Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասակար սովորություններ

Տնական մթերք առաքում Երևանում

Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am

Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am

Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ։

Սակայն փորձագիտական գնահատականների համաձայն, իրական ցուցանիշը էապես ավելի բարձր է։ Միևնույն ժամանակ, ամեն օր ծխող տղամարդկանց տեսակարար կշիռը կազմում է 53.2%, ինչը կարևոր նշանակություն ունի երկրորդային ծխի հավանական ազդեցության տեսանկյունից, որի ազդեցության տակ ամեն օր գտնվում է հարցվածների 47.0%-ը։

Բազմաթիվ գիտական հետազոտություններ ապացուցել են ծխախոտի բացասական ազդեցությունը հղիության ընթացքի և նորածնի առողջության վրա։ Ցավոք, Հայաստանում մարդկանց շուրջ 30%-ը տեղյակ չէ, որ այն կարող է առաջացնել, օրինակ՝ հղիության ինքնաբեր ընդհատում։

Համաձայն ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, ծխախոտի օգտագործման հետևանքներն են՝

  • ծխող կանայք ավելի դժվար են հղիանում և ունեն երբեք չհղիանալու ավելի մեծ հավանականություն,
  • հղիության ընթացքում ծխելը կարող է վնասակար ազդեցություն ունենալ դեռևս լույս աշխարհ չեկած երեխայի մի շարք հյուսվածքների՝ հատկապես թոքերի և ուղեղի վրա,
  • հետազոտությունները կապ են գտել ծխախոտի և վիժման միջև, քանի որ ծխում պարունակվող ածխածնի երկօքսիդը կարող է խանգարել զարգացող երեխային բավարար քանակությամբ թթվածին ստանալ,
  • ծխախոտի ծուխը պարունակում է նաև այլ քիմիական նյութեր, որոնք կարող են վնասել դեռևա չծնված երեխային:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ