Հայաստանի բժշկագիտություն 2.2012
Դեռահասի սոցիալիզացիայի գործընթացում ռիսկային վարքագծի գնահատման առանձնահատկությունները
Բանալի բառեր. դեռահաս, ռիսկային վարքագիծ, ռիսկային սեռական վարքագիծ, վերարտադրողական առողջություն, դեռահասի սոցիալիզացիա, ադապտացիա
Ռիսկային վարքագիծ հասկացության տակ կարելի է հասկանալ մեր գործողությունների լայն շրջանակը, ինչը մենք կատարում ենք ամեն օր: Մինչև անգամ երբ ջուր ենք խմում, կա ռիսկ որևէ վարակով հիվանդանալու, եթե ջուրը աղտոտված է ախտածին մանրէներով: Կանխարգելիչ գործունեության խնդիրը կայանում է այնպիսի ռիսկի կանխումը, որը մարդիկ ստեղծում են իրենց արարքներով և վարքով: Այդ պատճառով կանխարգելման ժամանակ օգտագործվում է բարձր ռիսկային վարքագիծ հասկացությունը, որը կարող է բերել առողջության և սոցիալական բարեկեցության կորստի, հոգեկան կամ ֆիզիկական կախվածության, վարակման, բռնության, սուիցիդների: Հենց ռիսկի աստիճանը և նրա մակարդակը որոշելու ունակությունն է թույլ տալիս մարդուն հավասարակշռված և ճիշտ որոշում կայացնել:
Գոյություն ունեն բազմաթիվ տեսություններ, որոնք բացատրում են մարդկանց վարքի ծագումը և փորձում են պատասխանել այն հարցին, թե ինչո՞վ է որոշվում մարդկանց վարքը, ինչպիսի՞ գործոններ են ազդում տարբեր իրադրություններում հմտությունների ձևավորման համար, կարելի է արդյո՞ք փոխել վարքի մոդելները, ինչպե՞ս ձևավորել անվտանգ վարքի հմտություններ և ինչպե՞ս կանխարգելել դեռահասների և երիտասարդների բարձր ռիսկային վարքագիծը: Արդյունքում գիտնականները եկել են եզրակացության, որ մարդու վարքի ձևավորման վրա ազդում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնները: Գիտնականների մի մասը վարքի ձևավորման համար գլխավորը համարում են ներքին գործոնները` խառնվածքը, բնավորությունը, կարողությունները, հետաքրքրությունները, իսկ մյուս մասը` արտաքին գործոնները` ծննդավայրը, դաստիարակությունը ընտանիքում, կրթությունը, շրջապատը:
N.E. Miller-ի և J. Dollard-ի “Խթան-ռեակցիա” տեսությունը, ըստ որի մարդու վարքը համարվում է պատասխան ռեակցիա արտաքին միջավայրի խթաններին, վարքերի նմանությունը բացատրում է արտաքին միջավայրերի նմանությամբ: Մարդը իրեն պահում է այնպես, ինչպես իրեն սովորեցրել են, և նրա կատարած բոլոր գործողությունները կարելի է դիտել որպես “խթան-ռեակցիայի” հետևանք: Այսպիսի մոտեցմանը դեմ են գիտնականները, ովքեր մարդու վարքը համարում են ներքին գործոնների պատճառով առաջացած հմտություններ: Համաձայն Ֆրեյդի փսիխոդինամիկ, Ռոջերսի ֆենոմենալ տեսությունների որոշակի վարքի պատճառը մի շարք ներքին մեխանիզմներ են` բնազդները, բնավորության գծերը, խառնվածքը, պաշտպանական մեխանիզմները, անհատի ի ծնե ունակությունները, մտածելակերպը և այլն [6,8]:
Էմորի համալսարանին կից բժշկական դպրոցի ամերիկացի գիտնականները հետազոտությունների արդյունքում եզրահանգել են հետևյալին` վտանգավոր վարք հաճախ դիտվում է այն դեռահասների մոտ, ում գլխուղեղի սպիտակ նյութը եղել է ավելի կազմակերպված և հասուն: Սակայն թե որն է պատճառը և որը հետևանք, դեռ պարզաբանված չէ: Պրոֆեսոր Gregory Berns-ի կարծիքով հետագա հետազոտությունները խիստ կարևոր են որոշելու համար թե դեռահասի գլխուղեղի վաղ զարգացումն է նրանց վտանգավոր վարքի պատճառ, թե նրանց վտանգավոր վարքն է բերում գլխուղեղի սպիտակ նյութի զարգացման[12]:
С.Ю. Головин-ի “Գործնական հոգեբանի բառարան” գրքում ռիսկը դիտվում է որպես գործողության սիտուատիվ բնութագիր, որտեղ ուշադրության կենտրոնում է անորոշության կատեգորիան [6]: Ընդ որում, ըստ У. Бек-ի, հենց անորոշությունը և կյանքի անկանխատեսելիությունն են ճիշտ բնութագրում ժամանակակից ռիսկի ամբողջությունը [3]: Այսպիսով ռիսկը համարվում է անհատի և հասա-րակության կենսագործունեության կարևոր բաղադրիչը: Ստացվում է, որ ռիսկային վարքագծի իրականացումը նպաստում է դեռահասին դրական կամ բացասական փորձի ձեռքբերմանը ժամանակակից անորոշ դրություններում: Դրա համար կարևոր է դիֆերենցված մոտեցումը նրանց ռիսկային վարքի գնահատմանը: Այսպես, մինչև 15-16 տարեկան դեռահասները ռիսկի ֆակտորը գնահատում են բացարձակ դրական ինքնաճանաչման և ինքնահաստատման պրոցեսում, մինչդեռ 15-16 տարին լրացած դեռահասները ռիսկը դիտում են որպես կյանքի և առողջության վտանգի աղբյուր: Արդյունքում, չնայած բոլոր արգելքներին և քննադատություններին դեռահասը շարունակում է ռիսկային գործունեությունը ապացուցելու համար իր անհատականությունը և յուրօրինակությունը: Արդյոք հնարավո՞ր է անհատի կյանքից բացարձակ հանել այն, ինչ ա) իր կողմից գնահատվում է դրական, բ) կապված է նրա հետաքրքրությունների և պահանջների հետ, դ) համաձայնեցվում է ժամանակակից հասարակության իդեալների, նպատակների, սկզբունքների հետ:
Հետաքրքիր է Schwartz Shalom-ի վերաբերմունքը հանդեպ ռիսկի ֆենոմենը: Գիտնականը առաջարկում է այսպիսի մոտեցում`ռիսկի ֆենոմենը դիտվում է որպես “ռիսկ-նորույթ”` անհատի մտքերի և զգացմունքների անկախություն, կյանքի բոլոր իրադրություններով ապրելու ձգտում: Հեղինակն անում է այսպիսի եզրահանգում` ռիսկային վարքը դեռահասի գլխավոր արժեքն է ոչ միայն նրանց տարիքի սպեցիֆիկության պատճառով, այլ նաև նրա համար, որ դա ժամանակակից հասարակության արժեքներից է: Մարդիկ հակում ունեն դրսևորվելու միջոցներով, որոնք հավասարակշռում են հակառակ կողմերի արժեքները[13]:
Ակնհայտ է, որ կոնստրուկտիվ ռիսկային վարքի մեջ առավել հաջող են ներառված երկու այլընտրանք`ա) ռիսկը որպես գործողություն ուղղված հանդեպ գրավիչ նպատակը, որին հասնելը կապված է վտանգի տարրերի, կորցնելու վտանգի, անհաջողության հետ և բ) ռիսկը որպես միջոց վարքի ճկունության, ստեղծագործական պոտենցիալի զարգացման, ինքնորոշման և ինքնահաստատման ձևավորման համար:
Ժամանակակից անհատի կենսագործունեության բոլոր ոլորտներում անընդհատ կատարվող փոփոխությունների պայմաններում, երբ մարդը մշտապես հայտնվում է անորոշ դրության մեջ, ադապտացիայի սովորական մեխանիզմների բացակայության դեպքում, մեծանում է ռիսկի արժեքը: Հատուկ ուշադրության է արժանանում դեռահասության տարիքը: Բ.Գ. Մեշչերյակովը և Վ.Պ. Զինչենկոն ադապտացիա հասկացությունը բնութագրում են որպես հարմարանք արտաքին և ներքին փոփոխվող պայմանների նկատմամբ [6]: Այս կոնտեքստում պետք է հատուկ ուշադրություն դարձնել “հարմարանք” և “փոփոխվող” բառերի վրա: Հարց է առաջանում` արդյոք հնարավո՞ր է հարմարվել անընդհատ փոփոխվող պայմաններին: Գործնականում հնարավոր չէ, քանի որ նախորդ դրության հարմարանքները դադարում են ադեկվատ լինել ամենաչնչին փոփոխությանը:
Մինչ այժմ հետազոտությունների մեծ մասում շեշտադրված էր ռիսկային վարքի դեստրուկտիվ ազդեցությունը լիարժեք կյանքի և առողջության պահպանման հարցերում: Սակայն ռիսկային վարքը կարելի է ներկայացնել կառուցողական` կոնստրուկտիվ ֆենոմենի, հոգեբանական բնութագրի, դեռահասության տարիքի պոտենցիալի տեսքով: Այս տեսանկյունից ռիսկային վարքը դա գործոն է, որը ապահովում է դեռահասի ադապտացիան աշխարհում, լիարժեք կյանքում, որի պայմաններում նրանք ինքնուրույն որոշում են թույլատրելի ռիսկի աստիճանը և այն իրականացնելով կրում են պատասխանատվություն իրենց ընտրության արդյունքների համար: Ըստ S.Lyng-ի ռիսկային վարքագիծը դա դեռահասի սպոնտան գործունեությունն է սեփական կարողությունների փորձարկման համար, փորձ, որի միջով անցնում է անհատը ինքն իրեն գտնելու համար [11]: Լրացնելով և զարգացնելով S.Lyng-ի մտքերը C.E. Irwin-ը ռիսկային վարքագիծը դիտում է որպես անհատի սոցիալիզացիայի պրոցեսի անբաժանելի մաս [9]:
Հաշվի առնելով, որ սոցիալիզացիան դա անհատի կողմից սոցիալական փորձի ընկալման պրոցեսն է, սոցիալական կապերի և հարաբերությունների համակարգը, նպատակահարմար է ռիսկային վարքի ֆենոմենի մասին խոսել որպես սոցիալական ադապտացիայի անբաժանելի բնութագրիչ, որը ենթադրում է անհատի ակտիվ հար-մարվելը սոցիալական միջավայրի պայմաններին:
Ըստ ռեդուկցիոն տեսության բոլոր անհատական պրոցեսները` սեռական հարաբերությունից մինչև հումորի զգացում` կատարվում են անհատի կողմից լարվածությունը մեղմացնելու համար: Մոտիվա-ցիայի այսպես կոչված ռեդուկցիոն մոդելը, ենթադրում է, որ անհատի ֆիզիոլոգիական` բիոգեն պահանջները ստեզծում են լարվածություն և դա էլ ստիպում է նրան փնտրել լիցքաթափման եղանակներ այդ պահանջների բավարարման ճանապարհով: Մի շարք կենսական հիմնական պահանջներ` ծարավի, ուտելու, քնելու, սեռական հարաբերության պահանջների բավարարումը բացատրվում է ռեդուկցիոն տեսությամբ: Ի հակադրություն այս տեսության մյուսները հիմնական շեշտը դնում են մարդու շրջապատին տիրելու ձգտման և նոր փորձի ձեռք բերմանը բավարարվածության նպատակով [8]:
Իհարկե, մենք չենք սահմանափակվում ոչ ռեդուկցիոն, ոչ կոմպետենտության մոդելներով: Մասլոուն գտնում է, որ ինչ որ պահեր անհատին մոտիվացնում են պահանջի դեֆիցիտը և այդ դեպքում նա ձգտում է մեղմացնել լարվածությունը, մեկ այլ ժամանակ նրան իրենց հետևից տանում են աճող պահանջները, իսկ այդ ժամանակ նա ձգտում է ուժեղացնել լարվածությունը և որպես միջոց դրանից օգտվելով իրականացնել անհատական պոտենցիալը:
Դեռահասների վերարտադրողական առողջության վիճակը կարելի է դիտել որպես խիստ զգայուն, յուրօրինակ ինդիկատոր արտաքին և ներքին միջավայրերի փոփոխվող գործոնների նկատմամբ [1,2,7]:
Դեռահասների սոցիալական և հոգեբանական դեզադապտացիան պատճառ են դառնում վաղ սեռական հարաբերությունների, ռիսկային սեռական վարքագծի դրսևորման: Սեռական զուգընկերների հաճախակի փոփոխությունը, առանց հակաբեղմնավորիչների սեռական հարաբերությունը սեռավարակների և փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների, անցանկալի հղիությունների պատճառ են դառնում, ինչը հաճախ ավարտվում է աբորտով կամ վաղ մայրությամբ: Վերարտադրողական համակարգի բազմաթիվ օրգանական և ֆունկցիոնալ հիվանդություններ սկսվում են հենց դեռահասության տարիքում և բացասաբար են անդրադառնում ապագա հղիությունների ընթացքի, սերնդի առողջության, հայրության հնարավորության վրա [10]: Անկասկած, վաղ սեռական ռիսկային վարք դրսևորող դեռահասները լրացնում են սեռական ճանապարհով փոխանցվող բորբոքային հիվանդությունների ռիսկային խումբը, ինչն էլ բերում է վերարտադրողական համակարգի ախտաբանական խանգարումների հավանականության մեծացման: Համաձայն գրականության տվյալների, կենսաբանական հասունացումը այժմ ավելի վաղ է կատարվում, քան նախորդ սերնդի մոտ, սակայն դրանից ետ է մնում հոգեբանական և սոցիալական հասունացումը [4]:
Այսինքն, դեռահասի ռիսկային վարքագիծը անդրադառնում է նրա վերարտադրողական առողջության վրա և, հասկանալի է, այս դեպքում խոսել վարքագծի փոփոխության մասին համոզիչ չի կարող լինել: Դեռահասի սոցիալիզացիայի պրոցեսի ընթացքում ռիսկային գործողությունների պատճառով շատ արգելքներ են առաջանում: Սակայն ակնհայտ է, որ նպատակահարմար չէ ուղղորդվել “որքան դեռահասի վարքագիծը պակաս ռիսկային է, այնքան ավելի հեշտ է կատարվում սոցիալիզացիան” դրույթով, ի նկատի ունենալով, որ ռիսկային վարքագիծը նախ և առաջ դեռահասության տարիքի հոգեբանական բնութագիրն է: Այս պատճառով փոխարեն դեռահասներին մեղադրել իրենց անկանխատեսելի և թեթևամիտ արարքների համար, ավելի ճիշտ կլիներ նրանց սեռական դաստիարակության միջոցով սովորեցնել թույլատրելի ռիսկի չափը:
Վերը նշվածից անում ենք եզրակացություն` դեռահասության տարիքում ռիսկային վարքի ֆենոմենի նկատմամբ միակողմանի բացասական վերաբերմունքը և նպատակային նրան մեկ այլ ֆենոմենով փոխարինելը չեն տա նկատելի արդյունքներ: Նպատակահարմար է այս ֆենոմենի գնահատականը տալ համեմատելով նրա դրական և բացասական կողմերը: Դրության մեջ, երբ դեռահասի ռիսկային վարքագիծը հոմանիշ է “անվտանգ վարքագիծ” հասկացությանը, այն համարվում է դեռահասության տարիքի տարիքային նորմ, որին ցանկալի է վերաբերվել դրական: Այս տեսանկյունից ռիսկային վարքը բերում է դեռահասի ադապտացիայի, նոր սոցիալական դերի վարքի ճկունության միջոցով, ստեղծագործական պոտենցիալի զարգացման, անհատականության ձևավորման, իքնահաստատման: Դրության մեջ, երբ դեռահասի ռիսկային վարքագիծը հոմանիշ է աուտոդեստրուկտիվ վարքագիծ հասկացությանը, պետք է մեղմացնել նրա նեգատիվ ազդեցությունների տենդենցը ոչ միայն դեռահասին ինֆորմացնելով թույլատրելի ռիսկի չափի մասին, այլև մոտիվացիայի ճանապարհով հասնել ինքնատիրապետման և իրականացրած վարքի հետևանքների համար պատասխանատվության: Ռիսկային վարքի ֆենոմենի նկատմամբ ռացիոնալ մոտեցումը կնպաստի դեռահասի ճկուն ադապտացիային: Կարծում եմ, որ սեռական վարքի ռիսկերի ճիշտ կոորդինացիայի կարելի է հասնել սեռական դաստիարակության միջոցով:
Գրականություն
- Айламазян Э.К. Репродуктивное здоровье женщины как критерий биоэкологической оценки окружающей среды. Вестн. Рос. ассоц. акушеров-гинекологов, 1997, 3, с. 72-78.
- Анохина И.П. Основные биологические механизмы зависимости от психоактив-ных веществ. Руководство по наркологии. Под ред. Н.Н. Иванца, 2-е изд., М., 2008, с. 71-79.
- Бек У. От индустриального общества к обществу риска. Альманах THESIS. Неопределенность. Случайность, 1994, 5, с.161-184.
- Буркин М.М., Теревников В.А., Шевцова О.В., Ананьева Н.Ю. Детская безнадзорность и проституция. Мат. конгр. по детской психиатрии, М., 2001, с.170-171.
- Головин С.Ю., Харвест М. Словарь практического психолога. 2001, с.418
- Зинченко В.П., Мещерякова Б.Г. Большой психологический словарь. М., 2003.
- Коколина В.Ф. Детская гинекология. Руководство для врачей, М., 2001.
- Хьелл Л., Зиглер Д. Теории личности. http://psylib.org.ua/books/holi01. 09.08.2010
- Irwin C.E. Adolescence and risk taking: how are they related. Adolescent Risk Taking. 1993, р. 7-28.
- Kirby D., Coyle K., Gould J.B. Fam. Plann. Perspect., 2001; 33: 2: 63-72.
- Lyng S., Edgework The sociology of Risk-Taking. Taylor&Francis, New York, 2004.
- Riskovannoe-povedenie. http://evanmed.ru/.08.26.2009.
- Schwartz, Shalom H. Basic Human Values. An Overview, RISORSA UOMO, 2007, 2, p.3-23.

Կարդացեք նաև
Բանալի բառեր. բուժօգնության որակ, որակի ապահովում, որակի ապահովման տեսություններ
Բուժօգնության որակի ապահովման տեսությունների վերլուծություն
Այն փաստը, որ բուժօգնության որակի (ԲՕՈ) ապահովումն ունի խորը արմատներ ապացուցված է գոյություն ունեցող հարուստ գրականությամբ: Դեռևս հին ժամանակներում բժիշկներն անում էին ամեն ինչ` չվնասելու համար հիվանդի առողջությունը (noli nocere)...

Բանալի բառեր` բուսական ծագման պոլիսախարիդ, դեղաբուսական հումք
Վերջին տարիներին գիտական հանրությունը իր ուշադրությունն է բևեռել բուսական ծագման պոլիսախարիդների (ԲՊ) ուսումնասիրության վրա: Եթե նախկինում տարբեր դեղաձևերի արտադրության մեջ պոլիսախարիդները հիմնականում կիրառում էին որպես օժանդակ նյութեր, ապա վերջին շրջանում նրանց հիմնականում դիտարկում են որպես կենսաբանորեն ակտիվ նյութեր...

Բանալի բառեր. կլիմայական փոփոխություններ, ջերմային ալիքներ, սեզոնայնություն,հիվանդացություն, մահացություն
Վերջին տարիներին կլիմայական փոփոխությունները` բնակչության առողջության վրա ունեցած ազդեցության առումով, դասվում են այնպիսի ավանդական ռիսկի գործոնների շարքին...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն