է, որ անհրաժեշտ քանակով ցինկ պարունակող ատամի քսուքներր նպաստում են բերանի խոռոչի մանրէային ֆլորայի ճնշմանր: Միաժամանակ պետք է նշել, որ րստ մի շարք հեղինակների ցինկի բարձր չափաքանակներր տոքսիկ են (Salzman MB, Smith EM, Koo C., 2002) և կարող են առաջացնել օրինակ, սակավարյունություն (Hein MS., 2003): Կան որոշ տվյալներ (Taniguchi H, Suzuki K, Fujisaka S, Honda R. et al., 2003), որ ցինկի օքսիդի գոլորշիներ շնչելու դեպքում զարգանում է քիմիական թոքաբորբ: Գետերի ջրում ցինկի կոնցենտրացիան սովորաբար տատանվում է 3-120 մկգ/դմ3, ծովի ջրում`1-10մկգ/դմ3: Zn2+ ՍԹՉ6 (ПДК6) (վնասակարության լիմիտավորված ցուցանիշ-օրգանոլեպտիկ) 1 մգ/դմ3, իսկ ՍԹՉվ (վնասակարության լիմիտավորված ցուցանիշ- թունաբանական)`0,01 մգ/դմ3 (Эйхлер В., 1993):

 

Պղինձ:Պղինձը կարևորագույն միկրոտարրերից է: Պղնձի ֆիզիոլոգիական ակտիվությունր պայմանավորված է օքսիդացնող- վերականգնող ֆերմենտների կազմում նրա առկայությամբ (Gaetke L.M, Chow C.K., 2003): Հողում պղնձի անբավարար քանակր բացասական ազդեցություն է թողնում սպիտակուցների, ճարպերի և վիտամինների սինթեզի վրա և նպաստում է բուսական օրգանիզմների անպտղությանր (Merritt K.A., Erich M.S., 2003): Պղինձր մասնակցում է ֆոտոսինթեզի պրոցեսին և ազդում է բույսերի կողմից ազոտի յուրացմանր: Միաժամանակ պետք է նշել, որ պղնձի բարձր կոնցենտրացիաներր բացասական ազդեցություն են թողնում բուսական (Wintz H, Vulpe C., 2002) և կենդանական (Mercer JF, Llanos RM., 2003) աշխարհի վրա: Ներկայումս մեծ ուշադրություն է դարձվում շրջակա միջավայրում պղնձի կոնցենտրացիայի ուսումնասիրությանր (Barwick M, Maher W., 2003): Ոնդգծվում է, որ օրգանիզմի համար սննդամթերքում պղնձի ինչպես անբավարար, այնպես էլ բարձր կոնցենտրացիաներր համաշխարհային առողջապահական կազմակերպությունների տեսանկյունից ունի խիստ կարևոր նշանակություն (Araya M, Koletzko B, Uauy R., 2003): Պակաս չէ պղնձի դերր գենետիկ շեղումների դեպքում (Stapelbroek JM, Ploos van Amstel JK, van Hattum J, van den Berg LH. et al., 2003): Բնական ջրերում առավել հաճախ հանդիպում են պղնձի միացություններր Cu (II). Նրա միացություններից ջրում դժվար են լուծվում Cu2O, Cu2S, CuCl: Ջրային միջավայրում լիգանդների առկայության դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել նաև մետաղի ակ- վաիոնների հետ հավասարակշռության մեջ գտնվող համալիր ձևերի առաջացումր: Պղինձր ջրամբարներում հայտնվում է քիմիական, մետալուրգիական գործարանների, հանքավայրերի օգտագործած ջրերով և ջրիմուռների ոչնչացման համար կիրառվող ալդեհի- դային ռեագենտներով: Այն կարող է ջրատարների խողովակների և այլ սարքավորումների կորոզիայի հետևանք լինել (Dietrich AM, Glindemann D, Pizarro F, Gidi V et al., 2004): Ստորգետնյա ջրերում պղնձի պարունակությունր պայմանավորված է ջրի և պղնձա- հանքերի (քալկոպիրիտ, կալկոզին, կովելին, բորնիտ, մալախիտ, ազուրիտ, քրիզակոլ, բրոտանտին) (Вредные химические вещества. Неорганические соединения I-IV групп,1988): Պղնձի մակարդակր բնական քաղցրահամ ջրերում տատանվում է 2-30 մկգ/դմ3, ծովի ջրում 0,5-3,5 մկգ/դմ3: Պղնձի կոնցենտրացիայի բարձրացումր (մինչև մի քանի գրամ լիտրում) բնորոշ է հանքային թթու ջրերին:

 

Ըստ գրականության տվյալների պղնձի բարձր կոնցենտրացիաներր կանցերոգեն են (Wu T, Sempos Ct, Freudenheim JL, Muti P. et al., 2004), նպաստում են նյարդային համակարգի հիվանդությունների առաջացմանր (Millhauser GL., 2004), սրտային անբավարարության զարգացմանր (Malek F, Dvorak J, Jiresova E, Spacek R., 2003), առաջացնում են դիս- պեպտիկ երևույթներ (Araya M, Chen B, Klevay LM, Strain JJ. et al., 2003), պղնձային լյարդային տոքսիկոզ (Webb CB, Twedt DC, Meyer DJ., 2002) երեխաների լյարդի ցիռող (Zietz BP, de Vergara JD, Drakelberg H., 2003), նեֆրոտոքսիկ են (Moore SD, Cox DW., 2002), կարող են խթանել ինտերլեյկին 8-ի սինթեզր էնդոթելիալ բջիջներում համար և դրանով իսկ արագացնել բորբոքային պրոցեսներր (Bar-Or D, Thomas GW, Yukl RL, Rael LT. et al., 2003): Սակայն պղնձի անբավարար քանակր կարող է առաջացնել տարբեր աստիճանի արտահայտվածության նյարդաբանական խանգարումներ (Kumar N, McEvoy KM, Ahlskog JE., 2003): Կատարվել են հետաքրքիր հետազոտություններ`նվիրված էպիլեպսիայի ժամանակ պղնձի մակարդակի տատանումներին (Tutor-Crespo MJ, Hermida J, Tutor JC., 2003): Հեղինակներր նշում են, որ արդյունքներր նախնական են: Բստ նրանց պղինձր ունի որոշակի ոչ ուղղակի ազդեցություն էպիլեպսիայի նոպայի գենեզի հարցում: Բստ այլ հեղինակների (Ojuawo A, Keith L., 2002) տվյալների պղնձի մակարդակր լինում է բավականին բարձր աղիների բորբոքային հիվանդությունների ժամանակ (խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն): Կան որոշ տվյալներ, որ աթերոսկերոզի (Patterson RA, Lamb DJ, Leake DS., 2003) և զարկերակային հիպերտենզիայի (Konukoglu D, Serin O, Ercan M, Turhan mS., 2003) զարգացման մեխանիզմում իր ուրույն դերն ունի պղինձր: Բստ կատարված ուսումնասիրությունների վահանագեղձի որոշ հիվանդությունների, մասնավորապես քաղցկեղի ժամանակ նրա հյուսվածքում բարձր է պղնձի կոն-ցենտրացիան (Kucharzewski M, Braziewicz J, Majewska U, Gozdz S., 2003): Մասնագիտական ախտահարումների տեսանկյունից համարվում է, որ պղնձի արտադրությունում աշխատողների շրջանում բավականին մեծ է պղնձով քրոնիկական ախտահարումների առաջացման ռիսկր (Newhook R, Hirtle H, Byrne K, Meek ME., 2003): Պղնձի ՍԹՉ6 (ПДК6) սանիտարական-կենցաղային ջրամբարներում 0,1 մգ/դմ3 (վնասակարության լիմիտավորված ցուցանիշ- րնդհանուր սանիտարական), իսկ ձկնաբուծական տնտեսություններում`0,001 մգ/դմ3 (Вредные химические вещества. Неорганические соединения V-VIII групп,1989):

 

Կապար: Կապարի ազդեցության վերաբերյալ ուսումնասիությունների կարևորության մասին կարծիքներր բազմաթիվ են (Bressler JP, Olivi L, Cheong JH, Kim Y. et al., 2004): Մակերեսային ջրեր կապարր բնական ճանապարհով թափանցում է էնդոգեն (գալենիտ) և էկզոգեն (անգլեզիտ, ցերուսիտ և այլն) միներալների լուծման հետևանքով: Շրջակա միջավայրում կապարի մակարդակր զգալի չափով բարձրանում է կապված ածխի այրման, շարժիչում որպես հակադետոնատոր տետրաէթիլ- կապարի կիրառման, հանքահարստացուցիչ և որոշ մետալուրգիական գործարանների, քիմիական արդյունաբերության, հանքավայրերի և այլն օգտագործած ջրերի արտանետման հետ: Ջրում կապարի կոնցենտրացիան իջնում է, երբ այն կլանվում է որոշ նյութերով և առաջանում են նստվածքներ: Բնական ջրերում կապարր գտնվում է լուծված և կախյալ (ադսորբցված) վիճակում: Լուծված վիճակում հանդիպում է հանքային և օրգանական-հանքային համալիրների, ինչպես նաև հասարակ իոնների տեսքով: Չլուծվող են սուլֆիդներր, սուլֆատներր և կարբոնատներր: Գետերի ջրերում կապարի կոնցենտրացիան տատանվում է միկրոգրամի տասնյակ բաժիններից մինչև 1 միավոր/դմ3: Կապարն արդյունաբերական թույն է, կարող է սուր և քրոնիկական թունավորման պատճառ դառնալ: Մարդու օրգանիզմ է թափանցում per oral և շնչառությամբ (Mannino DM, Albalak R, Grosse S, Repace J., 2003): Կան որոշ տվյալներ, որ կապարի մակարդակր բարձր է լինում հրազենային վիրավորումների ժամանակ, եթե վիրահատությունից հետո գնդակր չի հանվում (McQuirter JL, Rothenberg SJ, Dinkins GA, Kondrashov V. et al., 2004), ինչպես նաև կապար պարունակող ներկերից օգտվողների և դրանցով պատված սպասքեղենից օգտվողների շրջանում (Hernandez-Serrato MI, Mendoza-Alvarado LR, Rojas-Martinez R, Gonzalez-Garza C. et al., 2003): Նշվում է, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել քաղաքների սահմաններում գտնվող հողամասերից ստացված սննդամթրքում կապարի կոնցենտրացիայի վրա (Finster ME, Gray KA, Binns HJ., 2004): Օրգանիզմից կապարր դուրս է գալիս շատ դանդաղ, կուտակվում է ոսկրերում, լյարդում և երիկամներում (Вредные химические вещества. Неорганические соединения I-IV групп:,1988): Պնդվում է, որ մեծ է կապարի ազդեցության մեխանիզմների վերաբերյալ հետազոտությունների անհրաժեշտությունր (Moreira FR, Moreira JC., 2004):

 

Ըստ գրականության տվյալների կապարի բարձր կոնցենտրացիաներր ազդում են նյարդահոգեկան պրոցեսների վրա (Marchetti C., 2003)`իջեցնելով ինտելեկտուալ մակարդակր: Վերջինս հատկապես դիտվում է կապարային բենզին մշտապես շնչողների շրջանում (Cairney S, Maruff P, Burns CB, Currie J. et al., 2004): Կան մի շարք հետազոտություններ, որոնք, ցույց են տալիս, որ կապարի քրոնիկական ազդեցության պայմաններում ճնշվում է ռեպրոդուկտիվ ֆուկցիան (Tang N, Zhu ZQ., 2003), առաջանում է սակավարյունություն (Kordas K, Lopez P, Rosado JL, Garcia Vargas G. et al., 2004), արձանագրվում են մե- տաբոլիկ շեղումներ (Anetor JI, Adeniyi FA, Taylor GO., 1999), ճնշվում է սպերմատոզոիդների ակտիվությունր (Pant N, Upadhyay G, Pandey S, Mathur N. et al., 2003): Համաշխարհային մասշտաբով կապարի բարձր մակարդակ ունեցող 14 տարածքներում կատարված համաճարակաբանական հետազոտություններր ցույց են տվել, որ բավականին մեծ է սրտանոթային հիվանդությունների (պերիֆերիկ արյան ճնշման բարձրացման հետևանքով) (Magri J, Sammut M, Savona-Ventura C., 2003) և ինտելեկտի իջեցում ունեցող անձանց թիվր (Fewtrell LJ, Pruss-Ustun A, Landrigan P, Ayuso-Mateos JL., 2004): Բստ կատարված ուսումնասիրությունների կապարի բարձր կոնցենտրացիաներր ճնշում են վահանագեղձի գործունեությունր (Liang QR, Liao RQ, Su SH, Huang SH. et al., 2003), կանցերոգեն են (Silbergeld EK., 2003): Հետազոտություններր ցույց են տալիս, որ կապարի հետ մասնագիտական շփում ունեցողների շրջանում բավականին մեծ է քրոնիկական ախտահարումների առաջացման վտանգր (Li GJ, Zhang LL, Lu L, Wu P. et al., 2004): Բնդ որում, րստ մի շարք հեղինակների (Carta P, Aru G, Cadeddu C, Nieddu V. et al., 2003) կարծիքի բավականին մեծ է թոքերի քաղցկեղով հիվանդների թիվր: Հետաքրքրական է այն հեղինակների կարծիքր, րստ որի, եթե հիվանդի մոտ ախտորոշված է անհայտ էթիլոգիայի սակավարյունություն, ցավեր որովայնում, էնցեֆալոպաթիայի ախտանշաններ, անհրաժեշտ է ժխտել կապարային քրոնիկական թունավորումր (Matte TD.,2003): Կապարի ՍԹՉ6 (ПДК6) (վնասակարության լիմիտավորված ցուցանիշ-օրգանոլեպտիկ) 0,03 մգ/դմ3, իսկ ՍԹՉվ (վնասակարության լիմիտավորված ցուցանիշ- թունաբանական)`0,1 մգ/դմ3 (3fixnep B., 1993): Ընդ որում ներկայումս մի շարք գիտնականներ գտնում են, որ այս ցուցանիշներր բարձր են (Davis JM, Grant LD., 2003):

 

Սնդիկ: Մակերեսային ջրեր սնդիկի միացություններն րնկնում են սնդիկի հանքավայրերի (կինովար, մետացինաբարիտ, լիվինգստոնիտ) հիմքայնացման, ինչպես նաև սնդիկ կուտակած ջրային օրգանիզմների քայքայման հետևանքով (Eisler R., 2004): Բավականին մեծ քանակով սնդիկ կա ներկեր, պեստիցիդներ, դեղամիջոցներ և որոշ պայթուցիկ նյութեր արտադրող ձեռնարկությունների կողմից օգտագործված ջրերում: Ածուխով աշխատող ջերմակայաններր մթնոլորտ են արտանետում մեծ քանակով սնդիկ, որր հետագայում չոր և թաց տեղումների ձևով րնկ- նում է ջրի մեջ: Սնդիկի կոնցենտրացիան բարձր է ատամ նաբու ժա կան ոլոր տում աշխատողների ձեռքերի, ձեռնոցների վրա և հիվանդների մոտ, եթե նրանց ատամների բուժման համար օգտագորվել է ամալգամ (Levy M, Schwartz S, Dijak M, Weber JP. et al., 2004): Կան որոշ տվյալներ, որ սնդի- կր կուտակվում է նաև մի շարք սնկերում (Falan- dysz J, Jedrusiak A, Lipka K, Kannan K. et al., 2004): Սնդիկի լուծված միացությունների կոնցենտրացիան նվազում է, եթե այն կլանվում է ծովային և գետային ջրային օրգանիզմների կողմից, ինչպես նաև հատակի ապարներում նրա նստելու հետևանքով: Մակերեսային ջրերում սնդիկր գտնվում է լուծված և կախյալ վիճակում: Դրանց հարաբերակցությունր պայմանավորված է ջրի քիմիական կազմից և PH- ից: Կախյալ սնդիկր սնդիկի սորբցված միացություն է: Լուծված ձևերր սնդիկի չդիսոցացված մոլեկուլներ են, օրգանական և հանքային միացություններ են: Ջրային օբյեկտների ջրում սնդիկր կարող է լինել որպես մեթիլսնդիկային միացություն: Սնդիկի կոնցենտրացիան չկեղտոտված, թույլ կեղտոտված գետերում կազմում է միկրոգրամմի մի քանի տասներորդ մասր 1դմ3, ծովային ջրում 0,03 մկգ/դմ3, ստորգետնյա ջրերում`1-3 մկգ/դմ3:

 

Սնդիկի միացություններր խիստ թունավոր են, ախտահարում են մարդու նյարդային համակարգր (Dantzig PI., 2003), երիկամներր (Pranjic N, Karamehic J, Asceric M., 2003), իմուն համակարգր (Abreu Velez AM, Warfvinge G, Herrera WL, Abreu Velez CE. et al., 2003), առաջացնում են փոփոխություններ լորձաթաղանթում, աղեստամոքսային համակարգի մոտոր և էվակուատոր ֆունկցիաների խանգարումներ (Risher JF, Murray HE, Prince GR., 2002), շեղումներ արյան մեջ և այլն, կարդիոմիոպաթիա (Tchounwou PB, Ayensu WK, Ninashvili N, Sutton D., 2003), կուտակվում են մաշկում (Abreu Velez AM, WarfVinge G, Herrera WL, Abreu Velez CE., 2003), վատացնում է գունային տեսողությունր (Urban P, Gobba F, Nerudova J, Lukas E, Cabelkova Z. et al., 2003): Մանրէային ֆլորան առաջացնում է մեթիլսնդիկ միացություններ, որոնք շատ անգամ ավելի թունավոր են սնդիկի հանքային աղերից: Մեթիլսնդիկային միացություններր կուտակվում են ձկների օրգանիզմում և կարող են հայտնվել մարդու օրգանիզմում (Chan HM, Egeland Gm., 2004): Հետազոտություններր ցույց են տվել, որ սնդիկ կուտակած ձուկ օգտագործողների շրջանում բավականին մեծ է սրտի պսակաձև անոթների ախտահարման վտանգր (Landmark K, Aursnes I., 2004) և ինտելեկտի իջեցում ունեցող անձանց թիվր: Կան որոշ տվյալներ, որ մրգերր օրգանիզմում նվազեցնում են սնդիկի թունավոր ազդեցությունր (Passos CJ, Mergler D, Gaspar E, Morais S. et al., 2003): Սնդիկի ՍԹՉ6 (ПДК6) 0,0005 մգ/դմ3, իսկ ՍՌՉ`0,0001 մգ/դմ3 (Вредные химические вещества. Неорганические соединения V-VTTT групп,1989):

 

Նիկել: Բնական ջրերում նիկելի առկայությունր պայմանավորված է այն հանքի կազմով, որի միջով անցնում է այդ ջուրր. այն հայտնաբերվում է սուլֆիդային պղնձանիկելային և երկաթ-նիկելային հանքավայրերում: Ջրում հայտնվում է հողից և բուսական ու կենդանական օրգանիզմներից դրանց քայքայման ժամանակ: Նիկելի բարձր կոնցենտրացիա հայտնաբերվել է նաև կապույտ-կանաչավում ջրիմուռներում: Ջրի մեջ նիկելի միացություններր հայտնվում են նաև նիկելացման արտադրամասե- րի, արհեստական կաուչուկի գործարանների նիկելի հանքահարստացման ֆաբրիկաների օգտագործ-ված ջրերով: Նիկելի հսկայական արտանետումներ լինում են բնական վառելիքի այրման ժամանակ: Կան մի շարք տվյալներ, որ ստոմատոլոգիական հիվանդների վրա վնասակար ազդեցություն են թողնում նիկել պարունակող ատամնաբուժական սարքերր (Parashos P, Linsuwanont P, Messer HH.,2004): Դրանք կարող են առաջացնել աֆթոզ ստոմատիտներ (Pacor ML, Di Lorenzo G, Martinelli N, Lombardo G. et al., 2003): Նշվում է, որ օդում նիկելի և երկաթի կոնցենտրացիաներր բարձրանում են ինքնաթիռների թռիչքներից օրվա երկրորդ կեսին`բացասական ազդեցություն թողնելով սիրտ-թոքային համակարգի գործունեության վրա (Salnikow K, Li X, Lippmann M., 2004): Իտալացի հեղինակներր (Tomei F, Rosati MV, Ciarrocca M, Marchetti MR. et al., 2004) պնդում են, որ ավտոմեքենաների բենզինին ավելացրած նիկելր այրման գազերով արտանետվում է մթնոլորտ և շնչառական համակարգով թափանցում օրգանիզմ: Մակարոնի արտադրության ուսումնասիրությունր հիմք է տվել եզրակացնելու մակարոնում նիկելի մակարդակի բարձրացման հնարավոր վտանգի մասին (Cubadda F, Raggi A, Zanasi F, Carcea M., 2003): Դրա կոնցենտրացիան կարող է նվազել այնպիսի միացությունների նստման հետևանքով, ինչպիսիք են ցիանիդներր, սուլֆիդներր, կարբոնատներր կամ հիդրօքսիդներր (PH արժեքի բարձրացման դեպքում) ի հաշիվ ջրային օրգանիզմներով նիկելի կլանման և ադսորբցիայի պրոցեսների:

 

Մակերեսային ջրերում նիկելի միացություններր գտնվում են լուծված, կախյալ և կոլոիդ վիճակում, որոնց միջև քանակական հարաբերությունր կախված է ջրի կազմից, ջերմաստիճանից և PH արժեքից: Նիկելի միացությունների համար որպես սորբենտ կարող են լինել երկաթի հիդրօքսիդր, օրգանական նյութերր, կավր: Լուծված ձևերր համալիր իոններ են, առավել հաճախ ամինաթթուների և ֆուլվո- թթուների հետ, ինչպես նաև կայուն ցիանիդային համալիրում: Բնական ջրերում առավել տարածված են նիկելի այն միացություններր, որոնց օքսիդացման աստիճանր +2 է: Ni3+ միացություններր սովորաբար առաջանում են հիմնային միջավայրում: Նիկելի միացություններր կարևոր դեր են կատարում արյունաստեղծման պրոցեսներում`հանդիսանալով կատալիզատորներ: Նրա բարձր մակարդակր հատուկ ազդեցություն ունի սրտանոթային համակարգի վրա: Նիկելր կանցերոգեն նյութ է, ախտահարում է թոքերր`առաջացնելով քաղցկեղ (Sorahan T, Esmen NA., 2004), թոքերի ֆիբրոզ (Berge SR, Skyberg K., 2003): Ոնդ որում ապացուցվել է, որ նիկելր օրգանիզմ թափանցելուց հետո երկար տարիներ դուրս չի գալիս (Andersen I, Svenes K., 2003): Հետաքրքրական է, որ րստ գրականության աղբյուրների (Torjussen W, Zachariasen H, Andersen I. 2003) նիկելն ախտահարում է ծխողների թոքերր`թափանցելով ծխախոտի ծխով: Ոստ մի շարք հեղինակների տվյալների նիկելն առաջացնում է կոնտակտային մաշ կաբորբ (Antoszczyk G, Obtulowicz K, Wojas- Pelc A, Szmigiel-Michalak K., 2003), հատկապես նիկելի արտադրությունում աշխատողների շրջանում (Zhai H, Chew AL, Bashir SJ, Reagan KE. et al., 2003): Կան տվյալներ, որ նիկելր ակտիվացնում է T-լիմֆոցիտներին (Cederbrant K, Anderson C, Andersson T, Marcusson-Stahl M. et al., 2003): Ոստ մի շարք հեղինակներ (Danadevi K, Rozati R, Reddy PP, Grover P., 2003) նիկելր բացասական ազդեցություն է թողնում սպերմատոգենոգի և դաշտանային ցիկլի վրա: Համարվում է, որ նիկելի ազատ իոններր (Ni2+) մոտ 2 անգամ ավելի թունավոր են, քան նրա համալիր միացություններր (Никаноров А.М., 1989): Չաղտոտված և թույլ աղտոտված գետերի ջրերում նիկելի կոնցենտրացիան տատանվում է 0,8-10 մկգ/դմ3, կեղտոտված ջրերում այն հասնում է տասնյակ մկգ/դմ3: Ծովի ջրում նիկելի միջին կոնցենտրացիան տատանվում է 2 մկգ/դմ3 է: Նիկելի հանքավայրերով անցնող ջրերում նրա կոնցենտրացիան կարող է հասնել մինչև 20մգ/դմ3 (Вредные химические вещества. Неорганические соединения V-VIII групп,1989): Ջրային օբյեկտներում նիկելի ՍԹՉ6 (ПДК6) (վնասակարության լիմիտա-վորված ցուցանիշ-րնդհանուր սանիտարական) 0,1 մգ/դմ3 է, իսկ ՍԹՉվ (վնասակարության լիմիտավորված ցուցանիշ-թունաբանական)`0,01 մգ/դմ3 (Вредные химические вещества. Неорганические соединения V-VIII групп,1989):

 

Գրականության ցանկր (107 սկզբնաաղբյուրներ) գտնվում են խմբագրությունում: 

 

Հեղինակ. Ս.Գ. Գալստյան, Վ.Ժ. Ավագյան ՄՀերացու անվան ԵՊԲՀ, ՌԲՖ ռազմադաշտային թերապիայի ամբիոն, ճաշարանի ԲԿ ՓԲԸ
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Պարօդոնտի հիվանդությունների հետեվանքների ուղղորդված վերականգնում

Պարօդոնտի հիվանդությունների վերջին տարիների ուսումնասիրությունները լիարժեք իրավունք են տալիս համարել դրանք համաբժշկական խնդիր: ՀԱԿ-ի տվյալներով բնակչության 80%-ը տառապում է այս պաթոլոգիայով...

Ողնաշարի գոտկասրբանային հատվածի միջողնացին աճառների ճողվածքների վիրահատություններից հետո ցավային համախտանիշի ռեցիդիվի կլինիկական ընթացքի եվ վիրահատական բուժման առանձնահատկությունների մասին

Ներածություն

Սպինալ վիրահատություններից հետո կայուն ցավր հաճախ հանդիպող երևույթ է [1], որր, չնայած առաջարկված բազմաթիվ վիարահատական եղանակներին, շարունակում է աճել [2]...

Դենտալ իմպլանտացիայի պահանջարկի ձևավորման ուաումնասիրությունը Գերմանիայում

Ներածություն

Վիճակագրական տվյալների համաձայն Գերմանիայում տարեց բնակչության մեկ երրորդի բերանի խոռոչում հայտնաբերվում է ախտաբանական պարօդոնտալ գրպանիկներ, որոնց դեպքում նախատեսվում է վիրաբուժական միջամտություն...

Կանանց հոգեբանական վիճակը հիստերէկտոմիայից մեկ տարի անց

Հիստերէկտոմիան հանդիսանում է առավել տարածված վիրահատություններից մեկր գինեկոլոգիական գործրնթացում: Արգանդի տարբեր հիվանդությունների դեպքում կատարվող վիրահատությունների անհրաժեշտությունր կասկած չի հարուցում...

Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների տարիքային կազմի հարցի շուրջ

Թեմայի արդիականությունը: Անկախություն նվաճելուց հետո ՀՀ-ում տեղի ունեցան բավականին լայնամասշտաբ և էական բնույթ կրող սոցիա- լ-տնտեսական փոփոխություններ ղարաբաղյան պատերազմի, շարունակական շրջափակման, էներգետիկ ճգնաժամի...

Որովայնի աոաջային պատի ճողվածքների արմատական վիրահատութցուն պոլիպրոպիլենային ցանցով «ONLAY» և «SUBLAY» տեղակայմամբ

Ներկայումս որովայնի առաջային պատի ճողվածքները վիրաբուժական առավել տարածված հիվանդություններից են համարվում ե հանդիպում են հիվանդների 3-7%-ի մոտ, ուստի որովայնի առաջային պատի ճողվածքներով հիվանդների վիրահատական բուժման խնդիրներն առ այսօր արդիական են...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ