Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1-2.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Քրոնիկական հիվանդությունների բուժման դոկտոր Ալլենի նոր մեթոդը

Քրոնիկական հիվանդությունների բուժման դոկտոր Ալլենի նոր մեթոդը

Երկար ժամանակ է, ինչ մարդիկ փորձում են հասկանալ քրոնիկական հիվանդությունների ծագման պատճառները ու թե կա արդյոք իրապես ազդեցիկ միջոց դրանցից ընդմիշտ ազատվելու համար: Դրա համար նրանք դիմում են արևմտյան ու արևելյան բժշկություններին, ժողովրդական միջոցներին և նույնիսկ էքստրասենսերին: Սակայն, ցավոք, բոլոր ժամանակակից և ալտերնատիվ մեթոդներն անզոր են քրոնիկական հիվանդությունների առաջ: Ուրեմն, կա արդյոք միջոց հին հիվանդություններից ընդմիշտ ազատվելու համար:

 

Մեծ Բրիտանացի դր. Սայմոն Ալլենը հայտնաբերել է քրոնիկական ներքին հիվանդությունների ծագման անհավանական տեսություն: 

 

Բազմամյա դիտարկումների և հետազոտությունների ճանապարհով նա եկել է եզրակացության, որ քրոնիկական բոլոր հիվանդությունների պատճառը մեկն է և այն կայանում է գրգռող ազդակին ի պատասխան մազանոթների (կապիլյարների) սպոնտան, անկանոն աճի մեջ: Բոլորս գիտենք, որ մազանոթները փոքրագույն անոթներ են, որոնք արյուն են մատակարարում բոլոր բջիջներին` սնելով, մաքրելով ու նորացնելով դրանք: Իսկ ինչու՞ է դրանց աճն այդպիսի կարևոր դեր խաղում: Քանի որ, ըստ էության, մազանոթների թվի մեծացումը նշանակում է հյուսվածքի զանգվածի մեծացում, որն էլ սկսում է ճնշել շրջակա հյուսվածքներին, հարուցելով հիվանդություն:

 

Այսպիսով, դոկտոր Ալլենը բացահայտեց քրոնիկական հիվանդությունների զարգացման հետևյալ մեխանիզմը.

 

  • Մազանոթները, ի պատասխան գրգռող ազդակի, սեղմվում են: Սեղմված մասն արյունազրկվում է, ստանում քիչ սննդանյութ, ջերմաստիճանն իջնում է, ինչը հանգեցնում է մազանոթների սպոնտան աճի` այդ մասում արյան շրջանառությունը կրկին ուժեղացնելու նպատակով:
  • Տվյալ միկրո-մակարդակում ջերմաստիճանը վերականգնելու համար տեղի է ունենում մազանոթների նոր, լրացուցիչ սպոնտան աճ, ինչը, փաստորեն, նշանակում է նոր հյուսվածքի գոյացում` զանգված, որը սկսում է ճնշում գործադրել:
  • Ճնշում գործադրելով նոր զանգվածը դժվարեցնում է արյան շրջանառությունը,  օրգանի ջերմաստիճանն իջնում է, ինչը հանգեցնում է մազանոթների հետագա, հավելյալ սպոնտան աճի:
  • Այս փակ շրջանն էլ հենց հանդիսանում է քրոնիկական ներքին հիվանդության զարգացման ընթացքը, որը բնորոշվում է հյուսվածքի սպոնտան աճով և օրգանի հյուսվածքներում ճնշման մեծացումով:

 

Այսպիսով ստացվում է, որ բոլոր քրոնիկական հիվանդությունները մեկ պատճառ ունեն: Այս տեսության հիման վրա դոկտոր Ալլենը ստեղծեց բոլոր քրոնիկական հիվանդությունների բուժման նոր, առաջավոր մեթոդ` Թերմոբալանսային թերապիան: 21-րդ դարի այս նոր թերապիան, որը հիմնվում է քրոնիկական հիվանդությունների առաջացման պատճառի բուժման վրա, թույլ է տալիս բարելավել միոկարդի վիճակը սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ, կանգնեցնել շագանակագեղձի ադենոմայի աճը և նույնիսկ փոքրացնել նրա չափերը, տարրալուծել երիկամի քարերը և վերացնել մեջքի ու գոտկատեղի ցավերը: Հատկանշական է, որ դրա համար բոլորովին կարիք չկա դեղեր ընդունելու կամ վիրահատական միջամտության դիմելու: Սարքերը, որ նա ստեղծել է, բուժում են բնական թերմոէլեմենտով: Դրանք բոլորովին անվնաս են մարդու համար:

 

Եվ ամենակարևորը, դոկտոր Ալլենի սարքերը և դրանց միջոցով իրականացվող թերմոբալանսային թերապիան ուղղված են ոչ միայն սիմպտոմների թեթևացմանը, այլև մազանոթների մակարդակով հիվանդության բուն պատճառի բուժմանը: Վերջինս բուժման այս բնական մեթոդի հիանալի արդյունավետության պատճառն է: 

 

Այս հրաշագործ սարքերը շատ թեթև են, ունեն մատչելի գին և մարդկանց չեն խանգարում իրենց առօրյա կյանքում: Սարքերի կողմից արտադրվող էներգիան բուժում է այն օրգանները, որոնց դրանք ուղղված են: Դոկտոր Ալլենն Անգլիայում բացել է ինտերնետ խանութ` http://finetreatment.com/ և ցանկացած մարդ կարող է սարքը պատվիրել տնից ու այն ստանալ փոստով: Այդ կայքում Դուք կարող եք ծանոթանալ, թե որքան հեշտ է օգտագործել նշված սարքերը:

 

Դիտարկենք սարքերից երկուսը.

 

  1.  Սարք սրտի իշեմիկ հիվանդության բուժման համար.  կազմված է երկու ներքնաշապիկներից (փոխարինելու համար) և թերմոէլեմենտից: Ներքնաշապիկը, որը պահում է թերմոէլեմենտը, պատրաստված է փափուկ գործվածքից: Այսօր այն բամբակյա լավագույն գործվածքն է ներքնազգեստների համար: Ներսի կողմում գտնվող գրպանիկը այնպես է տեղակայված, որ թերմոէլեմենտը հպվի մաշկին սրտի ձախ փորոքի և գագաթի պրոյեկցիայի հատվածում, որը սրտի ամենախոցելի հատվածն է սրտի իշեմիկ հիվանդության զարգացման ժամանակ: Թերմոբալանսային թերապիայի կարևոր գործոն է նաև այն հանգամանքը, որ թերմոէլեմենտը  պետք է շատ սեղմ հպվի մարմնին, այլապես արդյունք չի ստացվի: Սրտի համար նախատեսված սարքի պարագայում դրան նպաստում է ոչ միայն ներքնաշապիկը, այլև մարդու բազուկը, որը սեղմում է իր մի մասով անութային փոսում գտնվող թերմոէլեմենտը: Շատ մարդիկ գիշերվա մեծ մասը քնում են ձախ կողքին պառկած, ինչը ևս դրականորեն է ազդում բուժման ընթացքի վրա: Երկու ներքնաշապիկից և մեկ թերմոէլեմենտից բաղկացած հավաքածուն սովորաբար բավարար է մեկուկես տարի և ավելի ժամկետի համար: Հիվանդության ոչ բարձիթողի վիճակներում դա բավարար է սրտամկանի աշխատանքը բարելավելու համար: Որոշ հիվանդներ սովորում և ավելի երկար են պահում սարքը և դրանում ոչ մի վատ բան չկա, քանի որ թերմոբալանսային թերապիան անվտանգ է: 
  2. Այժմ դիտարկենք քրոնիկական պրոստատիտի և շագանակագեղձի ադենոմայի բուժման սարքը: Գոտին, որը պահում է թերմոէլեմենտը պոչուկի շրջանում, պատրաստված է փափուկ նեոպրենից: Այս գործվածքը լայնորեն օգտագործվում է այն մարդկանց կողմից, որոնք զբաղվում են լողով, քանի որ դրանից պատրաստված մարզազգեստները մարդուն պաշտպանում են ցրտահարումից:

 

Գործվածքի որոշակի էլաստիկությունը թույլ է տալիս գոտուն թերմոէլեմենտը սեղմորեն հպել մարմնին:  Հիվանդները նույնիսկ չեն զգում, որ գոտի են կրում և լուրջ բուժման գործընթացում են: Շատ տղամարդիկ չեն նկատում, թե ինչպես են ցավն ու այլ ախտանիշներն անցնում: Որոշ պացիենտներ, թեթևացում զգալով, դադարում են կրել սարքը և դրանում էլ կայանում է նրանց սխալը, քանի որ հիվանդությունը` արյան շրջանառության խանգարումը մազանոթների մակարդակով, մնում է ավելի երկար, քան ախտանշանները: Դրա համար էլ պետք է խորհուրդ տալ հիվանդներին շարունակել կրել սարքը ախտանշաններն անցնելուց հետո առնվազն երեք ամիս: Դա դժվար չէ:

 

Թերմոբալանսային թերապիան բուժման անկախ, ինքնուրույն մեթոդ է, որը թույլ է տալիս օպտիմալ կերպով օգտագործել մարդու ներքին ռեսուրսները` իր իսկ հիվանդությունների բուժման նպատակով:

 

Թերմոբալանսային թերապիայի սկզբունքը բնաբուժությունն է, որը մաքրում է օրգանները բորբոքումից և անպետք հյուսվածքներից, մազանոթների մակարդակով բարելավելով արյան շրջանառությունը:

 

Դոկտոր Ալլենի սարքերն այնքան են զարմացրել բոլորին իրենց արդյունավետությամբ, որ ամբողջ աշխարհից մարդիկ ձեռք են բերում և օգտագործում դրանք իրենց քրոնիկական հիվանդությունների բուժման համար: Ինտերնետն ուղղակիորեն հեղեղվել է մարդկանց հիացական արտահայտություններով: 

 

Օքսֆորդի Նորարարական Կենտրոնի ներկայացուցիչներն ապշել էին Թերմոբալանսային թերապիայի կիրառման դրական արդյունքներից և տեսագրել մի քանի տեսա-հարցազրույցներ, որոնցում պացիենտները ներկայացնում են իրենց խնդիրները և պատմում, թե ինչպես են դոկտոր Ալլենի սարքերն իրենց օգնել: Այդ տեսանյութերը տեղակայված են YouTube-ում:

 

Ամերիկյան «21-րդ Դարի Առողջություն» հեռուստաընկերությունը  հետաքրքրվել է Թերմոբալանսային թերապիայով և նկարահանել տեսահոլովակ, որը ցուցադրել են նորությունների տարբեր հայտնի ալիքներով, այնպիսիք, ինչպիսին են Ֆոքս-Բիզնեսը, Սի-Ն-Բի-Սին և Բլումբերգը:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-2.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ