Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վնասակար սովորություններ

Տնական մթերք առաքում Երևանում

Ի՞նչ անել խումարի դեպքում. nairimed.com

Ի՞նչ անել խումարի դեպքում. nairimed.com

Ուրախ կերուխումին կարող է հաջորդել տանջալի և ծանր առավոտը։ Պատուհանի մոտ ուրախ ծլվլացող թռչուններն անգղներ են թվում։ Զարթուցչի զանգը դառնում է ոխերիմ թշնամի, իսկ տանեցիների յուրաքանչյուր քայլը գլխում ծանր հարված է դառնում։ Պատկերը պարզ է, խումարի երևույթներ են։ Գլխում հռետորական հարց է առաջանում. ինչու՞ խմել այդքան։

Սակայն հոգնած ուղեղը նույնիսկ չի պատրաստվում պատասխան փնտրել։ Նրան բացարձակապես այլ հարցեր են հուզում՝ ինչպե՞ս ազատվել խումարից և ինչպե՞ս անցկացնել այդ օրը։

Ինչու՞ է խումար առաջանում

Խումար անվանում են ինքնազգացողության վատացումը, որն առաջանում է ալկոհոլի ընդունումից մի քանի ժամ անց։ Այն դրսևորվում է հետևյալ ախտանիշներով.

  • գլխացավ,
  • մարսողության խանգարումներ,
  • սրտխառնոց, երբեմն` փսխում,
  • ծարավի զգացում,
  • տրեմոր (դող),
  • արտահայտված թուլություն,
  • ճնշման բարձրացում կամ իջեցում։


Բժիշկները պնդում են, որ նախօրեին խմիչքը խիստ  չարաշահած մարդը սթափվելուց հետո ունենում է մեղքի զգացում։ Այս զգացումը թելադրված է օրգանիզմում տեղի ունեցող կենսաքիմիական գործընթացներով։ Մեղքի զգացումն առաջանում է նույնիսկ այն ժամանակ, երբ խմիչքը չարաշահած մարդը ոչ մի վատ բան չի արել։  

Վատ ինքնազգացողության պատճառները

Գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ, որոնք ուղղված են խումարի դեմ պայքարին։ Դրանցից ոմանք, իսկապես, օգնում են, մյուսները կարող են վատացնել ինքնազգացողությունը։ Ճիշտ եղանակն անսխալ ընտրելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմում` խումարի ժամանակ։
 
Ինտոքսիկացիա
Ալկոհոլն, ընկնելով օրգանիզմ, ճեղքվում է՝ առաջացնելով թունավոր նյութեր։ Այդ բաղադրիչներից է ացետալդեհիդը։ Այս թույնը կարող է թափանցել բջջաթաղանթներով և բերել բջիջների աշխատանքի խանգարման։ Իսկ քանի որ տոքսիններն արյան հոսքով տարածվում են ամբողջ օրգանիզմով, ապա ինտոքսիկացիան ընդգրկում է բոլոր օրգան-համակարգերը։ Թունավորումը դրսևորվում է գլխացավով, սրտխառնոցով, ընդհանուր թուլությամբ։

Հեղուկի դիսբալանս
Էթանոլը նպաստում է արյան խտացմանը, որը չի կարող նորմալ շրջանառվել անոթներով։ Օրգանիզմում տեղի է ունենում արյան սխալ տեղաբաշխում։ Արդյունքում, տուժողի մոտ առաջանում  է այտուց, ուժեղ ծարավի զգացում։

Խանգարված նյութափոխանակություն
Տոքսիններին հաղթահարելու համար օրգանիզմը բազմաթիվ օգտակար նյութեր է ծախսում։ Սեփական ռեսուրսների հյուծումը, որոնք ապահովում են նյութափոխանակության գործընթացները, բերում է նյութափոխանակության խանգարման։ Նվազում է տոքսինների և վնասակար նյութերի հեռացումը։ Ուժեղանում է սրտխառնոցը և փսխումը։

Ուղեղի վրա տոքսիկ ազդեցությունը
Էթանոլի քայքայման արդյունքները վատացնում են բոլոր օրգանների աշխատանքը։ Տոքսինների ամենամեծ խտությունը դիտվում է գլխուղեղի բջիջներում։ Այդ պատճառով խումարով  տառապող մարդկանց մոտ առաջանում են գլխացավեր, կարող է խանգարվել շարժումների կոորդինացիան, առաջանա ձեռքերի դող։

Նյարդային համակարգի գերզգայնություն
Էթանոլը և վերջինիս քայքայման արգասիքները բացասաբար են ազդում նյարդային հյուսվածքների վրա, ինչի արդյունքում նյարդային վերջավորությունները դառնում են չափազանց զգայուն։ Այդ պատճառով նույնիսկ սովորական ձայները կամ լույսը կարող են  ուժեղ գլխացավ առաջացնել։

Ինչո՞վ է վտանգավոր խումարը

Խիտ արյունը զգալիորեն վատ է շարժվում անոթներով։ Նորմալ արյունամատակարարում ապահովելու համար սիրտը ստիպված է ուժեղացված ռեժիմով աշխատել։ Գերծանրաբեռնվածությունները կարող են նպաստել սիրտ-անոթային համակարգի ախտաբանությունների զարգացմանը։  Երբեմն  խումարը բերում է ինֆարկտի զարգացման:

Ալկոհոլով թունավորման ֆոնին զարգացող ծանր բարդություններից է նաև կաթվածը։ Խիտ արյունը, շրջանառելով անոթներում, բերում է վերջիններիս լայնացման։ Իսկ եթե պատերը հասցրել են, կորցնել էլաստիկությունը, ապա անոթը կարող է լիովին խցանվել արյան մակարդուկով։

Ինչպե՞ս վարվել խումարի դեպքում. իրական մեթոդներ
Որպեսզի առավելագույն նվազեցվի անհարմարավետությունը, որն առաջանում է բուռն կերուխումի հաջորդ առավոտյան, անհրաժեշտ է հիշել, թե ինչ է պետք անել խումարի դեպքում։

Դետոքսիկացիա
Խումարի դեմ պայքարն սկսում են օրգանիզմը թունավոր միացություններից և ալկոհոլի մնացորդներից մաքրելու գործընթացով։ Դրան կարելի է հասնել հետևյալ միջոցառումների օգնությամբ.

Սորբենտների ընդունում։ Այսպիսի պատրաստուկները սպունգի նման իրենց մեջ են ներծծում տարբեր թույներ, տոքսիններ և դրանք օրգանիզմից դուրս բերում բնական ճանապարհով։ Ամենապարզ, միևնույն ժամանակ, ամենաարդյունավետ սորբենտն ակտիվացված ածուխն է։ Ավելի հզոր ազդեցություն կապահովեն էնտերոսգելը, սմեկտան։

Ստամոքսի լվացում։ Այս միջոցառումն օգտակար է միայն այն դեպքում, եթե սննդի և ալկոհոլի ընդունումը տեղի է ունեցել 3-4 ժամ առաջ։ Այս դեպքում խորհուրդ է տրվում խմել մոտավորապես 1 լ ջուր և փսխում առաջացնել։

Մաքրում հոգնայով։ Եթե ալկոհոլի ընդունման պահից անցել է ավելի քան 4 ժամ, ապա ստամոքսը լվանալու փոխարեն խորհուրդ է տրվում մաքրել աղիները։

Սորբենտների ընդունումից 2-3 ժամ հետո անհրաժեշտ է անպայման մաքրել աղիները։ Եթե աղիները չգործեն, ապա տոքսիններ ներծծած պատրաստուկները կսկսեն թունավորել օրգանիզմը։

Պայքար ախտանիշների դեմ
Օրգանիզմի մաքրումը թույլ է տալիս հեռացնել տոքսինները և նվազեցնել օրգանիզմի ինտոքսիկացիան։ Սակայն այդ գործընթացը չի փրկում տանջող գլխացավերից կամ հյուծող փսխումից։ Բացասական ախտանիշների վերացման համար կարելի է կիրառել հետևյալ դեղերը.

Ցավազրկողներ։Գլխացավերը կարող են նվազեցնել պարացետամոլը, անալգինը։ Կարելի է կիրառել ոչ ստերոիդ հակաբորբոքիչ դեղեր։ Որովայնում ուժեղ ցավերի դեպքում կարող է օգնել նո-շպան։

Հանգստացնող պատրաստուկներ։ Այս դերեը թույլ են տալիս նվազեցնել տագնապը, գրգռականությունը։ Անքնության դեպքում դրանք կկարգավորել քունը։ Խումարի դեպքում կօգնեն կատվախոտի կամ առյուծագու թուրմը։ Այլ սեդատիվ միջոցներ կարելի է կիրառել միայն բժշկի հետ խորհրդատվությունից հետո, քանի որ հանգստացնող դեղերի մեծ մասը արգելված է համատեղել ալկոհոլի հետ։  

Հակափսխումային։ Տանջող վիճակից և փսխումից ազատվելու համար կարելի է խմել ռեհիդրոնի լուծույթ և լիովին լվանալ ստամոքսը։

Դողի դեմ։ Ձեռքերի դողը կօգնի վերացնել մագնեզիումի լուծույթը։ Մեկ սրվակը (10%) լուծում են մեկ բաժակ ջրի մեջ և խմում։ Եթե մեկ անգամով դողը չի վերացել, կարելի է գործողությունը կրկնել 40-50 րոպե անց։ Այս միջոցը կապահովի ո՛չ միայն հակացնցումային, այլ նաև միզամուղ, հակաառիթմիկ ազդեցություն։

Ախտանիշային բուժումը սկսում են սորբենտների  ընդունումից 2-3 ժամ հետո։ Այս դեղերը երբեք չի կարելի միաժամանակ ընդունել։ Հակառակ դեպքում պատրաստուկները պարզապես չեն հասցնի ազդել օրգանիզմի վրա, քանի որ սորբենտը դրանք կներծծի իր մեջ։

Այլ միջոցներ
 
Խումարի արտահայտվածությունը նվազեցնելու համար կարելի է կիրառել նաև հետևյալ եղանակները.

Կոնտրաստ ցնցուղ։ Այս գործողությունն ակտիվացնում է արյունամատակարարումը, բարձրացնում է տոնուսը, խթանում նյութափոխանակությունը։ Տոքսիկ բաղադրիչները կոնտրաստ ցնցուղից հետո զգալիորեն արագ դուրս են գալիս օրգանիզմից, այդ պատճառով տուժողի վիճակը բարելավվում է։


Աղաջուր։ Այս միջոցը հաջողությամբ կիրառվում է դարերի ընթացքում։ Այն վերացնում է սրտխառնոցը և արագացնում տոքսինների հեռացումը։


Թարմ արգանակ։  Ախորժալի ճաշատեսակը կարող է նպաստել մարսողական ուղու աշխատանքի վերականգնմանը։
Նարնջի հյութ։ Թարմ քամած հյութն արագ վերացնում է խումարի երևույթները։ Ըմպելիքը կարող է չեզոքացնել էթանոլի մնացորդները և նպաստել արագ վերականգնմանը։


Կոճապղպեղի թեյ։ Մի կտոր կոճապղպեղի արմատից  (մոտ 2-3 սմ) դնում են  0,4-0,5 լ ջրի մեջ և թույլ կրակի վրա եփում տաս րոպե։ Երբ եփուկը մի փոքր հովանում է, կոճապղպեղը հանում են։ Թեյի մեջ ավելացնում են  2 ճ. գ. մեղր։ Կարելի է ավելացնել մեկ նարնջի հյութ։ Այս հրաշագործ ըմպելիքը հեռացնում է տոքսինները, ազատում է էթանոլից, վերացնում է խումարի ախտանիշները և բարձրացնում օրգանիզմի տոնուսը։

Բուժում հատուկ պատրաստուկներով

Դեղագետները մշակել են հատուկ պատրաստուկներ, որոնք նախատեսված են խումարի վերացման համար։ Այս դեղերն ապահովում են համալիր ազդեցություն. դուրս են բերում տոքսինները, պաշարում են տհաճ ախտանիշները և լավացնում են տոնուսը։ Առավել տարածված են հետևյալ դեղերը.

  • Ալկա-զելթցեր,
  • Մեդիքրոնալ,
  • Զենալկ,
  • Անտիպախմելին( հակախումարային),
  • Ալկա-պրիմ։


Ինչ չի կարելի անել խումարի ժամանակ

Խումարի նշանների ուժեղացմանը չնպաստելու համար բժիշկները պնդում են հրաժարվել հետևյալ միջոցառումներից։

Ալկոհոլի ընդունում։ Սա չի նպաստի խումարի երևույթներից ազատվել։ Դա ուղիղ ճանապարհ է դեպի հարբեցողություն։
Ծխելը։ Նիկոտինն օժտված է ծանր ախտանշաներն ուժեղացնելու հատկությամբ։ Ծխելը նպաստում է սրտխառնոցի և փսխման առաջացմանը։


Ֆիզիկական կամ մտավոր ծանրաբեռնվածություն։ Խումարի ժամանակ բացարձակ ցանկալի չէ զբաղվել մտավոր կամ ծանր ֆիզիկական աշխատանքով։ Այն կուժեղացնի անհարմարավետությունը։


Ճարպոտ սնունդ։ Չարժե ընդունել ծանր, յուղոտ սնունդ։ Այն ուժեղացնում է օրգանիզմի ինտոքսիկացիան։
Դեղամիջոցներ։ Հարկ է հերթով բոլոր դեղերը չկիրառել։ Դեղորայքի ընդունումից առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել դեղի հրահանգը և առանձնահատուկ ուշադրություն դարձնել  «հակացուցումներ» կետին։

Խումարի դեպքում անհրաժեշտ է վերահսկել առողջական վիճակը։ Եթե առաջացել է սրտխփոց, ուժեղ ցավեր` կրծքավանդակում, տեսողության վատացում, մեզի մեջ` արյան առկայություն, իսկ կղանքը ձեռք է բերել սև գույն, ապա պետք է չհապաղել, և անմիջապես կանչել շտապօգնություն։

Խումարից ոչ-ոք ապահովագրված չէ։ Այնուամենայնիվ, կարելի է նվազեցնել առավոտյան տկարությունը, եթե սպիրտը չչարաշահվի, չխառնվեն տարբեր խմիչքներ, կիրառվի միայն օգտակար ալկոհոլ և չմոռանալ սպիտակուցներով ու ածխաջրերով հարուստ բազմաբնույթ ուտեստների մասին։

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ծխողի թոքերը ծխելը թողնելուց հետո կախարդական կերպով վերականգնվում են․ հետազոտություն. oncology.am
Ծխողի թոքերը ծխելը թողնելուց հետո կախարդական կերպով վերականգնվում են․ հետազոտություն. oncology.am

Ձեր թոքերը ծխելու հետևանքով առաջացած քաղցկեղածին մուտացիաները բուժելու գրեթե կախարդական ունակություն ունեն, պնդում են գիտնականները։ Բայց միայն այն դեպքում, եթե դուք թողել եք ծխելը...

Շնչառական համակարգ
Ալկոհոլային նեֆրոպաթիա (Alcoholic nephropathy). urolog.am
Ալկոհոլային նեֆրոպաթիա (Alcoholic nephropathy). urolog.am

Ալկոհոլային նեֆրոպաթիան երիկամների բորբոքային բնույթի քրոնիկական ախտահարումն է, որի հիմքում օրգանիզմի վրա էթիլ սպիրտի և նրա նյութափոխանակության արգասիքների ազդեցությամբ առաջացած աուտոիմուն մեխանիզմներն են...

Միզային համակարգ
5 մթերք, որ կօգնեն ծխողների մոտ օրգանիզմից դուրս բերել նիկոտինը
5 մթերք, որ կօգնեն ծխողների մոտ օրգանիզմից դուրս բերել նիկոտինը

Mirkrasoty.life-ը գրում է, որ ծխախոտի օգտագործման հետևանքով օրգանիզմում կուտակվում են բազմաթիվ թունավոր նյութեր, որոնք օրգանիզմից ամբողջությամբ դուրս են գալիս ծխելը թողնելուց միայն 6-8 ամիս անց։ Այս գործընթացը կարելի է արագացնել...

Սնունդը և առողջությունը
Ինչպես կարելի է հրաժարվել ծխելու սովորությունից.
Ինչպես կարելի է հրաժարվել ծխելու սովորությունից.

Ոչ բոլորին է հեշտ ու հանգիստ հաջողվում հրաժարվել ծխելու սովորությունից: Սովորաբար մտադրվելուն հաջորդում են բազմաթիվ մեթոդներ ու միջոցներ, մինչև գտնվում է մի եղանակ, որն իսկապես գործուն է տվյալ մարդու համար...

Ինչպե՞ս թողնել ծխելը. ժողովրդական դեղամիջոց. video-jam.ru
Ինչպե՞ս թողնել ծխելը. ժողովրդական դեղամիջոց. video-jam.ru

Նախկին ծխողներից շատերը պնդում են, որ ծխելը թողնելն ամենադժվար բանն է եղել իրենց համար: Այնուամենայնիվ, շատ մարդկանց հաջողվել է մեծ վճռականություն ցուցաբերել և հաջողության հասնել այս հարցում...

Դեղաբույսեր Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Թոքերը մաքրելու բնական միջոց` ծխողների համար. tert.am
Թոքերը մաքրելու բնական միջոց` ծխողների համար. tert.am

Ծխելը հանգեցնում է առողջության քայքայման և երբեմն դառնում շնչառական  հիվանդությունների առաջացման պատճառ: Սակայն շատերի համար բարդ է հրաժարվել ծխելու սովորությունից, քանի որ այն, կարծես, դարձել է նրանց կենսակերպի...

Սնունդը և առողջությունը
Ինչպես են բուժում խումհարը աշխարհի տարբեր երկրներում. 1in.am
Ինչպես են բուժում խումհարը աշխարհի տարբեր երկրներում. 1in.am

Գիտնականների ուսումնասիրությունների համաձայն՝ գրեթե յուրաքանչյուր չափահաս մարդ այս կամ այն չափով տառապել է խումհարով: Խումհարի գիտական բացատրությունները միանշանակ չեն, սակայն...

Սնունդը և առողջությունը
Բրիտանացի գիտնականները խումհարից փրկության միջոց են գտել. 1in.am
Բրիտանացի գիտնականները խումհարից փրկության միջոց են գտել. 1in.am

Բրիտանացի գիտնականները (Արևմտյան Անգլիայի համալսարան) հայտարարում են, որ խումհարից փրկության միջոց են գտել: Գաղտնիքը թաքնված է կարտոֆիլի պյուրեի մեջ: Ինչպես հայտնել են գիտնականները, մինչ ոգելից խմիչք օգտագործելը...

Օգտակար խորհուրդներ
10 մթերք, որոնք օգնում են օրգանիզմը մաքրել նիկոտինից. 1in.am
10 մթերք, որոնք օգնում են օրգանիզմը մաքրել նիկոտինից. 1in.am

Առողջապահության նախարարությունը նախազգուշացնում է, սակայն նրան ոչ բոլորն են լսում, մասնավորապես, դա վերաբերվում է ծխելուն և նրա հետևանքներին: Եթե դուք ոչ մի կերպ չեք կարողանում հաղթահարել ձեր թուլությունը, գոնե...

Սնունդը և առողջությունը
Ինչպես նիկոտինը դուրս բերել թոքերից 3 սննդամթերքի օգնությամբ. tert.am
Ինչպես նիկոտինը դուրս բերել թոքերից 3 սննդամթերքի օգնությամբ. tert.am

Ծխելը թողնելով՝ կարելի է խուսափել մի շարք հիվանդություններից, ինչպես նաև սրտի կաթվածի վտանգից, վերադարձնել համ և բույր զգալու ունակությունը...

Սնունդը և առողջությունը
Ինչպես կարելի է թողնել ծխելը. մի քանի փորձված միջոցներ. 1in.am
Ինչպես կարելի է թողնել ծխելը. մի քանի փորձված միջոցներ. 1in.am

Direct-press.ru-ն ներկայացնում է ծխելը թողնելու մի շարք փորձված միջոցներ...

Սովորություններ, որոնք ծերացնում են մարդկանց. 1in.am
Սովորություններ, որոնք ծերացնում են մարդկանց. 1in.am

Ladyhealth.com.ua-ի փոխանցմամբ` բժիշկները թվարկել են մի շարք սովորություններ, որոնք ծերացնում են մեզ...

Ծերություև և երկարակեցություն
8 «առասպել» ալկոհոլի մասին. 1in.am
8 «առասպել» ալկոհոլի մասին. 1in.am

Բժիշկները հերթական անգամ հիշեցրել են, որ ալկոհոլը ո՛չ միայն օղին է, այլև գարեջուրը, որը որոշ մարդկանց համար ամենօրյա խմիչք է...

Սնունդը և առողջությունը
Ինչպես թողնել ծխելը և չգիրանալ. 1in.am
Ինչպես թողնել ծխելը և չգիրանալ. 1in.am

Շատ մարդիկ, հատկապես կանայք, ցանկանում են թողնել ծխելը, սակայն վախենում են գիրանալուց, հայտնում է healthinfo.ua-ը: Այնուամենայնիվ, դա պետք է անել: Այսպես, ինչ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ