Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 1-2.2013

Պենիցիլին. ի ծնե «մարդասպան»

Պենիցիլին. ի ծնե «մարդասպան»

Մեր ժամանակներում ընդունված է զգուշորեն վերաբերվել հակաբիոտիկներին, քանի որ դրանք, իբր թե,  ոչ այնքան բուժում, որքան վնասում են: Այնուամենայնիվ, դեռ 30 տարի առաջ նման միտք չէր կարող որևէ մեկի գլխում ծագել: Առաջին հակաբիոտիկը պենիցիլինն էր, որն այնքան կյանքեր է փրկել:

 

Բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում 1945թ. Նոբելյան մրցանակը Ինչի՞ համար: Պենիցիլինի հայտնագործման համար և դրա բուժական ազդեցությունն ինֆեկցիոն տարբեր հիվանդությունների վրա:

 

Ովքե՞ր էին. Ալեքսանդր Ֆլեմինգ, Էռնստ Բորիս Չեյն և Հովարդ Ուոլթեր Ֆլորի (Մեծ Բրիտանիա):

 

Ինչ դուրս եկավ դրանից. պենիցիլինը բժշկության մեջ դրեց նոր դարաշրջանի սկիզբը` հիվանդությունների բուժումը հակաբիոտիկներով:

 

Հենց հնարավորություն ընձեռվեց, Ֆլեմինգը սկսեց միջոցներ փնտրել վերքային և այլ ինֆեկցիաների դեմ պայքարում: Հիշեցնենք, որ այդ տարիներին բժիշկներն արդեն հասկանում էին ախտահանման կարևորության մասին, մանրադիտակի տակ ուսումնասիրելով մանրէները, գլխի էին ընկնում, որ հատկապես, վերջիններս ներթափանցելով վերքի մեջ, հանգեցնում են մահացու հետևանքների: Իսկ հետո, իրոք, սկսվում է  պատահականությունների ու զուգադիպությունների զավեշտական շղթան:

 

Անցյալ դարի 20-ական թվականներին Ֆլեմինգը գիտական շրջանակներում  արդեն հայտնի էր որպես տաղանդավոր և համառ հետազոտող: Դրա հետ մեկտեղ, ինչքան էլ տարօրինակ է, շատ թափթփված մարդ էր ու դա վճռորոշ դեր խաղաց նրա բացահայտման գործում: Այդ ժամանակներում մանրէների հետ փորձարկումներն անցկացվում էին պարզագույն կենսառեակտորների` այսպես կոչված, Պետրիի անոթների մեջ: Դա ապակյա լայն գլան էր, ցածր պատերով և այնպիսի կափարիչով, որն ամեն օգտագործելուց հետո պետք էր անպայման ախտահանել: Եվ ահա մրսած ու հիվանդ Ֆլեմինգը փռշտաց հենց Պետրիի անոթի մեջ, որտեղ հենց որ տեղավորել էին  Micrococcus lysodeicticus մանրէների հերթական ցանքսը: Մեկ այլ նորմալ բժիշկ դա կթափեր ու նորից կախտահաներ, բայց ոչ միայն Ֆլեմինգը:

 

Մի քանի օր անց նա նորից վերցրեց այդ անոթը և նկատեց, որ դրա որոշ հատվածներում մանրէները ոչնչացել էին, փաստորեն այն մասերում որտեղ փռշտալիս քթից ընկել էր լորձը: Պատահականությու՞ն էր, թե ոչ: Ֆլեմինգը, լինելով կիրթ ու տաղանդավոր մանրէաբան, սկսեց ուսումնասիրել:

 

Այդպես, 1922 թվականին բացահայտվեց լիզոցիմը` մարդու, կենդանիների և, ինչպես հետո պարզվեց, որոշ բույսերի լորձի բնական ֆերմենտը: Այն քայքայում է մանրէների պատերը և տարրալուծում դրանք, դրա հետ մեկտեղ, անվտանգ են առողջ հյուսվածքների համար: (Ի դեպ, շները լիզելով իրենց վերքերը,  լիզոցիմի բարձր պարունակության հաշվին նվազեցնում են դրանց բորբոքման ռիսկը):

 

Բորբոսի հաղթարշավը

 

Լիզոցիմը շատ մանրէների վրա բավական դանդաղ է ազդում: Բացի այդ, այն պայքարում է ոչ թե հիվանդածին մանրէների, այլ սապրոֆիտների` բնակակից միկրոօրգանիզմների դեմ, որոնք ամբողջ ժամանակ գտնվում են մարդու վրա: Լիզոցիմը կարգավորում է, որպեսզի դրանք էլ ավելի չշատանան և դրա հաշվին չվերածվեն մակաբույծների: Ֆլեմինգը շարունակում էր «մանրէներ ոչնչացողների» փնտրտուքը:

 

1928 թվականին թափթփված պրոֆեսորը, ի տարբերություն իր աշխատակիցների, հետազոտություններից հետո Պետրիի անոթների պարունակությունը չէր թափում և թողնում էր այնքան ժամանակ, մինչև մաքուր անոթները վերջանում էին: Օգոստոսին Ֆլեմինգը հանգստանալու գնաց, լաբորատորիայում թողնելով չլվացած անոթները: Այդ ժամանակ էլ Լոնդոնում եղանակը ցրտեց, հետո տաքացավ և ամենուր, որտեղ հնարավոր էր, բորբոս և սնկեր առաջացան: Վերադառնալով լաբորատորիա, գիտնականը նկատելով այդ ամենը, սկսեց կարգի բերել: Եվ ահա ստաֆիլակոկով լի մի անոթի մեջ  նա բորբոս հայտնաբերեց, որն էլ հենց ոչնչացրել էր այդ նույն ստաֆիլակոկերը:

 

Ի դեպ, նշված բորբոսը դասվում էր եզակի տեսակին և անոթի մեջ պատահաբար էր հայտնվել: Ֆլեմինգն այն տարավ մեկ այլ լաբորատորիա, որտեղ հետազոտվում էին բորբոսային սնկերի նմուշները, որոնք վերցվել էին ասթմայով հիվանդներից: Այդ սնկերը դասվում էին Penicillium տեսակին, այստեղից էլ «պենիցիլին» անվանումը:

 

Առաջին փորձարկումը

 

Պենիցիլինի ազդեցությունն իր վրա փորձարկող առաջին մարդը Ֆլեմինգի ասիստենտն էր` Ստյուարտ Գրեդոկը, ով տառապում էր հայմորիտով: Նրա հայմորիտային խոռոչ ներարկեցին ոչ մեծ քանակությամբ բորբոսի հանուկ: Իսկ արդեն մի քանի ժամ անց նրա վիճակը նշանակալիորեն լավացավ:

 

Դժվար ճանապարհ

 

Մինչև անցյալ դարի 40-ական թվականները Ֆլեմինգը պայքարում էր իր բացահայտման համար. քիչ էր ուսումնասիրելը, հարկ էր մշակել նաև արտադրության տեխնոլոգիան: Նրա բախտն այստեղ չբերեց: Պենիցիլինը դժվար էր անջատել և այն արտադրելը թանկ էր ու շատ դանդաղ: Նա գործնականում չկարողացավ գլուխ հանել այդ ամենից, սակայն էստաֆետը հանձնեց Օքսֆորդի համալասրանի իր գործընկերներ բժիշկ Հովարդ Ֆլորիին և քիմիկոս Էռնստ Չեյնին: 1939-41թթ. նրանց վերջապես հաջողվեց մշակել պենիցիլինի արտադրության տեխնոլոգիան: Եվ ահա 1941 թվականին գիտությունը հաղթանակեց. պատմության մեջ առաջին անգամ հաջողվեց մահից փրկել արյան վարակմամբ 15 տարեկան պատանու:

 

Հարկ է նշել, որ գիտական հաղթանակը ճիշտ ժամանակին էր: Չէ որ 1939թ. սեպտեմբերին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, որն իր կորցրած մարդկային կյանքերով աննախադեպ էր: Եվ նրանց թիվն ավելի շատ կլիներ, եթե չկիրառվեր պենիցիլինը, որը փրկություն էր փտախտից ու արյան վարակումից:

 

Ի դեպ, հարկ է նշել, որ նմանատիպ հետազոտություններ անցկացվել են նաև ԽՍՀՄ-ում: 1942թ. պենիցիլին ստացվել է խորհրդային միկրոկենսաբան Զինաիդա Երմոլովայի կողմից:

 

1952թ. պենցիլինի արտադրությունն արդեն կատարելագործված էր և առաջին հակաբիոտիկը հասանելի էր ու կարելի էր գնել յուրաքանչյուր դեղատնից: Այն սկսեցին լայնորեն կիրառել բուժման նպատակներով, մասնավորապես, թոքերի բորբոքման, գոնոռեայի և մանրէներով հրահրված այլ հիվանդությունների դեպքում:

 

Ինչպես է այն ազդում

 

Ի տարբերություն այլ հակաբիոտիկների, պենիցիլինը կենդանիների և մարդու օրգանիզմին վնաս չի հասցնում, այլ միայն մանրէներն է վերացնում: Պենիցիլինը պաշարում է պեպտիդոգլիկանի սինթեզը, որը մասնակցում է մանրէների բջջային նոր թաղանթի ստեղծմանը, ինչի արդյունքում դրանց բազմացումը կրճատվում է: Մեր բջջային մեմբրանները  այլ կերպ են կառուցված և դրա համար էլ ոչ մի կերպ չեն հակազդում պատրաստուկի ներմուծմանը:

 

Մեր օրերում

 

Այն ժամանակներից արդեն ստեղծվել է հակաբիոտիկների չորրորդ սերունդը: Եվ պենիցիլինին նույնիսկ  հայց են ներկայացնում, իբր թե, մանրէները դրան սովորել են և արդեն անարդյունավետ են, այդ պատճառով էլ խանգարվում է աղիքային միկրոֆլորան: Արդյո՞ք, այդպես է և ժամանակակից աշխարհում որն է իրականում պենիցիլինի դերը:

 

Հիվանդածին մանրէներն, իրոք, սովորել են պաշտպանվել, սակայն միայն բնական ծագումով պենիցիլինից: Ներկայումս օգտագործվում են կիսասինթետիկ պատրաստուկներ, որոնց նկատմամբ մանրէները դեռ չեն հարմարվել: Պենիցիլինն անփոխարինելի է վիրաբուժության մեջ, հատկապես, սուր և քրոնիկական թարախային ինֆեկցիաների բուժման ժամանակ: Արյան կամ ավշային ուղիների թարախային վարակումները, նախկինի պես բուժում են, հատկապես, պենիցիլինի ներարկումներով: Ավելին, քիմիական հակասեպտիկները, թարախի առկայության դեպքում կորցնում են իրենց հատկությունները, իսկ պենիցիլինը` ոչ: Պենիցիլինը բացառապես արդյունավետ է մաշկի, լորձաթաղանթի և անոթների (օրինակ, ֆուրունկուլյոզի, թոքամզի բորբոքման, մենինգիտի և այլն) թարախայի հիվանդությունների բուժման համար: Այն համապատասխանաբար արդյունավետ է նաև կրծքավանդակի և որովայնախոռոչի օրգանների բորբոքման դեպքում: Պենիցիլինը մեծ մասամբ վերջին օղակն է բորբոքումների ժամանակ, երբ արդեն չեն օգնում ավելի նոր սերնդի հակաբիոտիկները: Այն հաճախ նշանակում են ներարկումների ձևով, որոնք աղիքային միկրոֆլորայի համար առավել անվտանգ են, քան հաբերը: Եվ, ընդհանրապես, աղիների համար հակաբիոտիկների վնասը մի քիչ չափազանցված է, չէ որ, ի վերջո, գոյություն ունեն պատրաստուկներ, որոնք վերականգնում են այդ օգտակար միկրոֆլորան: Քննարկելով պենիցիլինի և այլ հակաբիոտիկների վնասի մասին, մարդիկ չգիտես ինչու մոռանում են, որ սովորական ծխելն ավելի շատ է վնասում  այդ օգտակար մանրէներին:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-2.2013
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. enmed.zp.ua
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկության ոլորտում ամենակարևոր 10 բացահայտումները
Բժշկության ոլորտում  ամենակարևոր 10 բացահայտումները

Ողջ անցած տարվա ընթացքում շարունակվեցին անբուժելի հիվանդությունների դեմ դեղամիջոցներ ստեղծելու աշխատանքները, ինչպես նաև, մինչև վերջին պահն անբուժելի համարվող հիվանդների բուժման համար նորագույն մեթոդներ ստեղծելու ոլորտում հետազոտությունները...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Պաշտոնական պարզաբանում №4

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման կիրառման ընթացքում ծագած որոշ հարցերի վերաբերյալ...

Դեղերի գնման արդյունքում տնտեսվել է մոտ 284 մլն դրամ

ՀՀ առողջապահության նախարարության 2013թ. առաջին կիսամյակի կարիքների համար անհրաժեշտ դեղերը ձեռք բերելու նպատակով «ՀՀ ԱՆ ՇՀԱՊՁԲ-13/1» ծածկագրով գնման ընթացակարգը (44 չափաբաժնով` լոտով) կայացել է 2012թ. դեկտեմբերի 27-ին...

Դիտարկվում է դեղագործական շուկան
Դիտարկվում է դեղագործական շուկան

Առողջապահության նախարարության դիտարկումների համաձայն  2012թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին դեղագործական շուկայում արձանագրվել են դեղերի գների էական տատանումներ...

Ատամնաբույժների բարձրացրած խնդիրների լուծման եզրերը

Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը

Վերջին օրերի ընթացքում ստոմատոլոգիական ծառայությունների աշխատակիցներից շատերը ցույց էին կազմակերպել 2013թ. հունվարի 1-ից «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների առիթով...

Հայաստանում սուր շնչառական վարակներն աճում են
Հայաստանում սուր շնչառական վարակներն աճում են

Գրիպի մասին լուրերը մամուլում չափազանցված են

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում այսպես կոչված խոզի գրիպի մասին տեղ է գտնում անհարկի խուճապ ստեղծող տեղեկատվություն...

Ահագնացող թվեր ու փաստեր

Չարորակ նորագոյացություններով հիվանդացության և դրանցից մահացության ցուցանիշները կայուն կերպով աճում են` կապված մարդկանց միջին երկարակեցության բարձրացման և անբարենպաստ բնապահպանական իրավիճակի հետ...

Հուզվել պետք չէ
Հուզվել պետք չէ

Օդերևութաբանական փոփոխությունները միայն օդերևութաբաններին չէ, որ հետաքրքրում են: Երբևէ մտածել եք, որ մեր առօրյա կյանքը  բաղկացած է մոտավորապես 50% -ով չեզոք իրադարձություններից, 40%-ով դրական և միայն...

Հոգեկան առողջություն
Համալրվել է Նոյեմբերյանի հիվանդանոցը

Վերջին տարիներին ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի վարկային միջոցներով վերանորոգվել և վերազինվել են մի շարք մարզային հիվանդանոցներ, այդ թվում նաև Տավուշի մարզի Նոյեմբերյանի Բժշկական Կենտրոնը...

Նոր մոտեցում բարեգործությանը

Վերջերս Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հանդիսավոր պայմաններում բացվեց Կենտրոնի կոնֆերանս սրահը, որի նպատակն է միջոցներ հայթայթել անվճարունակ անձանց հետազոտություններն անցկացնել անվճար...

Միոմա. վիրահատություն կատարել, թե` ոչ
Միոմա. վիրահատություն կատարել, թե` ոչ

Վիրահատությունից խուսափելն անհնարին  է; Այսօր քիչ չէ այն կանանց թիվը, ովքեր միոմա ունեն և ընտրության առջև են կանգնած` վիրահատություն կատարել, թե` ոչ: Որ որոշումն է ճիշտ...

ԿԻՆ: Հիվանդություններ Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Իմունային պատրաստուկների առավելություններն ու թերությունները
Իմունային պատրաստուկների առավելություններն ու թերությունները

Ներկայումս մրսածության կանխարգելման համար շատերը և իրենք են ընդունում իմունային պատրաստուկներ և, նույնիսկ, երեխաներին են տալիս: Սակայն, արդյոք, դա արդարացվա՞ծ է...

Բուժում Իմունաբանություն
Դյուրի՞ն է երջանիկ լինելը…
Դյուրի՞ն է երջանիկ լինելը…

«Մենք կուզե´նք երջանիկ եղնինք…» Մհեր Մկրտչյան

Այս հարցի պատասխանը գտնվեց Սենեկայի մոտ: Նրա համար դյուրին էր իրեն երջանիկ զգալ, չնայած այն ժամանակներում...

Հոգեկան առողջություն
Ենթաստամոքսային գեղձի բորբոքում
Ենթաստամոքսային գեղձի բորբոքում

Ենթաստամոքսային գեղձը օրգան է, որը միաժամանակ կատարում է մարսողական և հորմոնային գործառույթներ: Այն չի վերականգնվում և դրա մասին պետք է հոգ տանել ժամանակին...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Աուտիզմ. նոր դեղպատրաստուկ
Աուտիզմ. նոր դեղպատրաստուկ

Աուտիզմի բուժման համար նոր դեղպատրաստուկն անցել է առաջին փորձարկումը, որը կատարվել է մկների վրա: Այն ազդում է գեներից մեկի վրա, որն անմիջականորեն կապված է այդ հիվանդության հետ...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ