Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2010
Ողնաշարի գոտկասրբանային հատվածի միջողնացին աճառների ճողվածքների վիրահատություններից հետո ցավային համախտանիշի ռեցիդիվի կլինիկական ընթացքի եվ վիրահատական բուժման առանձնահատկությունների մասին
Ներածություն
Սպինալ վիրահատություններից հետո կայուն ցավր հաճախ հանդիպող երևույթ է [1], որր, չնայած առաջարկված բազմաթիվ վիարահատական եղանակներին, շարունակում է աճել [2]:
Հետվիրահատական համախտանիշր կամ նրա այլ հոմանիշներր' գոտկային հետլամինէկտոմիկ համախտանիշ,FBSS` սպինալ վիրահատություններից հետո առաջացող ախտանիշների համախումբ է, որր պահպանվում կամ կրկին առաջանում է ողնաշարի գոտկասրբանային հատվածում մեկ կամ ավելի վիրահատություններից հետո [3]: ևՅՏՏ-ր դիտվում է 7-18% դեպքերում [4], որոնց պատճառներից են հիվանդության ոչ ճշգրիտ ախտորոշումր, հիվանդների անհամապատասխան րնտրությունր [5], ոչ ադեկվատ վիրահատական ապաճնշումր (կողմնային կամ ֆորամինալ ստենոզի, լատերալ ՄԱՃ-ի դեպքերում կամ վիրահատության րնթացքում սեկվեստրացված ՄԱՃ-ի առանձին ֆրագմենտների չհայտնաբերումր)[6], ՄԱՃ-ի ռեցիդիվր նախկին կամ մեկ այլ մակարդակում [7], էպիդուրալ ֆիբրոզր, [8], ունիլատերալ ֆասետ հիպերտրոֆիան ՄԱՃ-ի վիրահատություններից հետո [9]: Ավելին, դրան կարող են նպաստել ֆիզիոլոգիական գործոններր' ողնաշարային սեգմենտի երկրորդային անկայունությունր կամ դեգեներատիվ փոփոխություններր, ոչ ադեկվատ վիրահատական քետաո' պսևդոարթրոզր, հետ-վիրահատական բարդություններր (պսևդոմենին- գոցելե և արախնոիդիտ) կարող են ունենալ լուրջ դերակատարություն ևՅՏՏ-ի զարգացման հարցում [8]:A. Hakkinen et al. [10] և այլ հոդվածներում նշվում է այն մասին, որ առաջնակի և ռեցիդիվ ՄԱՃերն ամենահաճախր հանդիպում են L4-L5 և L5-S1 մակարդակներում [10]: Որոշ հետազոտություններում նշվում է, որ ՄԱՃ-ի ռեցիդիվի դեպքում դիտվող կլինիկական դրսևորումներն էականորեն չեն տարբերվում առաջնակի ՄԱՃ-ի դեպքում հիվանդների ունեցած ախտանիշներից [11]: Կլինիկական դրսևրումներր մեծապես կախված են նաև ողնաշարային խողովակի նեղացման հանգամանքի հետ, որր տեղի է ունենում ողնաշարի գոտկային հատվածի դեգեներացիայի հետևանքով [12]: Տիպիկ իշիալգիկ ցավր դոմինանտ է հիվանդների գանգատներում [11,13]: Videman at Battie [14] գտել են, որ միջողնային աճառի (ՄԱ-ի) դեգեներատիվ փոփոխությունների և կրկնակի վիրահատությունների համար պրոֆեսիոնալ դասական գործոններր' ֆիզիկական ծանրաբեռնված ապրելակերպր, աշխատանքր, նստելր և կռանալր նախատրամադրող գործոններ չեն համարվում: Կրկնակի վիրահատության ռիսկն իջնում Է 50 տարեկանից բարձր անձանց մոտ [15], բայց մնում Է բարձր 40-59 տարեկանում [16]: ՄԱՃ-ի ռեցիդիվների կապակցությամբ կատարվող վիրահատություններր բավականին արդյունավետ են [13]: Տրադիցիոն բաց դիսկԷկտոմիան ՄԱՃ-ի ռեցիդիվի դեպքում ունի շատ լավ արդյունքներ, որոնք համեմատելի են առաջնակի դիսկԷկտոմիայի հետ, սակայն անբավարար ելքեր են դիտվում Էպիդուրալ ֆիբրոզի դեպքում [17]: Չնայած ՄԱ-ի տեղաշարժված ֆրագմենտներով ՄԱՃ-ի դեպքում կրկնակի վիրահատությունների ելքերն առավել բարենպաստ են [18], կրկնակի վիրահատությունների ելքերն ավելի անբարենպաստ են առաջնակի վիրահատությունների համեմատ [19]:
Աշխատանքի նպատակն է հանդիսանում ուսումնասիրել ողնաշարի գոտկասրաբանային հատվածի ՄԱՃ-ի կապակցությամբ կատարված վիրահատություններից հետո դիտվող ցավային համախտանիշի ռեցիդիվի առաջացման պատճառներր, կլինիկական րնթացքի առանձնահատկություններր և վիրաբուժական մոտեցումներր:
Նյութեր ն մեթոդներ
Ողնաշարի գոտկասրբանային հատվածի առաջնակի ՄԱՃ-ի կապակցությամբ վիրահատական բուժումից հետո ունեցած ցավային համախտանիշի ռեցիդիվի կապակցությամբ 11 հիվանդներ (5,6%) ենթարկվել են վիրահատական բուժման «Արմենիա» ՀԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքում 2000- 2009թթ-երի րնթացքում, որոնցից 7-ը՝ տղամարդ, 4-ը՝ կին: Բստ տարիքային խմբերի մինչև 30տ. եղել Է 1 հիվանդ, 30-39տ.`1, 40-49տ.'7, 50-59տ.`2: Այս հիվանդներից 8-ր ունեցել են միակողմանի ՄԱՃեր, որոնք 6 հիվանդների մոտ տեղակայված են եղել Լ4-Լ5 մակարդակում, և մեկական դեպքերում' L3-L4 կամ L5-S1-ում: 3 հիվանդներ ունեցել են բազմակի ՄԱՃ, որոնցից 1-ր' նույն կողմից հարևան մակարդակներում, իսկ մյուս 2-ը՝ երկկողմանի հարևան մակարդակներում:
Բոլոր հիվանդներր նախքան կրկնակի վիրահատությունր ստացել Էին կոնսերվատիվ բուժում, սակայն առանց Էական արդյունավետության կամ կարճատև դրական արդյունքով: Հիվանդներից 1-ը գանգատվել Է գոտկային շրջանի ցավերից, 8-ը՝ գոտկային շրջանի ցավերից, որոնք տարածվել են դեպի մեկ ոտքր, 2-ը՝ գոտկային շրջանի ցավերից, որոնք տարածվել են դեպի ոտքերր, առավել արտահայտված մեկ կողմից: 9-ր հիվանդներ ունեցել են քայլվածքի խանգարումներ, 4 հիվանդների մոտ հայտնաբերվել է հիպէսթեզիա 1 նյարդարմատի նյարդավորման գոտում, 7-ի մոտ՝ մի քանի նյարդարմատների նյարդավորման գոտիներում: 8 հիվանդների մոտ հայտնաբերվել են ջլային ռեֆլեքսների ակտիվության իջեցում հիվանդ կողմի ստորին վերջույթներից: 10 հիվանդների մոտ ձգման ախտանիշներր դրական են եղել, 8 հիվանդի մոտ դիտվել է սրունքի կամ ոտքի մկանների սուբատրոֆիա, պարետիկ երևույթներով, 1 հիվանդ գանգատվել է հաճախամիզությունից:
10 հիվանդների մոտ կատարվել են ՄՌՇ հետազոտություններ, որով հայտնաբերվել են 7մմ և ավելի չափերի հասնող էքստրուզիաներ 7 հիվանդների մոտ և 3 հիվանդների մոտ 5մմ չափերի հասնող պրոտրուզիաներ: Այս վերջին 3 հիվանդներից 2-ի մոտ հայտնաբերվել են սպոնդիլյոզ, 1-ի մոտ դիսցիտ: 1 հիվանդ հետազոտվել Է ՀՇ հետազոտությամբ, որով հայտնաբերվել են մինչև 11մմ չափերի հասնող Էքստրուզիա: ՈրևԷ տվյալ ճողվածքների ինտրադուրալ դասավորության մասին ՄՌՇ և ՀՇ հետազոտության տվյալներով չի նկարագրվել: Բոլոր դեպքերում ՄՌՇ հետազոտություններր կատարվել են կամ կոնտրաստավորումով, կամ խորհուրդ Է տրվել կատարել կոնտրաստավորումով փոփոխություններն առավել հստակ տեսանելի դարձնելու համար: Հիվանդներն առաջնային ՄԱՃ-ի կապակցությամբ նախկինում տարել են հետևյալ վիրահատություններր.
Դիսկէկտոմիա L4 -L5, L4 -L5 պարցիայ հեմիյամինէկտոմիայով ձախից |
1 |
Դիսկէկտոմիա L4-L5, ինտրալամինար մուտքով աջից |
1 |
Դիսկէկտոմիա L5 -Տ1, L5 -S1 պարցիալ հեմիլամինէկտոմիայով աջից |
1 |
Դիսկէկտոմիա L5 -S1, ինտրալամինար մուտքով ձախից |
1 |
Ապաճնշիչ լամինէկտոմիա L4, գերաճած դեղին կապանի և L4-L5 միջողնային աճառի ճողվածքի մնացուկների հեռացումով, ճնշման համախտանիշի վերացումով |
1 |
Վիրահատություն ողնաշարի գոտկասրբանային հատվածի միջողնային աճառի ճողվածքի կապակցությամբ (ախտահարման մակարդակի և իրականացված վիրահատական բուժման եղանակի վերաբերյալ այլ տեղեկություներ չեն ներկայացվել) |
1 |
L4 լամինէկտոմիա, L4-L5 դիսկէկտոմիա |
1 |
L4-L5 միջողնային աճառի ճողվածքի կապակցությամբ վիրահատություն (բուժման եղանակի վերաբերյալ այլ տեղեկություններ չեն ներկայացվել) |
4 |
Ողնաշարի գոտկասրբանային հատվածի ՄԱՃ-ի կապակցությամ կատարված վիրահատություններից հետո դիտված ցավային համախտանիշի ռեցիդիվի հետնանքով կատարվել են հետնյալ վիրահատությունները.
Դիսկէկտոմիա L3-L4 , ինտրալամինար մուտքով ձախից |
1 |
Դիսկէկտոմիա L4 -L5 երկու կողմից խնայողական լամինէկտոմիայի միջոցով, գերաճի ենթարկված դեղին կապանի հեռացումով, դուրայ պարկի և ներվարմատների ապաճնշումով |
1 |
Դիսկէկտոմիա L4 -Լ5, L4 -L5 պարցիալ հեմիլամինէկտոմիայով աջից |
1 |
Ապաճնշիչ լամինէկտոմիա L4, գերաճած դեղին կապանի մնացուկների և L4-L5 միջողնային աճառի ճողվածքի ռեցիդիվի հեռացումով, ճնշման համախտանիշի վերացումով |
1 |
Խնայողական լամինէկտոմիա L4-L5 խիստ գերաճի ենթարկված դեղին կապանի հեռացումով |
1 |
L3 լամինէկտոմիա ողնաշարային խողովակի ռևիզիայով ու ողնուղեղի կաուդալ հատվածի ապաճնշումով |
1 |
L5 լամինէկտոմիա, L5, S1 նյարդարմատների ապաճնշումով 2 կողմից |
1 |
L5 լամինէկտոմիա, L5, S1 նյարդարմատների ապաճնշումով 2 կողմից, արտանկած միջողնային աճառի ճողվածքի կտորների հեռացումով, L5 նևրոյից |
1 |
L5 հեմիլամինէկտոմիա աջից, L4-L5 դիսկէկտոմիա, L4-L5 և L5 -S1 գերաճի ենթարկված դեղին կապանների հեռացում, L5, S1 ներվարմատների ապաճնշում |
1 |
L5 հեմիլամինէկտոմիա աջից, L4-L5 միջողնային աճառի արտանկած, միգրացիայի ենթարկված ճողվածքի հեռացումով |
1 |
L5 հեմիլամինէկտոմիա ձախից, L4-L5 դիսկէկտոմիա |
1 |
Վիրահատությունների րնթացքում բոլոր հիվանդների մոտ հայտնաբերվել են դեղին կապանի գերաճ, բացակայել Է Էպիդուրալ ճարպաբջջանքր: Նկատվել Է արտահայտված կպումային գործրնթաց, փոփոխված են եղել հյուսվածքների և անատոմիական գոյացություների դասավորվածությունր: 2 հիվանդներ ենթարկվել են կրկնակի վիրահատությունների 3 անգամ: Նրանց մոտ սկզբնական շրջանում իրականացվել Է հեմիլամինԷկտոմիա, հետո ապաճնշիչ լամինԷկտոմիա հարևան տարբեր մակարդակներում: Դուրս գրվելիս 8 հիվանդների նյարդաբանական վիճակում, չնայած դիտված նշանակալի դրական դինամիկային, այնուամենայնիվ պահպանվել են մնացորդային երևույթներ պարետիկ երևույթների, հիպԷսթեզիայի, ջլային անիզոռեֆլեքսիայի դրսևրումներով:
Արդյունքներ և քննարկում
Ողնաշարի գոտկասրբանային հատվածի առաջնակի ՄԱՃ-ի կապակցությամբ վիրահատական բուժումից հետո ունեցած ցավային համախտանիշի ռեցիդիվր, ինչի կապակցությամբ կատարվում են կրկնակի վիրահատություններ, առավել հաճախ հանդիպում Է տղամարդկանց մոտ (7:4): Հիվանդությունն առավելապես դրսևորվում Է 40-49տ. հասակում (7 հիվանդ), շատ հազվադեպ Է հանդիպում մինչև 30 տարեկանր, մեր հետազոտությամբ ոչ մի դեպքում չի հանդիպել: Պատճառներն ամենայն հավանականությամբ 40-49 տարեկան հասակում մարդկանց առավել ծանրաբեռնված կյանք վարելն Է: Առաջնակի վիրահատություններից հետո, երբ մասամբ կամ լրիվ անցնում են հիմնական հիվանդության ախտանիշներր, գործնականում աշխատունակ անձն անցնում Է իր առօրյա աշխատանքային գործունեության և կրում Է տարաբնույթ ծանրաբեռնվածություններ:
Բուժման վիրահատական եղանակն րնտրվել Է այն դեպքերում, երբ կոնսերվատիվ բուժումր եղել Է անարդյունավետ կամ ունեցել Է կարճատև դրական արդյունք և ՄՌՇ կամ ՀՇ հետազոտություններով հայտնաբերվել են մեծ չափերի հասնող Էքստրուզիաներ (8 հիվանդ) կամ փոքր չափերի պրոտրուզիաներ (5մմ), սպոնդիլյոզի, դիսցիտի երևույթներով և արտահայտված կլինիկական դրսևորումներով (3 հիվանդներ): Հարկ Է նշել, որ ՄՌՇ հետազոտությունր կատարվել Է կամ կոնտրաստային նյութի օգտագործմամբ, կամ խորհուրդ Է տրվել կիրառել այն' առաջին վիրահատությունից հետո եղած փոփոխություններր առավել նկատելի դարձնելու և տարբերակելու համար: Բոլոր հիվանդներն ունեցել են արտահայտված ցավային համախտանիշ, նյարդաբանական վիճակում տարաբնույթ շեղումներ: Այսպես, բոլոր հիվանդներր գանգատվել են գոտկային շրջանի ցավերից, որոնք գերակշռող մասի մոտ (10 հիվանդ) ճառագայթվել են դեպի ոտքր, նյարդաբանական վիճակում հայտնաբերվել է հիպէսթեզիա մեկ (4 հիվանդ) կամ մի քանի նյարդարմատների (7 հիվանդ) նյարդավորման գոտիներում, ջլային ռեֆլեքսների իջեցում հիվանդ կողմի ստորին վերջույթներից (8-ի մոտ), ձգման ախտանիշներն եղել են դրական (10), սրունքի կամ ոտքի մկանների սուբատրոֆիա, պարետիկ երևույթներ (8 հիվանդ):
Կրկնակի վիրահատություններր մեծամասամբ կրել են ապաճնշիչ բնույթ (10 դեպքերում), ավելի մեծ են եղել վիրահատական մուտքերր, քան նախկինում կատարված վիրահատություններինր: Վիրահատությունների րնթացքում բոլոր դեպքերում էլ հայտնաբերվել են նեյրոտեսանելի հետազոտությամբ նկարագրված մեծ չափերի հասնող ՄԱՃ-եր: Բոլոր դեպքերում դեղին կապանի մնացորդներր գերաճի է ենթարկված եղել, բացակայել է էպիդուրալ ճարպաբջջանքր: Նկատվել է արտահայտված կպումային գործրնթաց, որր խիստ դժվարացրել է վիրահատական գործողություններդ Հաճախ փոփոխված է եղել արխիտեկտոնիկան: Այս ամենր հաշվի առնելով ավելի նպատակահարմար է եղել րնտրել ապաճնշիչ, ավելի լայնածավալ վիրահատություններ լամինէկտոմիայի ձևով: Այն հնարավորություն է տվել իրականացնել ռևիզիա, դիտարկումներ և միջողնային աճառի ճողվածքների ռեցիդիվներր հեռացնել նյարդարմատների, կարծրենու նկատմամբ առավել խնայողական գործողություններով: Կրկնակի վիրահատություններից հետո հիվանդների մեծամասնության մոտ նկատվում են մնացորդային նշաններ պարետիկ երևույթների, հիպէսթեզիայի, ջլային անիզոռեֆլեքսիայի դրսևրումներով, որն իջեցնում է հիվանդների աշխատունակությունը:
Հետնություններ
- Ողնաշարի գոտկասրաբանային հատվածի ՄԱՃ-ի կապակցությամբ կատարված վիրահատություններից հետո ցավային համախտանիշի ռեցիդիվով հիվանդացությունր գերակշռում է տղամարդկանց մոտ և ավելի հաճախ 40- 49տ. հասակում:
- Ողնաշարի գոտկասրաբանային հատ-վածի ՄԱՃ-ի կապակցությամբ կատարված վիրահատություններից հետո ցավային համախտանիշի ռեցիդիվի դեպքում անհրաժեշտ է կատարել ՄՌՇ հետազոտություն կոնտրաստային նյութի օգտագործմամբ:
- Ողնաշարի գոտկասրաբանային հատվածի ՄԱՃ-ի կապակցությամբ կատարված վիրահատություններիցհետոցավային համախտանիշի ռեցիդիվի կապակցությամբ կատարվող վիրահատությունների րնթացքում հայտնաբերվում են դեղին կապանի գերաճ, էպիդուրալ ճարպաբջջանքի բացակայություն:
- Ողնաշարի գոտկասրաբանային հատվածի ՄԱՃ-ի կապակցությամբ կատարված վիրահատություններից հետո ցավային համախտանիշի ռեցիդիվի կապակցությամբ կատարվող վիրահատություններր ցանկալի են ունենան ապաճնշիչ բնույթ:
- Ողնաշարի գոտկասրաբանային հատվածի ՄԱՃ-ի կապակցությամբ կատարված վիրահատություններից հետո ցավային համախտանիշի ռեցիդիվի կապակցությամբ կատարվող վիրահատություններից հետո հաճախ հանդիպում են մնացորդային երևույթներ:
Գրականության ցանկ
- Mirza S.K., Deyo R.A. Spine 2007; 32:816-823.
- Katz J.N. Spine 1995; 20:78S-83S.
- Waddell G., Kummel E.G., Lotto W.N, Graham J.D., Hall H.Joint Surg Am 1979; 61:201-207.
- Williams R.W. Spine 1978; 3: 175-182.
- Long D.M., Filtzer D.L., BenDebba M., Hendler N.H. J. Neurosurg 1988; 69: 61-71.
- Burton C.V., Kirkaldy-Willis W.H., Yong-Hing K, Heithoff K.B. Clin Orthop 1981; 157: 191-199.
- Laus M., Alfonso C., Tigani D., Pignatti G., Ferrari D. Chir Organi Mov 1994; 79: 119-126.
- Benoist M., Ficat C., Baraf P., Caudroix J. Spine 1980; 5: 432-436.
- Fatih K., Ahmet G., Ahmet A., Mehmet K.Turkish Neurosurgery 2007, Vol: 17, No: 4, 269-272.
- Arja Hakkinen, Ilkka Kiviranta, Marko H Neva. BMC Musculoskeletal Disorders 2007, 8:2 doi: 10. 1186/1471- 2474-8-2.
- Jonsson B., Stroqvist B. Spine 1996;21:500 -5.
- Dai LY, Xu YK, Zhang WM, Zhou ZH. Spine 1989;14:523.
- Li-Yang Dai, MD, PhD, Qing Zhou, MD Surgical Neurology 64 (2005) 226-231.
- Videman T., Battie M.C. Spine 1999, 24:1164-8.
- Heikki Osterman, MD, Reijo Sund, MSc. Spine, V. 28, N.6,pp 621-627, 2003.
- Jansson K.A., Nemeth G., Granath F., Blomqvist P. J Bone Joint Surg [Br] 2004, 86:841-7.
- C.R. Kayaoglu, C. Calikoglu and S. Binler, Re-operation after Lumbar Disc Surgery: Results in 85 Cases, The Journal of International Medical Research 2003; 31: 318.
- Herron L. J. Spinal Disord. 1994;7:161-166.
- Fritsch E.W., Heisel J., Rupp S. Spine. 1996;21: 626-633.

Կարդացեք նաև
Պարօդոնտի հիվանդությունների վերջին տարիների ուսումնասիրությունները լիարժեք իրավունք են տալիս համարել դրանք համաբժշկական խնդիր: ՀԱԿ-ի տվյալներով բնակչության 80%-ը տառապում է այս պաթոլոգիայով...

Ներածություն
Վիճակագրական տվյալների համաձայն Գերմանիայում տարեց բնակչության մեկ երրորդի բերանի խոռոչում հայտնաբերվում է ախտաբանական պարօդոնտալ գրպանիկներ, որոնց դեպքում նախատեսվում է վիրաբուժական միջամտություն...

Հիստերէկտոմիան հանդիսանում է առավել տարածված վիրահատություններից մեկր գինեկոլոգիական գործրնթացում: Արգանդի տարբեր հիվանդությունների դեպքում կատարվող վիրահատությունների անհրաժեշտությունր կասկած չի հարուցում...

Թեմայի արդիականությունը: Անկախություն նվաճելուց հետո ՀՀ-ում տեղի ունեցան բավականին լայնամասշտաբ և էական բնույթ կրող սոցիա- լ-տնտեսական փոփոխություններ ղարաբաղյան պատերազմի, շարունակական շրջափակման, էներգետիկ ճգնաժամի...

Հասանելի գրականության աղբյուրների բազմակողմանի ուսումնասիրությունր ցույց է տա-լիս, որ ծանր մետաղներն ունեն որոշակի դեր բնակչության հիվանդացության ձևավորման հարցում...

Ներկայումս որովայնի առաջային պատի ճողվածքները վիրաբուժական առավել տարածված հիվանդություններից են համարվում ե հանդիպում են հիվանդների 3-7%-ի մոտ, ուստի որովայնի առաջային պատի ճողվածքներով հիվանդների վիրահատական բուժման խնդիրներն առ այսօր արդիական են...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն