Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2008

Դեռահասների հեմոդինամիկայի ցուցանիշների փոփոխությունները քննական սթրեսի եվ կենսաբանորեն ակտիվ հավելումի ստացման պայմաններում

Նախաբան

Կենսասոցիալական բազմաթիվ գործոնների շարքում դպրոցականների առողջության ձևավորման գործում կարևոր տեղ են զբաղեցնում «դպրոցական գործոններր», որոնց դերր զանազան հիվանդությունների առաջացման մեխանիզմում րստ վիճակագրական տվյալների կազմում է 30-35%: Մարդու օրգանիզմի վրա սթրեսածին ազդեցության մակարդակի գնահատման չափանիշներից են հանդիսանում կարդիոհեմոդինամիկայի ցուցանիշներր որպես ինդիկատոր օգտագործելր [2, 4, 17], քանի որ վեր-ջիններս արտահայտում են կամայական հուզական գործողության էներգետիկական կողմր և կարող են ծառայել որպես հոգեհուզական և մտավոր լարվածության օբյեկտիվ բնութագրիչ [11]: Հայտնի է, որ քննաշրջանն աշակերտների մոտ ձևավորում է խիստ արտահայտված հոգեհուզական վիճակ [8, 10, 15]: Քննությունների հաջող հանձնման դեպքում բացասական հուզական վիճակր կարող է անցնել դրականի, բայց նույնիսկ այդ ժամանակ հուզական լարվածությունը գործառական վիճակի և առողջության համար անհետևանք չի մնում: Քննությունր վատ հանձնելու կամ սպասված գնահատականր չստանալու դեպքում զարգանում է «ապահամաձայնեցման» ռեակցիա և բացասական հուզական վիճակր երկարաձգվում է [3, 9,116]: Դեռահասների հարմարողական գործրնթացի օրինաչափություններր բացահայտելու նպատակով անհրաժեշտ է ուսումնասիրել քննական սթրեսի նկատմամբ նրանց օրգանիզմի ֆիզիոլոգիական ֆունկցիաների և կարգավորող մեխանիզմների պատասխան ռեակցիան, որր թույլ կտա ստեղծել նրանց տարիքային պահանջներին ու առողջական վիճակին համապատասխան ուսումնական ծրագրեր [6]:

 

Օրգանիզմի դիմադրողականությունր բարձրացնելու նպատակով կիրառվում են տարբեր եղանակներ`մարմնամարզություն, կոփում, հավասարակշռված սննդակարգ, ինչպես նաև «դեղեր առողջների համար» (ադապտոգեններ, կենսաբանորեն ակտիվ հավելումներ (ԿԱՀ) և այլն [7]): ԿԱՀ-ներր բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը, «օգնում» օրգանիզմին համեմատաբար հեշտությամբ հաղթահարել մի շարք սթրեսային իրավիճակներ:

 

Ներկայացված աշխատանքի խնդիրն է եղել ուսումնասիրել հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների հեմոդինամիկայի ցուցանիշների փոփոխություններր նախա- և հետքննական շրջաններում կենսաակտիվ հավելում ստանալուց առաջ և հետո: Որպես ադապտոգեն օգտագործվել է Արցախյան խոտաբույսերից պատրաստված թեյր, որն ունի հակասթրեսային, հանգստացնող ազդեցություն: Թե֊յի բաղադրության մեջ մտնում են արևքուրիկ, կատվախոտ, պատրինճ, պղպեղադաղձ, թրնջախոտ, եղեսպակ, մասրենի:

 

Հետազոտման մեթոդները

 

Հետազոտվել են Երևան քաղաքի թիվ 160 հանրակրթական դպրոցի ութերորդ դասարանում սովորող երեսուն աշակերտներ: Իրականացվել է աշակերտների առողջական վիճակի նախնական ստուգում և րնտրվել են հոգեֆիզիոլոգիական շեղումներ չունեցող երեխաներ: Որպես ստուգիչ խումբ հետազոտվել են նույն դպրոցի աշակերտներր, որոնք չեն ստացել կենսաակտիվ հավելում: Փորձնական խմբի երեխաներր վեց շաբաթ օգտագործել են կենսաբանորեն ակտիվ հավելում (ամեն օր կեսօրին յուրաքանչյուր երեխային տրվել է 2 գրամ խոտաբույսերից պատրաստված մեկ բաժակ թեյ): Հեմոդինամիկայի ցուցանիշների փոփոխությունների դինամիկան ուսումնասիրվել է երեք փուլով. 1. ուսումնական կիսամյակի համեմատաբար հանգիստ ժամանակ, որն րնդունվել է որպես ելակետ, 2. քննությունից առաջ, 3. քննությունր հանձնելուց հետո: Ուսումնասիրվել են հետևյալ ցուցանիշներր' սրտի կծկումների հաճախությունր (ՍԿՀ), արյան ճնշումը` սիստոլային զարկերակային ճնշումր (ՍԶՃ), դիաստոլային զարկերակային ճնշումր (ԴԶՃ), անոթազարկային ճնշումր (ԱՃ), միջին դինամիկական ճնշումր (ՄԴՃ), սիստոլիային ծավալր (ՍԾ) և արյան րոպեական ծավալր (ԱՐԾ): Արյան ճնշումր չափվել է Կորոտկովի մեթոդով: ՍԿՀ-ն որոշվել է րստ էլեկտրասրտագրության ցուցանիշների: Սթարի բանաձևով հաշվարկվել է արյան րոպեական ծավալր: Փորձնական տվյալների վիճակագրական մշակումր կատարվել է րստ Ստյուդենտի t չափանիշի:

 

Արդյունքների քննարկում ե վերլուծություն

 

Նախաքննական շրջանում դիտվել է հետազոտվողների ԶՃ-ի բաղադրիչների աճ: Ստուգիչ խմբում ՍԶՃ-ի և ԴԶՃ-ի մեծություններր ելակետային տվյալներին գերազանցել են 13,0%-ով (բ‹0,01) և 8,57%-ով (բ‹0,1), իսկ փորձնական խմբում ՍԶՃ-ն աճել է 8,0%- ով (բ‹0,02), ԴԶՃ-ն' 4,2%-ով (բ‹0,1) (աղ.): Այս շրջանում դիտվող արյան սիստոլային և դիաստոլային ճնշման բարձրացումր վկայում է սրտամկանի բարձր կծկողականության րնդունակության, ինչպես նաև ծայրամասային դիմադրողականության և սրտային արտամղման միջև առաջացած անհամաձայնության մասին: Դրականության տվյալների համաձայն սթրեսային իրավիճակներում ԶՃ-ի բարձրացումր հիմնա-կանում պայմանավորված է միոկարդի աշխատանքի ուժեղացմամբ և հոգեհուզական լարվածությամբ պայմանավորված կարգավորող մեխանիզմների չափավոր սիմպաթիկ ակտիվացմամբ: վերջինս վկայում է սթրեսային վիճակում օրգանիզմի փոխհատուցողա- կան մեխանիզմների մոբիլիզացիայի մասին [1,13]: 

 

Աղյուսակ 1. Հանրակրթական դպրոցում սովորող VIII-րդ դասարանի աշակերտների հեմոդինամիկայի

ցուցանիշների փոփոխությունները քննաշրջանի ընթացքում.

Ցուցանիշներ

ստուգիչ խումբ

փորձնական խումբ

 

1

2

3

1

2

3

ՍԿՀ զարկ/րոպե

82,0±1,14

98,20±1,16

Օ<0,001

89,20±2,29

Օ<0,01

82,10±1,35

91,20±0,69

Օ<0,001

84,50±0,81

Օ<0,1

ՍԶՃ մմ.ս.ս.

100,0±3,54

113,0±2,55

Օ<0,01

106,0±1,87

Օ<0,1

102,50±2,01

110,70±2,76

Օ<0,02

103,50± 1,07

ԴԶՃ մմ.ս.ս.

70,0±3,54

76,0±2,45

Օ<0,1

73,0±2,0

71,50±1,07

74,50±1,57

Օ<0,1

71,50± 1,07

ԱՃ մմ.ս.ս.

30,0±0

37,0±2,55

Օ<0,01

33,0±1,23

Օ<0,02

31,0±1,25

36,20±3,07

Օ<0,1

32,0±1,33

ՄԴՃ մմ.ս.ս.

82,90±3,54

91,91±2,15

Օ<0,02

87,19±1,85

84,83±1,41

90,07±1,54

Օ<0,02

85,26±0,84

ՍԾ մլ

60,83±1,91

61,37±2,32

60,83±1,48

60,56±0,63

61,75±2,18

61,10±1,17

ԱՐԾ լ

4,98±0,10

6,02±0,22

Օ<0,001

5,44±0,25

Օ<0,1

4,97±0,09

5,63±0,21

Օ<0,001

5,16±0,12

Ծանոթություն. 1-սովորական ուսումնական օր, 2-քննությունից առաջ, 3-քննությունից հեաո

 

Այս շրջանում աշակերտների սրտի կծկումների հաճախության մեծացումը վկայում է սրտի գործառական լարվածության մասին: Այսպես, եթե ՍԿՀ-ն ստուգիչ խմբի փորձարկվողների մոտ աճել է 19,76%- ով (բ‹0,001), ապա փորձնական խմբում' ընդամենը

11,08%-ով (բ‹0,001):

 

Արտահայտված փոփոխություններ ի հայտ են եկել նաև միջին դինամիկ ճնշման մակարդակում: Փորձնական խմբում ՄԴՃ-ն աճել է 6,18%-ով (բ‹0,02) ստուգիչ խմբի 10,87%-ի (բ‹0,02) դիմաց: Սրտի աշխատանքի առավել ճշտգրիտ ցուցանիշ են համարում արյան սիստոլային և րոպեական ծավալները: Արյան րոպեական ծավալը նախաքննական շրջանում ստուգիչ խմբում բարձրացել է 20,96%-ով (բ‹0,001), իսկ փորձնական խմբի մոտ' 13,34%-ով (բ‹0,001): Ստուգիչ խմբում ԱՃ-ի մեծությունն աճել է 23,33%-ով (բ‹0,01), իսկ փորձնական խմբում' 16,78%-ով (բ‹0,1): Հետազոտվողների ԱՃ-ի մեծացումը վկայում է օրգանիզմի հարմարողականության գործընթացի բարձր լարվածության մասին:

 

Հետքննական շրջանում փորձնական խմբի մոտ դիտվել են հեմոդինամիկայի ցուցանիշների ավելի մեղմ փոփոխություններ (աղ.): Ի տարբերություն ստուգիչ խմբի այս խմբում դիտվում է ուսումնասիրված ցուցանիշների ելակետային մակարդակի վե-րականգնման միտում: Այսպես, ստուգիչ խմբի մոտ ելակետայինի համեմատ ՍԶՃ-ի և ԴԶՃ-ի մեծություններն աճել են համապատասխանաբար 8,78%-ով (բ‹0,01) և 6,0%-ով (բ‹0,1), իսկ փորձնական խմբի մոտ համարյա վերականգնվել է ելակետային մակարդակը (աղ.):

 

Մեր կողմից ստացված տվյալների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ քննաշրջանը հանդիսանում է բարձր դասարանցինների հոգեկան և վեգետատիվ ցուցանիշների մակարդակի վրա անդրադարձող հոգեհուզական սթրեսածին գործոն: Քննական հոգեհուզական լարվածության պայման-ներում հեմոդինամիկայի ցուցանիշների մակարդակի բարձրացում տարբեր տիպի հանրակրթական կրթօ-ջախներում դիտվել է նաև մի շարք այլ հեղինակների կողմից [4, 8, 12, 14]:

 

Ինչպես երևում է ներկայացված աղյուսակից, հետազոտվողների հեմոդինամիկայի ցուցանիշների վերլուծության արդյունքում ԿԱՀ ընդունած աշա-կերտների մոտ հետքննական շրջանում նկատվում է ցուցանիշների ելակետային մակարդակի վերականգնում, որը հաստատվում է նաև այլ հեղինակների կողմից [5,7]: Ն.Ֆ. Կուշներովայի [7] տվյալների համաձայն չինական կիտրոնի յուղը թողնում է դրական ազդեցություն ուսանողների կենտրոնական նյարդային և սիրտ-անոթային համակարգերի վրա: Հեղինակները հետազոտվողների մոտ գրանցել են ԶՃ-ի ցուցանիշների կայունացում, ինչպես նաև էլեկտրասրտագրի ցուցանիշների դրական փոփոխություններ ստուգիչ խմբի համեմատ:

 

Այսպիսով, սիրտ-անոթային համակարգի գործունեության ցուցանիշների վերլուծությունը օգտագործ-ված կենսաակտիվ հավելումի ընդունման դինամիկա-յում բացահայտել է հետևյալ փոփոխությունները`

 

  1. Բնական ադապտոգեն հակասթրեսային թեյը քննական շրջանում էականորեն բարելավել է փորձարկվողների ինքնազգացողությունը, ակաիվությունը, տրամադրությունը, նվազեցրել փորձարկվողների սուր և շարունակական հոգնածության երևույթները: Դա թույլ է տալիս ենթադրել, որ նշված չափաբաժիներով պրերպարատի կիրառումը ապահովում է սիմպաթո-ադրենալային համակարգի լարվածության նվազում:
  2. Նկատվել է կայունացում ըստ ԶՃ-ի ցուցանիշների և սիրտ-անոթային համակարգի գործունեության բարելավում ըստ ԷՍԳ-ի տվյալների: ՍԿՀ-ի դինամիկայի վերլուծությունը թույլ է տվել բացահայտել ՎՆՀ-ի սիմպաթիկ բաժնի ակտիվության բարձրացում, որը համապատաասխանում է օրգանիզմի սթրեսակայունության և հարմարվողական հնարավորությունների բարձրացմանը: 
  3. Հետքննական շրջանում հեմոդինամիկայի ցուցանիշների ելակետային մակարդակի վերականգնում, որը վկայում է փորձարկվողների օր-գանիզմի հարմարվողական գործառական պահուստների բարելավման մասին:
  4. Նպաստում է սիմպաթո-ադրենալինային համա-կարգի լարվածության նվազմանը, որն արտա-հայտվում է քննությունների հանձնումից հետո անոթազարկի և սիստոլային ճնշման կարգա վորմամբ:

 

Այսպիսով, ստացված հետազոտությունների արդյունքները վկայում են փորձարկվողների հոգեֆիզիոլոգիական կարգավիճակի վրա ԿԱՀ-ի բազմակողմանի թերապևտիկ բարենպաստ ազդեցությունը: 

 

Գրականության ցանկ 

  

  1. Будылина С.М. Тез. докл. конф. "Эмоции и поведение: системный подход", М., 1984, с. 12.
  2. Ванюшин Ю.С., Ситдиков Ф.Г. Физиология человека, 2001, 27(2), с. 91-97.
  3. Ведяев Ф.П., Демидов В. А. и Гаевский Ю.Г. Физиология человека, 1990, 16(6), с. 113.
  4. Гребняк Н.П., Щудро С.А. Гигиена и санитария,2008,1, с. 55-57.
  5. Дадали В.А., Макаров В.Г. Вопросы питания,2003,72(5), с. 49-55.
  6. Кучма В.Р., Сухарева Л.М., Павлович К.Э. Гигиена и санитария, 2004, 6, с. 82-85.
  7. Кушнерова Н.Ф., Агапов Я.В., Селезнев Л.Н. и др. Валеология, 2002(4), с. 70-74.
  8. Надеждина А.И, Будылина С.М., Волобуева К.А. Матер. Всесоюзн. научн. конф. "Психофизиологические аспекты целенаправленной деятельности человека". М., 1992, 34 с..
  9. Судков К.В. Гигиена и санитария, 1992, 4, с. 86-89
  10. Умрюхина Е.А., Быкова Е.В., Климина Н.В. Физиология человека, 1996, 22(2), с. 108-111.
  11. Щербатых Ю.В. Физиология человека, 2000, 26(5), с. 151-152.
  12. Эль-Ямани М.М., Глазачев О.С. Матер.16 Междунар. Научн. конф. молодых ученных "Современные вопросы экспериментальной и прикладной физиологии". М., 1993, с. 93.
  13. Юматов Е.А., Кузьменко В.А., Бадиков В.И. и др. Физиология человека, 2001, 27(2), с.104- 106
  14. Doornen L. Psychophysiology, 1985, vol. 22, p. 167.
  15. Hodges J., Jones M., Stockham M. Nature, 1962, vol. 193, p. 1187.
  16. Rosch P. J. Am. Inst. Stress, 1996, v. 12, p. 7.
  17. Van Ravenswaaij C.M., A., Kollee L.A., Hopman J.C.V. et al. Ann. Int. Med., 1993, vol. 118, p. 436. 

 

Հեղինակ. Լ.Է. Դուկասյան, Ս.Մ. Մինասյան, Ա.Վ. Դայան ՀՀ, ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետ, Տ.Մուշեղյանի անվան մարդու ե կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2008
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կայուն կրծքային հեղձուկի վարման եվ բուժման արդյունավետության գնահատումը իրական կլինիկական պրակտիկայում (Գրականության տեսություն)

Կայուն կրծքային հեղձուկի բուժումն ու վարումը երկու մեծ խնդրի լուծում է հետապնդում՝ սիրտ-անո- թային պատահարների (հիմնականում սրտամկանի սուր ինֆարկտ) կանխարգելում, մահացության իջեցում ե հիվանդի կյանքի որակի բարձրացում (ենթադրում է կրծքային հեղձուկի նոպաների առավելագույն նվազում, հիվանդի ֆիզիկական ծանրաբեռնվածության տանելիության բարձրացում)...

Զարկերակային գերճնշման ռիսկի գործոնների տարածվածությունը Երեվան քաղաքի չափահաս բնակչության շրջանում

Ներածություն

Սրտանոթային հիվանդություններր (ՍԱՀ) հանդիսանում են աշխարհում րնդհանուր մահացության հիմնական պատճառ` տարեկան կազմելով գրեթե 17 մլն., որում զարգացող երկրների բաժինը մոտ 80% է [1-3]...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ