Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2008

Հիստերէկտոմիացի ազդեցութցունը ստորին միզուղիների ֆունկցիացի վրա

Գինեկոլոգիական գործընթացում առավել հաճախ հանդիպող վիրահատական միջամտություններից է արգանդի միոմայի, էնդոմետրիոզի, սեռական օրգանների չարորակ գոյացությունների, արյունահոսության, արգանդի իջեցման և արտանկման կապակցությամբ կատարվող հիստերէկտոմիան: Գինեկոլոգիական վիրահատությունների թվում հիստերէկտոմիաների հաճախականությունը Շվեդիայում կազմում է 38%, ԱՄՆ-ում' 36%, Մեծ Բրիտանիայում' 25%, Գուսաստանում' 38% [1, 2]:

 

Կանանց միզային և սեռական համակարգերի էմբրիոնալ զարգացման ընդհանրության, արյունամատակարարման և նյարդավորման համակարգերի, ինչպես նաև միզապարկի կապանային համակարգի առանձնահատկությունների արդյունքում գինեկոլոգիական ռադիկալ վիրահատություններր ուղղակի կամ անուղղակի կապի մեջ են գտնվում ստորին միզուղիների ֆունկցիայի խանգարման հետ [2, 3]: Արգանդի տարբեր հիվանդությունների դեպքում կատարվող հիստերէկտոմիկ վիրահատությունների անհրաժեշտությունը կասկած չի հարուցում, մինչդեռ այդ վիրահատության ազդեցությունը ստորին միզուղիների ֆունկցիայի վրա մնում է քննարկման առարկա: Ներկայումս գոյություն ունեցող հրատարակությունների տվյալները' նվիրված ստորին միզուղիների ֆունկցիոնալ խանգարումներին ռադիկալ հիստերէկտոմիաներից հետո մնում են վիճելի: Որոշ տվյալներով նշվում է միզային համակարգի ֆունկցիայի խանգարման կապը հիստերէկտոմիայի հետ, ուրիշ աշխատություններում այդ տեսակետը չի հաստատվում [ 4, 6, 7, 8, 9]:

 

Ակնհայտ է այն փաստը, որ մեծ թվով հիվանդներ, որոնց կատարվել է ռադիկալ հիստերէկտոմիա, դիմում են գինեկոլոգին' գանգատվելով անմիզապահությունից, միզարձակման ժամանակ ցավերից, դժվարամիզությունից, հաճախամիզությունից, որոնք մինչ վիրահատությունը չեն դիտվել: Հետևաբար, ռադիկալ հիստերէկտոմիաների ազդեցության ուսումնասիրությունը ստորին միզուղիների ֆունկցիայի վրա կարևոր է և արդիական:

 

Աշխատանքի նյութը և մեթոդները:

 

Հսկողության տակ են գտնվել 41-57 տարեկան 62 կին, որոնց միջին տարիքը կազմել է 47.0±0.7 տարի: Կանանց հասակը տատանվում էր 149-ից մինչև 173սմ-ի սահմաններում' կազմելով միջինը 164.4±2.14սմ: Հիվանդների մարմինի քաշը տատանվում էր 65-85կգ-ի սահմաններում' կազմելով միջինը 74.4±1.2կգ: Անամնեստիկ տվյալների համաձայն արգանդի միոմայի հայտնաբերման վաղեմությունը հետազոտվածների 69 %-ի մոտ չի գերազանցել երկու տարին: Արգանդի միոմայի միջին չափերը համապատասխանել են 14-15 շաբաթական հղիության ժամկետին: 62 կանանց կատարվել է արգանդի որովայնային էքստիրպացիա հավելումներով արգանդի միոմայի կապակցությամբ:Ընդ որում, մինչև վիրահատական միջամտությունը անամնեստիկ, ուրոդինամիկ ցուցանիշների տվյալներով նորմայից շեղումներ չեն դիտվել:

 

Ուրոդինամիկ հետազոտությունները ընդգրկել են հիվանդների միզարձակման բնույթի, հաճախականության մանրակրկիտ հարցումը և ուրոֆլոու- մետրիան: Միզային համակարգի համալիր հետազոտության մեջ ներառվել է նաև գերձայնային հետազոտություն Simens ADARA սարքավորումով: Ուրոֆ- լոումետրիան միզարձակման ժամանակ մեզի հոսքի ծավալային արագության դինամիկայի գրաֆիկական գրանցումն է [2]: Այն կատարվել է ուրոֆլոումետր YOM-1' (Ռուսաստան, 2006թ.) սարքավորման օգնությամբ: Տվյալ հետազոտությունը թույլ է տալիս գնահատել արգանդի էքստիրպացիայի ազդեցությունը միզարձակման բնույթի վրա: Հետազոտության ընթացքում գնահատվել են մեզի ծավալային հոսքի արագությունը, միզարձակման տևողությունը, մաքսիմալ արագությունը, շիթի միջին արագությունը, միզապարկի ֆունկցիոնալ տարողությունը: Գերձայնային հետազոտության միջոցով որոշվել է մնացորդային մեզի քանակը: Ուրոֆլոումետրիան համարվում է ինֆորմատիվ, եթե միզարձակված մեզի ծավալը գերազանցում է 150 մլ-ը: Տերմինոլոգիան և չափման միավորները, ինչպես նաև ստացված տվյալները համեմատվել են առողջ կանանց ուրոդինամիկ ցուցանիշների ստանդարտների հետ (International Continence Society - I.S.C. - 1989) [5]: Ուրոդինամիկ հետազոտությունները կատարվել են վիրահատությունից առաջ և երեք ամիս հետո:

 

Ստացված արդյունքները և դրանց քննարկումը: Արգանդի որովայնային էքստիրպացիայի ազդեցությունը ստորին միզուղիների ֆունկցիայի վրա ներկայացված է թիվ 1 աղյուսակում: Ինչպես երևում է թիվ 1 աղյուսակի տվյալներից, հիստերէկտոմիայից առաջ, միզարձակման առաջին պահանջի դեպքում միզապարկի միջին ֆիզիոլոգիական տարողությունը կազմել է 186±16.6 մլ: Վիրահատությունից երեք ամիս անց այն կազմել է 233.6±22.9 մլ, ինչը խոսում է հետվիրահատական շրջանում միզապարկի զգայունության իջեցման մասին: 

 

Ցnւgшնիշներ

Վիրшhшտnւթյnւնիg

шռшջ

Վիրшhшտnւթյnւնիg երեք шմիu шնg

Միզшպшրկի ֆիզիnլnգիшկшն ծшվшլ (մլ)

186±16.6

233.6±22.9

Շիթի մшքuիմшլ шրшգnւթյnւն (մլ/վրկ*)

19.8± 1.2

13.4± 1.1

Շիթի միջին шրшգnւթյnւն (մլ/վրկ*)

12.9± 1.9

7.8± 1.4

Միզшրձшկմшն տևողություն

34.7±9.5

38.6±84

 Ծանոթություն * =p‹0.05

 

Վիրահատությունից հետո փոխվել է նաև միզարձակման մաքսիմալ արագությունը, որը վիրահատությունից առաջ կազմել է 19.8±1.2 մլ/վրկ, իսկ վիրահատությունից երեք ամիս անց 13.4±1.1 մլ/վրկ (բ‹0.001): Դիտվել է մեզի շիթի հոսքի միջին արագության վիճակագրորեն հավաստի նվազեցում: Այսպես, մեզի շիթի հոսքի միջին արագությունը վիրահատությունից առաջ կազմել է 12.9±1.9 մլ/վրկ, իսկ վիրահատությունից երեք ամիս անց'7.8±1.4մլ/վրկ (բ‹0.05): Միզարձակման տևողությունը ևս փոխվել է' կազմելով 34.7+9.5 վրկ վիրահատությունից առաջ, 38.6+8.4 վրկ վիրահատությունից երեք ամիս անց: Արգանդի էքստիրպացիայի ենթարկված 62 կանանցից 15-ը (24.2 %) հետվիրահատական շրջանում նշել են ցավեր միզարձակման ժամանակ, դժվարամիզություն, հաճախամիզություն, լարման անմիզազա- տություն կամ իմպերատիվ անմիզապահություն: Գերձայնային հետազոտության արդյունքում պարզվել է, որ վիրահատությունից առաջ մեզի մնացորդային ծավալը միջինում կազմել է 108.2±1.2 մլ, իսկ վիրահատությունից երեք ամիս հետո 130±7.8 մլ(բ‹0.02), այսինքն վիրահատությունից հետո դիտվում է մեզի մնացորդային ծավալի վիճակագրորեն հավաստի մեծացում:

 

Ստացված աբդյունքնեբը ցույց են տալիս, որ հետազոտված կանանց խմբում արգանդի էքստիրպացիայից հետո դիտվում է ստորին միզուղիների ֆունկցիայի խանգարում: Ստորին միզուղիների ուրոդինամիկայի նման խանգարումները հետվիրահատական շրջանում հանդիսանում են հիստերէկտոմիայի արդյունք, կրում են ֆունկցիոնալ բնույթ, քանզի անատոմիկ խանգարումներ չեն հայտնաբերվել: Ըստ երևույթին, այդ խանգարումները պայմանավորված են վիրահատական միջամտության ծավալի, արյունամատակարարման և նյարդավորման խանգարմամբ, ինչպես նաև էստրոգենային դեֆիցիտով [1]: Մեր կարծիքով անհրաժեշտ է շարունակել նման հիվանդների դինամիկ հսկողությունը հետվիրաhատական շրջանում (6, 12 ամիս անց)' պարզելու համար ուրոդինամիկ խանգարումների շտկման անհրաժեշտությունը և ժամկետը:

 

Գրականության ցանկ  

 

  1. Доброхотова Ю. Э. Гинекология 2003; № 5(2): с. 62-64
  2. Кулаков В.И., Адамян Л.В., Аскольская С. И. "Гиперстимуляция и здоровье женщины. М. Медицина, 1999, 312с.
  3. Кулаков В.И., Адамян Л.В., Джабраилова С.М. В сборнике "Эндоскопия в диагностике и лечении патологии матки". М., 1997, с. 390-392.
  4. Altman D, Lypez A, Falconer C, Zetterstr,m J. Int. Urogynecol J Pelvic Floor Dysfunc. 2003 Dec; 14 (6): 418-23.
  5. International Continence Society Committee on Standardization of Terminology. Urology. 1989. Vol. 8. P. 618-620.
  6. Gustafsson C, Ekstr,m A, Brismar S. et al. Urology,2006Oct; vol. 68(4): P. 769-74.
  7. Van der Vaart CH, Van der Bom JG, De Leeuw JR. et al. BJOG, 2002 Feb; vol. 109(2): P. 149-54.
  8. Virtanen et al. Brit J. Urol.- 1993 Dec; vol. 72(6): P. 868-872.
  9. Weber A. M, Walters M.D, Schover L.R., et al. Am. J. Obstet Gynecol 1999; vol. 181(3): P. 530-535. 
 

Հեղինակ. Է.Կ.Մնացականյան ՀՀ ԱՆ ակադ ՍԽ. Ավդաբեկյանի անվան ԱԱԻ, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Սկզբնաղբյուր. Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2008
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ