Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասակար սովորություններ

Տնական մթերք առաքում Երևանում

Հնարավոր չէ ետ բերել պարտված գումարը՝ երկար խաղալով. 10 փաստ խաղատների ու դրանց կառավարման մասին. tert.am

Հնարավոր չէ ետ բերել պարտված գումարը՝ երկար խաղալով. 10 փաստ խաղատների ու դրանց կառավարման մասին. tert.am

Խաղատները գայթակղիչ ու շահագրգռող կարող են լինել` գրավելով մարդկանց իրենց փայլով, լույսերով, շոուներով, առաջարկվող ծառայություններով, սակայն ինչքան էլ հաջողակ լինի այցելուն, մշտապես կանգնած է տանուլ տալու վտանգի առջև:

 

Այս մասին գրում է Viralnova.com-ը և ներկայացնում փաստեր խաղատների մասին, որոնք թեև կարող են հայտնի լինել, սակայն անուշադրության են մատնվում, մինչդեռ այդ գործոններն էական դեր ունեն խաղային կյանքում:

  1. Ատլանտիկ Սիթիում խաղատների հայտնվելու առաջին 15 տարում բռնություններն աճեցին 199 տոկոսով, իսկ գողությունները` 481
    :
  2. Խաղամոլների 2/3-ը սովորաբար հանցագործության է դիմում` իր ազարտային խաղերը ֆինանսավորելու համար:

  3. Խաղատները միտումնավոր այնպես են կառուցում, որ դրանք լաբիրինթոսի նման լինեն, որպեսզի այնտեղից դուրս գալն ավելի բարդ լինի:

  4. Անվճար խմիչքներն ու ուտելիքները, ինչպես նաև՝ համերգի տոմսերը մատուցվում են հյուրերին ավելի երկար ժամանակ խաղատանը պահելու և սթափությունից զրկելու համար:

  5. Խաղատներում այնպիսի խաղեր են առաջարկվում, ինչպիսիք են՝ բլեք ջեքը կամ սլոթ սարքերը, որոնցով հնարավոր է որոշակի գումար շահել, սակայն՝ կարճ ժամանակով, քանի որ երկար խաղալով՝ ձեր գումարները կրկին տանուլ եք տալիս:

  6. Զուգարաններն ու լոգարանները խաղատներում տեղակայված են ամենախոր հատվածում, որպեսզի այնտեղից փախչելու հնարավորություն չլինի:

  7. Նախկինում քրիստոնեական ու հրեական հավատքները հանդուրժել ու աջակցել են խաղալուն:

  8. Խաղատներում ժամացույցներ ընդհանրապես չկան, և գրեթե պատուհաններ էլ չկան, որպեսզի այցելուները չմտահոգվեն այնտեղ անցկացրած ժամանակի համար:

  9. Խաղին լավ տիրապետելը չի մեծացնում հաղթելու հնարավորությունը: Դա, պարզապես, բախտի գործոն է:

  10. Հնարավոր չէ ետ բերել պարտված գումարը՝ երկար խաղալով:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. blackjacksite.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ