Առողջ ապրելակերպ Մասուր
Բաղադրությունը
Պտուղները պարունակում են 3-18% վիտամին С, վիտանիններ` Р, В1, В2, К, Е, պրովիտամին А, 24% շաքար, երկաթ, օրգանական թթուներ, մակրո-, միկրոէլեմենտներ: Սերմերում կան Е վիտամին, ճարպայուղ, օրգանական թթուներ:
Կիրառությունը
Հիպոկրատը գրել է, որ մասուրը հակաբորբոքիչ միջոց է: Տիբեթական բժշկության մեջ պտուղներն օգտագործվում են թոքախտի, աթերոսկլերոզի, նևրասթենիայի ժամանակ: Պտուղները պարբերաբար օգտագործելը լուծում է երիկամային քարերը:
Քանի որ այդ բուժական հատկությունները հիմնականում պայմանավորված են պտուղներում վիտամին C-ի մեծ պարունակությամբ, իսկ ջերմային մշակումը ոչնչացնում է վիտամինները, գերադասելի է մասուրն օգտագործել հում վիճակում: Աշնան ամիսներին, եթե նոր հասունացող պտուղները հում վիճակում ուտելը հաճելի է, ապա ձմռանը չորացրած պտուղների օգտագործումը` առանց ջերմային մշակման, շատերին անհնարին է թվում: Պետք է վարվել հետևյալ կերպ. վերցրեք 1-2 բուռ չորացրած մասուր, ավելացրեք 1-2 լ գոլ կամ սաոը ջուր և սենյակային ջերմաստիճանում (18-20°) պահեք 10-12 ժամ, որից հետո փափկած պտուղները ճմռեք ու պահեք ևս 2-3 ժամ, քամիչով անցկացնելուց հետո ստացված թանձր, կարմիր նյութը կամ այդ ձևով, կամ մեղր խառնելուց հետո` խմեք: Մեկ սուրճի բաժակ հյութը բավարարում է օրգանիզմի C վիտամինի 1-2 օրվա պահանջը: Քամելուց հետո մնացած կորիզների և պտուղների մասնիկների վրա նորից ջուր լցրեք` հնարավորություն տալով վիտամինների և այլ արժեքավոր միացությունների անմնացորդ ղուրս կորզմանը: Այդ գործողությունը կարելի է կրկնել 2-4 անգամ, մինչև որ քամելուց հետո մնան միայն կորիզն ու մաքուր լվացված կեղևը: Այլ եղանակով պատրաստված մասրահյութը արժեք չունի:
Ամիրդովլաթի տվյալներով` մասուրը բուժում է աղիների խոցը, լնդախտը, լուծը, դադարեցնում է արյունահոսությունը, դանդաղեցնում է ծերացումը:
Վիտամին C-ն համարվում է «վիտամինների վիտամին», որովհետև` աոանց նրա մասնակցության, օրգանիզմում շատ ու շատ պրոցեսներ չեն կարող ընթանալ: Այնպես որ, մասուրի արժեքավորությունն ընդգծելու համար պարտադիր չէ բազմաթիվ հիվանդությունների բուժման ցուցակ գրել: Առավոտները սոված վիճակում վերը նշված եղանակով ստացված մասուրի հյութից խմեք 1 սուրճի բաժակ, կերեք 1 խնձոր և դուք հրաժեշտ կտաք բազմաթիվ հիվանդությունների, եթե ունեք այդպիսիք, իսկ եթե աոոդջ եք, ապագա հիվանդությունների աոջև ձեր մարմնի դռները կփակվեն:
«Մրգերի և բանջարեղենի բուժական հատկությունները»
Վ.Շ. ԱՍԼԱՆՅԱՆ
Տեղեկատվություն. med-practic.com
Կարդացեք նաև.
ԼՈՒՐԵՐ
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYt1awJ0' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_aroxj.php(236): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ