Վնասակար սովորություններ
Ինչպես կարելի է հրաժարվել ծխելու սովորությունից.
Ոչ բոլորին է հեշտ ու հանգիստ հաջողվում հրաժարվել ծխելու սովորությունից: Սովորաբար մտադրվելուն հաջորդում են բազմաթիվ մեթոդներ ու միջոցներ, մինչև գտնվում է մի եղանակ, որն իսկապես գործուն է տվյալ մարդու համար:
Այս ճանապարհին առաջին քայլը պետք է լինի մարդու հնարավորությունների հաշվառմամբ պլանի կազմումը, ու այն պետք է այնքան արդյունավետ լինի, որ նախկին ծխողը որոշ ժամանակ հետո էլ չկամենա ծխախոտը բերանն առնել:
Ծխելը պետք է թողնել, չէ՞ որ դա մեծ վնաս է պատճառում օրգանիզմին: Ծխելուց տուժում են թոքերը, բերանն ու կոկորդը, ստամոքսը: Լորձաթաղանթները ո՛չ միայն այրվածք են ստանում, այլև աղտոտվում են վնասակար նյութերով: Թոքերում ֆորմալդեհիդի, բենզոլի, մկնդեղի ու այլ վտանգավոր նյութերի նստվածք է գոյանում: Թոքերից վնասակար նյութերի մի մասն անցնում է արյան մեջ: Ածխածնի օքսիդը թոքերում թթվածնի տեղն է զբաղեցնում, ինչը հանգեցնում է բոլոր հյուսվածքներին անբավարար քանակությամբ թթվածնի մատակարարման, այլ կերպ` թթվածնային քաղցի: Ընդ որում, դրանից տուժում են, առանց բացառության, բոլոր օրգանները, ուղեղը` ներառյալ:
Ծխելու ընթացքում նիկոտին է անջատվում, որը բուսական ծագման թույն է: Հենց նիկոտինն է կախվածություն առաջացնում ու ստիպում ծխախոտի մասին մտածել աչքը չբացած, նյարդային ցնցնումների, տխրության ու թախիծի և հակառակը` ուրախության պահերին:
Գործնականում ամեն ժամ (ստաժավոր ծխողների մոտ` ավելի հաճախ) ծխելու ցանկություն է առաջանում. ծխախոտատուփի պարունակությունն ասես հալչում է, իսկ թոքերում վտանգավոր խեժի նստվածքը` գնալով ավելի ու ավելի հաստանում: Եվ շուտով նկատում եք, որ երկու քայլ անելը, կամ վազելը դժվարանում է: Բայց եթե հրաժարվեք ծխելուց, ապա օրգանիզմը կսկսի ինքնուրույն վերականգնվել: Ապշեցուցիչ է, սակայն արդեն 20 րոպեից կանոնավորվում է զարկերակային ճնշումն ու արյան շրջանառությունը ձեռքերում ու ոտքերում բարելավվում է:
Մի քանի ժամից սկսում են մաքրվել թոքերը, ինչի շնորհիվ արյան մեջ թթվածնի մակարդակն է ավելանում: Երկու օրից կզգաք, որ ընկալում եք թույլ բույրերը, իսկ ախորժակի մասին էլ խոսք չկա: Հայտնի է, որ ծխելը ճնշում է ախորժակը: Մեկ շաբաթից արտաքինում նույնպես դրական փոփոխություն կնկատեք: Իսկ մի քանի շաբաթից արդեն ավելի հազվադեպ մի վերջին գլանակը ծխելու ցանկություն կունենաք ու առավոտյան խեղդող հազն էլ կանցնի, դրան ավելացրած նաև ուժերի անսովոր հոսք կզգաք: Կես տարուց կկարգավորվի սրտի ու թոքերի աշխատանքը, իսկ ևս 5 տարուց էականորեն կնվազի թոքերի լուրջ հիվանդություն ունենալու հավանականությունը:
Ուրեմն ինչո՞ւ է այդքան դժվար ծխելը թողնելը
Չնայած չծխելու այդքան ակնհայտ առավելություններին, շատերը նույնիսկ գիտակցելով վնասը` այդուհանդերձ չեն կարողանում հրաժարվել այդ սովորությունից: Ծխելը ո՛չ միայն հոգեբանական, այլև ֆիզիկական կախվածություն է: Նիկոտինը կախվածություն է առաջացնում ու դրա գործածման ժամանակ մարմնում սոմատիկ ախտանշաններ են առաջանում: Նիկոտինն ուղեղին ստիպում է ձեզ ազդանշան ուղարկել` իբր ամեն ինչ շատ լավ է, այդ է պատճառը, որ հրաժարումից հետո առաջին օրերին սուր ձանձրույթի զգացում է առաջանում, սթրես ու անհանգստություն, ինչը շատերի մոտ վերածվում է ընկճախտի: Եվ բացի այդ, ծխելու գործընթացն ամրապնդվում է որպես ամենօրյա ծես: Ասենք` ծխախոտն առավոտյան սուրճի հետ, ընդմիջումներին` ծխելով գործընկերերի հետ զրույցը և այլն:
Ի՞նչ են խորհուրդ տալիս հոգեբանները
Շատերն այն կարծիքին են, որ ծխելու ժամանակ հոգեբանական կախվածությունն ավելի ուժեղ է ֆիզիկականից, դրա համար էլ, եթե հաստատ մտադրվել եք հրաժարվել ծխելուց, ապա լավ կլինի ծանոթանաք հոգեբանության ոլորտի պրոֆեսիոնալների խորհուրդներին:
Հատուկ նրանց համար, ովքեր որոշել են անցյալում թողնել այդ կախվածությունը, մասնագետները մշակել են 10 խորհուրդ:
1. Փորձեք գիտակցել, թե ինչն է ձեզ ստիպում ծխել ու հասկացեք, թե իրո՞ք կամենում եք այդ վատ սովորությունից ձերբազատվել ու պատրա՞ստ եք, արդյոք, դրան որոշ ժամանակ հատկացնել, թե՞ դա պարզապես պահի ազդեցություն է ու առաջին իսկ դժվարությունների հետ կզիջեք դիրքերը:
Վերցրեք ոչ մեծ նոթատետր ու թվարկեք այն բոլոր պատճառները, որոնք բացատրում են, թե հատկապես ինչն է ստիպում ծխախոտից հրաժարվել: Կարելի նաև գրառել բոլոր պլյուսները` առանց ծխախոտի:
2. Որոշեք ամսաթիվը, թե երբվանից եք մտադիր թողնել ծխելը: Դա կարող է գործնականում ցանկացած օր լինել, փորձեք առաջին օրերին խուսափել ուժեղ սթրեսային իրավիճակներից ու ընկերական շրջապատում հանգստից, որտեղ ծխելը նորմալ է:
3. Գնացեք բժշկի մոտ, եթե լուրջ հիվանդություն ունեք: Հետևեք քաշին առաջին մեկ շաբաթն ու սնման ռեժիմ ունեցեք, որ չգիրանաք:
4. Փորձեք գտնել «գաղափարակից» ընկեր, հարազատ, բարեկամ, գործընկեր կամ պարզապես ծանոթ: Եթե նման մեկը ձեր շրջապատում չկա, ապա որոնեք համացանցում, կամ ընկերների ծանոթների շրջանում, թեկուզ նա այլ քաղաքում ապրելիս լինի: Այսօր դա ամենևին խնդիր չէ: Օրական կարող եք կապ հաստատել միմյանց բարոյապես աջակցելու նպատակով:
5. Հարազատներին, բարեկամներին տեղեկացրեք ձեր մտադրության մասին ու խնդրեք աջակցել ձեզ: Շեշտը դրեք այն հանգամանքի վրա, որ այդ շրջանում ձեզ մոտ տրամադրության անկում կարող է առաջանալ: Կարող եք անգամ նախօրոք ներողություն խնդրել զայրույթի նոպաների ու նյարդայնության համար:
6. Սննդակարգի ու ֆիզիկական մարզումների մոտավոր պլան կազմեք: Մարզումները կօգնեն ազատվելու սթրեսից ու բացասական զգացումներից:
7. Կանխեք ծխելուն վերադառնալու բոլոր հնարավոր տարբերակները: Հիշեք, թե հատկապես ձեզ համար երբ էր դժվար ծխախոտից հրաժարվել (սուրճի հետ, ճաշից հետո) ու նման իրավիճակներից խուսափեք:
8. Մի բան հորինեք, մտածեք, թե ինչով կարելի է ծխելու սուր ցանկությունը փոխարինել: Ասենք, շատ լավ օգնում է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
9. Սկզբնական շրջանում ձեռքերը պետք է ինչ-որ բանով զբաղեցնել. դա կարող է ռետինե օղակը լինել կամ հյուսքը:
10. Ամենակարևորը` վստահ ու համոզված եղեք, որ ամեն ինչ լավ է լինելու:
Կարևորը` պետք է հասկանաք, որ իսկապես ցանկանում եք թողնել այդ վնասակար սովորությունը: Կարևոր է գիտակցել, որ դա ձեր հիմնավոր ու գիտակցված, լուրջ որոշումն է ու ինչ-որ մեկի պարտադրանքը չէ:
Մի խուսափեք ծխելու վնասների մասին գրքեր կարդալուց, ուսումնասիրեք դրա ազդեցությունն օրգանիզմի վրա: Այդ ամենը կօգնի չնահանջելու որոշումից: Եվ մտադրությունից չնահանջելու նպատակով շատերին հայտնեք, թե ինչ եք որոշել, այդպիսով, ո՛չ միայն մեծ աջակցություն կունենաք, այլ պատասխանատվություն կկրեք ձեր իսկ հայտարարության համար: Հակառակ պարագայում ստիպված կլինեք բոլորին բացատրել, թե ինչու մտադրությունը չկարողացաք իրագործել կամ էլ հրաժարվեցիք:
Ժամանակ առ ժամանակ հիշեք, թե ինչ անհարմարություններ էր պատճառում ծխելը` բերանի վատ հոտից սկսած և առավոտյան հազով ավարտած: Եվ ամենակարևորը. հիշեք, որ ձեր բոլոր ջանքերը ձեր իսկ առողջության ու առողջացմանն են ուղղված:
Հետաքրքիր փաստեր
1588-ին Վիրջինիայի բնակիչ Թոմաս Հարիետը սկսեց գովազդել ծխախոտը որպես օրգանիզմի ընդհանուր առողջացման միջոց: Ցավոք, նա ինքը շուտով մահացավ քաղցկեղից:
Թութունի թուփը ծննդով Ամերիկա մայրցամաքից է ու նույն ընտանիքից, ինչ կարտոֆիլն ու պղպեղը:
Աշխարհում հաշվվում է ծխախոտային կախվածության դեմ պայքարի 120 միջոց, սակայն գործնականում կիրառվում են միայն 40-ը:
1571-ին դոկտոր Նիկոլաս Մոնդարեսը գիրք է գրել Ամերիկայում աճող բուժիչ բույսերի մասին ու գրել է, որ թութունով 36 հիվանդություն կարելի է բուժել:
Ծխախոտն ու ծխախոտի ծուխը 3000 քիմիական միացություն են պարունակում, որոնցից մի քանիսը քաղցկեղածին են:
Ծխողների 10%-ը հիվանդանում ու հետագայում մահանում է չարորակ ուռուցքներից (օրական 20 և ավելի ծխախոտ ծխողների մոտ այդ թիվը 20% է կազմում):
Ծխողների 95%-ը կաթվածից հետո թողնում է ծխելը, առանց դասախոսությունների, առանց կողքից հուշման ու խնդրանքի. հիվանդներն ինքնուրույն են ընդունում որոշումը:
1965-ից Մեծ Բրիտանիայում արգելվել է ծխախոտային արտադրանքի գովազդը:
13.02.2018 Կարդացեք նաև
01.02.2020
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
