Առողջապահության լրատու 3-4.2013
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Սպիտակուց` մարդու իմունանբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) դեմ
Ավստրալիացի գիտնականներն ստեղծել են սպիտակուց, որն ընկճում է մարդու իմունանբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) բազմացումը` անմիջապես ազդելով իմունային համակարգի ախտահարված բջիջների վրա, հաղորդում է «Medical Xpress»-ը: Քվինսլենդի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականների աշխատանքի արդյունքները տպագրվել են «Human Gene Therapy» ամսագրում:
Գիտնականները մոդիֆիկացիայի են ենթարկել մարդու իմունանբավարարության կոդավորված Tat վիրուսը, որը պատասխանատու է ինֆեկցված բջիջներում վիրուսի վերարտադրման հատկության համար, դրանով ՄԻԱՎ-ի դեմ պայքարի «զենք» ստեղծելով: Tat-ի փոփոխությունը, որի նոր մոդիֆիկացիան ստացել է Nullbasic անվանումը, ընկճում է վիրուսի բազմացումը:
Բացի սպիտակուցից, գիտնականները ևս երկու տեսակի վեկտոր են մշակել` գենի փոխանցիչ-մասնիկները, որոնք կոդավորում են Nullbasic-ը: Երբ գենը հասնում է իմունային համակարգի բջիջներին, դրանք սկսում են արտադրել մոդիֆիկացված սպիտակուցը, որի ազդեցության արդյունքում վիրուսի ռեպլիկացիան նվազում է 8-10 անգամ: Բոլոր փորձարարությունները կատարվել են in vitro բջջային տարբեր հատվածներում:
«Ես երբեք նման բան չեմ տեսել, մոդիֆիկացված սպիտակուցն անընդմեջ աշխատել է: Դրա ազդեցության արդյունքում վիրուսի մոտ մնում է բջիջն ինֆեկցելու հատկությունը, բայց այն չի բազմանում»,- աշխատանքի արդյունքները մեկնաբանել է խմբի ղեկավար դոկտոր Հարիչը: Չնայած այն հանգամանքին, որ տվյալ մեթոդը դեռ հնարավորություն չի տալիս լիովին բուժել ՄԻԱՎ –վարակակիր մարդկանց, այնուամենայնիվ, այն վիրուսը դարձնում է լատենտ, կանխարգելելով պացիենտի մոտ ՁԻԱՀ (ՄԻԱՎ-ի վերջին փուլը) զարգացումը,- բացատրել է գիտնականը:
Գիտնականները մտադիր են շարունակել իրենց աշխատանքները, նրանք պլանավորել են այս տարի կազմակերպել նոր պատրաստուկի փորձարկումը կենդանիների վրա:
Հիշեցնենք, որ մարդու իմունանբավարարության վիրուսը բացահայտվել է 1983թ-ին: Անցնելով մարդու օրգանիզմ, այն վարակում է CD4+ բջիջները (լիմֆոցիտներ, մակրոֆագեր և այլն), որտեղ էլ սկսում է ակտիվորեն բազմանալ: Վիրուսի կործանարար գործունեության արդյունքը ինֆեկցված իմունային բջիջների ոչնչացումն է լինում:
09.04.2013 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ