Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայաստանի բժշկագիտություն 1.2012

Աղիքային անաէրոբ բակտերիաների ուսումնասիրությունը տարբեր հիվանդությունների ժամանակ

Բանալի բառեր. միկրոֆլորա, անաէրոբներ, բիֆիդում  բակտերիաներ, բակտերոիդներ, պայմանական ախտածին մանրէներ

Մարդու նորմալ միկրոֆլորան կարևոր դեր է կատարում օրգանիզմի ֆիզիոլոգիական և կենսաքիմիական տարբեր պրոցեսներում  [2,7] : Նորմալ ֆունկցիոնալ աղիների պայմաններում, նրանք, ճնշելով նորմալ միկրոֆլորային ոչ բնորոշ միկրոբների աճը, սինթեզելով վի-տամիններ, հորմոններ և այլ կենսաբանական ակտիվ նյութեր, պահպանում կամ ավելացնում են մակրոօրգանիզմի ֆունկցիոնալ վիճակը [1,3]: Հաստ աղիների նորմոֆլորայի 90-95%–ը կազմում են անաէրոբները (բիֆիդում բակտերիաներ, բակտերոիդներ) և միայն 5-10%–ը`  ֆակուլտատիվ անաէրոբ բակտերիաները (կաթնաթթվային և աղիքային ցուպիկներ, էնտերոբակտերիաներ,ստաֆիլոկոկեր, սնկեր, պրոտեուս և այլն) [4,8]:  Նորմալ միկրոֆլորայի որակական և քանակական վիճակի վրա ազդում են էկզոգեն և էնդոգեն բնույթի տարբեր գործոններ [1,5-11]: Էկզոգեն գործոնների թվին են պատկանում բնակլիմայական և էկոլոգիական անբարենպաստ պայմանները` քիմիական ճառագայթային  կեղտոտվածությունը, սննդի բնույթը և որակը [5,9] : Էնդոգեն գործոններից պետք է առանձնացնել աղեստամոքսային տրակտի սոմատիկ հիվանդությունները, աղիքային վարակիչ հիվանդությունները, լյարդի և լեղուղիների հիվանդությունները, նորագոյացությունների առկայությունը, ալերգիկ հիվանդությունները, կրած ծանր վիրահատությունները, դեղամիջոցների և առաջին հերթին հակաբիոտիկների երկարատև օգտագործումը [1,2-5,6]: Այս հիվանդությունների հետևանքով օրգանիզմում տեղի է ունենում նորմալ միկրոֆլորայի էկոլոգիական բալանսի փոփոխություն` խանգարվում է միկրոֆլորայի անաէրոբ և աէրոբ հատվածների նորմալ փոխհարաբերությունը: Բարձր հակամիկրոբային ակտիվությամբ օժտված անաէրոբ ներկայացուցիչների նվազումը բերում է պայմանական ախտածին մանրէների տարբեր ներկայացուցիչների՝ էնտերոբակտեր, կլեբսիելա, ստաֆիլոկոկեր, տարատեսակ սնկեր, աղիքային ցուպիկի ոչ լիարժեք ձևեր և այլն, ավելացմանը:

 

Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել աղիքային անաէրոբ միկրոֆլորայի փոփոխությունները՝ կապված տարբեր սոմատիկ և վարակիչ հիվանդությունների հետ:

 

Նյութը և մեթոդները

 

Մանրէաբանական հետազոտության է ենթարկվել 576 անձանց կղանքը, որոնք տառապում էին տարբեր հիվանդություններով: Հետազոտվածներից 123-ը հիվանդացել էին աղիքային սուր վարակիչ հիվանդություններով, 179-ը՝ ստամոքսաղիքային սոմատիկ, 131-ը՝ լյարդի և լեղուղիների, 73-ը՝ ալերգիկ հիվանդություններով, 39-ը՝ նորագոյացություններով և 31-ը տարել էին ծանր վիրահատություններ:

 

Աշխատանքի ժամանակ օգտագործվել են հետազոտության, մանրադիտակային, մանրէաբանական, շճաբանական, կենսաքիմիա-կան և գենետիկական մեթոդներ:

 

Արդյունքները և դրանց քննարկումը

 

Հետազոտված դեպքերից անաէրոբ միկրոֆլորայի քանակական փոփոխություն չի նկատվել 362 հիվանդների մոտ (62.8 ± 2.1%), իսկ 214-ի մոտ (37.2 ± 2.1%) դիտվել է նրանց քանակական նվազում: Միաժամանակ 191 դեպքում (33.1 ± 1.9%) դիտվել է պայմանական ախտածին մանրէների տարբեր ներկայացուցիչների աճ ` պրոտեուսի տարբեր ձևեր, աղիքային ցուպիկի ոչ լիարժեք ձևեր, Candida խմբի սնկեր և այլն:

 

Աղիքային վարակիչ հիվանդություններով տառապողների մոտ անաէրոբ միկրոֆլորայի քանակական փոփոխություն չի նկատվել 83 հիվանդի մոտ (67.5±4.2%): 40 հիվանդի մոտ (32.5±4.2%) դիտվել է անաէրոբ միկրոֆլորայի նվազում, իսկ 39 դեպքում (31.7±4.2%)` պայմանական ախտածին մանէների քանակի ավելացում: 

 

Ստամոքսաղիքային համակարգի սոմատիկ հիվանդների մոտ անաէրոբ միկրոֆլորայի քանակական փոփոխություն չի նկատվել 115 դեպքում (64.3 ± 3.6 %),  64 հիվանդների մոտ (35.7 ± 3.6 %) դիտվել է` անաէրոբ միկրոֆլորայի նվազում, իսկ 61 դեպքում (34.0 ± 3.5 %) պայմանական ախտածին միկրոֆլորայի  աճ:  

 

Լյարդի և լեղուղիների հիվանդություններով տառապողներից 84-ի դեպքում (64.1 ± 4.2%) անաէրոբ միկրոֆլորայի փոփոխություն չի նկատվել, 47-ի դեպքում (35.9 ± 4.2 %) եղել է նվազում, իսկ 39 դեպքում (29.8 ± 4.0%) դիտվել է պայմանական ախտածին մանրէների աճ:

 

Ալերգիկ հիվանդների մոտ 40 դեպքում (54.8 ± 5.8 %) անաէրոբ միկրոֆլորայի քանակական փոփոխություն չի նկատվել , 33 դեպքում (45.2 ± 5.8 %) եղել է նրանց քանակական նվազում, իսկ 30 դեպքում (41.1 ± 5.7 %) դիտվել է պայմանական ախտածին մանրէների քանակի ավելացում: 

 

Նորագոյացություններով տառապողների մոտ անաէրոբ միկրո-ֆլորայի քանակական փոփոխություն չի նկատվել 23 հիվանդի մոտ (59.0 ± 7.8%), 16 դեպքում (41.0 ± 7.8%) դիտվել է անաէրոբ միկրոֆլորայի քանակի նվազում, իսկ 14 դեպքում (35.9 ± 7.7%) ավելացել է պայմանական ախտածին մանրէների քանակը: Ծանր վիրահատություններ տարած անձանց մոտ 17 դեպքում (54.8 ± 8.9%) անաէրոբ միկրոֆլորայի քանակական փոփոխություն չի նկատվել, 14 դեպքում (45.2 ± 8.9%) դիտվել է անաէրոբ միկրոֆլորայի նվազում, իսկ 8 դեպքում (25.9 ± 7.8%) եղել է պայմանական ախտածին մանրէների քանակի ավելացում:      

                                                            

Ինչպես ցույց են տալիս հետազոտության արդյունքները, ստուգված բոլոր խմբերի հիվանդների մոտ բավական բարձր  տոկոսով՝ 35.2 ± 4.2-ից մինչև 45.2±8.9%, դիտվել է անաէրոբ միկրոֆլորայի քանակի նվազում: Միաժամանակ բոլոր խմբերի հիվանդների մոտ դիտվել է պայմանական ախտածին մանրէների քանակական ավելացում` 25.9 ± 7.8-ից մինչև 41.1±5.7%: 

 

Գրականություն

 

  1. Бондаренко В.М., Грачева Н.М., Маулович Т.В. Дисбактериозы кишечника у взрослых. КМК  Scientific Press, М., 2003, с.224.
  2. Гончарова Г. И. Бифидофлора человека, ее защитная роль в организме и обоснование сфер применения препарата бифидобактерин. Дис… д.б.н. М., 1982.
  3. Дудникова Э. В. Современные взгляды на кишечный дисбактериоз у детей. Южно-Россиский медицинский журнал, 2002, 2.
  4. Ефимов Б. А. Смеянов В. В. Нормальная микрофлора кишечника, дисбактериозы и их лечение. Метод. разработки. М., 1994.
  5. Соколова К.Я., Соловьева И. Б. Дисбактериозы. Н. Новгород, 1999. 
  6. Кузнецова Г. Г. Индивидуальные подходы к проблеме дисбактериоза. Тезисы докладов научно-практической конференции. М., 2003.  
  7. Перетц Л.Г. Значение  нормальной микрофлоры для организма человека. М., 1955.
  8. Петровская В.Г., Марко О.П.  Микрофлора кишечника в норме и в патологии.  М., 1976.
  9. Пинегин Б. В., Мальцев В.Н.,  Коршунов В. М. Дисбиозы кишечника. М., 1984.
  10. Floch M.H., Hong-Curtiss Curr. Gastroenterol., 2001, Vol.3, p. 343-350.
  11. Gibson G.R., Roberfroid M.V. Dietary modulation of the human colonic microbiota bifidobacteria in the human colon by oligofruktoze and inulin. Gastroenterology, 1995, Vol. 108, p. 975-982. 

 

 

Հեղինակ. Ն.Մ.Հարությունյան, Ա.Ա.Լալայան, Կ. Գ. Շաքարյան Ա.Բ.Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ, Երևանի քաղառբաժնի №12 պոլիկլինիկա 0060 Երևան,Խուդյակովի փ.1 УДК 616. 981. 47
Սկզբնաղբյուր. Հայաստանի բժշկագիտություն 1.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ծիտրոն պարտեզայինի եթերայուղի (Saturejae aetheroleum) հիման վրա ստացված քսուքի ազդեցությունը այրվածքային վերքերի ռեգեներացիայի ընթացքի վրա

Բանալի բառեր. ծիտրոն պարտեզային, այրվածքային վերք, վերքամոքիչ ազդեցություն

Մանրէային վարակվածությունը հանդիսանում է այրվածքային վերքի առաջացման ժամանակ նկատվող բարդությունների կարևորագույն պատճառներից մեկը...

Կենտրոնական նյարդային համակարգի պերինատալ ախտահարմամբ նորածինների մոտ նեյրոսպեցիֆիկ էնոլազայի մակարդակի կլինիկական նշանակությունը

Բանալի բառեր` նորածին, հոգեշարժական զարգացում, կենտրոնական նյարդային համակարգի պերինատալ հիպօքսիկ ախտահարում, նեյրոսպեցիֆիկ էնոլազա 

ԿՆՀ-ի (կենտրոնական նյարդային համակարգ) պերինատալ ախտահարման իրական հաճախականությունը հնարավոր չէ ճշտել, քանի որ չկան նևրոլոգիական նորման ախտաբանությունից տարանջատող հստակ չափորոշիչներ [1,3,8]...

Ֆիզիկական զարգացումը որպես առողջական վիճակի կարևոր ցուցանիշ

Բանալի բառեր. ֆիզիկական զարգացում, առողջական վիճակ, երե-խաներ, ուսանողներ, նախա- և զորակոչային տարիքի պատանիներ

Ինչպես հայտնի է, առողջական վիճակի գնահատման կարևոր ցուցանիշներից մեկը ֆիզիկական զարգացումն է [67]: Այն թույլ է տալիս բնութագրել օրգանիզմի մորֆոֆունկցիոնալ կարգավիճակը, և...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ