Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2008
Զարկերակային գերճնշման ռիսկի գործոնների տարածվածությունը Երեվան քաղաքի չափահաս բնակչության շրջանում
Ներածություն
Սրտանոթային հիվանդություններր (ՍԱՀ) հանդիսանում են աշխարհում րնդհանուր մահացության հիմնական պատճառ` տարեկան կազմելով գրեթե 17 մլն., որում զարգացող երկրների բաժինը մոտ 80% է [1-3]: Աշխարհում մոտ 1 մլրդ. մարդ ունի զարկերակային գերճնշում (ԶԳ) և տարեկան 7.1 մլն. մահ ԶԳ-ի հետևանք է [3,4,5]: Որպես ՍԱՀ առանձին տեսակ ԶԳ-ն միևնույն ժամանակ հանդիսանում է այլ սրտանոթային հիվանդությունների և դրանց բարդությունների ռիսկի գործոն (ՈԳ): Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը տեղեկացնում է, որ ենթաօպտիմալ Զճ-ն (սիստոլիկ արյան ճնշումը ›115 մմ. սս.) ոչ մեծ սեռային տարբերակմամբ հանդիսանում է ուղեղանոթային բարդությունների 62%-ի և սրտի իշեմիկ հիվանդության 49%-ի պատճառ [3]: Ապացուցված է, որ ԶԳ տարածվածությունն աճում է տարիքի ավելացման հետ. 60-69 տարեկանների ավելի քան կեսր և 70-ն անց մարդկանց գրեթե երեք քառորդր տառապում են ԶԳ-ով [1]: Գիտական տվյալները փաստում են, որ 55-65 տարեկան առողջ կանանց և տղամարդկանց կյանքի հետագա 20 տարիների ընթացքում առկա է ԶԳ առաջացման մոտ 90 տոկոսանոց ռիսկ [2]:
Ամենայն հավանականությամբ ԶԳ և ՍԱՀ ռիսկի գործոնների տարածվածությունր կապված է կյանքի միջին տևողության ավելացման հետ: Կենսակերպի անբարենպաստ փոփոխություններդ ուղեկցվելով ուրբանիզացիայով, ինդուստրալիզա- ցիայով և դիսկրեցիոն եկամուտների ավելացմամբ, հանգեցնում են ՈԳ-ի առավել մեծ աստիճանի ներգործության [3]: Որոշ երկրներում ԶԳ-ի մեծ տարածվածությունը առաջին հերթին պայմանավորված է ԶԳ-ի կառավարելի ՈԳ-ի տարածվածությամբ` ծխախոտի օգտագործում, ալկոհոլի չարաշահում, դիսլիպիդեմիա, մարմնի ավելցուկային քաշ և նստակյաց կյանք (հիպոդինամիա) [6,7]: Վերջին տասնամյակների տարբեր հետազոտությունների արդյունքում ձևավորվել է համաշխարհային գիտաբժշկական կարծիք, որ մեծ է ոչ միայն ԶԳ ռիսկի գործոնների պատճառագիտական դերը, այլ նաև ախտորոշիչ, բուժական և կանխատեսող չափանիշ հանդիսանալը [8-15]: ԶԳ-ի և կառավարելի ՈԳ-ի տարածվածության անբարենպաստ աճի միտում- ներր ապագայում ևս անխուսափելի են: Միևնույն ժամանակ, տնտեսապես զարգացած երկրների ԱԱՀ ներկայիս գործող մոդելները կիրառելի են նաև զարգացող երկրների համար [3]: ԶԳ ռիսկի գործոններր սովորաբար քննարկվում են ՍԱՀ ռիսկի գործոնների համատեքստում` որպես ԶԳ-ի ռիսկի գործոնների ստրատիֆիկացիայի սկզբունք:
Հայաստանում մինչ այժմ այս խնդիրներին առնչվող բժշկագիտական որևէ հետազոտություն չի իրականացվել, այնինչ համաշխարհային միտումները փաստում են, որ ԶԳ և նրա ՈԳ խնդիրներն ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում վերջին տասնամյակում հասել են համաճարակային տարածվածության [6]: Միայն այն փաստը, որ 2002- 2005թթ. Հայաստանում ծխախոտի օգտագործման տարածվածությունը 16-65 տարեկան մարդկանց շրջանում կազմել է 28.4% (տղամարղկանցը` 59.6% և կանանցը` 2.1%), ինքնին ահազանգող է [16]:
Մեթոդներ
Ներկայացվող սքրինինգային հետազոտությամբ ուսումնասիրվել է ԶԳ ռիսկի գործոնների տա- րածվածությունր Երևան քաղաքի չափահաս բնակ-չության շրջանում 2004թ. մայիս-հունիս ամիսներին: Տվյալների վերլուծությունր կատարվել է րստ սեռա- տարիքային խմբերի: Որպես րնտրանքի ձևավորման առաջնային ցուցակ` օգտագործվել են Երևանի քա-ղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում գրանցված 18 տարին լրացած բնակիչների հասցեացուցակներր: Նախնական րնտրանքր կազմել է 1000 հետազոտվող: Հետազոտության ընտրանքի սեռատարիքային կառուցվածքը էականորեն չի տարբերվել 2004թ. հունվարի 1-ի ՀՀ մարդահամարի ժողովրդագրական տվյալներից:
Հետազոտության մեջ ընղգրկված բնակիչների Զճ չափման սքրինինգն իրականացվել է ընդունված միջազգային մեթողով [7], տեղում կատարվել են անթրոպոմետրիկ չափումներ (մարմնի քաշի գործակցի (ՄՔԳ) հաշվարկում), իսկ հարցումն անցկացվել է նախապես մշակված միանման հարցաթերթերով, ռիսկի կառավարելի գործոնների վերաբերյալ մանրամասն հարցադրումներով (ծխախոտի օգտագործում, ալկոհոլի չարաշահում, կերակրի աղի մեծ քանակների օգտագործում, ֆիզիկական ցածր ակտիվություն և այլն): Հարցաթերթր լրացրել են 752 (նախապես րնտրված 1000 բնակչից) հետազոտվող (100-ը հարցման պահին բացակայել են, 10-ի մոտ եղել են հետազոտության րնթացքր խոչրնդոտող տարբեր սուր սոմատիկ կամ հոգեկան հիվանդություններ, իսկ 138-ը հրաժարվել են մասնակցությունից): Լրացված 752 հարցաթերթերից 4-ր (0.53%) եղել են ոչ լիարժեք լրացված: Արդյունքում մշակվել են 748 հետազոտվողի լիարժեք տվյալներ:
Արդյունքներ
- Ծխախոտի օգտագործում (նկարագրված են 746 հարցաթերթիկի տվյալները)
Համաձայն հարցման արդյունքների ծխախոտ օգտագործել է հետազոտված 746 անձանցից 231-ը (31.0%), ծխող են տղամարդկանց 66.4%, իսկ կանանց` 13.1%:
Աղյուսակ 1. Ծխախոտի օգտագործման տարածւածությունն ըստ սեռերի
Աղյուսակ 1. Ծխախոտի օգտագործման տարածւ |
ածությունն ըստ սեռերի |
||
|
Ծխելը |
Ընդհանուր |
|
|
Այո |
Ոչ |
|
Սեռ տղամարդ (ո) % կին (ո) % Ընդհանուր (ո) % |
166 66.4% 65 13.1% 231 |
84 33.7% 431 86.9% 515 |
250 33,5% 496 66,5% 746 100,0% |
Հետազոտվողների ավելի քան 11%-ր մոլի ծխողներ են (օրական 20 գլանակից ավել), իսկ րնդհանուր առմամբ, հետազոտվողների մոտ մեկ քառորդր օրվա րնթացքում օգտագործում է 10-ից ավել գլանակ:
Աղյուսակ 2. Ծխախոտի օգտագործման տարածվածությունն ըստ օրական ծխած գլանակների թվի
Գլանակների քանակը |
հաճախականությունը |
տոկոսները |
կումուլյատիվ տոկոսները |
< 5 |
27 |
3.6 |
3.6 |
6-10 |
33 |
4.4 |
8.0 |
11-20 |
87 |
11.7 |
19.7 |
> 20 |
84 |
11.3 |
31.0 |
Ընդհանուր |
746 |
100.0 |
|
Աղյուսակ 3. Ծխախոտի օգտագործման հաճախականությունը սեռային խմբերում
ըստ օրական ծխած գլանակների քանակի
Օրական օգտագործված |
Սեռը |
Ընդհանուր |
|||||
գլանակների քանակը |
տղամարդ |
կին |
|
||||
1 |
< 5 |
20 |
(8.0%) |
|
7 |
(1.4%) |
27 |
2 |
6-10 |
22 |
(8.8%) |
|
11 |
(2.2%) |
33 |
3 |
11-20 |
74 |
(29.6%) |
|
13 |
(2.6%) |
87 |
4 |
> 20 |
50 |
(20.0%) |
|
34 |
(6.8%) |
84 |
|
Ընդհանուր |
250 |
(100.0%) |
|
496 |
(100.0%) |
746 |
Աղյուսակ 4. Ծխախոտի օգտագործման հաճախականությունը ըստ տարիքային տարբեր խմբերի
տարիքըծխախոտի օգտագործման հաճախականությունըընդհանուր (%)
տարիքը |
ծխախոտի օգտագործման հաճախականությունը |
ընդհանուր (%) |
||||
|
չեն ծխում |
< 5 գլ. |
6-10 գլ. |
11-20 գլ. |
> 20 գլ. |
|
18-24 |
136 |
10 |
11 |
22 |
10 |
188 |
|
26.4% |
37.0% |
33.3% |
25.3% |
11.9% |
25.2% |
25-34 |
69 |
3 |
3 |
18 |
16 |
109 |
|
13.3% |
11.1% |
9.1% |
20.7% |
19.0% |
14.6% |
35-44 |
89 |
4 |
5 |
12 |
8 |
119 |
|
17.2% |
14.8% |
15.2% |
13.8% |
9.5% |
15.9% |
45-54 |
87 |
3 |
9 |
18 |
28 |
145 |
|
16.8% |
11.1% |
27.2% |
20.7% |
33.3% |
19.4% |
55-64 |
56 |
4 |
5 |
11 |
14 |
90 |
|
10.9% |
14.8% |
15.2% |
12.6% |
16.7% |
12.1% |
>65 |
78 |
3 |
0 |
6 |
8 |
95 |
|
15.1% |
11.1% |
0.0% |
6.9% |
9.5% |
12.7% |
ընդհանուր |
515 |
27 |
33 |
87 |
84 |
746 |
|
100% |
100% |
100% |
100% |
100% |
100% |
2.Ալկոհոլի չարաշահում (նկարագրված են 739 հարցաթերթիկի տվյալներր)
Սույն հետազոտությամբ որպես ալկոհոլի չարաշահում սահմանվել է ամենօրյա կամ շաբաթական մի քանի անգամ ոգելից խմիչքներ օգտագործելու փաստր: Հարցման արդյունքում պարզվում է, որ ալկո-հոլ չարաշահում է հետազոտության մեջ րնդգրկված անձանց 10%-ր, սեռերի միջե ալկոհոլի չարաշահման հաճախականության զգալի տարբերությամբ (տղա-մարդիկ` 21.2% ե կանայք` 4.1%):
Աղյուսակ 5. Ալկոհոլի չարաշահում (նկարագրված են 739 հարցաթերթիկի տվյալներր)
Տարիք |
Տղամարդիկ |
Կանայք |
||||
Ընտրանքը |
թիվը |
% |
Ընտրանքը |
թիվը |
% |
|
< 30 |
96 |
17 |
17.7% |
157 |
6 |
3.8% |
30-39 |
26 |
4 |
15.4% |
65 |
3 |
4.6% |
40-49 |
42 |
7 |
16.7% |
107 |
3 |
2.8% |
50-59 |
40 |
10 |
25.0% |
74 |
1 |
1.4% |
60-69 |
28 |
8 |
28.6% |
51 |
5 |
9.8% |
70-79 |
15 |
6 |
40.0% |
27 |
1 |
3.7% |
>80 |
2 |
1 |
50.0% |
9 |
1 |
11.1% |
Ընդամենը |
249 |
53 |
21.2% |
490 |
20 |
4.1% |
3.Ցածր ֆիզիկական ակտիվություն (ինքնա- գնահատական)
Ըստ հարցման արդյունքների, տղամարդկանց 20.8% և կանանց 27.7% րնդունում են, որ իրենք նստակյաց կենսակերպ են վարում: Հարցման հավաստիությունր բարձրացնելու նպատակով տրվել էր նաև լրացուցիչ հարց այն մասին, թե օրեկան մի- ջինր քանի րոպե են հարցվողներր եղել ֆիզիկապես ակտիվ (քայլք, ակտիվ ֆիզիկական աշխատանք և այլն): Հարցվածների 70%-ր ֆիզիկապես ակտիվ կենսակերպ են համարել օրական մինչև 30 րոպե տևողության ֆիզիկական ակտիվությունը:
4.Մարմնի ավելցուկային քաշ (սքրինինգի արդյունքներ) (Նկարագրված են 744 հարցաթերթիկի տվյալները):
Հարցմանր զուգահեռ իրականացվել է հետա-զոտվողների մարմնի քաշի և հասակի սքրինինգ և ստացված արդյունքների հիման վրա նրանց մարմնի քաշի գործակցի (ՄՔԳ) հաշվարկ:
ՄՔԳ-ի արդյունքներր ներկայացվել են հետևյալ երկաստիճան սանդղակով.
- ՄՔԳ › 25կգ/մ2` որպես մարմնի ավելորդ քաշի ցուցանիշ
- ՄՔԳ › 30կգ/մ2` որպես առկա գիրության կամ ճարպակալման ցուցանիշ:
Աղյուսակ 6. Մարմնի ավելցուկային քաշի հ ճարպակալման հաճախականություններն ըստ սեռատարիքային խմբերի
Տարիք |
Տղամարդիկ |
Կանայք |
||||||||
Ընտրանք (ո) |
ՄՔԳ > 25 կգ/մ2 |
ՄՔԳ > 30 կգ/մ2 |
Ընտրանք (ո) |
ՄՔԳ > 25 կգ/մ2 |
ՄՔԳ > 30 կգ/մ2 |
|||||
թիվը |
% |
թիվը |
% |
թիվը |
% |
թիվը |
% |
|||
< 30 |
96 |
47 |
49.0% |
7 |
7.6% |
157 |
28 |
17.8% |
7 |
4.5% |
30-39 |
26 |
14 |
53.8% |
6 |
23.1% |
69 |
38 |
55.1% |
12 |
17.4% |
40-49 |
42 |
27 |
64.3% |
10 |
23.8% |
108 |
85 |
78.7% |
32 |
29.6% |
50-59 |
40 |
25 |
62.5% |
8 |
20.0% |
74 |
56 |
75.7% |
32 |
43.2% |
60-69 |
28 |
17 |
60.7% |
3 |
10.7% |
51 |
46 |
90.2% |
25 |
49.0% |
70-79 |
15 |
10 |
66.7% |
2 |
13.3% |
27 |
24 |
88.9% |
11 |
40.7% |
>80 |
2 |
1 |
50.0% |
1 |
50.0% |
9 |
4 |
44.4% |
1 |
11.1% |
Ընդամենը |
249 |
141 |
56.6% |
37 |
14.9% |
495 |
281 |
56.8% |
120 |
24.2% |
Ըստ հետազոտության արդյունքների, ընտրանքում առկա է ավելցուկային քաշի 57% տարածվածու-թյուն` տարիքի հ ավելցուկային քաշի միջհ դրական փոխկապվածությամբ:
5.Սննդակարգում կենդանական (չլուծվող) ճար-պային հ ածխաջրատային սննդատեսակների չարաշահումը:
Ըստ հարցման արդյունքների, տղամարդկանց 9.6%-ը հ կանանց 10.7%-ն իրենց սննդակարգում նա-խընտրում են ճարպերով կամ ածխաջրատներով հարուստ սննդատեսակներ:
Նկար 1. ճարպային ն ածխաջրատային սննդամթերքների օգտագործման հաճախականություններն րստ սեռերի
Կարելի է ուշադրություն դարձնել այն դիտարկ- մանր, որ եթե տղամարդկանց խմբում ճարպային ե աշխաջրատային սննդամթերքների օգտագործման տարածվածություններն իրարից էականորեն չեն տարբերվում, ապա կանանց շրջանում զգալիորեն գերակշռում է ածխաջրատների օգտագործումը:
Միենույն ժամանակ տղամարդիկ հակված են կենդանական, իսկ կանայք` բուսական սննդատե- սակների օգտագործմանր: Այնուամնենայնիվ, երկու դեպքում էլ գերակշռում են խառր սննդատեսակներր (համապատասխանաբար` 71.3% ե 68.2%):
Աղյուսակ 7. Հիմնական սննդատեսակների օգտագործման տարածվածությունր րստ սեռերի
|
Տղամարդիկ |
Կանայք |
Ընդամենը |
|||
Թիվը |
% |
Թիվը |
% |
Թիվը |
% |
|
Բուսական |
24 |
9.7% |
114 |
23.1% |
138 |
18.6% |
Կենդանական |
43 |
17.4% |
33 |
6.7% |
76 |
10.3% |
Խառը |
176 |
71.3% |
337 |
68.2% |
513 |
69.2% |
Դժվարանում են պատասխանել |
4 |
1.6% |
10 |
2.0% |
14 |
1.9% |
Ընդամենը |
247 |
100% |
494 |
100% |
741 |
100% |
6.Կերակրի աղի 7 դրանով հարուստ սննդա- տեսակների չարաշահում:
Հարցման արդյունքում տղամարդկանց 26.6%-ր ե կանանց 14.5%-ն իրենց սննդակարգում շատ են կե-րակրի աղի օգտագործում: Ավելին, տղամարդկանց ե կանանց համապատասխանաբար 20.1%-ր ե 10.7% մշտապես օգտագործում են կերակրի աղի լրացուցիչ քանակություններ:
Եզրակացություններ
- Հարցումն անցկացնելու պահին ծխախոտ օգ-տագործել է հետազոտության մեջ րնդգրկված անձանց 31.0%-ր, որոնցից 11%-ից ավելին օգ-տագործում է օրական 20 գլանակից ավելի, իսկ մոտ մեկ քառորդր` օրական ավելի քան 10 գլանակ:
- Ծխախոտի օգտագործման ցուցանիշներր խիստ տարամիտվում են տղամարդկանց ե կանանց միջե (համապատասխանաբար 66.4% և 13.1%):
- Ոգելից (ալկոհոլային) խմիչքների ամենօրյա կամ 2-3 օրր մեկ անգամ օգտագործման հաճախականությունը կազմում է տղամարդկանց ե կանանց մոտ համապատասխանաբար 21% և 4%:
- Ավելցուկայինքաշ (ՄՔԳ›25կգ/մ2) ունեն 56.7%-ր ե գիրությամբ տառապում են (ՄՔԳ › 30կգ/մ2)
Ըստ կերակրի աղով հարուստ սննդատեսակների, հարցման մասնակիցների 9.6%-ը մշտապես օգտագործում է ապխտած կամ ծխեցրած ձուկ, 10.7%-ը` ապխտած կամ ծխեցրած մսեղեն, 26.5%-ր` մարինացված կամ թթվեցրած բանջարեղեն ե 28.8%-ր` կերակրի աղով հարուստ այլ սննդատեսակներ (պանիր ե այլն):21%-ր` կանանց զգալի գերակշռությամբ:
- Տղամարդկանց 21% ե կանանց 28%-ն ընդունում են, որ հիմնականում վարում են նստակյաց կենսակերպ:
- 10 -11%-ր սննդակարգում նախրնտրում է ճար-պերով կամ ածխաջրատներով հարուստ սնունդ:
- Կանայք ավելի են հակված բուսական սննդատեսակների րնդունմանր (23%)` ի հակադրություն տղամարդկանց (10%):
- Տղամարդկանց 27% ե կանանց 15%-ր համարում են, որ իրենց սննդակարգում կերակրի աղի օգ-տագործման չափր կարելի է գնահատել են որպես «շատ»:
- Տղամարդկանց ե կանանց համապատասխա-նաբար 20%-ր ե 11% մշտապես օգտագործում են կերակրի աղի լրացուցիչ քանակություններ:
Այսպիսով, զարկերակային գերճնշման կառա-վարելի ռիսկի գործոններր լայնորեն տարածված են Երևան քաղաքի չափահաս բնակչության շրջանում, որր և ինքնին թելադրում է առողջ ապրելակերպի ներդրման, ճիշտ սննդակարգի կազմակերպման և առողջությանր վնասող գործոնների նվազեցման և վերացման կարևորությունն ու անհրաժեշտությունր զարկերակային գերճնշման կարգավորման և բուժման խնդրի ենթատեքստում:
Գրականության ցանկ
- Burt V.L., Whelton P., Roccella E.J., et al. Prevalence of hypertension in the US adult population. Results from the Third National Health and Nutrition Examination Survey 1988-1991. Hypertension 1995; 25:305-13.
- Hajjar I., Kotchen T.A., Trends in prevalence, awareness, treatment, and control of hypertension in the United States 1988-2000. JAMA 2003; 290:199-206.
- World Health Organization. The World Health Report 2002: Reducing Risks, Promoting Healthy Life. Geneva, Switzerland: World Health Organization; 2002: 248. http://www.who.int/whr/2002/.
- Chobanian A., Bakris G., Black H., et al. The seventh re-port of the Joint National Committee on Prevention, De-tection, Evaluation, and Treatment of High Blood Pres-sure: The JNC 7 Report. JAMA 2003; 289: 2560-72.
- Jakovljevic B., Stojanov V., Paunovic K., et al. Alcohol consumption, arterial blood pressure and general mortality rate--twenty-years follow-up study. Vojnosanit Pregl. 2004; 61(6): 629-35.
- WHO-ISH Hypertension Guidelines Committee.1999 Guidelines Sub-Committee. 1999. World Health Organization - International Society of Hypertension guidelines for the management of hypertension. J Hypertens. 1999; 17:151-183.
- 2007 Guidelines for the Management of Arterial Hy-pertension - ESH-ESC Task Force on the Management of Arterial HT. Giuseppe Mancia (ESH), Guy De Backer (ESC); European Heart Journal 2007;28: 1462-1536; http://www.escardio.org/knowledge/ guidelines.
- Alam S., Johnson A.G. A meta-analysis of randomised controlled trials (RCT) among healthy normotensive and essential hypertensive elderly patients to determine the effect of high salt (NaCl) diet of blood pressure. J Hum Hypertens. 1999; 13(6):367-74.
- Allison D., Fontaine K., Manson J., et al. Annual Deaths Attributable to Obesity in the United States. JAMA 1999; 282: 1530-1538.
- Benowitz N.L. The role of nicotine in smoking-related cardiovascular disease. Prev Med 1997, 26: 412-7.
- Graudal N.A., Galloe A.M., Garred P. Effects of sodium restriction on blood pressure, renin, aldosterone, cate-cholamines, cholesterols, and triglyceride: a meta-analysis. JAMA 1998; 279: 1383-1389.
- Lowe L., Greeland P., et al. Impact of major cardiovas-cular disease risk factors, particularly in combination, on 22-year mortality in women and men. Arch Intern Med 1998: 88:618-22.
- Neaton J., Wntworth D. Serum Cholesterol, blood pres-sure, cigarette smoking, and death from coronary heart disease. Overall findings and differences by age for 316,099 white men. Multiple Risk Factor Intervention Trial Research Group. Arch Intern Med 1992; 152: 56-64.
- Puddey I., Beilin L., Rakie V. Alcohol, hypertension and the cardiovascular system: a critical appraisal. Addiction Biol 1997: 2:159-170.
- Greenland P., Deloria Knoll M., et al. Major Risk Factors as Antecedents of Fatal and Nonfatal Coronary Heart Disease Events. JAMA 2003; 290: 891-897.
- Keil U., Liese A., Hense H., et al. Classical risk factors and their impact on incident non-fatal and fatal myocar-dial infarction and all-cause mortality in southern Germany. Results from the MONICA Augsburg cohort study 1984-1992.

Կարդացեք նաև
Կայուն կրծքային հեղձուկի բուժումն ու վարումը երկու մեծ խնդրի լուծում է հետապնդում՝ սիրտ-անո- թային պատահարների (հիմնականում սրտամկանի սուր ինֆարկտ) կանխարգելում, մահացության իջեցում ե հիվանդի կյանքի որակի բարձրացում (ենթադրում է կրծքային հեղձուկի նոպաների առավելագույն նվազում, հիվանդի ֆիզիկական ծանրաբեռնվածության տանելիության բարձրացում)...

Նախաբան
Կենսասոցիալական բազմաթիվ գործոնների շարքում դպրոցականների առողջության ձևավորման գործում կարևոր տեղ են զբաղեցնում «դպրոցական գործոններր», որոնց դերր զանազան հիվանդությունների առաջացման մեխանիզմում րստ վիճակագրական տվյալների կազմում է 30-35%...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն