Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասակար սովորություններ

Տնական մթերք առաքում Երևանում

Խումարի «բուժման» 7 միջոցներ, որոնք երբեք չեն օգնում. med.news.am

Խումարի «բուժման» 7 միջոցներ, որոնք երբեք չեն օգնում. med.news.am

Շաբաթ երեկոյան որքան էլ լավ ժամանակ անցկացնեք` ալկոհոլի հետ միասին, կիրակի առավոտյան ոչ նվազ խղճուկ վիճակ է սպասվում` ուժեղ գլխացավ, խառնաշփոթ վիճակում հայտնված ստամոքս եւ զուգարանում անցկացված անասելի երկար ժամանակ: Եթե ձեզ թվում է, որ, ուսանողական տարիների համեմատությամբ, հիշյալ ախտանշանների հանրագումարը համարվող խումարն ուժեղացել է, ապա միանգամայն ճիշտ դիտարկում եք կատարում: Վերջերս դանիացի գիտնականները պարզել են, որ 29 տարեկանից հետո ալկոհոլի առավոտյան «ասելիքներն» ավելի արտահայտիչ են դառնում, հաղորդում է FoxNews-ը:

Ցավոք, այն բոլոր միջոցառումները, որոնք խումարի «մասնագետներն» են ձեռնարկում` կարգի հրավիրվելու, թեկուզ 10 բաժակ սուրճի տեսքով, ընդամենը պլացեբո արդյունավետություն ունեն` ինքներդ ձեզ համոզելու, որ գլխի մեջ սկսված «շինարարությունը» շուտով կհանդարտվի:

 Ստորեւ բերված 7 միջոցառումներն իրականում ոչնչով չեն օգնի ձեզ.

  1.  Շնից մազ պոկելն օգո՞ւտ է
    Մոլորություն. առավոտյան «Արյունոտ Մերի» խմելով` կարող եք ցավը մեղմել:
    Ճշմարտություն. հաջորդ օրը «մի բան» խմելով` ընդամենը ժամանակավորապես թեթեւություն կզգաք: Այդ կերպ կարող եք ընդամենը հետաձգել խումարի առաջացման պահը, սակայն, ի վերջո, այն առավել մեծ ուժով ի հայտ կգա, քանի որ ալկոհոլի միզամուղ հատկությունները գլխացավի եւ ուժասպառության են հանգեցնում:

  2.  «Յուղոտ» նախաճաշ
    Մոլորություն. երշիկի, ձվի եւ կարտոֆիլի օգնությամբ օրգանիզմում մնացած ալկոհոլը կլանելու հնարավորություն կունենաք:
    Ճշմարտություն. առավոտյան ձեր օրգանիզմում վաղուց արդեն ալկոհոլի կաթիլ անգամ չի մնում, եւ «յուղոտ» նախաճաշի ազդեցությամբ ընդամենը այրոց կունենաք:

  3. Սուրճ
    Մոլորություն. սուրճը լավագույն սպեղանի է` խումարի դեմ պայքարում:
    Ճշմարտություն. սուրճն, իհարկե, կօգնի, բայց, հաշվի առնելով դրա միզամուղ հատկությունները, հարկ է, որ մինչ այդ մեկ բաժակ հեղուկ ընդունեք: Բացի այդ, ամենահաս խմիչքը չի կարող նաեւ նախաճաշին փոխարինել. դատարկ ստամոքսը՝ կոֆեինի ազդեցությամբ, կարող է արդեն իսկ անհանգիստ վիճակում գտնվող մարսողական համարգին հերթական հարվածը հասցնել:

  4. Քնելուց առաջ կուշտ ուտելը
    Մոլորություն. երեկույթից հետո կարգին սնվելով` օրգանիզմում առկա ալկոհոլը կկլանեք եւ առավոտյան ցավերը մեղմելու հնարավորություն կունենաք:
    Ճշմարտություն. խմելուց հետո ընդունված սնունդը չի կարող ալկոհոլի նյութափոխանակության եւ կլանման բերել: Իրական օգուտ միայն այն դեպքում կստանաք, եթե մինչեւ երրորդ բաժակը նորմալ սնվեք: Սնունդն արյան մեջ ալկոհոլի դանդաղ եւ անվտանգ ներծծմանը կնպաստի:

  5. Փորձում եք ամբողջ օրը պառկա՞ծ անցկացնել
    Մոլորություն. եթե ուժեղ գլխապտույտ ունեք եւ արեւի լույսի նկատմամբ գերզգայուն եք դարձել, մութ սենյակում պառկելով` կարող եք ժամանակ տալ օրգանիզմին, որպեսզի կուտակված տոքսիններից ազատվի:
    Ճշմարտություն. վերջերս իրականացված հետազոտություններից մեկի արդյունքները ցույց են տվել, որ ինտոքսիկացված մարդիկ երկու ժամ ավելի ուշ են քնում` սթափ վիճակում գտնվողների համեմատությամբ: Խումարի բոլոր ախտանշանները` ուժասպառությունը, գլխացավը, գերզգայունությունը, միաժամանակ, նաեւ օրգանիզմի զրկանքների արդյունք են: Այնպես որ նախ` փորձեք երկու ժամ տեւողությամբ քնի պակասը հետ բերել, իսկ այնուհետև` շարժուն կենսակերպի անցեք` տոքսիններից հնարավորինս շուտ ազատվելու համար:

  6. Ֆիզիկական վարժություններ
    Մոլորություն. առավոտյան վազքը կօգնի, որ ալկոհոլի մնացորդը քրտնքի հետ միասին օրգանիզմից դուրս հանեք
    Ճշմարտություն. ինչպես արդեն նշել ենք` առավոտյան օրգանիզմում ալկոհոլ այլեւս չի մնում: Սակայն, վազքի շնորհիվ ձեր հիմնային նյութափոխանակության ցուցանիշը փոխելով, կարող եք, ի հավելումն էթանոլի, խմիչքի բաղադրության մեջ մտնող այլ` ենթադրաբար խումարի պատճառ համարվող քիմիկատներից ազատվելու գործընթացը արագացնել: Ճիշտ է` նման պատճառահետեւանքային կապը դեռեւս գիտականորեն չի ապացուցվել, սակայն կարելի է մտածել, որ ասվածը ճիշտ է, քանի որ խումարի բոլոր ախտանշանները` գլխացավը, կենտորանանալու անկարողությունը, ապաթիան, լեթարգիան սրտի աշխատանքի եւ արյան շրջանառության արագացման արդյունքում թուլանալու միտում ունեն:

  7. Ցավազրկող ընդունել
    Մոլորություն. քնից առաջ ցավազրկող ընդունելով` կարող եք հաջորդ օրվա գլխացավը մեղմել:
    Ճշմարտություն. բոլորը գիտեն, որ ալկոհոլը դեղամիջոցների հետ համակցել չի կարելի, սակայն ացետամինոֆենները կարող են նույնիսկ օրգանիզմի կողմից ալկոհոլի ողջ ծավալի կլանումից հետո, այսինքն` երեկույթից ավելի քան մեկ ժամ անց, վտանգավոր գտնվել, քանի որ խմիչքի ազդեցությամբ օրգանիզմում որոշ ակտիվացված` ացետամինոֆենների հետ վտանգավոր հակազդեցության մեջ մտնող էնզիմներ, կարող են դեռեւս երկար ժամանակ` մինչեւ անգամ մեկ օր, իրենց ազդեցությունն ապահովել: Այնպես որ, գոնե խումարին չհակազդող քիմիական կազմով դեղամիջոց, թեկուզ` Ասպիրին ընդունեք:

  8.  Խումարը` ինքնաբուժում
    Իսկ ինչո՞ւ են խումարի ախտանշաններն այդքան ծանր: Որովհետեւ այդ կերպ ձեր մարմինը փորձում է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հաջորդ անգամ այդչափ մեծ քանակությամբ տոքսիններ չընդունեք: Հակառակ դեպքում՝ հաջորդաբար առավել մեծ քանակությամբ եւ առավել հաճախ ալկոհոլ կօգտագործեք:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. zdorovieinfo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ