Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 1-2.2013

Ծխելուց կփրկի պատվաստումը

Ծխելուց կփրկի պատվաստումը

Շուկայում հայտնվել է հերթական միջոցը նրանց համար, ովքեր փորձում են հրաժարվել նիկոտինային կախվածությունից: Այն ծխելուց հրաժարվելու պատվաստում է, որն արտադրվելու է Ռուսաստանում: Նոր պատրաստուկն ինչպե±ս է օգնելու ծխողներին մոռանալ դրա մասին:

 

Ծխելը ծայրահեղ կախվածություն առաջացնող սովորություն է: Շատերն իրենց փորձից գիտեն, եթե սկսել են ծխել, ապա այն թողնելը շատ դժվար է: Իսկ դրա  պատճառը նիկոտինի նկատմամբ օրգանիզմի հակազդումն է: Գլանակը վառելուց մի քանի վայրկյան հետո մարդը հաճույքի, հանգստության և, նույնիսկ, երջանկության զգացողություն է ունենում: Ճիշտ է, այդ հաճելի զգացողությունն այնքան էլ երկար չէ, ընդամենը 7 վայրկյան, սակայն այդ երաշխավորված  վայրկյանները կարելի է ստանալ յուրաքանչյուր պահի: Նման հաճույքից հոգեկան վիճակը դժվարությամբ է հրաժարվում, այստեղից էլ  բազմաթիվ այն խոչընդոտները, որոնք առաջանում են նիկոտինային կախվածության  դեմ պայքարի ժամանակ:

 

Դեղագործական միջոցների ժամանակակից շուկայի շրջանառությունը, որը կոչված է օգնելու ծխողներին (սպեղանիներ, մաստակներ և այլն), մոտավորպես կազմում է 4 մլրդ դոլար: Սակայն, հաշվի առնելով, թե ինչպիսի դժվարությամբ են մարդիկ հրաժարվում ծխելուց, այդ փողերն անհետ չեն կորչում: Դատեք ինքներդ. երկրագնդի վրա, որոշ հաշվարկներով, ծխում է 1 մլրդ մարդ, իսկ հրաժարվել ցանկանում է դրանց մոտ կեսը: Եվ, ցավոք, ոչ բոլորին է դա հաջողվում:

 

Վերջերս հայտարարվեց նոր միջոցի ստեղծման մասին  նրանց համար, ովքեր հեշտությամբ ցանկանում են ծխելը թողնել: Ռուս-ամերիկյան գիտահետազոտական ինստիտուտում աշխատանքներ են տարվում հականիկոտիանյին պատվաստման արտադրության համար: Պատրաստուկն աշխատում է հետևյալ սկզբունքով. դրա շնորհիվ արյան մեջ դրսևորվում են նիկոտինը կապող հակամարմիններ: Դրանք չեն թողնում, որ նիկոտինը թափանցի նյարդային համակարգ և, դրանով իսկ, «քանդում են» «ծխեցիր-ստացար հաճույք» կարծրատիպը:  Այդկերպ, ծխախոտից հրաժարվելն ավելի դյուրին կլինի, քանի որ այն կդադարի գլխուղեղի վրա սովորական ազդեցություն թողնել:

 

Պատվաստումը սինթետիկ է, այսինքն առանց կենսաբանական բաղադրատարրերի և մշակողների կարծիքով, այն պացիենտներին համար առավել անվտանգ է:

 

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ նմանատիպ պատվաստանյութի ստեղծման մասին հայտարարվել էր Շվեդիայում: Պատվաստանյութի ազդեցության սկզբունքը նույնն է. այն նպաստում է նիկոտինի նկատմամբ հակամարմինների արտադրմանը, արդյունքում նիկոտինի մոլեկուլները,  հակամարմիններով «շրջապատված», չեն թափանցում հեմատոէնցեֆալիկ պատնեշի` յուրատեսակ «գլխուղեղային ֆիլտրի» միջոցով:

 

Եվ, ընդհանրապես, նրանց համար, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ ծխելուն, կարող են օգտվել նման միջոցներից: Սակայն շատ ավելի կարևոր է կամքի ուժ ունենալը, որպեսզի նիկոտինային կախվածությունից ազատվել առանց կողմնակի պատրաստուկներից:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-2.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկության ոլորտում ամենակարևոր 10 բացահայտումները
Բժշկության ոլորտում  ամենակարևոր 10 բացահայտումները

Ողջ անցած տարվա ընթացքում շարունակվեցին անբուժելի հիվանդությունների դեմ դեղամիջոցներ ստեղծելու աշխատանքները, ինչպես նաև, մինչև վերջին պահն անբուժելի համարվող հիվանդների բուժման համար նորագույն մեթոդներ ստեղծելու ոլորտում հետազոտությունները...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Պաշտոնական պարզաբանում №4

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման կիրառման ընթացքում ծագած որոշ հարցերի վերաբերյալ...

Դեղերի գնման արդյունքում տնտեսվել է մոտ 284 մլն դրամ

ՀՀ առողջապահության նախարարության 2013թ. առաջին կիսամյակի կարիքների համար անհրաժեշտ դեղերը ձեռք բերելու նպատակով «ՀՀ ԱՆ ՇՀԱՊՁԲ-13/1» ծածկագրով գնման ընթացակարգը (44 չափաբաժնով` լոտով) կայացել է 2012թ. դեկտեմբերի 27-ին...

Դիտարկվում է դեղագործական շուկան
Դիտարկվում է դեղագործական շուկան

Առողջապահության նախարարության դիտարկումների համաձայն  2012թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին դեղագործական շուկայում արձանագրվել են դեղերի գների էական տատանումներ...

Ատամնաբույժների բարձրացրած խնդիրների լուծման եզրերը

Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը

Վերջին օրերի ընթացքում ստոմատոլոգիական ծառայությունների աշխատակիցներից շատերը ցույց էին կազմակերպել 2013թ. հունվարի 1-ից «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների առիթով...

Հայաստանում սուր շնչառական վարակներն աճում են
Հայաստանում սուր շնչառական վարակներն աճում են

Գրիպի մասին լուրերը մամուլում չափազանցված են

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում այսպես կոչված խոզի գրիպի մասին տեղ է գտնում անհարկի խուճապ ստեղծող տեղեկատվություն...

Ահագնացող թվեր ու փաստեր

Չարորակ նորագոյացություններով հիվանդացության և դրանցից մահացության ցուցանիշները կայուն կերպով աճում են` կապված մարդկանց միջին երկարակեցության բարձրացման և անբարենպաստ բնապահպանական իրավիճակի հետ...

Հուզվել պետք չէ
Հուզվել պետք չէ

Օդերևութաբանական փոփոխությունները միայն օդերևութաբաններին չէ, որ հետաքրքրում են: Երբևէ մտածել եք, որ մեր առօրյա կյանքը  բաղկացած է մոտավորապես 50% -ով չեզոք իրադարձություններից, 40%-ով դրական և միայն...

Հոգեկան առողջություն
Համալրվել է Նոյեմբերյանի հիվանդանոցը

Վերջին տարիներին ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի վարկային միջոցներով վերանորոգվել և վերազինվել են մի շարք մարզային հիվանդանոցներ, այդ թվում նաև Տավուշի մարզի Նոյեմբերյանի Բժշկական Կենտրոնը...

Նոր մոտեցում բարեգործությանը

Վերջերս Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հանդիսավոր պայմաններում բացվեց Կենտրոնի կոնֆերանս սրահը, որի նպատակն է միջոցներ հայթայթել անվճարունակ անձանց հետազոտություններն անցկացնել անվճար...

Միոմա. վիրահատություն կատարել, թե` ոչ
Միոմա. վիրահատություն կատարել, թե` ոչ

Վիրահատությունից խուսափելն անհնարին  է; Այսօր քիչ չէ այն կանանց թիվը, ովքեր միոմա ունեն և ընտրության առջև են կանգնած` վիրահատություն կատարել, թե` ոչ: Որ որոշումն է ճիշտ...

ԿԻՆ: Հիվանդություններ Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Իմունային պատրաստուկների առավելություններն ու թերությունները
Իմունային պատրաստուկների առավելություններն ու թերությունները

Ներկայումս մրսածության կանխարգելման համար շատերը և իրենք են ընդունում իմունային պատրաստուկներ և, նույնիսկ, երեխաներին են տալիս: Սակայն, արդյոք, դա արդարացվա՞ծ է...

Բուժում Իմունաբանություն
Դյուրի՞ն է երջանիկ լինելը…
Դյուրի՞ն է երջանիկ լինելը…

«Մենք կուզե´նք երջանիկ եղնինք…» Մհեր Մկրտչյան

Այս հարցի պատասխանը գտնվեց Սենեկայի մոտ: Նրա համար դյուրին էր իրեն երջանիկ զգալ, չնայած այն ժամանակներում...

Հոգեկան առողջություն
Ենթաստամոքսային գեղձի բորբոքում
Ենթաստամոքսային գեղձի բորբոքում

Ենթաստամոքսային գեղձը օրգան է, որը միաժամանակ կատարում է մարսողական և հորմոնային գործառույթներ: Այն չի վերականգնվում և դրա մասին պետք է հոգ տանել ժամանակին...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Աուտիզմ. նոր դեղպատրաստուկ
Աուտիզմ. նոր դեղպատրաստուկ

Աուտիզմի բուժման համար նոր դեղպատրաստուկն անցել է առաջին փորձարկումը, որը կատարվել է մկների վրա: Այն ազդում է գեներից մեկի վրա, որն անմիջականորեն կապված է այդ հիվանդության հետ...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ