Հայաստանի բժշկագիտություն 3.2012
Ռազմական բժշկի աշխարհայացքային ընկալումների գնահատումը և դրանց զարգացման տեսության ուղղությունները
Բանալի բառեր. ռազմական բժիշկ, գաղափարախոսություն, աշխարհայացք, մարդասիրություն, բարոյական կողմնորոշումներ, բուժսպասարկում, բուժկանխարգելիչ գործունեություն, մարտական պատրաստություն, ռազմական կրթություն, ռազմաարհեստավարժ գիտելիքներ
Ռազմական բժշկի աշխարհայացքի ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է ռազմական բժիշկմասնագետների գործունեության սուբյեկտիվ հիմքերի կարևորությամբ: Արդի ժամանակաշրջանում մարդկությունը, կարելի է ասել, հիասթափվեց երկու առանցքային աշխարհայացքային գաղափարներից. նախ` հավատը դեպի գիտության և տեխնիկայի ամենակարողությանը, երկրորդը` մարդկանց մեծամասնության համար արդար հասարակարգի կառուցման անհնարինությունը: Այստեղից էլ անհրաժեշտություն է առաջանում կանոնավորել գաղափարները, արժեքները, սկզբունքները, մարդու կյանքի իմաստային կողմերը, որոնք կարող են հանգեցնել սուբյեկտի բավականին հստակ ուրվագծված կործանման սպառնալիքին` պայմանավորված նաև ժամանակակից տարաբնույթ մարտահրավերներով: Այդ նպատակով արդի պայմաններում գոյատևման նոր աշխարհայացքային հարացույցի կարիք է զգացվում, որտեղ մեծ մասամբ տեղ կհատկացվի բժշկությանը և բժիշկմասնագետներին` մարդկության ֆիզիկական առողջության ապահովության գերակա արժեքայնությամբ:
Տվյալ համատեքստում ռազմական բժիշկների աշխարհայացքի հետազոտության արդիականությունը բխում է զինծառայողների մոտ առաջացած և կայուն տեղ գտած աշխարհայացքային անհարմարավետությունից (դիսկոմֆորտից), որի հիմքում վերջին տարիների հասարակական գործընթացների շարքում կարելի է ընդգծել զինծառայողի սոցիալական կարգավիճակի որոշակի բարդույթները, ռազմական բարեփոխումների անցկացման հետ կապված դժվարությունները, արժեքների հեռանկարային համակարգի փոփոխությունները: Կարելի է փաստել սակավաթիվ հանդիպող այն իրողությունը, որ քաղաքացին ընտրում է ռազմական բժշկի մասնագիտությունը, ստանում պետության կողմից երաշխավորված բարձրագույն կրթություն, անցնում ծառայության /մասնագիտական գործունեության/ առանց որևէ մտահոգության` ուսումը ստանալուց հետո աշխատանքի բացակայության խնդրի վերաբերյալ, և արդյունքում մի որոշակի ժամանակ անցնելուց ու բավականին գործնական հմտություններ ձեռքբերելուց հետո արդեն կայացած ռազմական բժշկի նկրտումները ուղղվում են դեպի քաղաքացիական առողջապահության սեկտոր:
Այնուամենայնիվ, ռազմաբժշկական մասնագետը այսօր էլ մարտական պատրաստության բժշկական ապահովման ու անձնակազմի բուժկանխարգելիչ աշխատանքի պատասխանատու կազմակերպիչն է և անհրաժեշտ օղակը: Ռազմական բժիշկը ոչ միայն ամենամարդասիրական մասնագիտություններից մեկի ներկայացուցիչն է, որն ապահովում է ոգու և մարմնի կայտառությունը, այլև` զինվորական կոլեկտիվի նշանակալի կարևորությամբ դերակատար:
Ռազմաբժշկական չափագրման հետազոտությունները պայմանավորված են նաև նրանով, որ բժիշկն ունի ազդեցություն խնամառուի (պացիենտի) նկատմամբ: Այն արտահայտվում է մարդու հոգեբանության և մարմնի ֆիզիկական միջամտությամբ, որոնք իրենց հերթին ներառում են բժշկի աշխարհայացքին հատուկ մարդասիրական պահանջներ: Բացի այդ, բժշկի մասնագիտական գործունեությունը կապված է մի շարք աշխարհայացքային բաղադրիչների` կյանքի ու մահի բարոյամարդասիրական իմաստավորման, մարդկային մարմնի օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման, առողջության ու հիվանդության սահմանների որոշման, տեսական նորմերի և գործնական պաթոլոգիայի (ախտաբանության) հետ: Բարձրացել են պահանջները ռազմական բժշկի աշխարհայացքի մասնագիտական բովանդակության նկատմամբ, որոնք կապված են անհրաժեշտ գիտելիքների ընդլայնման, ռազմաբժշկական տեսության կատարելագործման, բժշկական տեխնոլոգիաների նոր հնարավորությունների հետ: Հատկանշական է բժշկի դերի բարձրացումը զինծառայության բժշկական ապահովման գործում` որպես հատուկ ուշադրության արժանի պետական գործունեության տեսակի:
Աշխարհում տեղի ունեցող սոցիալքաղաքական փոփոխությունների, գիտության դինամիկ զարգացման արդյունքում, այդ թվում` նաև բժշկության մեջ, աշխարհայացական ժամանակակից սկզբունքների, իդեալների, արժեքների որոնման և հիմնավորման կարիք է զգացվում: Մասնագիտական կրթահամալիրների բազմազանության, քաղաքականության տարբեր ուղղվածությունների պայմաններում դեռ բացակայում են բժշկի աշխարհայացքի ուսումնասիրման ժամանակակից մեթոդոլոգիայի լիարժեք հիմնավորումները:
Բժշկության սոցիալականացումը ու մարդասիրությունը հանգեցնում են բազմաթիվ բանավեճերի, որոնք կենտրոնացված են բիոէթիկայի կարգավիճակի խնդիրների, բժշկի և հիվանդների փոխհարաբերությունների հարցերի ու դրանց գիտական տարբեր մեկնաբանությունների, մոդելների շրջանակներում [2]: Առողջապահության համակարգերի ու տարբեր սոցիոմշակութային համատեքստերում կենսաէթիկան, էթիկայի և կենսաէթիկայի փոխադարձ կապը մանրամասն հետազոտությունների կարիք են զգում [4]:
Ռազմական բժիշկանձի աշխարհայացքի վերլուծության ժամանակակից մեթոդաբանությունը ներառում է փիլիսոփայական, բնագիտական, կրոնաաթեիստական, կենսաէթիկական, անձմարդաբանական և սոցիոմշակութային մոտեցումների միասնությունը, համաքաղաքացիական և ռազմաարհեստավարժ տարրերի տեսական ու առօրյագործնական մակարդակների համադրությունը: Որպես երիտասարդ մասնագետբժիշկների աշխարհայացքի ձևավորման գործընթացի հետազոտության մեթոդաբանություն` նրա զարգացման և օբյեկտիվացման օրինաչափությունները պրակտիկ բժիշկների մոտ լրացվում է սկսած կուրսանտների ու ռազմաբժշկական բուհերի ուսանողների աշխարհայացքի ձևավորման հատկությունների պարզաբանումից և վերջացրած խաղաղ ժամանակաշրջանում և մարտական պայմաններում մասնագիտական զարգացման ընթացակարգերով [5]:
Ռազմական բժշկի աշխարհայացքի բնագիտական, մարդասիրական և անհատականանձնական տարրերի բովանդակության ու փոխկապվածության յուրահատկությունը կայանում է նրա ինտեգրման մեջ, որի հիմքն են բարոյական, ռազմական և բժշկական հատուկ գիտելիքները, արժեքները, նորմերն ու սկզբունքները, հետաքրքրություններն ու համոզմունքները, որոնցում հիվանդի առողջության վիճակի նկատմամբ գլխավորապես հանդես են գալիս մարդասիրությունը, բարձր գիտակցվածությամբ մասնագիտական պատասխանատվությունը:
Բնագիտական, մարդասիրականհոգեբանական տարրերի փոխկապվածությունը բժշկի աշխարհայացքում հայտնաբերվում է նաև գիտելիքների յուրացման և ինտեգրման գործընթացում, տեղեկատվական, ակտիվգործառնական, կազմակերպչական-մեթոդական կապերի և գնահատման գործողությունների մեջ: Ռազմական բժշկի աշխարհայացքի գործառնական հատկությունը դրսևորվում է բժշկական տեսության և պրակտիկայի միջառարկայական բնույթով, բժշկի անձի ինտեգրման հատկությունների և մարդասիրության առավել արտահայտման աստիճանով, էքստրեմալ պայմաններում բժշկությունով, զինվորական կոլեկտիվում սոցիալական կարգավիճակով պայմանավորված առաջնային դերով:
Ապագա ռազմական բժիշկների աշխարհայացքի զարգացման և ձևավորման տեսաբանականմեթոդաբանական հիմքերի ժամանակակից բովանդակությունը իրենից ներկայացնում է համակարգ, որը ներառում է աշխարհայացքային պատրաստության սուբյեկտների և օբյեկտների ամբողջությունը, կուրսանտների և ուսանողների աշխարհայացքային պատրաստության գործառույթները, նպատակները, սկզբունքները, միջոցները, ձևերը, մեթոդները, առաջնային ուղղությունները և աշխարհայացքի գնահատման չափանիշները:
Ռազմաբժշկական ուսումնական հաստատության կուրսանտների և ուսանողների աշխարհայացքի ձևավորման հիմքում դրված են ավանդական սկզբունքները` համակարգվածության, ամբողջականության, կառուցվածքայնության, ընթացակարգության, բնաշրջության, պատճառաբանական, կենսաէթիկական, անհատական-հոգեբանական, բարոյական և ռազմական գործին վերաբերող նորմերի միասնության սկզբունքները, բժշկական նոր գիտելիքների առավել մարդասիրական օգտագործման մոտեցումը և այլն:
Ապագա բժիշկների աշխարհայացքային մշակույթի զարգացումն իրականացվում է կրթության բարեփոխումների առաջնային միտումների ազդեցության ներքո` հիմնահաստատման, ինտեգրման, մարդասիրության, տեղեկատվության ու բնապաշտպանվածության և ժամանակակից բժշկության զարգացման առաջնային ուղղություններով:
Բժշկի աշխարհայացքի օբյեկտիվացման արդյունավետության սոցիալմասնագիտական գնահատականը իրագործվում է մի շարք չափանիշներով: Ռազմատնտեսական չափանիշը ցույց է տալիս բժիշկների աշխարհայացքի օբյեկտիվացման տնտեսական արդյունավետության աստիճանը` խաղաղ պայմաններում և պատերազմի ժամանակ զինված ուժերի բժշկական ապահովության համակարգում: Գիտատեխնիկական չափանիշը բնութագրում է բժշկի աշխարհայացքի փոխկապվածությունը գիտության հիմնական դրույթների և պահանջների հետ ընդհանրապես և, մասնավորապես, ռազմաբժշկական տեսության ու պրակտիկայի հետ: Հաջորդ չափանիշը ցույց է տալիս զինծառայողների առողջության ապահովվածության որակը, որը հիմնականում կապված է բժիշկների բուժկանխարգելիչ գործունեության արդյունքների հետ: Աշխարհայացքի վերափոխման բարոյաէթիկական չափանիշը մասնագիտական գործունեության մեջ բնութագրում է վերջինիս համապատասխանությամբ բարոյական սկզբունքներին և նորմերին, բժշկական հանրության դրույթներին, կենսաէթիկայի պահանջներին [1]:
Խղճի ազատությունը ռազմական բժշկի աշխարհայացքում դրսևորվում է նրանում, որ կրոնական, կրոնաքննադատական կամ աթեիստական ուղղվածությունը ռազմական բժիշկների աշխարհայացքում ձևավորվում և գործում է մասնագիտական միտումների ազդեցությամբ` ներառելով առանց հետապնդման ու հալածանքի ազատ ընտրության ընդլայնումը մարդու աշխարհայացքային կողմնորոշման մեջ: Այսօր ռազմական բժիշկների խղճի ազատության իրացման վրա որպես հիմնական գործոններ ազդում են բնագիտական ու բժշկական կրթությունը, նաև պետության կողմից իրականացվող զինծառայողների իրավունքների, խղճի ազատության և դավանության հարցերի կարգավորումը: Հավատքը ռազմական բժիշկների մոտ համեմատաբար ցածր է մյուս մասնագիտություններին վերաբերող ցուցանիշներից, ինչը բնութագրվում է էկլեկտիկականությամբ (անսկզբունքայնություն, տարատեսակ հայացքներ) և հատկապես տարածված է երիտասարդ բժիշկների միջավայրում: Բժշկի աշխարհայացքում կրոնական հավատքի և աշխարհիկ բժշկական գիտելիքների փոխկապվածությունը բարդ է ու միմյանց հակասող: Կրոնն ընդունվում է, որպես կանոն, բժիշկների կողմից դրական և բացասական արտահայտումների փոխկապվածությամբ, որոնք ուղղված են բժշկության զարգացմանը, մարդկանց առողջության պահպանմանը, ժողովրդի հոգևոր զարգացմանը: Հնարավոր են նաև բժշկի արհեստավարժությունը կրոնական հավատքով, միստիկայով (առեղծվածով), օկուլտիզմով (հոգեհարցումով) կերպարափոխման դեպքեր:
Ռազմական բժշկի առկա աշխարհայացքի տարրերի գիտական ու արժեքային բովանդակության կողմերից է նրա հայացքների, բարձր նպատակների (իդեալների) և գործնական փորձի արմատավորումը: Բժշկի աշխարհայացքի գործնական հիմնախնդիրն է կենդանի, գործունյա մարդը, որը ցանկանում է պահպանել իր կյանքը, լիարժեք հարաբերությունները մարդկանց ու բնության հետ: Մարդու ֆիզիկական կյանքը հիմնականում կապվում է բժիշկների կողմից կենդանի բնաշրջության (էվոլյուցիայի) գործընթացի, ոչ կրոնական հավատքի հետ: Իսկ հատկապես ռազմական բժիշկների կարևորագույն հասարակական կոնղմնորոշումների համակարգը պետք է կազմեն բարու, արժանապատվության, մասնագիտական պատվի, խղճահարության, մարդու կյանքի պահպանման, ակտիվ շփման, գործունեության մաքրության բարձրագույն նպատակները:
Կյանքի արտահայտումը բժիշկների կողմից մեկնաբանվում է ավանդաբար որպես ֆիզիկաքիմիական օրենքների իրականացում: Ռազմական բժշկի աշխարհայացքում և գործունեության մեջ կյանքը ներկայացվում է մարդու առողջության և օրգանիզմի համակարգի միասնությամբ: Կյանքի իմաստը բժշկի աշխարհայացքում վերլուծվում է աքսիոլոգիական, մշակութաբանական, կրոնական, գործառնականգործնական և այլ տեսակետերով, որոնք արտացոլում են սերտ կապը առողջության, երկարակեցության, կենսակարգի (ապրելակերպի) հետ: Կյանքի իմաստի յուրահատկությունը բժշկի աշխարհայացքում կազմում են բժշկական մասնագիտական տեսակետները: Համամարդկային բարոյական հատկանիշներին ներկայացված պահանջները, կապված մարդու առողջության և կյանքի հետ, բժշկական էթիկան տարբերակում են ինչպես համամարդկային, այնպես էլ այլ մասնագիտությունների արհեստավարժության նորմերից:
Բժշկի աշխարհայացքում մահը մեկնաբանվում է կենսաբանության, բժշկության, հոգեբանության, փիլիսոփայության, կրոնի և գրականության ժամանակակից նվաճումների հիմունքով: Բժշկի համար մահի բժշկակենսաբանական տեսակետը բնութագրվում է հատուկ հատկանիշների ամբողջությամբ [6]: Բժշկական հանրության մեջ ուժ է հավաքում մարդու գեներով մանիպուլյացիայի արգելքի գաղափարը, ակտիվ և լայն տարածում գտած էվտանազիայի անթույլատրելիությունը: Մահացող մարդու հոգեկան կառուցվածքում անմահության փոխհատուցման համար բժիշկները որպես առաջնային տարր օգտագործում են կենսաստեղծագործական, աստվածաբանական և նատուրալիստական ձևերը:
Ռազմական բժշկի աշխարհայացքի էվոլյուցիան և նրա օբյեկտիվացումը մասնագիտական գործունեության մեջ տեղի են ունենում երիտասարդ բժշկի պատրաստման փուլերի և նրա մասնագիտական կյանքի ուղու` բժշկական պրակտիկայի, ծառայության պայմանների, սոցիալական շրջապատի և սուբյեկտիվ հատկանիշների հարաբերակցությամբ:
Բժշկի աշխարհայացքի բովանդակության օբյեկտիվացումը իրականացվում է կյանքի տարբեր բովանդակությամբ աշխարհայացքային փուլերի գործընթացներում և արտահայտվում է նրա գիտամանկավարժական, կլինիկական, հասարակական գործունեության մեջ [3]: Պատերազմի պայմաններում էլ ավելի վառ է արտահայտվում ռազմական բժիշկների աշխարհայացքի օբյեկտիվացումը բուժկանխարգելիչ և գիտականտեսական աշխատանքներում: Հայաստանի Հանրապետության համար, Արցախյան պատերազմի փորձից ելնելով, ռազմական բժիշկների արհեստավարժության շնորհիվ վիրավորների ու հիվանդների բուժման բարձր արդյունավետություն է գրանցվել, արագ գործելու ունակությունը պատերազմի պայմաններում` նրանց վառ արտահայտված գիտամարդասիրական աշխարհայացքի շնորհիվ: Դրանով իսկ ռազմական բժիշկների գիտահետազոտական գործունեությունը մարտական գործողությունների ժամանակ ձեռք է բերում էլ ավելի արտահայտված ռազմամասնագիտական ուղղվածություն, շարժունակություն, բուժականգործնական արդյունավետության ճշգրիտ կողմնորոշում: Պատերազմական ժամանակի բուժական գործունեությունը կենտրոնացվում էր արդյունավետ եղանակների ու միջոցների որոնմանը, զինծառայողներին բուժօգնություն ցուցաբերելու մեթոդների նորագույն գիտական բացահայտումների հիման վրա` հաշվի առնելով թշնամու մոտ գտնվող մարտական խոցման միջոցների կատարելագործման տեմպերը:
Այսպիսով, աշխարհայացքային կայունությունը կարևորագույն նախապայման է ռազմական բժիշկների կողմից խաղաղ պայմաններում և մարտական իրավիճակում յուրահատուկ արգելքների հաղթահարման համար: Արդյունքում բարձրանում են պահանջները բժշկի բարոյական կերպարի նկատմամբ, իրավական տեսակետից ընթանում է բժշկի և հիվանդի փոխհարաբերությունների մանրամասնումը, մեծանում է նաև քաղաքացիական առողջապահության համակարգի դերը ռազմական ոլորտի բուժկենսաբանական խնդիրների լուծման ոլորտում:
Ռազմական բժիշկանձի աշխարհայացքի հիմնավորված վերլուծության հիման վրա նպատակահարմար է ընդգծել առավել արդիական ու նշանակալի հետևյալ ասպեկտները. հասարակության հոգևոր կյանքի ազդեցությունը բժշկի աշխարհայացքի վրա, աշխարհայացքը որպես բժշկի հոգևոր աշխարհի հիմք, բարոյական արժեքները բժշկի աշխարհայացքում, բժշկի աշխարհայացքի համակարգում բարոյական արժեքները, բժշկի հայրենասիրությունը որպես հոգևոր արժեք, կրոնաբարոյական գործոնը բժշկի աշխարհայացքում, ապագա բժշկի հոգևորբարոյական դաստիարակության հեռանկարային փորձանմուշի աշխարհայացքային հիմքերը, սոցիալ-բարոյական կողմնորոշումներն ու բարձր նպատակները անձնական աշխարհայացքում:
Ռազմական բժիշկների արժեքային կողմնորոշումների վերլուծությունն առանձնացնում է նաև հասարակական հոգեբանության, պետական գաղափարախոսության և բժշկի աշխարհայացքի փոխազդեցության բնույթն ու յուրահատկությունը, բժշկի աշխարհայացքի մարդասիրական ուղղվածության կայունության բարձրացման միջոցներն ու ձևերը, մասնագիտացման կայունացման գործընթացում աշխարհայացքի դիալեկտիկայի ձևավորումն ու զարգացումը, ռազմական բժշկի աշխարհայացքի շտկման հատկությունները հասարակականտնտեսական փոփոխությունների, պաշտպանական բարեփոխումների պայմաններում, գաղափարախոսության և հասարակական հոգեբանության ազդեցության յուրահատկությունը բժշկի աշխարհայացքի վրա` խաղաղ պայմաններից դեպի ռազմականը գիտակցական փոխադրումով, վթարների, աղետների հետևանքների վերացման պայմաններում և այլն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի բժիշկների ժամանակակից գիտամարդասիրական աշխարհայացքի ձևավորման և զարգացման գործում հիմնական շեշտը պետք է դնել ժամանակակից մարդու, ապագա բժշկի հոգևոր զարգացման, մարդասիրության միջազգային նորմերին համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթությամբ մասնագետների պատրաստման վրա: Այն պետք է ներառի կենսաէթիկայի բովանդակության ուսումնասիրումը, որի համար անհրաժեշտ է հատկացնել բավականաչափ ուսումնական ժամեր կենսաէթիկայի ուսուցման համար` որպես առանձին ուսումնական առարկա ապագա բժիշկների համար: Հարկ է նշել, որ ռազմական բժիշկների աշխարհայացքային բարձր մակարդակի ապահովումն անհնար է առանց ընդհանուր զինվորական անձնակազմի (հրամանատարից մինչև զինվոր) աշխարհայացքի անհրաժեշտ մակարդակ ունենալու նախապայմանի: Հետևաբար, առաջնահերթություն է զինված ուժերում զինծառայողի աշխարհայացքային կուլտուրայի զարգացումը, հասարակականպետական, հրամանատարական պատրաստության պլաններում առանձնակի ուշադրություն դարձնել արդի աշխարհայացքային խնդիրների վերաբերյալ մի շարք հատուկ թեմաների ուսուցմանը` որպես մարդու, քաղաքացու և հատուկ տեսակի պետական ծառայություն անցնող մասնագետի կայացման հիմք:
Նպատակահարմար է ռազմաբժշկական ուսումնական հաստատություններում կազմակերպել կենսաէթիկական խնդիրների վերաբերյալ բժիշկների, փիլիսոփաների, իրավագետների, մշակութաբանների, հոգեբանների, կրոնագետների, սոցիոլոգների և այլ մասնագետների մասնակցությամբ սեմինարպարապմունքներ: Կարիք կլինի նաև պատրաստել ու հրատարակել մեթոդական ձեռնարկներ ռազմական բժիշկների աշխարհայացքային պատրաստության կարևորագույն հարցերի վերաբերյալ` ուսուցման, ինքնակրթության, նշանավոր բժիշկների աշխարհայացքային փորձի յուրացման նպատակներով:
Գրականություն
- Доброштан М.В. Мировоззренческая культура офицерского корпуса России. СПб., 1997.
- Козаченко В.И., Петленко В.П., Тихонов М.И. Социология и мировоззрение врача. СПб., 1992.
- Мировоззрение как методологическая установка врача. Военно-медицинский журнал, 1989, 11, с. 12.
- Михайлова Е.П., Бартко А.Н. Биомедицинская этика: теория, принципы и проблемы. М., 1995.
- Петленко В.П., Козаченко В.И. Методология военной медицины. СПб., 1992.
- Современная медицина и православие. М., 1998.

Կարդացեք նաև
Բանալի բառեր. ենթատեսաթումբ, վերտեսողական կորիզ, ստորին անդաստակային կորիզ, թրթռում
Ազգաբնակչությունը պարբերաբար թրթռահարվում է հասարակական տրանսպորտում, կենցաղում: Նորամուծություններից են թրթռահարմամբ նիհարեցնող սարքերը, մանկական խաղալիքները, այսինքն` չկա մարդ...

Բանալի բառեր. դինամիկական ֆիզիկական ծանրաբեռնվածություն, սրտի ռիթմ, սպեկտրագիր, ավտոռեգրեսիոն ամպ, վարիացիոն պուլսաչափում
Գիտատեխնիկական առաջընթացը կյանքի և աշխատանքի պայմանների բարելավման հետ մեկտեղ նախադրյալներ է ստեղծում սակավաշարժ կենսակերպի ձևավորման համար: Թերշարժունությունը հանգեցնում է մի շարք հիվանդությունների առաջացմանը...

Բանալի բառեր. ռազմական բժիշկ, գաղափարախոսություն, աշխարհայացք, մարդասիրություն, բարոյական կողմնորոշումներ, բուժսպասարկում, բուժկանխարգելիչ գործունեություն, մարտական պատրաստություն, ռազմական կրթություն, ռազմաարհեստավարժ գիտելիքներ
Ռազմական բժշկի աշխարհայացքի ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է ռազմական բժիշկմասնագետների գործունեության սուբյեկտիվ հիմքերի կարևորությամբ: Արդի ժամանակաշրջանում մարդկությունը...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն