Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2010

Կանանց հոգեբանական վիճակը հիստերէկտոմիայից մեկ տարի անց

Հիստերէկտոմիան հանդիսանում է առավել տարածված վիրահատություններից մեկր գինեկոլոգիական գործրնթացում: Արգանդի տարբեր հիվանդությունների դեպքում կատարվող վիրահատությունների անհրաժեշտությունր կասկած չի հարուցում: Հիստերէկտոմիան բերում է հիմնական հիվանդությամբ պայմանավորված ախտանիշների նվազմանր կամ անհետացմանր [6]:

 

Մի շարք աշխատանքներում բերված են տվյալներ հիստերէկտոմիայի կնոջ կյանքի որակի, հոգեհուզական վիճակի վրա ազդեցության մասին, որոնք սակայն առ այսօր մնում են վիճահարույց [3, 4, 6]: 2008 թվականի րնթացքում Երևանի Մոր և մանկան առողջության պահպանաման գիտահետազոտական կենտրոնում անց է կացվել հոգեբանական հետազոտություն՝ բացահայտելու համար՝ որքանով է հիստերէկտոմիան, որպես կանանց տեսանկյունից վիրահատության յուրահատուկ տեսակ, բերում հոգեբանական առանձնահատկությունների փոփոխմանր կամ բացասական հոգեվիճակների առաջացմանր: Անմիջապես նախավիրահատական շրջանում հետազոտված գրեթե բոլոր կանանց մոտ բացահայտվեց բացասական հոգեվիճակ՝ բարձր տագնապայնության, դեպրեսիվ ախտանշանների, հուզական անկայունության տեսքով և այլն: Նկատվեց նաև տարիքային տարբերություններ` վիրահատության րնկալման և դրա նկատմամբ վերաբերմունքի դրսևորումներում, որոնք պայմանավորված են, րստ հետազոտական տվյալների, բացասական և սուբյեկտիվ դիրքորոշումների դեստրուկտիվ ազդեցությամբ և այլն (հետազոտության արդյունքներր ներկայացված են «Մանկաբարձության ր գինեկոլոգիայի հրատապ խնդիրներ» գիտա-գործնական կոնֆերանսի նյութերում [4]: Միևնույն ժամանակ մենք կանխատեսում էինք կանանց` նախավիրահատական շրջանում ունեցած բացասական դիրքորոշումների շարունակական ազդեցություն և պահպանում հետվիրահատական շրջանում, ինչի արդյունքում նպատակահարմար ենք գտել միևնույն հետազոտության կրկնությունր նաև վիրահատությունից շուրջ մեկ տարի անց:

 

Տվյալ աշխատանքի նպատակն է` բացահայտել հիստերէկտոմիա վիրահատության հետ կապված բացասական դիրքորոշումների ազդեցության պահպանումր ուշ հետվիրահատական շրջանում` հետազոտելով «ես-կոնցեպցիայի» առանձնահատկություններր և րնդհանուր հոգեվիճակր հիստերէկտոմիայի ենթարկված կանանց մոտ (ես-կոնցեպցիան անձի` իր մասին ունեցած պատկերացումների ամբողջությունն է):

 

Աշխատանքի նյութն ու մեթոդները: 2009 թվականի րնթացքում անց կացվեց վերոնշյալ բժշկա- հոգեբանական համատեղ ուսումնասիրության երկրորդ փորձաշրջանր, որի շրջանակներում հետազոտվել են առաջին փորձաշրջանում հետազոտված 36 կանանցից 30-ր, որոնցից 11(36,6%) պատկանում էին 40-55տ,19-ր (63,6%)` 55-65տ տարիքային խմբերին: Ինչպես և առաջին փորձաշրջանում, հետազոտության նպատակով կիրառվեցին նույն հետազոտական մեթոդներր` «ինքնանկար» և «գոյություն չունեցող կենդանի» պրոյեկտիվ մեթոդիկաներր, Աանդրա Բեմի սեռադերայի հարցարանր և անձի ուսումնասիրման FPI հարցարանի մոդիֆիկացված տարբերակը [1]: Անձնավորության բազմագործոն հարցաթերթիկը բաղկացած է 9 սանդղակից. նևրոտիկության, ինքնաբերական ագրեսիա, դեպրեսիվություն, գրգռողականություն, հաղորդասիրություն, հավասրակշռվածություն, ռեակտիվ ագրեսիա, ամոթխածություն, բացվածություն, էքստրավերսիա-ինտրովերսիա, հուզական շարժունակություն, առնականություն-կանացիություն: Բեմի հարցաթերթիկր կապված է սեռական ինքնրնկալման հետ, իսկ պրոյեկտիվ մեթոդիկաներր թույլ են տալիս իրականցնել հոգեբանական գործոնների բազմակողմանի հետազոտություն: Հարակից մեթոդի կարգավիճակում կիրառվել է նաև զրույցի մեթոդր: Յուրաքանչյուր հետազոտվողի հետ կիրառվել են բոլոր նշված մեթոդիկաներր հաջորդաբար` մեկ օրվա րնթացքում:

 

Ստացված արդյունքներր ն դրանց քննարկումը: Ընդհանուր առմամբ պրոյեկտիվ պատկեր-ներում դրսևորված ցուցանիշներր վկայում են տագնապայնության մակարդակի իջեցման և ինքնագնահատականի բարձրացման մասին բոլոր կանանց մոտ: Սեփական կանացի հատկանիշների րնկալման տեսանկյունից կանանց մոտ բացակայում են էական փոփոխություններր, բոլոր կանայք աչքի են րնկնում` հաղորդասիրության, էքստրավերսիա-ինտրովերսիա, առնականության-կանացիության սանդղակների բարձր ցուցանիշներով, ինչր կապված է շփման ձգտման հետ: Կանանցից 22(73,3%) աչքի էին ընկնում նաև`նևրոտիկության, դեպրեսիվության, գրգռվողականության, ամոթխածության, հուզական շարժունության, ռեակտիվ ագրեսիվության, ինքնաբերական ագրեսիվության սանդղակների ցածր միավորներով և հավասարակշռության և բացվածության սանդղակների բարձր միավորներով: Վերջիններս վկայում են ագրեսիվության շատ թույլ արտահայտման, ինքնատիրապետման, րնդհանուր հոգեկան ստաբիլության մասին և ամրապնդվում են անձնավորության ուսումնասիրման FPI հարցարնի մոդիֆիկացված տարբերակի և Սանդրա Բեմի սեռադերային հարցարանի տվյալների միջոցով: Այս ամենր թույլ է տալիս մեզ եզրակացնել, որ նշված կանայք արդյունավետորեն հաղթահարել են նախավիրահատական հոգեբանական խնդիրներր և լիարժեքորեն վերադարձել են նախկին կենսակերպին, իրենց իսկ պնդմամբ` որևէ փոփոխություն չեն նկատում իրենց կյանքում և իրենց ակնկալիքներր վիրահատությանր նախորդող շրջանում համարում էին ծիծաղելի և անհիմն: 

 

Սակայն միանգամայն այլ են տվյալները մնացած 8-26,7% կանանց մոտ, որոնք` ըստ անձնավորության ուսումնասիրման FPI հարցարանի աչքի են ընկնում հետևյալ ցուցանիշներով` հաղորդասիրության, էքստրավերսիա-ինտրովերսիա, առնականության-կանացիության սանդղակների, նևրոտիկության, դեպրեսիվության, գրգռվողականության, հուզական շարժունության, ինքնաըերական ագրեսիվության, հավասարակշռության սանդղակների ըարձր և ամոթխածության ռեակտիվ ագրեսիվության և ըաց- վածության սանդղակների ցածր միավորներով: Այս ամենը կապված է մարդամոտության, ինչպես նաև միաժամանակ ընկճվածության, հուսահատության, անկայունության, դյուրագրգռության, դեպրեսիվության հետ: Պրոյեկտիվ պատկերների և հարցարանի տվյալները ըացահայտում են նշված կանանց մոտ շփվողականություն, սակայն միևնույն ժամանակ ցույց են տալիս, որ մարդկային հարաըերություններում կանայք հակված են կեղծիքի, զուրկ են ինք- նաըխությունից: Ոչ կառուցվածքային զրույցի ընթացքում կանայք նշեցին, որ վիրահատությունն իրնց լիովին «ոտքից գցել է», դարձրել է «անտարբեր շրջապատի նկատմամբ», «նյարդային», «չեն֊ կարողանում վերականգնել նախկին աոողջությունը», «արագ են հոգնում», «կորցրել են հետաքրքրությունն ամենի ինչի նկատմամբ»: Նրանք վիրահատությունը շրջադարձային են համարում իրենց կյանքում`շրջադարձ, որից հետո իրենց ուժասպաո ե անօգնական են զգում : Կանանցից 5 (16,7%) անգամ հուզվեցին, ինչը կապված է վիրահատության` որպես հոգետրավմատիկ գործոնի սուբյեկտիվ եկտիվ գնահատման և դրա հետ կապված բացասական հետևանքների հետ: Միևնույն ժամանակ ըժշկական հետազոտությունը չի ըացահայտել որևէ հետվիրահատական սոմատիկ ըարդություն նշված կանանց մոտ: Հետևաըար կարելի է եզրակացնել, որ հետվիրահատական շրջանի ըոլոր ըողոքները և «ըարդությունները» կապված են ըացառապես հոգեբանական գործոնների հետ: Նշված 8(26,6%) կանայք պատկանում են 55-65 տարիքային խմըին, իսկ այս տարիքային շրջանի համար հատկանշական է առողջական խնդիրների ակտիվացումը և կենտրոնացումը դրանց վրա [2, 7]:

 

Այսպիսով` ըոլոր ստացված և ներկայացված արդյունքների ընդհանրացման, ինչպես նաև տեսական նյութի վերլուծության արդյունքում եզրակացվեց, որ

 

  1. Հիստերէկտոմիավիրահատությունը` որպես կանացիության տեսանկյունից ըացառիկ վիրահատական միջոց նպաստում է առանձնահատուկ հոգե- ըանական փոփոխությունների սեփական անձի ընկալման ոլորտում և ըացասական հոգեվիճակների առաջացման: Սակայն ըոլոր նշված փոփոխությունները կանանց մեծամասնության կողմից հաղթահարվում են ժամանակի ընթացքում` վիրահատությունից շուրջ մեկ տարի անց` առանց մասնավոր հոգեբանական աջակցության:
  2. Կանացփոքրամասնության կողմից այնուամենայնիվ ըացասական հեգեվիճակների ինքնուրույն հաղթահարումը արդյունավետ չէ: Վիրահատության հոգեֆիզիոլոգիական հետևանքների վերաըերյալ տեղեկացվածության ցածր մակարդակը նպաստում է ըացասական դիրքորոշումների առաջացմանը նախավիրահատական շրջանում, քանի որ ցանկացած անձ ունի տեղեկացվածության կենսական պահանջմունք և փաստացի չի կարող ապրել անորոշության պայմաններում և եթե ինչ-ինչ պատճառներով ինֆորմացիայի անհրաժեշտ ծավալը չի ապահովվում, անձը անգիտակցաըար ինքն է լրացնում ինֆորմացիոն պակասը` ստեղծելով իրեն հուզող, հետաքրքրող երևույթի կամ առարկայի հետ կապված այնպիսի պատկերացումներ, որոնց գերակշիռ մասը որևէ ընդհանրություն չունի իրականության հետ: Ընդ որում, այս պատկերացումները ոչ միայն խիստ սուըյեկտիվ են, այլ դրանք նաև աղավաղում են իրականության ընկալումը [5]: Արդյունքում թուլության զգացումը, վատ տրամադրության և այլ ըացասական ապրումները, որոնք միանգամայն ընական և օրինաչափ են ցանկացած անձի կյանքում, ընկալվում են որպես վիրահատության հետևանք: Միևնույն ժամանակ դրանք չափազանցվում են և դադարում են ընկալվել որպես ընական ինքնազգացողություն, գնահատվում են որպես «սարսափելի, անտանելի, անարդարացի»: ժամանակի ընթացքում նշված դիրքորոշումներն ավելի են ամրապնդվում և ինքնաներշնչող ազդեցություն են թողնում, ինչի հետևանքով ոչ միայն իրական զգացողություններն են աղավաղվում և կապվում վիրահատության հետ, այլ նաև ներշնչանքի արդյունքում առաջանում են միանգամայն կողմնակի սոմատիկ զգացողություններ, իսկ ընդհանուր դեպրե- սիվ վիճակի առաջացրած թուլության, հոգնածության, միօրինակության, անիմաստության զգացումները ևս կապվում են ըացառապես վիրահատության հետ [5]: Փաստորեն, ըացասական դիրքորոշումները նպաստում են իրական վատ ինքնազգացողության գնահատմանը` որպես վիրահաատության հետևանք, իսկ այս գնահատման արդյունքում առաջացող բացասական հոգեվիճակը իր հերթին չի գիտակցվում և նորից կապվում է հիստերէկտոմիայի հետ:
  3. Քանի որ հետվիրահատական հոգեըանական խնդիրներ ունեցող ըոլոր կանայք պատկանում են 5565 տարիքայ ին խմըին, ապա մենք ենթադրում ենք, որ այս տարիքային խմըին պատկանող կանայք` կապված տարիքային ճգնաժամի հետ, առավել զգայուն են իրենց հետ կատարվող ցանկացած սոմատիկ փոփոխության նկատմամը և հակված են ինքնաներշնչանքի, ինչը մեծացնում է հետվիրահատական ըարդությունների հավանականությունը: Վերջինս կապված է այն պարզ հանգամանքի հետ, որ հայկական ավանդական մշակույթներում միջինում 45-50 տարեկանից դադարում են գնահատել իրենց որպես «կին» և առողջությունը դառնում է նրանց ինքնընկալ- ման հիմնական առանցքը, ինչի արդյունքում նրանք գերկենտրոնանում են նրանց կյանքի հիմնական հետաքրքրության` առողջական խնդիրների վրա` ի տարըերություն առավել երիտասարդ կանանց, որոնք ապրում են ըազմակողմանի կյանքով և թերևս առողջական խնդիրները նրանց կյանքում երկրորդական են և ավելի հաճախ անտեսված [2, 7]:
  4. Թեև դեստրուկտիվ դիրքորոշումների ազդե- ցությունր պահպանվում է կանանց փոքրամասնության մոտ, սակայն այնուամենայնիվ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել հոգեբանական գործոնին, քանի որ եթե բացասական փոփոխությունների պահպանման մեխամիզմն առկա է, ապա այն մեծ ուշադրություն է պահանջում: Եթե այսօր հոգեբանական ծառայության կազմակերպման մասին խոսելր վիրաբուժական գինեկոլոգիայի բնագավառում այնքան էլ հեռանկարային չէ, ապա անհրաժեշտ է կազ- մակեր պել առնվազն բժշկահոգեբանական-տեղե- կատվական ծառայություններ, քանի որ ակնհայտ է դրա պակասր: Եթե անգամ այսօր տարվում են մաս-նագիտական անցողիկ զրույցներ, ապա այն կարելի է գնահատել համարում ենք անբավարար և ցանկանում ենք մատնանշել առավել մասնագիտական (խոսքր և` բժշկական, և` հոգեբանական ոլորտների տեղեկությունների մասին է) կառուցվածքային և լավ մշակված նպատակային տեղեկատվական սեանսի անհրաժեշտությունր, որր նաև ռելաքսացիոն և լարվածությունր թուլացնող ազդեցություն կարող է ունենալ ճիշտ մշակման դեպքում` փաստացի կատարելով երկակի դեր`ինֆորմացնող և հանգստացնող: 

 

Գրականության ցանկ 

  

  1. Արզումանյան Ս., Մկրտչյան Ս., Սարգսյան Վ.Կիրառական հոգեμանության պրակտիկում:Զանգակ, 1997, 124-133 էջ:
  2. Հարությունյան Ս. Մարդու հոգեսեռական զարգացման հիմունքները: Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 2004, 223 էջ:
  3. «Մանկաμարձության և գինեկոլոգիայի հրատապ խնդիրներ», գիտագործնական միջազգային կոնֆերանսի նյութեր, 2008, 120-130էջ:
  4. «Մանկաμարձության և գինեկոլոգիայի հրատապ խնդիրներ» գիտագործնական միջազգային կոնֆերանսի նյութեր, Երևան, 2001, 14-16 էջ:
  5. Абибукова Н. И. Что такое “гендер” ? М., Общественные науки и современность. 1996, N 6, 123-125 с.
  6. Кулаков В. И., Адамян Л. В., Аскольская С. И. Гистерэктомия и здоровье женщины. М., Медицина. 1999, 310 с.
  7. Першина Л. А. Возрастная психология. М., Академический Проект. 2004, 256 с. 
  

Հեղինակ. Կ.Կ.Առուստամյան, Ս.Վ.Թադեոսյան, Ս.Ա.Կիրակոսյան, Ք.Է.Աբրահամյան Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, Երեան, ՀՀ ԵՊՀ-ն, հոգեբանության և փիլիսոփայության ամբիոն
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Պարօդոնտի հիվանդությունների հետեվանքների ուղղորդված վերականգնում

Պարօդոնտի հիվանդությունների վերջին տարիների ուսումնասիրությունները լիարժեք իրավունք են տալիս համարել դրանք համաբժշկական խնդիր: ՀԱԿ-ի տվյալներով բնակչության 80%-ը տառապում է այս պաթոլոգիայով...

Ողնաշարի գոտկասրբանային հատվածի միջողնացին աճառների ճողվածքների վիրահատություններից հետո ցավային համախտանիշի ռեցիդիվի կլինիկական ընթացքի եվ վիրահատական բուժման առանձնահատկությունների մասին

Ներածություն

Սպինալ վիրահատություններից հետո կայուն ցավր հաճախ հանդիպող երևույթ է [1], որր, չնայած առաջարկված բազմաթիվ վիարահատական եղանակներին, շարունակում է աճել [2]...

Դենտալ իմպլանտացիայի պահանջարկի ձևավորման ուաումնասիրությունը Գերմանիայում

Ներածություն

Վիճակագրական տվյալների համաձայն Գերմանիայում տարեց բնակչության մեկ երրորդի բերանի խոռոչում հայտնաբերվում է ախտաբանական պարօդոնտալ գրպանիկներ, որոնց դեպքում նախատեսվում է վիրաբուժական միջամտություն...

Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների տարիքային կազմի հարցի շուրջ

Թեմայի արդիականությունը: Անկախություն նվաճելուց հետո ՀՀ-ում տեղի ունեցան բավականին լայնամասշտաբ և էական բնույթ կրող սոցիա- լ-տնտեսական փոփոխություններ ղարաբաղյան պատերազմի, շարունակական շրջափակման, էներգետիկ ճգնաժամի...

Ծանր մետաղները եվ բնակչության հիվանդացութցան ձեվավորման վրա Դրանց դերի մամին (Գրականության տհսություն)

Հասանելի գրականության աղբյուրների բազմակողմանի ուսումնասիրությունր ցույց է տա-լիս, որ ծանր մետաղներն ունեն որոշակի դեր բնակչության հիվանդացության ձևավորման հարցում...

Որովայնի աոաջային պատի ճողվածքների արմատական վիրահատութցուն պոլիպրոպիլենային ցանցով «ONLAY» և «SUBLAY» տեղակայմամբ

Ներկայումս որովայնի առաջային պատի ճողվածքները վիրաբուժական առավել տարածված հիվանդություններից են համարվում ե հանդիպում են հիվանդների 3-7%-ի մոտ, ուստի որովայնի առաջային պատի ճողվածքներով հիվանդների վիրահատական բուժման խնդիրներն առ այսօր արդիական են...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ