Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասակար սովորություններ

Տնական մթերք առաքում Երևանում

10 ազդեցություն, որ գործում է կոկաինը մարդու օրգանիզմի վրա. tert.am

10 ազդեցություն, որ գործում է կոկաինը մարդու օրգանիզմի վրա. tert.am

Business Insider-ը, հիշատակելով անցյալ շաբաթ Հոնկոնգի բանկի կառավարչի տանը կոկաին հայտնաբերելու մասին տեղեկատվությունը, որը հրապարակվել էր Wall Street-ում, ներկայացնում է10 ազդեցություն, որը տվյալ թմրանյութը կարող է թողնել մարդու օրգանիզմի վրա:

 

1. Կոկաինը էյֆորիա է առաջացնում և ուժեղացնում զգացողությունները` հանգեցնելով մտավոր ակտիվության, ազդելով հատկապես տեսողության և ձայնի վրա:

 

2. ակտիվացնում է ուղեղի` կախվածության համար պատասխանատու հատվածը,

 

3. այնքան գրավիչ է, որ կարող է ցանկություն առաջացնել` պարզապես դիտելով, թե ինչպես են ուրիշներն օգտագործում այն,

 

4. մահացու է, քանի որ սահմանափակում է արյան հոսքը դեպի սիրտը,

 

5. կոկաին օգտագործողների մոտ սրտի կաթված ստանալու հավանականությունը 24 անգամ ավելի մեծ է,

 

6. նվազեցնում է ուղեղի մոխրագույն նյութը, որը վերահսկում է հիշողությունը, որոշումներ ընդունելու ունակությունն ու ուշադրությունը, ինչն էլ նպաստում է արագ տեմպերով ծերացմանը,

 

7. քայքայում է սպիտակուցները, որոնք պատասխանատու են հաճույքի զգացողության համար, ինչն էլ հանգեցնում է ընկճվածության,

 

8. խափանում է ախորժակը` բերելով քաշի կորստի,

 

9. կոկաինի նյութափոխանակիչները կարող են հայտնաբերվել մեզի մեջ՝ 48 ժամվա ընթացքում,

 

10. մազի փորձաքննությունը 90 օր ժամկետում հայտնաբերում է կոկաինի օգտագործման ապացույցները:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. infosmi.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ