Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայաստանի բժշկագիտություն 1.2012

Կենտրոնական նյարդային համակարգի պերինատալ ախտահարմամբ նորածինների մոտ նեյրոսպեցիֆիկ էնոլազայի մակարդակի կլինիկական նշանակությունը

Բանալի բառեր` նորածին, հոգեշարժական զարգացում, կենտրոնական նյարդային համակարգի պերինատալ հիպօքսիկ ախտահարում, նեյրոսպեցիֆիկ էնոլազա 

ԿՆՀ-ի (կենտրոնական նյարդային համակարգ) պերինատալ ախտահարման իրական հաճախականությունը հնարավոր չէ ճշտել, քանի որ չկան նևրոլոգիական նորման ախտաբանությունից տարանջատող հստակ չափորոշիչներ [1,3,8]: Ներկայումս նորածինների մոտ գլխուղեղի հիպօքսիկ-իշեմիկ ախտահարման ախտորոշումը հիմնականում հիմնվում է կլինիկո-անամնեստիկ և սոնոգրաֆիկ չափորո-շիչների վրա: Սակայն միշտ չէ, որ կլինիկական ախտանիշները համընկնում են նեյրոսոնոգրաֆիայի արդյունքների հետ, իսկ հետագայում էլ հոգեշարժական զարգացման (ՀՇԶ) տեմպերի հետ: Ընդ որում, հաճախ են հանդիպում այն դեպքերը, երբ կատամնեզում կան ծանր նևրոլոգիական դեֆեկտներ, որոնք նեոնատալ շրջանում ունեցել են նորմալ նևրոլոգիական ստատուս և հակառակը` նևրոլոգիական ծանր ախտաբանությամբ նորածինները կատամնեզում ունենում են ՀՇԶ նորմալ տեմպեր [1,2,4,6,8]: Նեոնատալ շրջանում ԿՆՀ-ի վիճակի գնահատման տեխնիկական հնարավորությունների լայնացումը կմեծացնի ուղեղի պերինատալ ախտահարումների բացահայտման հաճախականությունը և կվերացնի նշված թերությունները [2,3,7]: Այս առումով վերջին տարիներին սկսել են ակտիվորեն քննարկել օբյեկտիվ լաբորատոր ցուցանիշների օգտագործումը, որոնք վկայում են ԿՆՀ-ի անբարեհաջող վիճակի մասին: Նյարդային համակարգի վնասման մար-կերների ճշտումը և նրանց պաթոգենետիկ նշանակության հիմնավորումը վաղ ախտորոշման և վիճակի ծանրության գնահատման, բուժման հնարավորին չափ վաղ սկզբի համար ունեն հսկայական նշանակություն: Օտարերկրյա գիտնականների կողմից կատարված մի շարք հետազոտություններ վկայում են նեյրոսպեցիֆիկ էնոլազայի (ՆՍԷ) ախտորոշիչ նշանակության օգտին [1,3-5,7]: ՆՍԷ-ն ԿՆՀ-ի ներբջջային ֆերմենտ է, որը հանդիպում է նեյրոէկտոդերմալ ծագման բջիջներում (գլխուղեղի նեյրոններում և պերիֆերիկ նյարդային հյուս-վածքում): Ներկայումս ՆՍԷ-ն դիտարկվում է որպես նեյրոնների վնասման առավել բնորոշ մարկեր, ծառայում է որպես ինդիկատոր` ԿՆՀ-ի դիֆերենցվածության աստիճանի որոշման համար (ՆՍԷ-ն հայտնաբերվում է նեյրոնային դիֆերենցման համեմատաբար ուշ փուլերում, սինապտոգենեզին զուգահեռ, այսինքն 22-շաբաթական հղիությունից հետո) [5,8] և հանդիսանում է բոլոր դիֆերենցված նեյրոնների ներկայումս հայտնի փաստացիորեն ընդհանուր միակ մարկերը: ԿՆՀ-ի ծանր ախտահարմամբ երեխաների մոտ ՆՍԷ-ի բարձր մակարդակը բացատրվում է հեմատաէնցեֆալիկ բարյերի վնասմամբ և ուղեղ–արյուն ուղղությամբ թափանցելիության բարձրացմամբ (թթվածնային անբավարարութան ազդեցության տակ): ՆՍԷ-ն կենսաբանորեն բավականին կայուն նյութ է, ԿՆՀ-ի պերինատալ ախտահարման ախտորոշման նպատակով ՆՍԷ-ի որոշումը կարելի է համարել օպտիմալ: Հետազոտության մեջ որպես ԿՆՀ-ի վնասման մարկեր վերցվել է 

ՆՍԷ-ն: 

 

Սույն հետազոտության նպատակը կենտրոնական նյարդային համակարգի պերինատալ ախտահարմամբ նորածինների մոտ նեյրոսպեցիֆիկ էնոլազայի մակարդակի կլինիկական նշանակության գնա-հատումն է:

 

Նյութը և մեթոդները

 

Հետազոտությունը իրականացվել է 136 երեխաների մոտ, որոնցից 20-ը ծնվել են առողջ մայրերից, նորմալ ընթացքով հղիու-թյունից և վաղ նեոնատալ շրջանում գնահատվելով որպես առողջ նորածիններ` կազմել են հսկիչ խումբը: Մյուս 116 երեխաները ծնվել են գեստացիայի ախտաբանությամբ զուգակցված հղիությունից` կազմելով հետազոտվող խումբը: Վերջինս բաժանվել է ենթախմբերի ըստ պերինատալ շրջանի հիպօքսիայի ու ասֆիքսիայի ծանրության աստիճանի: ՆՍԷ-ն որոշվել է ինչպես հետազոտվող, այնպես էլ հսկիչ խմբի բոլոր նորածինների պորտալարային արյան շիճուկում ծնվելուց անմիջապես հետո, իմունահեմիլյումինեսցենտային մեթոդով, թեստ-հավաքածուների միջոցով:

 

Արդյունքները և դրանց քննարկումը

 

ԿՆՀ-ի հիպօքսիկ-իշեմիկ ախտահարման ծանրության տարբեր աստիճանների դեպքում կլինիկական տվյալներին էական լրացում է դառնում պորտալարային արյան շիճուկում ՆՍԷ-ի մակարդակի որոշումը: Այն իրականացվել է ուղեղային իշեմիայի ծանրության տարբեր աստիճաններով երեխաների մոտ: Հետազոտման արդյունքները ամփոփված են աղ. 1-ում: 

 

Հսկիչ խմբի նորածինների պորտալարային արյան շիճուկում որոշված ՆՍԷ-ի ցուցանիշի միջին մեծությունը կազմել է 7,02±0,53 մկգ/լ, որը համապատասխանում է ՆՍԷ-ի նորմատիվային ցուցանիշներին: I խմբում (երեխաներ, որոնց մոտ չի գրանցվել ԿՆՀ-ի հիպօքսիկ-իշեմիկ ախտահարում, բայց նրանց մայրերի մոտ ախտո-րոշվել է հղիության որևէ ախտաբանություն) գրանցվել է ՆՍԷ-ի 30,50±4,33 մկգ/լ մակարդակ, որը գերազանցում է նորման մոտ 3,5 անգամ:

 

Աղյուսակ 1

ՆՍԷ-ի մակարդակը ըստ ԿՆՀ-ի պերինատալ ախտահարման բաշխված ենթախմբերում


Ցուցանիշ

Հսկիչ խումբ

I, n = 25

II, n = 35

III, n = 23

IV, n = 33

NSE, մկգ/լ

7,02±0,53

30,50±4,33

p1<0,001

 

52,48±3,76

p1<0,001

p1-2<0,001

55,24±4,64

p1<0,001

p1-3<0,001

p2-3>0,05

81,21±4,72

p1<0,001

p1-4<0,001

p2-4<0,001

p3-4<0,001

  

p1, p1-2, p1-3 – վիճակագրորեն հավաստի տարբերություն համապատասխան հսկիչ և I, I և II, I և III և այլն, խմբերի միջև: 

 

Հետազոտվող նորածինների II խմբում (երեխաներ, որոնց մոտ երկարատև հիպօքսիայի և ինտրանատալ ասֆիքսիայի ֆոնի վրա ախտորոշվել է ԿՆՀ-ի թեթև աստիճանի հիպօքսիկ-իշեմիկ ախտա-հարում) ՆՍԷ-ի միջին մակարդակը կազմել է 52,48±3,76 մկգ/լ, որը նորման գերազանցում է 6,56 անգամ, իսկ III խմբում (երեխաներ, որոնց մոտ ախտորոշվել է ԿՆՀ-ի միջին աստիճանի հիպօքսիկ-իշեմիկ ախտահարում) համապատասխանաբար 55,24±4,64 մկգ/լ, որի գերազանցումը կազմել է 6,8 անգամ: Կարելի է նկատել, որ ԿՆՀ-ի պերինատալ ախտահարման II և III խմբերում ՆՍԷ-ի մակարդակի զգալի տարբերություն չի գրանցվել (52,48±3,76մկգ/լ և 55,24±4,64 մկգ/լ):

 

Վիճակագրական առումով մեծ հետաքրքրություն է ներկայաց-նում IV խումբը (երեխաներ, որոնց մոտ ախտորոշվել է ԿՆՀ-ի ծանր աստիճանի հիպօքսիկ-իշեմիկ ախտահարում), որտեղ ՆՍԷ-ի միջին թվաբանական ցուցանիշը կազմել է 81,21±4,72 մկգ/լ: Այն գերազանցում է նորմատիվային ցուցանիշները 10,9 անգամ: IV խմբում ՆՍԷ-ի այդպիսի բարձր մակարդակը, ամենայն հավանականությամբ, վկայում է ԿՆՀ-ի ախտահարման մեծ ծավալների և խորության մասին: Հաշվի առնելով այն փաստը, որ ԿՆՀ-ի ծանր պերինատալ ախտահարմամբ 33 նորածիններից (IV խումբ) 14-ը մահացել են վաղ նեոնատալ շրջանում, իսկ 2-ը տեղափոխվել են III կարգի հիվանդանոցներ, մենք նպատակահարմար համարեցինք անցկացնել այդ խմբի մահացած, կեն-դանի մնացած, ինչպես նաև տեղափոխված նորածինների պորտալարային արյան մեջ ՆՍԷ-ի մակարդակի համեմատական վերլուծու-թյուն (աղ. 2):

 

Աղյուսակում գրանցված տվյալներից երևում է, որ վաղ նեոնա-տալ շրջանում մահացած նորածինների մոտ պորտալարային արյան մեջ ՆՍԷ-ի մակարդակը` ի տարբերություն կենդանի մնացածների և տեղափոխվածների բավականին բարձր է (111,09±3,92մկգ/լ, p<0,001-ի): Կենդանի մնացածների խմբում ՆՍԷ-ի մակարդակը կազմել է 67,90±4,83 մկգ/լ, իսկ տեղափոխվածների խմբում` 84,18±4,87 մկգ/լ: 

 

Աղյուսակ 2

ՆՍԷ-ի մակարդակը ԿՆՀ-ի պերինատալ ծանր ախտահարմամբ 

նորածինների մոտ 


Ցուցանիշ

ԿՆՀ ի ծանր ախտահարմամբ նորածիններ (IV խումբ, n=33)

 

կենդանի մնացած* (n=17)

մահացած**

(n=14)

տեղափոխված***

(n=5)

NSE

67,90±4,83

111,09±3,92

p*-**<0,001

84,18±4,87

p*-*** >0,05

p**-*** <0,05

 

p*-**, p*-***, p**-***  – վիճակագրորեն հավաստի տարբերություն համապատասխան խմբերի միջև 

 

Եզրահանգումներ

 

  • Կյանքի առաջին րոպեներին, ԿՆՀ-ի ախտահարման ծանրությունից կախված, պորտալարային արյան շիճուկում ՆՍԷ-ի մակարդակի համեմատական վերլուծությունը ցույց տվեց, որ այն ցուցանիշները, որոնք ստացվում են ԿՆՀ-ի ծանր ախտահարմամբ երեխաների մոտ, զգալիորեն գերազանցում են թեթև ախտահարմամբ երեխաների ցուցանիշները: 
  • ԿՆՀ-ի ծանր պերինատալ ախտահարմամբ երեխաների մոտ անբարենպաստ կանխորոշիչ նշանը, որը խոսում է մահացու ելքի բարձր հավանականության մասին, պորտալարային արյան մեջ ՆՍԷ-ի մակարդակի գերազանցումն է 90մկգ/լ-ից: 
  • ԿՆՀ-ի պերինատալ ախտահարման II և III խմբերում (թեթև և միջին ծանրություն) ՆՍԷ-ի մակարդակի զգալի տարբերություն չի գրանցվել: Վերջինս խոսում է ԿՆՀ-ի պերինատալ թեթև և միջին ծան-րության ախտահարման և ՆՍԷ-ի մակարդակի միջև համհարաբերակցային կապի բացակայության մասին:

 

Գրականություն

 

  1. Ангалева И. С., Лунева Е.Н., Лебедев А.С. Прогностические возможности специфи-ческих белков беременности. Мат. VI Рос. форума «Мать и дитя». М., 2004, с.13-14.
  2. Артымук Н.В., Тришкин А.Г., Николаева Л.Б. Возможности диагностики хронической фетоплацентарной недостаточности.Медицина в Кузбассе, 2006, 2 (Спец. вып.), с. 5-8.
  3. Баканов М.И., Алатырцев В.В., Подкопаев В.Н., Яцык Г.В. Диагностическое и прогностическое значение нейроспецифических изоферментов креатининкиназы и енолазы при гипоксически-ишемических поражениях мозга у новорожденных детей.  Мед. научный и учебно - методический журнал, 2003,15, с. 129-131.
  4. Павлова Н.Г., Фоменко Б.А., Русина Е.И. Значение функциональных и биохимических маркеров развития центральной нервной системы в антенатальном периоде для прогноза тяжести неврологических нарушений у новорожденного. Рос. вестник перинатологии и педиатрии, 1999, 6, с. 4-9.
  5. Рогаткин С.О., Турина О.Н., Володин Н.Н. Перспективы иммунологического определения нейроспецифических белков для диагностики перинатальных поражений ЦНС у новорожденных.  Педиатрия, 2001, 4, с.35-43.
  6. Чехонин В.П., Лебедев С.В., Блинов Д.В. и др. Патогенетическая роль нарушения проницаемости гематоэнцефалического барьера для нейроспецифических белков при перинатальных гипоксически-ишемических поражениях центральной нервной системы у новорожденных. Вопр. гинекологии, акуш. и перинатологии, 2004, 3, с.50-61.
  7. Oberhansli J., Extermann P., Jaggi E., Pfizenmaier M. Neuron specific enolase in asphyxiated newborns: association with encephalopathy and cerebral function monitor trace . Arch. Dis. Child. Fetal Neonatal Ed., 1995, Vol. 72, p. 39-42.
  8. Palmer G.C., Suhey E. F., Yidiz A., Kivilcim G. et al. Neuron specific enolase levels and neuroimaging in asphyxiated term newborns . J. Child. Neurol., 2002, Vol. 17, 11, p. 824-829.
 

Հեղինակ. Ս.Ֆ. Ադամյան ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի նեոնատոլոգիայի ամբիոն 0025 Երևան, Կորյունի փ., 2 УДК 616 – 053.32–036.17-08-039.72
Սկզբնաղբյուր. Հայաստանի բժշկագիտություն 1.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ծիտրոն պարտեզայինի եթերայուղի (Saturejae aetheroleum) հիման վրա ստացված քսուքի ազդեցությունը այրվածքային վերքերի ռեգեներացիայի ընթացքի վրա

Բանալի բառեր. ծիտրոն պարտեզային, այրվածքային վերք, վերքամոքիչ ազդեցություն

Մանրէային վարակվածությունը հանդիսանում է այրվածքային վերքի առաջացման ժամանակ նկատվող բարդությունների կարևորագույն պատճառներից մեկը...

Աղիքային անաէրոբ բակտերիաների ուսումնասիրությունը տարբեր հիվանդությունների ժամանակ

Բանալի բառեր. միկրոֆլորա, անաէրոբներ, բիֆիդում  բակտերիաներ, բակտերոիդներ, պայմանական ախտածին մանրէներ

Մարդու նորմալ միկրոֆլորան կարևոր դեր է կատարում օրգանիզմի ֆիզիոլոգիական և կենսաքիմիական տարբեր պրոցեսներում  [2,7] : Նորմալ ֆունկցիոնալ աղիների պայմաններում, նրանք...

Ֆիզիկական զարգացումը որպես առողջական վիճակի կարևոր ցուցանիշ

Բանալի բառեր. ֆիզիկական զարգացում, առողջական վիճակ, երե-խաներ, ուսանողներ, նախա- և զորակոչային տարիքի պատանիներ

Ինչպես հայտնի է, առողջական վիճակի գնահատման կարևոր ցուցանիշներից մեկը ֆիզիկական զարգացումն է [67]: Այն թույլ է տալիս բնութագրել օրգանիզմի մորֆոֆունկցիոնալ կարգավիճակը, և...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ