Առողջապահության լրատու 1-2.2013
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Տեղեկատվություն տուբերկուլոզի կանխարգելմանն ուղղված պատվաստումների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցի համաձայն հանրապետությունում պատվաստումներով կանխվող (կառավարելի) հիվանդությունները 11-ն են` տուբերկուլոզ, հեպատիտ Բ, դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում, պոլիոմիելիտ, ռոտավիրուսային և հեմոֆիլուսային Բ վարակներ, կարմրուկ, կարմրախտ, խոզուկ: Այդ հիվանդությունների դեմ հանրապետությունում կիրառվում են միայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որակավորում ստացած եվրոպական արտադրության պատվաստանյութեր, որոնք ներկրվում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի անմիջական լաբորատոր հսկողությամբ:
Պատվաստումների շնորհիվ մեր հանրապետությունում չեն գրանցվում այնպիսի ծանր վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են կայուն հաշմանդամություն առաջացնող պոլիոմիելիտը, գրեթե միշտ մահվան ելքով ավարտվող դիֆթերիա և փայտացում հիվանդությունները, զանազան բարդությունների պատճառ հանդիսացող կարմրուկը և կարմրախտը, լյարդի քաղցկեղի հանգեցնող հեպատիտ Բ-ն (վերջինս` միայն երեխաների շրջանում): Պատվաստումներով կառավարվող մյուս հիվանդությունները գրանցվում են հատ ու կենտ` չպատվաստված կամ թերի պատվաստվածների մոտ:
Հանրապետության ծննդատներում նորածիններին կյանքի առաջին 24-48 ժամվա ընթացքում կատարվում են պատվաստումներ հեպատիտ Բ-ի և տուբերկուլոզի (ԲՑԺ) դեմ: Նշված ժամկետը նպատակային է և հիմնավորված: Բարձր հիվանդացություն ունեցող երկրներին առաջարկվում է ԲՑԺ պատվաստումը կատարել որքան հնարավոր է շուտ` մինչև հարուցչի հետ նորածնի շփումը: ԲՑԺ պատվաստումները երեխաների շրջանում կանխարգելում են տուբերկուլոզի հատկապես ծանր ձևերի` տուբերկուլոզային մենինգիտի և տարածուն տուբերկուլոզի առաջացումը, որոնց արդյունքում զարգանում են ծանր բարդություններ, այդ թվում` հաշմանդամություն, մահ: Հարուցչի գենային կառուցվածքի փոփոխությունների արդյունքում տարիների ընթացքում նվազել է պատվաստանյութի պաշտպանիչ հատկությունը: Սա է պատճառը, որ խնդիր է դրվել ստեղծել տուբերկուլոզի կանխարգելման համար առավել արդյունավետ և բարձր ակտիվությամբ նոր պատվաստանյութ:
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս նորածինների տուբերկուլոզի դեմ պատվաստումների համար օգտագործվում է դանիական արտադրության ԲՑԺ պատվաստանյութը, որը կիրառվում է նաև Արևմտյան Եվրոպայի երկրներում: Ինչպես բոլոր պատվաստումների, այնպես էլ ԲՑԺ-ի պատվաստման արդյունքում կարող են լինել սպասելի ռեակցիաներ: Առավել հաճախ հանդիպում է տեղային բորբոքային ռեակցիան, որն առանց որևէ միջամտության ավարտվում է սպիացմամբ: ԲՑԺ պատվաստումից հետո հազվադեպ կարող է զարգանալ սրսկման տեղին հարակից ավշային հանգույցի մեծացում (լիմֆադենիտ)` պայմանավորված պատվաստված երեխայի իմուն համակարգի առանձնահատկություններով, մասնավորապես` տուբերկուլոզի հարուցչի նկատմամբ բնածին ոչ բավարար պաշտպանվածությամբ: Առավել ևս այս երեխաների մոտ տուբերկուլոզով վարակվելու հավանականությունը շատ բարձր է և վարակվելու դեպքում հիվանդությունը շատ ծանր կլինիկական ընթացք է ստանում: Այդ իսկ պատճառով նման երեխաների շրջանում պատվաստումների իրականացումն առաջնահերթ պահանջ է դառնում, քանի որ պատվաստման շնորհիվ նրանց մոտ կանխվում է ծանր կլինիկական ընթացքով տուբեկուլոզի առաջացումը:
ԲՑԺ հետպատվաստումային ավշային հանգույցի մեծացումը որոշ դեպքերում կարող է բարդանալ թարախային բորբոքմամբ (թարախային լիմֆադենիտ), որը համաձայն միջազգային վիճակագրության, հանդիպում է 1000 պատվաստվածից մեկի մոտ: Հայաստանի Հանրապետությունում դանիական հակատուբերկուլոզային պատվաստանյութով իրականացվել է մոտ 30 000 նորածնի պատվաստում, որից հետպատվաստումային թարախային բորբոքմամբ ավշային հանգույցի մեծացում գրանցվել է ընդամենը 12 երեխայի մոտ: ԲՑԺ հետպատվաստումային բորբոքային ռեակցիան տուբերկուլոզ հիվանդություն չէ: Նման դեպքերում կատարվում է նույն բուժումը, ինչպես տարվում է տուբերկուլոզով հիվանդի հետ սերտ շփում ունեցող անձանց շրջանում` տուբերկուլոզի ակտիվ ձևերի զարգացումը կանխելու նպատակով:
ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում բոլոր մայրերին` երեխաներին պատվաստել ազգային օրացույցին համապատասխան` նրանց վարակիչ հիվանդություններից զերծ պահելու նպատակով։
05.03.2013 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ