Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասակար սովորություններ

Տնական մթերք առաքում Երևանում

Ալկոհոլի ազդեցությունը օրգանիզմի վրա. 5 օրգաններ, որոնք նկատելի վնաս են կրում. med.news.am

Ալկոհոլի ազդեցությունը օրգանիզմի վրա. 5 օրգաններ, որոնք նկատելի վնաս են կրում. med.news.am

Չափավոր օգտագործման դեպքում, ալկոհոլը գրեթե ոչ մի ազդեցություն չի թողնի ձեր օրգանիզմի վրա, հիշեցնում է Medical Daily-ն: Սակայն, երբ չարաշահում եք, հետեւանքները կարող են աղետալի լինել:

 

Ալկոհոլի չարաշահման եւ ալկոհոլային կախվածության ամերիկյան ինստիտուտի տվյալներով, մեծ քանակությամբ սպիրտը քաղցկեղի բազմաթիվ տեսակներ հրահրելու հատկություն ունի: Մահաբեր հիվանդությունը, մասնավորապես, կարող է ձեր բերանը, կերակրափողը, կոկորդը, լյարդը կամ կրծքագեղձն ախտահարել: Բացի այդ, ալկոհոլի չարաշահումը մարդու օրգանիզմի գրեթե բոլոր օրգաններին կարող է նկատելի վնաս պատճառել: Ստորեւ դրանցից հինգն ենք ներկայացնում.

  1. Սիրտ
    Բոլորս տեղյակ ենք, որ վերջերս իրականացված մի շարք հետազոտությունների արդյունքում այն եզրահանգման են եկել, որ մի բաժակ կարմիր գինին, իր բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտների հաշվին, կարող է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի նվազեցման բերել: Սակայն ի՞նչ կպատահի, եթե մեկ բաժակը մեկ շիշ դառնա: Ժամանակի ընթացքում այն կթուլացնի սրտի մկանները եւ կբերի արյան շրջանառության խանգարումներ: Ալկոհոլ չարաշահողներից եւ ալկոհոլային կախվածություն ունեցողներից շատերը ծանոթ են կարդիոմիոպաթիա կոչվող ախտահարմանը, երբ սիրտը սկսում է ընդլայնվել ու սեղմվել: Այն ընդհատվող շնչառությամբ, սրտի առիթմիայով (անկանոն աշխատանք), հոգնածությամբ, լյարդի ընդլայնմամբ եւ անդադար հազով է զուգորդվում:  Ալկոհոլի չարաշահումը կարող է նաեւ սրտի կաթվածի, ինսուլտի եւ հիպերտենզիայի հանգեցնել:

  2. Ուղեղ
    Էյֆորիայի զգացումից բացի, ալկոհոլային խմիչքները կարող են նաեւ խիստ բացասական ազդեցություն ունենալ ուղեղի վրա: Դրանց մեջ առկա էթանոլ սպիրտը, նյարդային հաղորդիչների միջեւ տեղեկատվական կապը դանդաղեցնելու կարողության շնորհիվ, լուրջ սպառնալիք է ներկայացնում ուղեղի բազմաթիվ հատվածների համար: Նյարդային հաղորդիչներին պարբերաբար պատճառված վնասը կարող է պահվածքի եւ տրամադրության փոփոխությունների` դեպրեսիայի, հիշողության կորստի հանգեցնել: Իսկ ահա, թերսնման պարագայում կարող է ի հայտ գալ Վերնիկ-Կորսակովի համախտանիշը, որի ախտանշաններից են՝ դեպրեսիան, զգայախաբությունը, մկանների կոորդինացիայի կորուստը եւ նոր հիշողություններ կազմավորելու անկարողությունը:

  3. Լյարդ
    Մարդիկ լյարդի կարեւորությունը թերագնահատելու հակում ունեն: Եւ, այնուամենայնիվ, ալկոհոլային կախվածություն ունեցողներից շատերը կհուշեն, թե ինչ գործառույթներ է այդ օրգանը իրականացնում: Խոսքը մարսողության կարգավորման, սնուցիչների կլանման, վարակների վերահսկման եւ օրգանիզմից թունավոր նյութերի արտազատման մասին է: ԱՄՆ ավելի քան 2 մլն բնակիչներ ներկայումս լյարդի` ալկոհոլի չարաշահմամբ հրահրված հիվանդություններով են տառապում: Բավական է ասել, որ 2009թ. մահացության պատճառների վարկանշային ցուցակում լյարդի ցիռոզը 12-րդ հորիզոնականն է գրավել: Մեկ այլ ցուցանիշ եւս. Միացյալ Նահանգներում օրգանի փոխպատվաստման սպասող 3 հիվանդներից մեկը ալկոհոլի չարաշահման արդյունքում է աղետալի վիճակում հայտնվել:

  4. Ենթաստամոթսային գեղձ
    Ալկոհոլի մեծ քանակությունը ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խախտման է հանգեցնում: Մասնավորապես, բարակ աղիների համար արտազատվող էնզիմները կուտակվելով՝ առաջացնում են բորբոքում՝ սուր պանկրեատիտ, որի դեպքում որովայնի հատվածի ցավերը եւ սրտխառնոցը զուգորդվում են սրտի արագ աշխատանքով, փորլուծությամբ եւ բարձր ջերմաստիճանով: Իսկ քրոնիկ պանկրեատիտը, որը ենթաստամոքսային գեղձին աստիճանաբար քայքայման է տանում, կարող է շաքարախտի հանգեցնել՝ նույնիսկ մահացու ելքով:

  5. Երիկամներ
    Ալկոհոլի ազդեցությամբ օրգանիզմը մեծ քանակությամբ մեզ է արտադրում, ինչը կարող է երիկամների աշխատանքի խախտումներ սադրել: Այս զույգ օրգաններն այլեւս դժվարությամբ են կարգավորում օրգանիզմով հեղուկների հոսքը, հետեւաբար` նաև նատրիումի, կալիումի եւ քլորիդային իոնների բաշխումը, ինչի արդյունքում էլեկտրոլիտների անհավասարակշռություն կարող է առաջանալ: Բացի այդ, ալկոհոլի չարաշահումը արյան բարձր ճնշում է խթանում, ինչը երիկամների աշխատանքի խախտման գլխավոր պատճառներից մեկն է համարվում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. sunhi.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ