Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 3-4.2013

Միջազգային փորձի ներդրումը Հայաստանում

Միջազգային փորձի ներդրումը Հայաստանում

Վերջերս կայացավ «Լիմֆոմաների ախտորոշման և բուժման արդի խնդիրները» թեմայով գիտաժողով, որը կազմակերպել էին Հայկական արյունաբանական ասոցիացիան և ՀՀ ԱՆ պրոֆ.Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը Ռուսաստանի Ն.Բլոխինի անվան ուռուցքաբանական գիտական կենտրոնի համագործակցությամբ, Roch դեղագործական ընկերության աջակցությամբ:  

 

Հայկական արյունաբանական ասոցիացիան հիմնադրվել է 2012 թվականին, որի նպատակներից է Հայաստանում արյան հիվանդությունների, այդ թվում լիմֆոմաների, ախտորոշման եղանակների կատարելագործման և բուժման արդյունավետության բարձրացումը: 

 

Վերջին երեք տասնամյակների ընթացքում ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում արձանագրվում է լիմֆոմաներով հիվանդացության հարաճուն աճ: Աշխարհում տարեկան արձանագրվում է լիմֆոմաների մոտ 425 000 դեպք, որոնցից 56%-ը տղամարդկանց, 44%-ը կանանց մոտ: Հայտնաբերված դեպքերի 51%-ն արձանագրվում է զարգացած երկրներում: Արյան չարորակ հիվանդությունների շարքում լիմֆոմաներն ունեն մեծ տեսակարար կշիռ: Տարբերակում են լիմֆոմաների շուրջ 30 տարատեսակ, որի ժամանակ ախտահարվում են ավշային հանգույցները, տարբեր օրգան համակարգերը, այդ թվում` մարդու իմուն համակարգը:   

 

Ամեն տարի Հայաստանում առաջնակի ախտորոշվում է լիմֆոմայի մոտ 100 դեպք: Չնահած այն հիմնականում հանդիպում է մեծահասակների շրջանում, սակայն որոշ տարատեսակներ հանդիպում են նաև մանկական տարիքում: Ներկայումս Հայաստանում դիսպանսեր հսկողության տակ են մոտ 1200 լիմֆոմայով հիվանդ, նրանցից 820 հիվանդ` Արյունաբանական կենտրոնում: 

 

Լիմֆոմաների ախտորոշման և արդյունավետ բուժման հարցերը ժամանակակից առողջապահության, մասնավորապես արյունաբանության, կարևոր և առանցքային խնդիրներից են: ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է ժամանակակից ախտորոշիչ և բուժական գործելակարգերի ներդրումը Հայաստանում: Այս տեսակետից կարևորվում է նշված խնդիրներին նվիրված սեմինարների, գիտաժողովների կազմակերպումը:

 

«Լիմֆոմաների ախտորոշման և բուժման արդի խնդիրները» թեմայով անցկացվող գիտաժողովի կարևոր հարցերից է լիմֆոմաների տարբերակիչ ախտորոշման խնդիրները, քանզի ճշգրիտ ախտորոշումը և լիմֆոմայի տարատեսակի հստակեցումը հնարավորություն է ընձեռում ընտրել բուժման առավել արդյունավետ տարբերակը, բարելավել հիվանդների կյանքի որակը և երկարացնել կյանքի տևողությունը, որոշ դեպքերում նաև լրիվ առողջացումը: 

 

Ինչպես նշեց պրոֆ.Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն տնօրեն, Հայկական արյունաբանական ասոցիացիայի նախագահ բ.գ.դ.պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը, Հայաստանում կարողացել են սահմանել հիվանդությունների, մասնավորապես լիմֆոմաների չափորոշիչները, իսկ տվյալ գիտաժողովի նպատակն է քննարկել լիմֆոմաների ժամանակակից բուժման սխեմաները, որոնք հետագայում կներկայացվեն Առողջապահության նախարարության հաստատմանը:

 

-Այնպես որ, Հայաստանում բուժվող հիվանդների ախտորոշման գործընթացը կազմակերպելու ժամանակ բժիշկները պետք է ուղղորդվեն այդ չափորոշիչներում ներկայացված ցուցումներով: Հետագայում ևս բուժումը, դեղերի նշանակումն ու ընդունումը պետք է կատարվեն ըստ համապատասխան պրոտոկոլների: Հայաստանում ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդների կիրառման շնորհիվ հնարավոր կլինի մեր հիվամդներին ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան բուժօգնությունը, նրանք ստիպված չեն լինի համապատասխան բուժում ստանալու համար դիմել արտերկրյա բուժհաստատություններ: Հայաստանում ամեն տարի ախտորոշում ենք մոտ 100 լիմֆոմաներով առաջնակի դեպքեր և այսօր շուրջ 1200 հիվանդներ գտնվում են դիսպանսեր հսկողության ներքո: Պետք է նշեմ, որ բժշկագիտության ամենազարգացած ուղղություններից է լիմֆոմաների ախտորոշումը և ճիշտ ախտորոշման դեպքում հնարավոր է այն հիմնովին բուժել, իսկ որոշ դեպքերում հնարավոր է կյանքի տևողությունը հասցնել կյանքի միջին տևողությանը: Լիմֆոմաներն ամենածախսատար և թանկարժեք հիվանդություններից են` ախտորոշման և բուժման տեսակետից: Բնական է, այն կապված է նաև   երկրի ունեցած հնարավորությունների հետ և այսօր մեր պետությունը որոշակի միջոցներ է հատկացրել լիմֆոմաների մանրակրկիտ բջջային ախտորոշում կատարելու համար: Այսօրվա մեր գիտաժողովը նվիրված է նրան, որ մենք կարողանանք լիմֆոմաների ախտորոշման և բուժման միջազգային փորձը ներդնեք նաև Հայաստանի Հանրապետությունում,- իր ելույթում ասաց պրոֆեսորը:  

 

Արդեն շուրջ մեկ տարի է Արյունաբանական կենտրոնում ներդրվել է ախտորոշման ժամանակակից մեթոդը` հոսքային ցիտոֆլյուրոմետրիան, որը նպաստում է առավել ճշգրիտ ախտորոշում կատարել: Գիտաժողովում Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժշկության գծով տեղեկալ բ.գ.դ.պրոֆեսոր Նատալյա Մելիքյանը  ներկայացրեց Արյունաբանական կենտրոնում հոսքային ցիտոֆլյուրոմետրով կատարված հետազոտությունների տվյալները, հիվանդության համաճարակաբանությունը: Չարորակ լիմֆոմաների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումներին նվիրված ծավալուն զեկուցումով հանդես եկավ Ն.Բլոխինի անվան ուռուցքաբանական գիտական կենտրոնի առաջատար մասնագետ, պրոֆեսոր Գայանե Թումյանը, ով ներկաներին հաղորդեց իրենց գիտական կենտրոնի ձեռքբերումներն ու փորձը:

 

Գիտաժողովին մասնակցում էին հանրապետության բժիշկ-արյունաբաններ, վիրաբույժներ, հյուսվածքաբաններ և լաբորատոր ախտորոշման մասնագետներ: 

 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3-4.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ճառագայթային թերապիայի հետևանքները
Ճառագայթային թերապիայի հետևանքները

Շատ մարդկանց համար ուռուցքաբանական հիվանդություններն այլևս դատավճիռ չեն դառնում, քանի որ ախտորոշման, բուժման և պահպանող թերապիայի ժամանակակից մեթոդները օգնում են բուժվել այդ հիվանդություններից և շարունակել նորմալ ապրել...

Բուժում Ուռուցքաբանություն Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
2013-ին անվճար դեղերի ապահովվածությունը կմեծանա

ՀՀ առողջապահության նախարարի մոտ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության  ժամանակ Դերենիկ Դումանյանն առաջին հերթին անդրադարձավ Հայաստանի...

Ուսումնասիրում են Հայաստանի փորձը
Ուսումնասիրում են Հայաստանի փորձը

 Մոնղոլիայի մի խումբ մասնագետներ Հայաստանում են ընտանեկան բժշկության ոլորտում մեր երկրի փորձն ուսումնասիրելու նպատակով: Ընտանեկան բժշկության զարգացման նպատակով կառուցվածքային նոր բարեփոխումների գործընթացում գտնվող...

Գրիպ և սուր շնչառական վարակներ. Արձանագրվում է աճ

Ի՞նչ հիվանդություն է գրիպը։ Ոմանք շարունակում են թերագնահատել այս հիվանդության լրջությունն ու նենգությունը։ Եւ, չգիտակցելով կամ անտեսելով գրիպի հետևանքների վտանգավորությունը, հաճախ հիվանդությունը տանում են ոտքի վրա` առանց բժշկին դիմելու...

Ավդալբեկյան Սուրեն Խաչատուրի
Ավդալբեկյան Սուրեն Խաչատուրի

Առողջապահության համակարգը ծանր և անդառնալի կորուստ կրեց։ Մարտի 10-ին վախճանվեց  Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյանը՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Մ.Հերացու շքանշանի առաջին ասպետ...

Պատմության էջերից
Երգող-ապաքինող սկահակներ
Երգող-ապաքինող սկահակներ

Երգող սկահակների ազդեցությունը շատ ավելին է, քան պարզապես մերսումը; Այս անսովոր բուժական մերսման` «երգող սկահակների» կամ տիբեթյան սկահակների հայրենիքը Հարավ-արևելյան Ասիան է: Այն սկիզբ է առել եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ափոյան Վիկտոր Թադեվոսի
Ափոյան Վիկտոր Թադեվոսի

Առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց։ Փետրվարի 18-ին վախճանվեց բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի բժշկական ...

Պատմության էջերից
Մրսածությանը կօգնի նուռը
Մրսածությանը կօգնի նուռը

Մրսածության հիվանդությունների, գրիպի և ՍՇՎԻ-ների դեպքում հարկ է օգտագործել նուռ, չէ որ այն վիտամինային իսկական ռումբ է: Նռան մեջ պարունակվում են A, C, E, B1, B2 վիտամիններ, ինչպես նաև հանքանյութեր, ինչպիսիք են երկաթը, կալիումը, կալցիումը...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Վահանագեղձը հսկողության տակ է
Վահանագեղձը հսկողության տակ է

Վահանագեղձը կշռում է ընդամենը 15-20 գրամ, բայց օրգանիզմում վահանագեղձի կատարած դերը նրա չափերից շատ ավելի մեծ է և կարևոր: Որովհետև ողջ կյանքի ընթացքում վահանագեղձի արտադրած հորմոնները մասնակցում են օրգանիզմի բոլոր...

Ներզատաբանություն
Հոջկինի հիվանդություն` լիմֆոգրանուլեմատոզ
Հոջկինի հիվանդություն`  լիմֆոգրանուլեմատոզ

Նախկինում Հոջկինի հիվանդությունը ավշային համակարգի ուռուցքաբանական հիվանդություն էր համարվում: Որոշ ժամանակ անց փոխվեց միայն դրա բուժման միջոցները, իսկ ախտանիշները, դրսևորումն ու բարդությունները մնացին նույնը...

Ուռուցքաբանություն
Էլենորա Գուլյան «Հայաստանը նաև իմ Հայրենիքն է, Երևանը իմ քաղաքն է»
Էլենորա Գուլյան «Հայաստանը նաև իմ Հայրենիքն է, Երևանը իմ քաղաքն է»

Էլենորա Ալեքսանդրի Գուլյանի աշխատանքային գրքույկում միայն երկու գրառում կա. ՀՀ Գիտությունների ակադեմիայի կենսաքիմիայի գիտահետազոտական ինստիտուտ...

Բժիշկներ
Աշխատանքով իմաստավորված կանացի երջանկություն
Աշխատանքով իմաստավորված կանացի երջանկություն

Գարնանաբույր տոնը` մարտի 8-ը, արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ նորանկախ Հայաստանում տոնվում է մեկամսյա կտրվածքով. մինչև ապրիլի 7-ը` մայրության ու գեղեցկության տոնը: Սա ուրախալի և տրամաբանական է, քանզի կին արարածն առհասարակ...

Բժիշկներ
Հիշողության լավացման մեթոդներ
Հիշողության լավացման մեթոդներ

Տարիների ընթացքում նկատում ենք, որ մեր հիշողությունն ավելի ու ավելի է վատանում. ծննդյան թվերը, իրադարձությունները, անուններն ու հեռախոսի համարները, կինոնկարների անվանումները մոռացվում են և էլ ավելի է դժվարանում դրանք հիշելը...

Հիշողություն, հիշողության խանգարումներ
Առողջության գրավականը
Առողջության գրավականը

Արթուր Շոպենհաուերի «Կյանքի իմաստության աֆորիզմեր» գրքից («Азбук», Սանկ-Պետերբուրգ, 2012թ.) հատված (կրճատումներով), առողջության և ուրախության փոխկապակցվածության մասին...

Հոգեկան առողջություն
Ապաքինող լույսը. ինչ են բուժում ծիածանի գույները
Ապաքինող լույսը. ինչ են բուժում ծիածանի գույները

Լուսաբուժությունը կարող է թվալ, թե այլընտրանքային բուժում է, սակայն գիտնականները հաստատում են, որ տարբեր երկարության (այսինքն, տարբեր գույների) լուսաալիքներն ազատում են որոշակի հիվանդություններից...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ