Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայաստանի բժշկագիտություն 1.2012

Ֆիզիկական զարգացումը որպես առողջական վիճակի կարևոր ցուցանիշ

Բանալի բառեր. ֆիզիկական զարգացում, առողջական վիճակ, երե-խաներ, ուսանողներ, նախա- և զորակոչային տարիքի պատանիներ

Ինչպես հայտնի է, առողջական վիճակի գնահատման կարևոր ցուցանիշներից մեկը ֆիզիկական զարգացումն է [67]: Այն թույլ է տալիս բնութագրել օրգանիզմի մորֆոֆունկցիոնալ կարգավիճակը, և, արտահայտելով բնակչության սոցիալ-հիգիենիկ բարեկեցությունը, համարվում է «բնակչության առողջական վիճակի զգայուն ինդի-կատոր» [32]: 

 

Բազմաթիվ գիտնականներ, ովքեր ուսումնասիրել են երեխաների ֆիզիկական զարգացումը, գտնում են, որ հենց ֆիզիկական զար-գացումն է առավել ամբողջապես արտահայտում երեխայի կամ դեռահասի առողջական վիճակը [18, 19, 63, 70]: Հայտնի է, որ դեռահասային տարիքը տարբերվում է օնտոգենեզի մյուս փուլերից օրգանիզմի մորֆոֆունկցիոնալ և հոգեկան բնութագրի արագընթաց փոփոխություններով և այդ առանձնահատկություններով այն կարող է համեմատվել երեխայի կյանքի առաջին տարվա հետ: Այսօր դեռահասների խումբը բժշկասոցիալական բարձր ռիսկի այն հիմնական խմբերից մեկն է, որն առավել զգայուն է հասարակության սոցիալ-տնտեսական, էկոլոգիական իրավիճակի փոփոխության նկատմամբ [64, 66]:

 

Օրգանիզմի աճի և զարգացման պրոցեսները ժառանգականորեն դետերմինացված են, սակայն օնտոգենեզի ընթացքում տարբեր գործոնների ազդեցությունից կարող են շեղվել ծրագրից [55]:

 

Ֆիզիկական զարգացման մակարդակը կարող է ծառայել որպես սոցիալ-հիգիենիկ մոնիտորինգի, տարածքային էկոլոգիական վիճակ-ների բնութագրման [14, 32, 60], ինչպես նաև հիվանդացության մակարդակի որոշման և կանխորոշման ցուցանիշ [69, 70, 73]: Հայտնի է, որ ֆիզիկական զարգացման անբարենպաստ փոփոխությունները, որպես կանոն, զուգակցվում են առողջական վիճակի շեղումների հետ, և որքան արտահայտված են ֆիզիկական զարգացման շեղումները, այնքան մեծ է այս կամ այն հիվանդության զարգացման հավանականությունը: 

 

Ֆիզիկական զարգացման ցուցանիշների դինամիկ ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս համեմատել այդ տվյալները համապատասխան տարածաշրջանային, տարիքա-սեռային ստան-դարտների հետ, որոշել ֆիզիկական զարգացման օրինաչափություններն ու փոփոխությունները և մշակել ֆիզիկական զարգացման շեղումների շտկմանն ուղղված համալիր միջոցառումներ [12, 26, 30, 65]: 

 

Ազգաբնակչության տարբեր խմբերի ֆիզիկական զարգացման գնահատման ուղղությամբ առաջին դասական վիճակագրական հետազոտությունները Ռուսաստանում անցկացվել են Ֆ.Ֆ. Էրիսմանի ղեկավարությամբ: Երիտասարդների զանգվածային հետազոտությունները սկսվել են 1869 թ.-ին, երբ ներդրվեց զինակոչիկների հասակի չափման և կշռման պարտադիր սկզբունքը: Արդեն 1887 թ.-ին անցկացվեցին հետազոտություններ ուսումնական հաստատություններում սովորողների ֆիզիկական զարգացման վրա կրթական պրոցեսի ազդեցությունն ուսումնասիրելու ուղղությամբ:

 

Բազմաթիվ հեղինակների կողմից ապացուցված է, որ նախկի-նում ապրող պոպուլյացիաների հետ համեմատած բնակչությունն իր ֆիզիկական զարգացմամբ ենթարկվել է զգալի փոփոխությունների [18, 39, 42]: Մարդու մարմնի ամբողջական չափերի փոփոխությունները տեղի են ունենում արդեն ոչ մեկ հարյուրամյակի ընթացքում և կրում են ալիքաձև բնույթ:

 

Եթե 1960-1970 թվականներին բազմաթիվ հետազոտություննե-րում նշվում էր աճի և զարգացման ինտենսիվ տեմպերի (աքսելերացիա և սեկուլյար տրենդ) մասին [18, 71, 72], ապա 80-ականներին դիտվեց նշված պրոցեսների որոշակի կայունացում, որը խոսում է տվյալ տարածաշրջանում աքսելերացիայի պրոցեսի հարաբերական կանգի մասին: Ավելին, վերջին տասնամյակներում հրատարակված են տվյալներ, որոնք վկայում են երեխայի և մեծահասակի օրգանիզմում տեղի ունեցող հակառակ փոփոխությունների` դեցելերացիայի մասին [7, 37, 48]: 

 

Յու. Ա. Յամպոլսկայայի (2000) կարծիքով աքսելերացիայի և ֆիզիկական զարգացման պրոցեսները կարելի է համարել ավարտված և մոտակա տարիներին պետք է սպասել հակառակ տենդենցի` աճի և ֆիզիկական զարգացման տեմպերի դանդաղման [61]:

 

Այսպիսով, ներկա սերունդների էվոլյուցիոն զարգացման ընթացքում դիտվում են ինչպես աքսելերացիայի, այնպես էլ դեցելերացիայի, ասթենիզացիայի և այլ երևույթներ [7, 51, 56], որոնք պայմանավորում են անթրոպոմետրիկ ցուցանիշների տարածաշրջանային տարիքա-սեռային ստանդարտների մշակման և թարմացման անհրաժեշտությունը առնվազն 8-10 տարին մեկ հաճախականությամբ [33]: Ինչպես մեր, այնպես էլ բազմաթիվ այլ երկրներում, ազգաբնակչության տարբեր խմբերի զանգվածային հետազոտությունների ժամանակ անհատի ֆիզիկական զարգացման գնահատումը հիմնականում կատարվում է ըստ երկու մորֆոլոգիական ցուցանիշի՝ մարմնի զանգվածի և հասակի: 

 

Անկասկած է, որ երեխաների առողջական վիճակի վատացումն ուղղակիորեն կապված է զորակոչային տարիքի պատանիների առողջության հետ: Միևնույն ժամանակ, զորակոչային տարիքի տղաների մի ստվար խումբ կազմում են ուսանողները, ուստի շատ կարևորվում են ուսանողների առողջության ուսումնասիրման և գնահատման ուղղությամբ տարվող աշխատանքները: Երիտասարդության այս խումբը պետության սոցիալ-տնտեսական և ինտելեկտուալ առաջընթացի համար «պատասխանատու» խումբն է: Ուստի, ուսանողության առողջության պահպանման խնդիրը բացի բժշկականից, նաև սոցիալական խնդիր է: 

 

Ժամանակակից դպրոցականների և ուսանողների ֆիզիկական զարգացմանը նվիրված բազմաթիվ հետազոտությունների արդյուն-քում ստացված տվյալների վերլուծությունը վկայում է, որ վերջին տարիներին զգալի փոխվել են ֆիզիկական զարգացման և' որակական, և' քանակական ցուցանիշները [57]:

 

Խիստ անհանգստացնող է այն փաստը, որ ըստ բազմաթիվ աշխատանքների աճող սերնդի ֆիզիկական զարգացման մակարդակի անբարենպաստ միտում է նկատվում [6, 16, 20, 21, 25, 53], որը հիմ-նականում արտահայտվում է մարմնի զանգվածի պակասով կամ ավելցուկով [17, 62], իսկ ավելի հաճախ` ֆիզիոմետրիկ ցուցանիշների (դաստակային ուժ և ԹԿՏ-ի ցուցանիշներ) իջեցմամբ [35, 49]: Վատացել է նաև պատանիների ֆիզիկական պատրաստվածությունը, որի արդյունքում 11-րդ դասարանն ավարտող տղաների մոտավորապես կեսն ի վիճակի չէ կատարելու ֆիզիկական պատրաստվածության նորմատիվները [44]:

 

Մոսկվա քաղաքի դպրոցականների ֆիզիկական զարգացման ցուցանիշների ուսումնասիրությունը փաստում է, որ 17 տարեկան տղաները, ըստ մկանային ուժի ցուցանիշների, 10 կգ-ով ետ են մնում 60-ական թվականների իրենց հասակակիցների դինամոմետրիկ ցու-ցանիշներից [59]: Ֆիզիոմետրիկ ցուցանիշների նվազման մասին են վկայում նաև այլ հեղինակների [40, 58] կողմից կատարված հետազո-տությունների արդյունքները:

 

Գորկի քաղաքում կատարված հետազոտությունները վկայում են, որ բժշկական համալսարան ընդունվող ուսանողները ֆիզիկական զարգացման ցուցանիշներով ետ են մնում իրենց հասակակիցներից [41]:

 

Ռյազան քաղաքի բժշկական համալսարանի ուսանողների ֆիզիկական զարգացման ցուցանիշների դինամիկ ուսումնասիրությունը (1975-76 թթ. և 1997-98 թթ. ընթացքում) ցույց է տվել, որ մարմնի հասակի ավելացման ֆոնի վրա հետազոտության տարիների դինամի-կայում նկատվել է մարմնի մասսայի և հասակա-քաշային ցուցանիշների, ինչպես նաև ԹԿՏ-ի նվազում [50]:

 

Մի խումբ գիտնականներ, ուսումնասիրելով Ռյազանի բժշկա-կան համալսարանի ուսանողների ֆիզիկական զարգացումը, պարզել են, որ ներդաշնակ ֆիզիկական զարգացում ունեն հետազոտվածների ընդամենը 57%-ը [29]: Այլ հետազոտողների տվյալներով ուսանողների 58%-ը արդեն իսկ ԲՈՒՀ ընդունվելիս ունեն աններդաշնակ ֆիզիկական զարգացում [11]:

 

Նովոկուզնեցկ քաղաքի ուսանողության շրջանում կատարված հետազոտությունները փաստում են, որ աններդաշնակ և խիստ աններդաշնակ ֆիզիկական զարգացում հայտնաբերվել է սովորողների համապատասխանաբար 31.4 և 14%-ի մոտ [46]: 

 

Մեր հանրապետությունում դպրոցականների և ուսանողների առողջական վիճակի ուսումնասիրությունների արդյունքները հիմնա-կանում համընկնում են արտասահմանյան գրականության տվյալների հետ. ինչպես ֆիզիկական զարգացման, այնպես էլ առող-ջական վիճակի ցուցանիշների վերաբերյալ անբարենպաստ տենդենց է նկատվում: Այսպես, ըստ Ռ.Ռ. Սուքիասյանի տվյալների, Հայաստանի Հանրապետության տարբեր բնակլիմայական գոտիներում բնակվող ներկայիս դպրոցականների շրջանում ավելա-ցել է դիսհարմոնիկ ֆիզիկական զարգացմամբ երեխաների թիվը: Թե´ տղաները, և թե´ աղջիկները ֆիզիոմետրիկ ցուցանիշներով զիջում են 1962 թ. իրենց հասակակիցներին [2]:

 

1975-81 թթ. Երևանի Մ. Հերացու անվան բժշկական ինստիտուտի ուսանողների ֆիզիկական զարգացման ցուցանիշների դինամիկ հետազոտությունը ցույց էր տվել, որ, թեև բժիշկ-ուսանողների ֆիզիկական զարգացման մակարդակը ցածր է, սակայն, ուսուցման ընթացքում նկատվում են այդ ցուցանիշների դրական տեղաշարժեր [24]: Մինչդեռ, ներկայիս բժիշկ-ուսանողների ֆիզիկական զարգացման ուսումնասիրության տվյալները [3], նախկինում (1975-76 թթ.) կատարված նմանատիպ հետազոտության տվյալների հետ համեմատած, փաստում են որոշ ֆունկցիոնալ ցուցանիշների անբարենպաստ փոփոխությունների մասին:

 

2009 թ. Ն.Զ. Խաչիկյանի կողմից կատարված գիտական հետազոտությունները փաստում են, որ ՀՀ բուհերում սովորող առաջին կուրսի տղաների միայն 62.3±1.7%-ը ունի ներդաշնակ, իսկ նրանց 24.3±0.8%-ը ունի աններդաշնակ և 13.4±0.5%-ը` խիստ ան-ներդաշնակ ֆիզիկական զարգացում: Ուսումնառության ավարտին, թեև վիճակագրորեն ոչ հավաստի, պակասում է ներդաշնակ (61.8±1.8%; P›0.05) և ավելանում աններդաշնակ (27.3±0.8%; P›0.05) ֆիզիկական զարգացմամբ տղաների թիվը, սակայն վիճակագրորեն հավաստի նվազում է խիստ աններդաշնակ (10.9±0.6%; P‹0.05) ֆիզիկական զարգացում ունեցողների թիվը: Ընդ որում, առաջին կուրսում սովորող աններդաշնակ ֆիզիկական զարգացում ունեցող տղաների 7%-ի մոտ այն պայմանավորված է մարմնի զանգվածի ավելցուկով, իսկ նրանց 17%-ի մոտ` մարմնի զանգվածի պակասով: Խիստ աններդաշնակ զարգացումը նույն կուրսի 9.1% տղաների շրջանում պայմանավորված է մասսայի ավելցուկով և 4.3%-ի մոտ` մասսայի պակասով: Նույն հեղինակն արձանագրում է, որ այսօր բժիշկ-ուսանողները ֆիզիկական զարգացման սոմատոմետրիկ ցուցանիշներով առաջ են, իսկ ֆիզիոմետրիկ ցուցանիշներով ետ են մնում նախկինում իրենց հասակակիցների նույն ցուցանիշներից [1, 4]:

 

Այսպիսով, ըստ բազմաթիվ գիտական աշխատանքների, XX դարի վերջին քառորդում աքսելերացիան փոխարինվել է դեցելերա-ցիայով [7, 49]: 1999 թ.-ին դեռահասների մարմնի զանգվածը, 1977 թ. հետ համեմատած, նվազել է 62.66 կգ-ից մինչև 61.44 կգ, իսկ հասակը` 174.54 սմ-ից մինչև 172.82 սմ: 

 

Բազմաթիվ հեղինակների աշխատանքները վկայում են այն մասին, որ իրենց տարիքին համապատասխան ներդաշնակ ֆիզիկա-կան զարգացում ունեցող երեխաներն ունեն ավելի բարվոք առողջական վիճակ [1, 2, 5, 13, 27, 45, 54]: Առանձին հեղինակներ, օրինակ` Ն.Ա. Մատվեևան, մատնանշում են մորֆոլոգիական զարգացման և հիվանդացության միջև որոշակի կապի բացակայությունը, սակայն միևնույն ժամանակ նշվում է, որ հասունացման տեմպերի դանդաղումը կամ արագացումն օնտոգենեզի այս շրջանում կարող է դիտվել որպես ռիսկի գործոն [36]:

 

Ա.Ա. Բարանովը և համահեղինակները (1989) ցույց են տալիս, որ տարիքային հասունացման տեմպը պայմանավորված է օրգանիզմում ախտաբանական պրոցեսների որոշակի ուղղվածությամբ, սակայն կրում է ավելի շատ պատահական, քան օրինաչափ բնույթ: Առանձին նոզոլոգիական ձևերի ժամանակ հաստատված է զարգացման տարբեր տեմպեր ունեցող երեխաների մոտ տվյալ հիվանդության թվի խիստ տարբերություն [9]:

 

Գրականության մեջ հանդիպում են աշխատանքներ, որտեղ խոսվում է առողջական վիճակի վրա ֆիզիկական զարգացման արա-գացված տեմպերի բացասական ազդեցության մասին:

 

Վ.Գ. Սիդամոն-Էրիստավի (1975) տվյալներով` զարգացման արագացված տեմպեր ունեցող երեխաների մոտ հավաստի բարձր են վերին շնչուղիների քրոնիկ հիվանդություններն ու ալերգիկ ռեակցիաները [52]: Լ. Բերեժկովը (1984) նշում է, որ աքսելերատ երեխաների շրջանում տեսողական պաթոլոգիա ունեցողներն ավելի մեծ թիվ են կազմում [10]: Մի շարք հեղինակների աշխատանքներում բերվում են հավաստի տվյալներ այն մասին, որ օրացուցային տարիքից ետ մնացող երեխաներն ունեն ավելի ցածր ֆունկցիոնալ ցուցանիշներ [22, 38, 54]:

 

Հավաստի բարձր հիվանդացություն է գրանցվում աններդաշնակ ֆիզիկական զարգացում (ինչպես մարմնի զանգվածի ավելցուկ, այնպես էլ պակաս) ունեցող երեխաների մոտ [5, 43]: Մարմնի փոքր զանգվածը նորմալ հասակի պայմաններում 5.3 անգամ մեծացնում է քրոնիկական հիվանդությունների զարգացման ռիսկը, իսկ մասսայի ավելցուկը, հասակի նորմայի սահմաններում, մեծացնում է ցանկացած ախտահարման զարգացման ռիսկը [68]: 

 

Ըստ Ռ.Տ. Զարիպովայի հետազոտության արդյունքների, մարմնի զանգվածի պակաս ունեցող դեռահասների շրջանում ավելի բարձր է (p‹0.001) սրտանոթային համակարգի հիվանդությունների, քրոնիկական ԼՕՌ ախտաբանության, կեցվածքի խանգարումների և սկոլիոզի տարածվածությունը: Նրանց մոտ ավելի հաճախ է դիտվում զարկերակային թերճնշում, ԹԿՏ-ի նվազում [23]: 

 

Վ.Ն. Կարդաշենկոյի և համահեղինակների (1987) կարծիքով զարգացման տարիքային ժամկետներից շեղումները և մորֆոֆունկ-ցիոնալ վիճակի աններդաշնակությունը համարյա միշտ ուղեկցվում են առողջական վիճակի փոփոխություններով. որքան շատ են ֆիզիկական զարգացման շեղումները, այնքան մեծ է հիվանդանալու հավանականությունը [27, 28]: 

 

Ս.Գ. Քոչարովայի (1987) տվյալներով երեխայի առողջական վիճակը կախված է նաև սոմատիկ հասունության մակարդակից: Առողջական վիճակի լավ ցուցանիշներ ունեն այն երեխաները, որոնց կենսաբանական զարգացման մակարդակը համապատասխանում է օրացուցային տարիքին (նրանցից 36%-ը ունի առողջական I խումբ, իսկ 13.5%-ը` III խումբ), իսկ աններդաշնակ զարգացում ունեցող երեխաների մոտ գրանցվում են առողջական վիճակի անհամեմատ վատ ցուցանիշներ (I առողջական խումբ՝ 20%, III առողջական խումբ՝ 36.6%, p‹0.01) [31]:

 

Կոռելյացիոն կապ է հայտնաբերվել ֆիզիկական զարգացման, հիվանդացության, ֆիզիկական և մտավոր աշխատունակության ցուցանիշների միջև [34]:

 

Ն.Յու. Պիլցինան, ուսումնասիրելով տարբեր ռեֆրակցիա ունեցող 9-17 տարեկան երեխաների և դեռահասների անթրոպոմետրիկ ցուցանիշները, նրանց բաժանել է սոմատիկ տիպերի: Հայտնաբերվել է, որ պրոգրեսվող կարճատեսություն ունեցող դպրոցականների մոտ ցածր տարիքային խմբում գերակշռում է միկրոսոմային, իսկ բարձր տարիքային խմբում` մակրոսոմային տիպը: Կայունացված կարճատեսության դեպքում, այնպես ինչպես ստուգիչ խմբում, գերակշռել է մեզոսոմային սոմատոտիպը: Հաստատվել է նաև, որ պրոգրեսվող կարճատեսություն ունեցող դպրոցականների մոտ 3 անգամ ավելի հաճախ են հանդիպում հենաշարժիչ համակարգի, 1.5-2 անգամ` վեգետատիվ նյարդային համակարգի, 1.7-3.8 անգամ` քրոնիկ ԼՕՌ հիվանդությունները, քան ստուգիչ խմբի և կայունացված կարճատեսությամբ երեխաների մոտ [47]:

 

Զինված ուժերի անձնակազմի առողջության պահպանման և բարձր աշխատունակության ապահովման անհրաժեշտության հետ կապված առանձնահատուկ արդիականություն է ստանում նաև զինակոչիկների ֆիզիկական զարգացման գնահատման խնդիրը: 

 

Կյանքի սովորական պայմանների փոփոխության ժամանակ (ծառայություն Զինված ուժերում, ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածության ավելացում և այլն) դիտվում է ադապտացիայի խախտում, և որպես հետևանք, մարմնի զանգվածի կրիտիկական կորուստ, մասնագիտական աշխատունակության կտրուկ անկում, բարձր հի-վանդացություն, բուժման և ռեաբիլիտացիայի ժամկետների երկա-րացում:

 

Մ.Ի. Բագանդովի 10 տարվա (1993-2003 թթ.) վիճակագրության տվյալների համաձայն ֆիզիկական թերզարգացում ունեցող երիտասարդների միջին տարեկան ցուցանիշը ՌԴ-ում կազմում է 9.2%, չնայած Արևմտյան ռեգիոնի առանձին շրջաններում այն հասնում է մինչև 25-30% [8]:

 

Ի.Ե. Վյատսկինի գիտական աշխատանքը նպատակ է հետա-պնդել ուսումնասիրել Կրասնոյարսկ քաղաքի 17-21 տարեկան զինա-կոչիկների ֆիզիկական զարգացման մակարդակը, հետազոտել ֆիզի-կական ստատուսի և սրտանոթային, շնչառական համակարգերի ֆունկցիոնալ ցուցանիշների փոխկապակցվածության օրինաչափությունները` կախված մարմնակազմության տեսակից: Կոռելյացիոն կապ է հաստատվել արտաքին շնչառության ֆունկցիայի ցուցանիշների և կրծքավանդակի չափսերի միջև` մարմնակազմությունից կախված: Հետազոտությունների արդյունքում հաստատվել է նաև, որ կրծքային մարմնակազմություն ունեցող զինակոչիկները, մկանային մարմնակազմություն ունեցողների հետ համեմատած, ավելի դիմացկուն են և կարող են դիմանալ երկարատև ֆիզիկական ծանրաբեռնվածություններին, հետևաբար` ավելի հեշտ են հարմարվում զինվորական ծառայության պայմաններին [15]:

 

Մեր հանրապետությունում ստեղծված նոր սոցիալ-տնտեսական պայմաններում բնակչության և առաջին հերթին «խոցելի» խմբերի առողջության պահպանումը, լինելով պետության համար առաջնահերթ գերակայություն ունեցող խնդիր, ենթադրում է բազմակողմանի գիտական հետազոտության անցկացում՝ դրանից բխող գործնական առաջարկներով: 

 

Գրականություն

 

  1. Խաչիկյան Ն.Զ. Երևան քաղաքի ԲՈՒՀ-երում սովորող ուսանողների առողջական վիճակի հիգիենիկ բնութագիրը: Սեղմագիր, բժշկ. գիտ. թեկն., Եր. 2009:
  2. Սուքիասյան Ռ.Ռ. ՀՀ բնակլիմայական տարբեր գոտիներում բնակվող դպրոցա-կանների ֆիզիկական զարգացման սոցիալ-հիգիենիկ բնութագիրը տնտեսվար-ման նոր պայմաններում: Սեղմագիր, բժշկ. գիտ. թեկն., Երևան, 2001:
  3. Վարդազարյան Վ.Մ. Ուսանողի կենսա-սոցիալական կարգավիճակի, անթրոպոմետրիկ և մորֆոֆունկցիոնալ ցուցանիշների համալիր հետազոտություն: Սեղմագիր, բժշկ. գիտ. թեկն.,  Երևան, 2005:
  4. Авагян К.К., Аветисян Л.Р., Хачикян Н.З. Сравнительный анализ показателей физичес-кого развития студентов ЕГМУ в динамике 30 лет. Мат. всероссийского конгресса по школьной и университетской медицине с. межд. участ.  М., 2010,  с. 48-49.
  5. Аветисян Л.Р. Особенности состояния здоровья и соматического развития городских и сельских школьников Армении. Автореф. дис… к.м.н. 14.00.07.  М., 1991.  
  6. Аг-оол Е.М. Сравнительная характеристика особенностей физического развития подростков Тувы и других этнических групп. Гигиена и санитария,  М., 2007,  с. 47-50.
  7. Анисимова Е.Н. Антропометрические характеристики и биохимические показатели крови у юношей различных типов телосложения. Автореф. дис… к.м.н. 14.00.02.  Красноярск, 2004.   
  8. Багандов М.-К. И. Организационные аспекты взаимодействия органов гражданского и военного здравоохранения по медицинскому обеспечению молодого поколения и подготовке его к службе в ВС РФ. Автореф. дис... к.м.н. 14.00.33.  СПб., 2005.  
  9. Баранов А.А., Матвеева Н.А. Здоровье школьников (Пути их укрепления). Красноярск, 1989.  
  10. Бережков Л.Ф. Гигиенические аспекты охраны здоровья детей и подростков. М., 1984,  с. 133-134.
  11. Беликова Е.А. Зависимость влияния учебных нагрузок на здоровье студентов от уровня физического развития. Мат. III международной научно-практической конференции „Здоровье и образование в XXI веке”.  2002. 
  12. Беляева А.В., Козырева Е.Н. Физическое развитие студентов московского областного университета. Мат. Всероссийской научно-практической конференции „Профес-сиональное гигиеническое обучение. Формирование здорового образа жизни детей, подростков и молодежи.” с межд. участ.  М., 2006, с. 96.
  13. Блинова Н.Г., Мирзаханова Р.М., Жуков Ю.В. и др. Индивидуальные функциональные особенности детей старшего школьного возраста в зависимости от гармоничности их физического развития. Физиология человека, 1994,  т. 20, 2, с. 46-50.
  14. Воронцов И.М., Матвеева Н.А., Максимова Т.М. Современное состояние, тенденции и проблемы оценки физического развития детей из разных экологических и экономических районов России. Педиатрия, 1995, 4, с. 50-52.
  15. Вятскин И.Е. Особенности физического развития, сердечно-сосудистой и дыхательной систем призывников города Красноярска 17-21 года в зависимости от типа телосложения. Автореф. дис... к.м.н. 14.00.02, 14.00.13.  Красноярск, 2006.  
  16. Гигуз Т.Л., Поляков А.Я., Богачанов Н.Д. Динамика физического развития учащихся школ города Новосибирска. Гигиена и санитария, М., 2003,  3, с. 50-52.
  17. Горькавая А.Ю., Тригорлый С.Н., Кириллов О.И. Показатели физического развития и адаптации сердечно-сосудистой системы студентов медицинского университета во Владивостоке. Гигиена и санитария,  М., 2009, 1, с. 58-60.
  18. Гребенникова В.В. Закономерности морфофункционального развития детей в условиях урбанизированной среды. Автореф. дис... д.м.н.  Красноярск, 2003.   
  19. Грицинская В.Л., Прахин Е.И. Комплексная индивидуальная оценка развития детей дошкольного возраста. Актуальные вопросы биомедицинской и клинической антропологии: матер. конф.  Красноярск, 1997, с. 22-23.
  20. Грицинская В.Л. Современные тенденции роста и развития детей Красноярска. Гигиена и санитария,  М., 2009, 1, с. 47-49.
  21. Давыденко Л.А. Особенности физического развития школьников г. Волгограда. Мат. IX съезда педиатров России. Детское здравоохранение России: стратегия развития.  М., 2001, с. 173-174.
  22. Дорожнова К.П. Роль социальных и биологических факторов в развитии ребенка. М., 1983.  
  23. Зарипова Р.Т. Состояние здоровья школьников-подростков со сниженной массой тела. Автореф. дис... к.м.н. 14.00.09. Казань, 2007. 
  24. Здоровье студентов и учебный процесс. Труды Ереванского медицинского института. Под ред. и при участии проф. В.Г. Аматуни.  Ереван, 1983.  
  25. Здоровье детей России (Состояние и проблемы). Под ред. А.А. Баранова.  М., 1990, с. 31-39. 
  26. Калюжный Е.А. Показатели физического здоровья первокурсников. Мат. Всероссийской научно-практической конференции „Профессиональное гигиеническое обучение. Формирование здорового образа жизни детей, подростков и молодежи” с межд. участ.  М., 2006, с. 102.
  27. Кардашенко В.Н., Вишневецкая Т.Ю., Дьячкова Н.Г. и др. Динамика физического развития и состояние здоровья школьников. Гигиена и санитария, М., 1987, 6, с. 18-20.
  28. Кардашенко В.Н., Суханова Н.Н. К вопросу о физическом развитии и состояния здо-ровья детей школьного возраста. Советское здравоохранение, 1990, 1, с. 55-56.
  29. Кирюшин В.А., Лобанов С.П., Стунеева Г.И. Динамика психофизиологических показателей у студентов. Гигиена и санитария, М., 2003, 1, с. 47-49.
  30. Кислицын Ю.Л., Пермяков И.А. О некоторых антропоморфологических и функ-циональных показателях студентов из различных регионов мира. Мат. Сателлитного симпозиума XX Съезда физиологов России „Экология и здоровье”.  М., 2007, с. 84-86.
  31. Кочарова С.Г. Гигиеническая характеристика 7-летних детей в связи с достигнутым уровнем развития. Автореф. дис… к.м.н. 14.00.07, М., 1987.  
  32. Кучма В.Р. Формирование здоровья детей и подростков в современных социальных и эколого-гигиенических условиях.  М., ММА им. И.М. Сеченова, 1996.
  33. Кучма В.Р., Вишневская Т.Ю., Скобина Н.А. Физическое развитие как критерий влияния социально-экономических факторов и прогнозирования эколого-гигиени-ческого риска. Методы исследования физического развития детей и подростков в популяционном мониторинге.  М., 1999, с. 165-170. 
  34. Кучма В.Р. Теория и практика гигиены детей и подростков на рубеже тысячелетий.  М., РАМН, 2001.  
  35. Кучма В.Р., Сухарева Л.М., Ямпольская Ю.А. Тенденции роста и развития московских школьников старшего подросткового возраста на рубеже тысячелетий. Гигиена и санитария,  М., 2009,  2, с. 18-20.
  36. Матвеева Н.А. Гигиенические основы учебной деятельности и оценки здоровья школьников в зависимости от особенностей морфофункционального развития. Автореф. дис… д.м.н. 14.00.07.  М., 1986.  
  37. Матвеева Н.А., Леонова А.В. Состояние здоровья детского населения в условиях антропогенного загрязнения окружающей среды. Медицинская проблема экологии.  Н. Новгород, 1992, с. 14.
  38. Матвеев С.В. Конституциональные особенности развития и оценка физиометрических данных у детей младшего школьного возраста. Автореф. дис... к.м.н. 14.00.09.  Л., 1990.  
  39. Медведева Н.Н. Изменчивость физического статуса населения города Красноярска. Актуальные проблемы биологии: сб. науч тр.  Томск, 2004, с. 51-52.
  40. Нагирная Л.Н., Курагина Т.А., Горноскуль М.В. Здоровье и заболеваемость детей Владивостока. В кн.: Окружающая среда и здоровье населения Владивостока. 1998, с. 58-61.
  41. Низамутидинова Р.С. Физическое воспитание в коррекции и компенсации отклонений в состоянии здоровья студентов медицинских вузов. Сборник научных трудов „Образ жизни и здоровье студентов”.  Горький, 1990, с. 91-96. 
  42. Никитюк Б.А. Факторы роста и морфофункционального созревания организма: Анализ наследственных и средовых влияний на постнатальный онтогенез. М., 1978.  
  43. Оснач А.В. Физическое развитие детей сельской и городской местности некоторых регионов Украины. Автореф. дис... к.м.н. 14.00.09, 14.00.33.  Киев, 1992.
  44. Особенности состояния здоровья современных школьников. Мат. к докладу “Школа  2020. Какой мы ее видим”.  М., 2008, с. 2-4. 
  45. Попов Т.В., Пясолова Н.Б., Уралов А.А. Особенности физического развития детей с на-рушениями зрения. Теория и практика физической культуры,  1998, 3, с. 47-49.
  46. Проскурякова Л.А. Некоторые аспекты состояния здоровья студентов высших учебных заведений крупного промышленного центра. Здравоохранение Российской Федерации,  2006, 5, с. 41- 44.
  47. Пыльцина Н.Ю. О взаимосвязи клинического течения близорукости с анатомическим соматотипом у детей и подростков. Автореф. дис... к.м.н. 14.00.08.  М., 2007.  
  48. Рахманов Р.С., Генрих К.Р. К вопросу о комплексной оценке показателей здоровья при подготовке призывной молодежи к военной службе. Военно - медицинский журнал,  М., 1999, т. 320, 5, с. 11-14.
  49. Сауткин М.Ф., Толстова Т.И., Прошляков В.Д., Шувалова А.С. Динамика физического и полового развития студентов-медиков за период с 1976 по 1999 год. Сборник тезисов межд. научно-практич. конференции "Здоровье студентов".  М., 1999, с. 160-161.
  50. Сауткин М.Ф., Толстова Т.И. Динамика физического развития студентов Рязанского государственного медицинского университета. Здравоохранение,  2000, 3, с. 53-54. 
  51. Сауткин М.Ф., Стунеева Г.И. Материалы многолетних исследований физического раз-вития школьников. Здравоохранение Российской Федерации,  2005, 1, с. 55-57. 
  52. Сидамон-Эристави В.Г. Взаимосвязь полового созревания и физического развития мальчиков. Автореф. дис… к.м.н. 14.00.07.  М., 1975.  
  53. Солодовников Ю.Л. Самооценка физического развития студентами медицинского училища. Гигиена и санитария.  М., 2010, 1, с. 82-84.
  54. Суханова Н.Н. Физическое развитие детей и подростков к концу XX века: связь с биологическими и социально-гигиеническими факторами. Автореф. дис… д.м.н. 14.00.07.  М., 1996.
  55. Хамаганова Т.Г., Уварова Е.В. Соотносительная роль наследственных и средовых факторов в развитии детей и подростков. Гигиена и санитария,  М., 1981, 10, с. 25-28.
  56. Хрисафанова Е.Н., Перевозчиков И.В. Антропология. М., 1991.  
  57. Шеметова Г.Н., Дурова Е.В. Проблемы здоровья современной студенческой молодежи и нерешенные вопросы организации лечебно-профилактической помощи. Саратовский научно-медицинский журнал, 2009, т. 5, 4, с. 526-530. 
  58. Шрейбман Я.И. Физическое развитие, аспекты заболеваемости и организация медицинской помощи студентам. Автореф. дис... д.м.н.  М., 1980.  
  59. Ямпольская Ю.А. Об изменении показателей динамометрии у школьников Москвы за последние десятилетия. Гигиена и санитария,  М., 1993, 9, с. 27-29.
  60. Ямпольская Ю.А. Популяционный мониторинг физического развития детского населения. Гигиена и санитария,  М., 1996, 1, с. 24-26.
  61. Ямпольская Ю.А. Физическое развитие школьников Москвы в последние десятилетия. Гигиена и санитария, М., 2000, 1, с. 65-68.
  62. Ямпольская Ю.А. Оценка физического развития подрастающего поколения и ее место в диспансеризации детского населения. Здоровье населения и среда обитания. Информ. бюл.  2003, 1 (118), с. 6-11.
  63. Balogum J.F., Olawoye A.G., Oladipo V.A. Antropometric indices of male and female Nigerians of different age groups. Afr. J. Med. Sci.,  1994,  Vol. 23, 3, p. 279-286.
  64. Desjarlais R., Eisenberg L., Good B., Kleinman A. World mental health. Problems and priorities in low-income countries. NY: Oxford University Press, 1995.
  65. Li C. Dynamic analysis on physical growth and development status in Chinese students. Zhanghua Yu Fang Yi, Xue Za Zhi,  2002, Mar,  36(2), p. 77-80.
  66. Mittelman M., Bayer J., Plunkett S. Total Navy recruit health: making our sailors fit for the fleet. Mil. Med.,  1998,  Vol. 163,  p. 98-101.
  67. Physical status: the use and interpretation of anthropometry. Report of a WHO Expert Committee, Geneva, 1995, 85.  
  68. Schaywitz B.M. The sequelae of hypoxsic-ishemic encephalopathy. Semin. Perinat., 1987,  Vol.11, 2, p. 180-191.
  69. Siervogel R.M., Roche A.F., Guo S.M., et al. Patterns of change in weight/stature 2 from 2 to 18 years: findings from long-term serial data for children in the Fels Longitudinae Growth Study. Int. J.Obes., 1991,  Vol.15, p. 479-485.
  70. Sjostron S.D., Hakangard A.C., Lissner L. Body compartment and subcutaneous adipose tissue distribution factor patterns in odese subjects. Obes. Res.,  1995, Vol. 1, 1, p. 9-22.
  71. Sobral F. Secular changes in stature in Southern Portugal between 1930 and 1980 according to conscript data. Human. Biol., 1990,  Vol. 62, 4, p. 491-504.
  72. Sugerman J.R., White L.L., Gilbert T.J. Evidence for a secular change in obesity, height and Weight among Navajo Indian schoolchildren. Amer. J. Clin. Nutr.,  1990,  Vol. 52, 6, p. 960-966.
  73. Trioano R.P., Flegel K.M., Kuzmarski R.J., Overweight prevalence and trends for children and adolescents. Arch. Pediatr. Adoles. Med.,  1995,  Vol. 149, p. 1085-1091.

Հեղինակ. Ս.Ա. Սարգսյան Մ. Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարան, ԼՕՌ հիվանդությունների ամբիոն 0002 Երևան, Արամի փ., 54 УДК 613.71+613.9
Սկզբնաղբյուր. Հայաստանի բժշկագիտություն 1.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ծիտրոն պարտեզայինի եթերայուղի (Saturejae aetheroleum) հիման վրա ստացված քսուքի ազդեցությունը այրվածքային վերքերի ռեգեներացիայի ընթացքի վրա

Բանալի բառեր. ծիտրոն պարտեզային, այրվածքային վերք, վերքամոքիչ ազդեցություն

Մանրէային վարակվածությունը հանդիսանում է այրվածքային վերքի առաջացման ժամանակ նկատվող բարդությունների կարևորագույն պատճառներից մեկը...

Կենտրոնական նյարդային համակարգի պերինատալ ախտահարմամբ նորածինների մոտ նեյրոսպեցիֆիկ էնոլազայի մակարդակի կլինիկական նշանակությունը

Բանալի բառեր` նորածին, հոգեշարժական զարգացում, կենտրոնական նյարդային համակարգի պերինատալ հիպօքսիկ ախտահարում, նեյրոսպեցիֆիկ էնոլազա 

ԿՆՀ-ի (կենտրոնական նյարդային համակարգ) պերինատալ ախտահարման իրական հաճախականությունը հնարավոր չէ ճշտել, քանի որ չկան նևրոլոգիական նորման ախտաբանությունից տարանջատող հստակ չափորոշիչներ [1,3,8]...

Աղիքային անաէրոբ բակտերիաների ուսումնասիրությունը տարբեր հիվանդությունների ժամանակ

Բանալի բառեր. միկրոֆլորա, անաէրոբներ, բիֆիդում  բակտերիաներ, բակտերոիդներ, պայմանական ախտածին մանրէներ

Մարդու նորմալ միկրոֆլորան կարևոր դեր է կատարում օրգանիզմի ֆիզիոլոգիական և կենսաքիմիական տարբեր պրոցեսներում  [2,7] : Նորմալ ֆունկցիոնալ աղիների պայմաններում, նրանք...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ