Առողջապահության լրատու 3-4.2013
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Միջազգային փորձի ներդրումը Հայաստանում
Վերջերս կայացավ «Լիմֆոմաների ախտորոշման և բուժման արդի խնդիրները» թեմայով գիտաժողով, որը կազմակերպել էին Հայկական արյունաբանական ասոցիացիան և ՀՀ ԱՆ պրոֆ.Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը Ռուսաստանի Ն.Բլոխինի անվան ուռուցքաբանական գիտական կենտրոնի համագործակցությամբ, Roch դեղագործական ընկերության աջակցությամբ:
Հայկական արյունաբանական ասոցիացիան հիմնադրվել է 2012 թվականին, որի նպատակներից է Հայաստանում արյան հիվանդությունների, այդ թվում լիմֆոմաների, ախտորոշման եղանակների կատարելագործման և բուժման արդյունավետության բարձրացումը:
Վերջին երեք տասնամյակների ընթացքում ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում արձանագրվում է լիմֆոմաներով հիվանդացության հարաճուն աճ: Աշխարհում տարեկան արձանագրվում է լիմֆոմաների մոտ 425 000 դեպք, որոնցից 56%-ը տղամարդկանց, 44%-ը կանանց մոտ: Հայտնաբերված դեպքերի 51%-ն արձանագրվում է զարգացած երկրներում: Արյան չարորակ հիվանդությունների շարքում լիմֆոմաներն ունեն մեծ տեսակարար կշիռ: Տարբերակում են լիմֆոմաների շուրջ 30 տարատեսակ, որի ժամանակ ախտահարվում են ավշային հանգույցները, տարբեր օրգան համակարգերը, այդ թվում` մարդու իմուն համակարգը:
Ամեն տարի Հայաստանում առաջնակի ախտորոշվում է լիմֆոմայի մոտ 100 դեպք: Չնահած այն հիմնականում հանդիպում է մեծահասակների շրջանում, սակայն որոշ տարատեսակներ հանդիպում են նաև մանկական տարիքում: Ներկայումս Հայաստանում դիսպանսեր հսկողության տակ են մոտ 1200 լիմֆոմայով հիվանդ, նրանցից 820 հիվանդ` Արյունաբանական կենտրոնում:
Լիմֆոմաների ախտորոշման և արդյունավետ բուժման հարցերը ժամանակակից առողջապահության, մասնավորապես արյունաբանության, կարևոր և առանցքային խնդիրներից են: ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է ժամանակակից ախտորոշիչ և բուժական գործելակարգերի ներդրումը Հայաստանում: Այս տեսակետից կարևորվում է նշված խնդիրներին նվիրված սեմինարների, գիտաժողովների կազմակերպումը:
«Լիմֆոմաների ախտորոշման և բուժման արդի խնդիրները» թեմայով անցկացվող գիտաժողովի կարևոր հարցերից է լիմֆոմաների տարբերակիչ ախտորոշման խնդիրները, քանզի ճշգրիտ ախտորոշումը և լիմֆոմայի տարատեսակի հստակեցումը հնարավորություն է ընձեռում ընտրել բուժման առավել արդյունավետ տարբերակը, բարելավել հիվանդների կյանքի որակը և երկարացնել կյանքի տևողությունը, որոշ դեպքերում նաև լրիվ առողջացումը:
Ինչպես նշեց պրոֆ.Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն տնօրեն, Հայկական արյունաբանական ասոցիացիայի նախագահ բ.գ.դ.պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը, Հայաստանում կարողացել են սահմանել հիվանդությունների, մասնավորապես լիմֆոմաների չափորոշիչները, իսկ տվյալ գիտաժողովի նպատակն է քննարկել լիմֆոմաների ժամանակակից բուժման սխեմաները, որոնք հետագայում կներկայացվեն Առողջապահության նախարարության հաստատմանը:
-Այնպես որ, Հայաստանում բուժվող հիվանդների ախտորոշման գործընթացը կազմակերպելու ժամանակ բժիշկները պետք է ուղղորդվեն այդ չափորոշիչներում ներկայացված ցուցումներով: Հետագայում ևս բուժումը, դեղերի նշանակումն ու ընդունումը պետք է կատարվեն ըստ համապատասխան պրոտոկոլների: Հայաստանում ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդների կիրառման շնորհիվ հնարավոր կլինի մեր հիվամդներին ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան բուժօգնությունը, նրանք ստիպված չեն լինի համապատասխան բուժում ստանալու համար դիմել արտերկրյա բուժհաստատություններ: Հայաստանում ամեն տարի ախտորոշում ենք մոտ 100 լիմֆոմաներով առաջնակի դեպքեր և այսօր շուրջ 1200 հիվանդներ գտնվում են դիսպանսեր հսկողության ներքո: Պետք է նշեմ, որ բժշկագիտության ամենազարգացած ուղղություններից է լիմֆոմաների ախտորոշումը և ճիշտ ախտորոշման դեպքում հնարավոր է այն հիմնովին բուժել, իսկ որոշ դեպքերում հնարավոր է կյանքի տևողությունը հասցնել կյանքի միջին տևողությանը: Լիմֆոմաներն ամենածախսատար և թանկարժեք հիվանդություններից են` ախտորոշման և բուժման տեսակետից: Բնական է, այն կապված է նաև երկրի ունեցած հնարավորությունների հետ և այսօր մեր պետությունը որոշակի միջոցներ է հատկացրել լիմֆոմաների մանրակրկիտ բջջային ախտորոշում կատարելու համար: Այսօրվա մեր գիտաժողովը նվիրված է նրան, որ մենք կարողանանք լիմֆոմաների ախտորոշման և բուժման միջազգային փորձը ներդնեք նաև Հայաստանի Հանրապետությունում,- իր ելույթում ասաց պրոֆեսորը:
Արդեն շուրջ մեկ տարի է Արյունաբանական կենտրոնում ներդրվել է ախտորոշման ժամանակակից մեթոդը` հոսքային ցիտոֆլյուրոմետրիան, որը նպաստում է առավել ճշգրիտ ախտորոշում կատարել: Գիտաժողովում Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժշկության գծով տեղեկալ բ.գ.դ.պրոֆեսոր Նատալյա Մելիքյանը ներկայացրեց Արյունաբանական կենտրոնում հոսքային ցիտոֆլյուրոմետրով կատարված հետազոտությունների տվյալները, հիվանդության համաճարակաբանությունը: Չարորակ լիմֆոմաների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումներին նվիրված ծավալուն զեկուցումով հանդես եկավ Ն.Բլոխինի անվան ուռուցքաբանական գիտական կենտրոնի առաջատար մասնագետ, պրոֆեսոր Գայանե Թումյանը, ով ներկաներին հաղորդեց իրենց գիտական կենտրոնի ձեռքբերումներն ու փորձը:
Գիտաժողովին մասնակցում էին հանրապետության բժիշկ-արյունաբաններ, վիրաբույժներ, հյուսվածքաբաններ և լաբորատոր ախտորոշման մասնագետներ:
12.04.2013 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ