Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2010

Պարօդոնտի հիվանդությունների հետեվանքների ուղղորդված վերականգնում

Պարօդոնտի հիվանդությունների վերջին տարիների ուսումնասիրությունները լիարժեք իրավունք են տալիս համարել դրանք համաբժշկական խնդիր: ՀԱԿ-ի տվյալներով բնակչության 80%-ը տառապում է այս պաթոլոգիայով: Պարօդոնտի հիվանդությունների 90%-ը կազմում են բորբոքային հիվանդությունները՝ գինգիվիտներ և պարօդոնտիտներ:

 

Ընդ որում, հիվանդությունների հաճախականության ամենաբարձր մակարդակը դիտվում է ամենաաշխատունակ տարիքում (35- 44տ.), իսկ 35տ-ից հետո դրանք ատամների կորստի առավել հաճախ հանդիսացող պատճառն են: Գոյություն ունեն մի շարք հավաստումներ այն մասին, որ պարօդոնտոպաթիայի պատճառով կարող է բարձրանալ համակարգային հիվանդությունների ռիսկը (կորոնար հիվանդությունների, սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի, աթերոսկլերոզի):

 

Բնակչության մոտ արմատացած է այն համոզմունքը, որ պարօդոնտի հիվանդությունները հնարավոր չէ բուժել և ժամանակի հետ ատամների կորուստը անխուսափելի է: Այնուհանդերձ հաստատված է, որ պարօդոնտի հիվանդության առաջացման և զարգացման ռիսկը կարելի է փոքրացնել` հետևելով հիմնական աքսիոմներին: Պարօդոնտալ հիվանդությունների թերապիան համարվում է դժվար առաքելություն այն պատճառով, որ պացիենտը պետք է ակտիվ մասնակցություն ցուցաբերի քրոնիկական հիվանդության բուժման ընթացքում: Չէ՞ որ չկան հստակ սահմաններ` պարօդոնտալ հիվանդությունների թերապիայի և պրոֆիլակտիկայի միջև: Բոլոր կանխարգելիչ միջոցառումների հիմքում ատամնանստվածքների հեռացումն է և այդ գործողության անցկացման որակը: Հիվանդների բուժկանխարգելիչ օգնության ցուցաբերման արդյունավետությունը որոշվում է հիվանդության լիարժեք և ճշգրիտ ախտորոշմամբ:

 

Պարօդոնտիտի զարգացման փուլից է կախված պրոցեսի կայունացումը և ատամների կորստի կանխումն ապահովելու հաջողությունը: Որքան վաղ է բուժման սկիզբը, այնքան բարձր են արդյունքները և տրոֆիկայի լիարժեք վերականգնումը: Եվ այսպես`

 

  • գինգիվիտ` տեղային և ընդհանուր անբարենպաստ գործոնների ազդեցությամբ պայմանավորված լնդաբորբ: Բորբոքային պրոցեսում ընդգրկված է միայն լինդը և հիվանդությունը լիարժեք բուժման ենթակա է (եթե այն պայմանավորված չէ այլ անբուժելի համակարգային հիվանդությամբ, օր.' սուր լեյկոզի միելոմոնոբլաստային ձևի ժամանակ դիտվող հիպերտրոֆիկ գինգիվիտը):
  • պարօդոնտիտ (անգլիական դասակարգման մեջ ՀԱԿ-ի առաջարկմամբ պերիօդոնտիտի հոմանիշ)' բորբոքումն ընդգրկում է ոսկրային հյուսվածքը, որն էլ ատամը պահոդ հենքն է: Ոսկրային հյուսվածքի բորբոքումը առաջացնում է ատամների շարժ և պրոցեսն ավարտվում է դրանց կորստով: Հետագայում' ոսկրի դեֆորմացիա, դիստրոֆիա, դեստրուկցիա, կծվածքի և ծամոդական ֆունկցիայի խանգարումներ, համակարգային պաթոլոգիայի առաջացման ռիսկի կտրուկ բարձրացում:

 

Պարօդոնտոլոգը անց է կացնում հատուկ խորացված զննում, առաջ բերում պատճառները, ռիսկի գործոնները, ընտրում բուժման անհատական պլան: Անհրաժեշտ է պարտադիր բուժման մեթոդի կոմպետենտ ընտրություն, որը հիմնված է և´թերապևտիկ, և´ վիրաբուժական, և´օրթոպեդիկ, և´օրթոդոնտիկ, և´ ֆիզիոթերապևտիկ չափորոշիչների համակցմամբ: Անհրաժեշտ է բժշկի և պացիենտի երկարատև փոխհամագործակցություն: Պարօդոնտիտը բազմագործոնային հիվանդություն է և բուժումը պետք է լինի կոմպլեքսային: Այսպիսով, բուժման կոնցեպցիան բազմափուլային է: Ամեն հիվանդի համար ըստ էության կոմպլեքսային թերապիա' տեդային բուժում և օրգանիզմի վրա ընդհանուր ներգործություն: Պարօդոնտոլոգը առաջ է բերում հետևյալ հարցերը.

 

  • Կլինիկական ախանիշների ծանրության արտահայտության աստիճան:
  • Պրոցեսի ակտիվության աստիճան:
  • Դիտվո՞ւմ է արդյոք' գինգիվիտը, պարօդոնտիտը, պարօդոնտոզը, պարօդոնտոման, պարօ- դոնտոլիզը կամ պարօդոնտի իդիոպատիկ ախտահարումը' համակարգային պաթոլոգիայի ֆոնի վրա, թե՞ առանց դրա, հետևաբար, լրացուցիչ մասնագետի կարիք մենք ունենք, թե` ոչ. էնդոկրինոլոգի, հեմատոլոգի, կարդիոլոգի, օրթոպեդի:
  • Ինչպիսի՞ն են ընթացքի տենդեցները, պրոցեսի զարգացումը, և ինպիսի՞ն են նախորդ բուժման արդյունքները:
  • Տարիքը, սեռը, էսթետիկական պահանջները:
  • Պատրաստ է արդյո՞ք պացիենտը համագործակցել բժշկի հետ բուժման ամբոդջ ընթացքում:

 

Հիմնական վտանգն այն է, որ հիվանդը ինքնուրույն, իհարկե, չի կարոդ գնահատել պարօդոնտի վիճակը, արդեն զարգացոդ ծան-րության աստիճանը, քանզի չկա այն դրդոդ ուժը, այսինքն ցավը, որը կբերի նրան բժշկի մոտ: Նա «սպասում» է հիվանդության տեսանելի արտահայտված նշանների առաջացմանը` լնդերի հիպերէմիա, այտուցվածություն, արյունահոսություն, կոնֆիգուրացիայի խախտում' դեֆորմացիա, որոնք արդեն կարոդ են ուդեկցվել ցավով, դիտվեն էսթետիկական լուրջ պրոբլեմներ, ատամների  շարժունություն, դիստոպիա, արմատների մերկացում, պաթոլոգիկ պարօդոնտալ գրպանիկների առաջացում և թարախագոյացում, տհաճ հոտի առկայություն: Պացիենտր դիմում է պարօդոնտոլոգին, որպես օրենք արդեն հիվանդության նախասահմանային' subterminal կամ terminal զարգացման շրջանում, երբ նույնիսկ լիարժեք կոմպլեքս րուժմիջոցառումր չի բերում ցանկալի հաջողության: Ներկայումս ստոմատոլոգիան զինված է պարօդոնտալ պաթոլոգիայի բուժման համար նախատեսված բոլոր անհրաժեշտ միջոցներով: Առաջնահերթ սա է` պարօդոնտոպաթոգեն էթիոլոգիական գործոնի հեռացում, բերանի խոռոչի վերահսկելի պրոֆեսիոնալ հիգիենիա: Բժիշկ-հիգիենիստր կիրառելով ամենա արդի սարքավորումներր անցավ և մանրակրկիտ հեռացնում է ատամնանստվածքներր, կատարում է կարիեսի և նրա բարդությունների բուժում, րնտրողական հարթեցում` սուբկոնտակտների վերացումով, ժամանակավոր կամ մշտական բեկակալում, կծվածքի անոմալիաների ուղղությամբ, կարճ սանձիկների հեռացում' ֆրենուլոպլաստիկա, բժիշկ-օրթոպեդի միջամտությամբ' բեկակալող էլեմենտներով պրոթեզի պատրաստում, որր կվերականգնի լիարժեք ծամողական ֆունկցիան և կկոմպենսացնի առանձին խումբ ատամների ծանրաբեռնումր: Այս նպատակով ֆրոնտալ ատամների շրջանում պատրաստվում են անտեսանելի էսթետիկ բեկակալներ` ապակեթելերի, ֆեյբերապլինտների օգնությամբ, կամ լրացվում է դեֆեկտր ատամնաշարում արհեստական ատամի ավելացումով, այլրնտրանք է նաև իմմեդիաթ պրոթեզր: Այնուհետև ատամենրի մակերեսի սպիտակեցում, լնդերի պարօդոնտալ գրպանիկների բորբոքային պրոցեսների մեկուսացում, վերջնական տեղային դեղորայքային միջոցներով ցավի և բորբոքման վերացում: Պարօդոնտոլոգր' հիմնավորելով այս կամ այն պրեպարատի օգտագործման անհրաժեշտությունր, ձևր, տվյալ հիվանդի համար մեթոդր հաշվի է առնում պաթոլոգիկ պրոցեսի հնարավոր դինամիկ փոփոխություննեը:

 

Կոնսերվատիվ թերապիան հետապնդում է պարօդոնտալ ստատուսի կայունացումր, իսկ վիաբուժականր, եթե ունենք հավաստի ցուցումներ հետաձգվում է մինչև հիվանդի րնդհանուր վիճակի լավացումր: Կոնսերվատիվ բուժումր հիմնականում թույլ է տալիս փոքրացնել վիրաբուժական միջամտության ծավալր, որր շատ հաճախ հանդիսանում է նախնական բուժման էլեմենտ: Պարօդոնտի պաթոլոգիայի որոշ ձևերի համար (գինգիվիտների) կոնսերվատիվ թերապիան կարող է լինել գրեթե միակ տեղային միջամտությունր: Մյուս ձևի համար (պարօդոնտիտների) անհրաժեշտ է նաև վիրաբուժական միջամտություն, որր թույլ է տալիս վերացնել պարօդոնտիտի մորֆոլոգիական հիմքր' քայքայված, առանձնացված, ռետրակցված պաթոլոգիական պարօդոնտալ գրպանիկը:

 

Բերանի խոռոչի առողջության պահպանման համար կարևոր դեր է հատկացվում հիգիենայի ճիշտ միջոցների րնտրությունր և օգտագործումր, որոնք րնտրում է ստոմատոլոգր: Այդ իսկ պատճառով հաջորդ փուլր կլինի բերանի խոռոչի հիգիենայի պահպանման ռացիոնալ սովորեցում և հիգիենայի միջոցների ճիշտ և ուղղորդված ընտրություն` ատամնամածուկներ, ատամնախոզանակներ, ատա- մնաթելեր, միջատամնային խոզանակներ, էլիքսիրներ, խոտաբույսեր` ասենք հակաբորբոքային` Նվենի (Eucalyptus globulus), Երիցուկի ծաղիկներ (Flores chamomillae), Եղեսպակի տերև (Folium salviae), Լորենու ծաղիկներ (nuna-Flores Tiliae), կամ ուշադրություն և պայքար ատամների շարժունության դեմ' ճահճային և եղեգնային խնկեղեգ (Acoruse calamus – аир болотный и тростниковый) պայքար տհաճ հոտերի դեմ` սրոհունդի դեղաբույս (Негва hyperici - трава зверобоя), դաբաղող` կաղնու կամ սոճու կեղև (кора дуба, сосны-cortex quesrcus): Ցավոք, մենք սիրում ենք քիմիական սինթետիկ միջոց ներր` անտեսելով բնության պարգևները:

 

Տեղային բուժման արդյունավետ մեթոդ է հանդիսանում BEKTOP թերապիան: Մեթոդր խնայողական է, քանզի պայմանավորված է ուլտրաձայնի և Ca-հիդրօքսիդի սուսպենզիայի ազդեցությամբ: Տվյալ մեթոդի կիրառումր նպաստում է լնդերի հիվանդության բուժմանր վաղ էտապներում և պրոցեսի կայունացմանր ուշ շրջաններում, հաճախ թույլ է տալիս խուսափել վիրահատություններից: BEKTOP թերապիայի ազդեցությունից 2-3 օր անց գրեթե բոլոր հիվանդներր բերանի խոռոչում նշում են յուրահատուկ կոմֆորտի, թեթևության և առողջության զգացում: Մեծ նշանակություն ունի վաղաժամ ախտորոշումր: Զոնդավորման կոմպյուտերային համակարգր կարող է ցույց տալ նվազագույն, նույնիսկ ամենաաննշան փոփոխություններր լնդային հյուսվածքում և թույլ տալ ժամանակին սկսել բուժումր արդեն իսկ հիվանդության սկզբնական շրջաններում: Տվյալներր արտատպվում են համակարգչի էկրանին, ինֆորմացիան պահպանվում է հիշողության մեջ և ամեն զննումից հետո կարելի է գնահատել բուժական միջոցառումների արդյունավետությունդ բերանի խոռոչի հիգիենայի վիճակր և լնդերի առողջական վիճակր: Կա նաև Medi բժշկական ասոցիացիայի բազմամոնիտորային ախտորոշիչ կոմպյուտերային համակարգի` թվային վիդեո և ռենտգենտոմոգրաֆիկ հնարավորություններով արդյունքների կիրառման րնտրությունը:

 

Պարօդոնտի վրա կատարվելիք բոլոր բու-ժական վիրահատական միջամտություններր նախատեսնում են ենթալնդային (փառի, քարի), գրանուլյացիոն հյուսվածքի, վեգետացված էպիթելի և այլ նստվածքների հեռացում պարօդոնտալ համապատասխան գործիքների (արտաքերիչ, կյուվետկաներ, կեռիկներ) և նյութերի (Sangviritrin, Artrodont Метрогил-Denta, Vokorak (Գերմանիա), Septorak (Ֆրանսիա), Cianodent (Ռուսաստան) կիրառմամբ (իրրիգացիաներ, վիրակապեր):

 

Վերջին 20 տարիներին պարօդոնտոլոգիան զգալի էվոլյուցիայի է ենթարկվել: ժամանակակից պարօդոնտոլոգիայում նոր ուղղություն է համարվում պերիօդոնտալ պլաստիկ վիրաբուժությունր, քանզի պացիենտի էսթետիկական պահանջներր ստոմատոլոգիայի ցանկացածբաժնում զգալիորեն բարձրացել են: Բացի այդ, իմպլանտոլոգիայի զարգացումր ծառայեց պլաստիկ վիրահատությունների կատարելագործմանը պարօդոնտի վրա, որի վերջնական նպատակն է բարձրամակարդակ հետվիրահատական էսթետիկական և մորֆոֆունկցիոնալ խանգարումների կանխարգելումր: Կիրառելի արդի միջոց է Vilon-ը, որր խթանում է վնասված օջախում բջիջների պրոլիֆերատիվ մետաբոլիկ ակտիվությունր' օպտիմացնելով հյուսվածքների ռեպարատիվ և ռեգեներացիոն պրոցեսներր հենց հերօնթոլոգիայում:

 

Վերադառնանք պլաստիկ վիրաբուժությանր`գլխավոր խնդիրն այստեղ` լնդերի ռեցեսիայի առաջացման կանխումր և վերացումն է: Կան բազմաթիվ մեթոդներ և դրանց մոդիֆիկացիաներր լնդի ռեցեսիայի պլաստիկայի համար, որոնք ուղեկցվում են հյուսվածքների ուղղորդված ռեգեներացիայի տեխնիկայի կիրառման հետ:

 

Լնդային ռեցեսիայի վերացման նպատակով կիրառվում է ենթաէպիթելային աուտոտրանս- պլանտատի փոխպատվաստումր: Այս մեթոդր կիրառվում է այն իրավիճակում, երբ առկա է փոքր լնդային ռեցեսիա (2-3 ատամների շրջան): Աուտո- տրանսպլանտատի փոխպատվաստումր տարածուն պրոցեսի դեպքում կարող է լինել պացիենտի համար տրավմատիկ: Այս դեպքում լավագույն այլրնտրանք է կենսաբանական նոր նյութ' «Allo Derm»-^ Այն պատրաստվում է դիակի մաշկային հյուսվածքից: Մաշկր զրկվում է էպիդերմիսից և բջջային կառուցվածքներից, այնուհետև, կոնսերվացվում է չոր սառեցման եղանակով: Արտադրվում է «Life Cell s Medical» ձեռնարկության կողմից: Դոնորային հյուսվածքր տրամադրվում է հյուսվածքների ամերիկյան ասոցիացիայի բանկի հոսկողության ներքո (AATB): Լիցենզավորված է ԱՄՆ-ում սննդի և դեղորայքի ադմինիստրացիայի կողմից (FDA): Ալլոդերմն անցել է շճաբանական, մանրէաբանական, ախտածին սնկերի հայտնաբերման քննություններր' հիվանդությունների հսկողության կենտրոնում (CDC): Փորձարկվել է կենսահամատեղելիությամբ և փափուկ հյուսվածքների վերքերի լավացման և էպիթելիզացիայի վրա նրա ներգործությամբ: Ծառայում է լնդերի և´փոքր, և´ տարածուն ռեցեսիայի վերացման համար: Աուտոտրանսպլանտատի համեմատական անալիզում «Allo Derm»-ի կիրառման դեպքում գրանցվել է լնդեզրի ակտիվ ռեգեներացիայի և ռեցեսիայի փակման բարձր տոկոս:

 

Չնայած լնդային ռեցեսիայի բարդացած ոսկրային ռեզորբցիայի և արմատի թափածակման պրոբլեմի արդիականությանր, առայսօր դեռ չկան լնդային պլաստիկայի տեխնիկայի րնտրության և բերանի խոռոչի անատոմիայի հետ կապի ճիշտ ալգորիթմ:

 

Քանի որ բերանի խոռոչի լորձաթաղանթր բազմաշերտ հարթ (տափակ) և եղջերացող էպիթել է, այդ իսկ պատճառով նրա նորմալ ֆիզիոլոգիան' անրնդհատ էպիթելի դեսկվամացիան (էպիթելիալ բջիջների միտոզ) իր հերթին մեծ դեր ունի պարօդոնտի ինվազիայի նախնական փուլերում (lig. Circularis uridentis - թուլացում` կոլագենային թելիկների քայքայում, ոսկրի դեկալցինացիա, էլեկտրոլիտների դիսբալանս): Այսինքն պարօդոնտի պլաստիկ ֆունկցիան և´ ֆիզիոլոգիական է, և´ պաթոլոգիական: Բայց` եթե չլինի պարօդոնտի վրա ազդող առաջրնթաց վարակր, ապա պլաստիկ ֆունկցիան միայն ուղղորդված պաշտպանողական, բարորար վերականգնող ազդեցություն կունենա: Բժշկին մնում է հասկանալ բնությունր: 

 

Գրականության ցանկ 

 

  1. Степанов А.Е. Френулопластика, вестибуло- пластика и основные операции на тканях пародонта. Москва, "Паритет", 2000, 368с.
  2. Данилевский Н.Ф., Магид Е.А., Мухин Н.А. и др. Заболевания пародонта, Москва, 1999.
  3. S.Jay Bowman. The Esthetic impacts pf Extraction Treatments on Caucasian Patients. Angle Oxford, 2000, 70, 3-10.
  4. Ганчаров И.Ю. Комплексная работа специалиста — стоматолога при дентальной имплантации. Тез. докл. 3-я межд. конф., Саратов, 1996, 3233с. 

Հեղինակ. Գ.Ա.Երիմյան, Հ.Ն.Սարգսյան, Ս.Գ.Համբարձումյան Մ.Հերացու անվան ԵՊԲՀ, թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ողնաշարի գոտկասրբանային հատվածի միջողնացին աճառների ճողվածքների վիրահատություններից հետո ցավային համախտանիշի ռեցիդիվի կլինիկական ընթացքի եվ վիրահատական բուժման առանձնահատկությունների մասին

Ներածություն

Սպինալ վիրահատություններից հետո կայուն ցավր հաճախ հանդիպող երևույթ է [1], որր, չնայած առաջարկված բազմաթիվ վիարահատական եղանակներին, շարունակում է աճել [2]...

Դենտալ իմպլանտացիայի պահանջարկի ձևավորման ուաումնասիրությունը Գերմանիայում

Ներածություն

Վիճակագրական տվյալների համաձայն Գերմանիայում տարեց բնակչության մեկ երրորդի բերանի խոռոչում հայտնաբերվում է ախտաբանական պարօդոնտալ գրպանիկներ, որոնց դեպքում նախատեսվում է վիրաբուժական միջամտություն...

Կանանց հոգեբանական վիճակը հիստերէկտոմիայից մեկ տարի անց

Հիստերէկտոմիան հանդիսանում է առավել տարածված վիրահատություններից մեկր գինեկոլոգիական գործրնթացում: Արգանդի տարբեր հիվանդությունների դեպքում կատարվող վիրահատությունների անհրաժեշտությունր կասկած չի հարուցում...

Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների տարիքային կազմի հարցի շուրջ

Թեմայի արդիականությունը: Անկախություն նվաճելուց հետո ՀՀ-ում տեղի ունեցան բավականին լայնամասշտաբ և էական բնույթ կրող սոցիա- լ-տնտեսական փոփոխություններ ղարաբաղյան պատերազմի, շարունակական շրջափակման, էներգետիկ ճգնաժամի...

Ծանր մետաղները եվ բնակչության հիվանդացութցան ձեվավորման վրա Դրանց դերի մամին (Գրականության տհսություն)

Հասանելի գրականության աղբյուրների բազմակողմանի ուսումնասիրությունր ցույց է տա-լիս, որ ծանր մետաղներն ունեն որոշակի դեր բնակչության հիվանդացության ձևավորման հարցում...

Որովայնի աոաջային պատի ճողվածքների արմատական վիրահատութցուն պոլիպրոպիլենային ցանցով «ONLAY» և «SUBLAY» տեղակայմամբ

Ներկայումս որովայնի առաջային պատի ճողվածքները վիրաբուժական առավել տարածված հիվանդություններից են համարվում ե հանդիպում են հիվանդների 3-7%-ի մոտ, ուստի որովայնի առաջային պատի ճողվածքներով հիվանդների վիրահատական բուժման խնդիրներն առ այսօր արդիական են...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ