Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2010

Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների տարիքային կազմի հարցի շուրջ

Թեմայի արդիականությունը: Անկախություն նվաճելուց հետո ՀՀ-ում տեղի ունեցան բավականին լայնամասշտաբ և էական բնույթ կրող սոցիա- լ-տնտեսական փոփոխություններ ղարաբաղյան պատերազմի, շարունակական շրջափակման, էներգետիկ ճգնաժամի, ժողովրդագրական ասպարեզում րնթացող բացասական շարժի ֆոնի վրա:

 

Այս պայմաններում ազգաբնակչության առողջական վիճակի պահպանումն ու հիվանդությունների կանխարգելումր ձեռք է բերում կարևոր ռազմավարական նշանակություն: Այստեղ իր ուրույն տեղն ունի ծանր մետաղների ազդեցությունր մարդու օրգանիզմի վրա`լեռնամետալուրգիական արդյունաբերության ոլորտում աշխատողների առողջական վիճակի փոփոխությունների տեսակետից: Վերջին տարիների րնթացքում հանրապետությունում զգալի չափով իջել է ծնելիությունր, աճել է րնդհանուր մահացությունր, նվազել է բնական աճր: Որոշակի քանակական և որակական տեղաշարժեր են դիտվում րնդհանուր հիվանդացության կառուցվածքում: Լեռնամետալուրգիական արդյունաբերության համակարգում ծանր մետաղների հետ մասնագիտական շփում ունեցողների շրջանում թերապևտիկ հիվանդացությունում րնթացող պրոցեսներր, դրանց դինամիկան բավականին բարդ երևույթ է, պայմանավորված է բազմաթիվ սոցիալական, էկոլոգիական, առողջապահական գործոնների համալիր ազդեցությամբ: Հասանելի գրականության աղբյուրների բազմակողմանի ուսումնասիրությունր ցույց է տալիս, որ դրանք բավականին շատ են: Հիմնախնդիրր բավականին ուսումնասիրված է առանձին մետաղների կամ դրանց համալիր ազդեցության տեսակետից: Իսկ նրանց առողջության պահպանման պրոբլեմր յուրաքանչյուր պետություն լուծում է յուրովի: Ներկայիս ժամանակներում այն պահպանում է իր արդիականությունր, հատկապես նոր առաջացած փոքր, զարգացող պետությունների և հումքային բազայի դեր կատարող երկրների համար:

 

Penny ME. et al. [4] վերլուծում են լեռնամետալուրգիական շրջաններում ցինկի ազդեցությունր երեխաների օրգանիզմի վրա: Նրանք նշում են, որ տվյալ քանակակազմի շրջանում բարձր է րնդհանուր հիվանդացության մակարդակր, որ ցինկը նպաստում է աթերոսկերոզի զարգացմանր, րմպանի քաղցկեղի առաջացմանր, վարակիչ հիվանդությունների և տուբերկուլյոզի րնթացքի ծանրացմանր, սկոլիոզի առաջացմանր, գիրացմանր, թոքաբորբերի առաջացմանր: Wu T. et al. [5] ներկայացնում են պղնձի բարձր կոնցենտրացիաների ազդեցությունր մարդկանց վրա: Աշխատանքի հիմնական դրվագներն են' պղնձի այդ կոնցենտրացիաներր կանցերոգեն են, նպաստում են նյարդային համակարգի հիվանդությունների առաջացմանր, սրտային անբավարարության զարգացմանր, առաջացնում են դիսպեպտիկ երևույթներ, պղնձային լյարդային տոքսիկոզ, երեխաների լյարդի ցիռող, կարող են խթանել ինտերլեյկին 8-ի սինթեզր էնդոթելիալ բջիջներում համար և դրանով իսկ արագացնել բորբոքային պրոցեսներր: Grimsrud TK. et al. [3] վերլուծում են նիկելի ազդեցության ներքո րնթացող պրոցեսներր: Ոստ հեղինակների տվյալների նիկելր կանցերոգեն նյութ է, ախտահարում է թոքերր' առաջացնելով քաղցկեղ, օրգանիզմ թափանցելուց հետո երկար տարիներ դուրս չի գալիս, առաջացնում է կոնտակտային մաշկաբորբ, ակտիվացնում է T-լիմֆոցիտներին, բացասական ազդեցություն է թողնում սպերմատոգենոզի և դաշտանայ ին ցիկլի վրա, նիկելի ազատ իոններր (Ni2+) մոտ 2 անգամ ավելի թունավոր են, քան նրա համալիր միացություններր: Հետազոտության նպատակր' վերլուծել Քա֊ ջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների տարիքային խնդիրր հանքանյութի հետ մասնագիտական շփման տեսակետից:

 

Հետազոտության նյութր և մեթոդներր: Հետազոտությունն անցկացվել է 2007-2009թթ.: Հետազոտության օբյեկտ են հանդիսացել Քա֊ ջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ (1493 հոգի): Սույն հետազոտության ժամանակ մեր կողմից կիրառվել են սոցիալ-հիգի- ենիկ և վիճակագրական մեթոդներ: Առանձնացվել է աշխատակիցների տարիքր: Որպես դիտարկման միավոր րնդունվել է ամբուլատոր քարտր: Հետազոտության րնթացքում որոշել ենք ինտենսիվ ցուցանիշներր (P) 100 մարդու նկատմամբ և միջին սխա-ր (m) ըստ Հարությունյան Ա.Մ. [1]; Миняев В.А., Вишняков Н.И., Юрьев В.К. [2]: Ստացված արդյունքների հավաստիությունր գնահատվել է րստ Ստյուդենտի գործակցի: Վերլուծությունր կատարվել է “Microsoft Exel” ծրագրով:

 

Ստացված արդյունքներն ու դրանց քննարկումը: Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների բաշխումն րստ հանքանյութի հետ մասնագիտական կոնտակտի ներկայացված է նկար 1-ում: Վերլուծությունր ցույց է տալիս, որ կոմբինատի աշխատակիցների բացարձակ մեծ մասր' 83,1% (1240 հոգի) հանքանյութի հետ մասնագիտական կոնտակտ ունի և միայն 16,9%-ը (253 հոգի) նման կոնտակտ չունի:

 

Նման երևույթր կարող է վկայել, որ պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների առողջական վիճակի հետագա վերլուծության հիմքում դնել նշված սկզբունքը` այն է հանքանյութի հետ մասնագիտական կոնտակտի առկայությունը: Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների տարիքային բաշխումր ներկայացված է նկար 2-ում:

 

Նկար 1: ֊Քաջաբանի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների բաշխումն ըստ հանքանյութի հետ մասնագիտական կոնտակտի (%)

 

Հետազոտության արդյունքներից երեում է,որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գերակշիռ մասը եղել է 21-ից մինչև 50 տարեկան` 86,8%: Ըստ այդմ էլ մեզ հետաքրքրել է նրանց տարիքային կազմի կառուցվածքն ըստ հանքանյութի հետ մասնագիտական կոնտակտի (նկար 3): Վերլուծությունը ցույց է տալիս,որ. հանքանյութի հետ մասնագիտական կոնտակտ չունեցողների շարքում իրենց տեսակարար կշռով առաջին տեղում են 21-30 (52,2%), երկրորդում` 31-40 (22,1%), իսկ երրորդ տե ղում` 41-50 (12,3%) տարիք ունեցող անձինք, հանքանյութի հետ մասնագիտական կոնտակտ ունեցողների կառուցվածքը գրեթե չի տարերվում է առաջին խմից: Այսպես, իրենց տեսակարար կշռով առա ջին տեղում են 21-30 (47,9%), երկրորդում` 31-40 (21,6%), իսկ երրորդ տեղում` 41-50 (17,4%) տարիք ունեցող անձիք:

 

Մյուս կողմից ավականին հետաքրքրական և ոչ պակաս կարևոր է կոնկրետ տարիքային խմի կառուցվածքն ըստ հանքանյութի հետ մասնագիտական կոնտակ տի (նկար 4):

 

Նկար 2: Քաջարանի պղնձամոլիդենային կոմինատի աշխատակիցների աշխումն ըստ տարիքային խմերի (%)

 

Վերլուծությունը ցույց է տալիս, որ մինչև 20 տարեկան անձանց շրջանում հանքանյութի հետ մասնագիտական կոնտակ տ ունեցողների տեսակարար կշիռը 79,4% է, 21-30 տարեկանների շրջանում` 81,8%, 31-40 տարեկանների մոտ` 82,7%, 41-50 տա րե կանների շրջանում` 87,4%, իսկ 51 և ավելի տարեկանների մոտ` 85,9%: Նման հանգամանքը կարող է հուշել հետևյալի մասին.

 

  • տարիքային ոլոր խմերում կոմինատում գերակշռում են հանքանյութի հետ մասնագիտական կոնտակտ ունեցողները` տատանումները 79,4-87-,4%-ի սահմաններում են,
  • իրենց տեսակարար կշռով նշված քանակակազմն առավել շատ է 41-50 տարեկանների շրջանում` 87,4% և գրեթե նույն արժեքն ունի մինչև 20 տարեկանների` 79,4% ու 31-40 տարեկանների մոտ` 82,7%:

 

Այս տեսակետից մենք կարևորել ենք կոմինատի տարեր տարիքային խմե րի աշխատակիցների ըստ հանքանյութի հետ մասնագիտական կոնտակտի

 

Նկար 3: Քաջարանի պղնձամոլիդենային կոմինատի աշխատակիցների տարիքային կազմի կա ռուցվ

ածքն ըստ հանքանյութի հետ մասնագիտական կոնտակտի

 

մինչև 20 տարեկան                        21-30 տարեկան

31-40 տարեկան              41-50 տարեկան

51 և ավելի տարեկան

Նկար 4: 0աջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տարբեր տարիքային խմբերի աշխատակիցների բաշխումն ըստ հանքանյութի հետ նրանց մասնագիտական կոնտակտի (%) 

  

ինտենսիվ ցուցանիշների փոփոխությունները (աղյուսակ 1): Վերլուծությունը ցույց է տալիս, որ.

 

  • մինչև 20 տարեկանների խմբի հետ համեմատ մասնագիտական կոնտակտ չունեցողների մոտ հավաստի գերակշռում են միայն 21-30 և 3140 տարեկան խմբերը, իսկ մասնագիտական կոնտակտ ունեցողների շրջանում բոլոր խմբերը, բացառությամբ 51 և ավելի տարիք ունեցողները,
  • տարիքային բոլոր խմբերում հանքանյութի հետ մասնագիտական կոնտակտ ունեցողների ինտենսիվ ցուցանիշները վիճակագրորեն հավաստի գերակշռում են նման կոնտակտ չունեցողների ցուցանիշներին:

 

Վերը նշվածը բավականին արտահայտիչ և ակնառու ներկայացված է նկար 5-ում: Հստակ երևում են, որ մասնագիտական կոնտակտ ունեցողների տարիքային խմբերի ինտենսիվ ցուցանշների սյունակների տեղակայումերն ու տատանումները:

  

Աղյուսակ 1

Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տարբեր տարիքային խմբերի աշխատակիցների բնութագիրն ըստ հանքանյութի հետ մասնագիտական կոնտակտի (100 մարդու նկատմամբ)

Հանքանյութի

Տարիքային խմ

բեր

հետ մասնա­

մինչև 20

 

 

 

 

41-50 տարեկան

51 և ավելի

Ընդա­

գիտական

տարեկան

21-30 տարեկան

31-40 տարեկան

 

 

տարեկան

մենը

կոնտակտ

ո

P±m

ո

P±m

ո

P±m

ո

P±m

ո

P±m

 

չունեն

20

1,3±0,30

132

8,8±0,73 (**)

56

3,8±0,49(**)

31

2,1±0,37

14

0,9±0,25

253

ունեն

77

5,2±0,57*

594

39,8±1,27*(**)

268

18,0±0,99*(**)

216

14,5±0,91*(**)

85

5,7±0,60*

1240

Ընդամենը

97

6,5±0,64

726

48,6±1,29(**)

324

21,7±1,07(**)

247

16,5±0,96(**)

99

6,6±0,64

1493

Ծանոթագրություն * տվյալ ենթախմբում մասնագիտական կոնտակտ չունեցողների կոնտինգենտի հետ համեմատ հավաստի է

** մինչև 20 տարեկանների հետ համեմատ հավաստի է

 

Նկար 5: Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տարբեր տարիքային խմբերի աշխատակիցների բնութագիրն ըստ հանքանյութի հետ մասնագիտական կոնտակտի (100 մարդու նկատմամբ)

 

Ընդհանրացնելով կարելի է եզրակացնել, որ ընդհանուր առմամբ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների շրջանում ըստ տարիքային խմբերի գերակայում են հանքանյութի հետ մասնագիտական կոնտակտ ունեցողները: Վերը նշվածը մեզ կարող է հուշել մի շարք անցանկալի երևույթների գոյության մասին.

 

  1. Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների շրջանում խիստ շատ են հանքանյութի հետ մասնագիտական կոնտակտ ունեցողները, ինչը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել նրանց մոտ մասնագիտական հիվանդությունների զարգացման համար: Ընդ որում, մտորումների տեղիք է տալիս այն փաստը, որ առավել աշխատունակ 21-40 տարեկան անձիք կազմում են բոլոր աշխատակիցների 68,6%, որոնց շարքում հանքանյութի հետ մասնագիտական կոնտակտ ունեցողները կազմում են 72,4%, որն ինքնին բավականին լուրջ և բացասական ցուցանիշ է:
  2. Հաշվի առնելով ներկայիս առողջապահության համակարգի հնարավորությունները մասնագիտական հիվանդությունների կանխարգելման, հիվանդների ակտիվ հայտնաբերման, դիսպանսեր-դինամիկ հսկողության, սանիտարալուսավորչական աշխատանքների իրականացման տեսակետից, դրանք կարելի է կենտրոնացնել և միջոցներն օգտագործել նպատակային: 

  

Գրականության ցանկ

 

  1. Հարությունյան Ա.Մ. Սանիտարական վիճակագրություն, Երևան, 2000, 120 էջ:
  2. Миняев В.А., Вишняков Н.Н., Юрьев В.К. Социальная медицина и организация здравоохранения, СПБ.,2000,t.l,c.136-174.
  3. Grimsrud TK, Berge SR, Martinsen JI, Andersen A. Lung cancer incidence among Norwegian nickel-reˆ nery workers 1953-2000, J Environ Monit. 2003 Apr;5(2):190-7.
  4. Penny ME, Marin RM, Duran A, Peerson JM, Lanata CF, et al. Randomized con troll led trial of the effect of daily supplementation with zinc or multiple micronutrients on the morbi di ty, growth, and micronutrient status of young Peruvian children. Am J Clin Nutr. 2004 Mar; 79 (3):457-65.
  5. Wu T, Sempos CT, Freudenheim JL, Muti P et al. Serum iron,copper and zinc con cen trations and risk of cancer mortality in US adults. Ann Epidemiol. 2004 Mar;14(3):195-201.

Հեղինակ. Ս.Գ. Գալստյան, Վ.Ժ. Ավագյան ՄՀերացու անվան ԵՊԲՀ, ՌԲՖ, ռազմադաշտային թերապիայի ամբիոն, Քաջարանի ԲԿ ՖԲԸ
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Պարօդոնտի հիվանդությունների հետեվանքների ուղղորդված վերականգնում

Պարօդոնտի հիվանդությունների վերջին տարիների ուսումնասիրությունները լիարժեք իրավունք են տալիս համարել դրանք համաբժշկական խնդիր: ՀԱԿ-ի տվյալներով բնակչության 80%-ը տառապում է այս պաթոլոգիայով...

Ողնաշարի գոտկասրբանային հատվածի միջողնացին աճառների ճողվածքների վիրահատություններից հետո ցավային համախտանիշի ռեցիդիվի կլինիկական ընթացքի եվ վիրահատական բուժման առանձնահատկությունների մասին

Ներածություն

Սպինալ վիրահատություններից հետո կայուն ցավր հաճախ հանդիպող երևույթ է [1], որր, չնայած առաջարկված բազմաթիվ վիարահատական եղանակներին, շարունակում է աճել [2]...

Դենտալ իմպլանտացիայի պահանջարկի ձևավորման ուաումնասիրությունը Գերմանիայում

Ներածություն

Վիճակագրական տվյալների համաձայն Գերմանիայում տարեց բնակչության մեկ երրորդի բերանի խոռոչում հայտնաբերվում է ախտաբանական պարօդոնտալ գրպանիկներ, որոնց դեպքում նախատեսվում է վիրաբուժական միջամտություն...

Կանանց հոգեբանական վիճակը հիստերէկտոմիայից մեկ տարի անց

Հիստերէկտոմիան հանդիսանում է առավել տարածված վիրահատություններից մեկր գինեկոլոգիական գործրնթացում: Արգանդի տարբեր հիվանդությունների դեպքում կատարվող վիրահատությունների անհրաժեշտությունր կասկած չի հարուցում...

Ծանր մետաղները եվ բնակչության հիվանդացութցան ձեվավորման վրա Դրանց դերի մամին (Գրականության տհսություն)

Հասանելի գրականության աղբյուրների բազմակողմանի ուսումնասիրությունր ցույց է տա-լիս, որ ծանր մետաղներն ունեն որոշակի դեր բնակչության հիվանդացության ձևավորման հարցում...

Որովայնի աոաջային պատի ճողվածքների արմատական վիրահատութցուն պոլիպրոպիլենային ցանցով «ONLAY» և «SUBLAY» տեղակայմամբ

Ներկայումս որովայնի առաջային պատի ճողվածքները վիրաբուժական առավել տարածված հիվանդություններից են համարվում ե հանդիպում են հիվանդների 3-7%-ի մոտ, ուստի որովայնի առաջային պատի ճողվածքներով հիվանդների վիրահատական բուժման խնդիրներն առ այսօր արդիական են...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ