Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 1-2.2013

Տոն, որ տոն է չափի գիտակցումով

Տոն, որ տոն է չափի գիտակցումով

Տոնական առաջին օրերին մեզնից ոչ բոլորն են հետևում հույն մեծ փիլիսոփա-բժշկապետերից մեկի թևավոր դարձած ասույթին.«Եթե ուզում ես կյանքդ երկար լինի, կարճացրու ճաշից սեղանը» և, արդյունքում, հաճախանում են շտապօգնության հեռախոսազանգերը, սրվում կամ գլուխ են բարձրացնում սիրտ-անոթային, ստամոքս-աղիքային և էլի մի շարք հիվանդություններ:

 

Այս առումով ի՞նչ վիճակագրություն է արձանագրվել 2013 թվականի առաջին օրերին, ինչպիսի՞ն է եղել շտապօգնության ծառայության աշխատակիցների օգնությունն այն քաղաքացիներին:

 

Մեզ հետ զրույցի ժամանակ Երևանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը ներկայացրեց մի վիճակագրություն, որը  թե շտապօգնության կանչերի, թե սննդային թունավորումների, թե վնասվածքների թվի առումով ավելի քան հուսադրող է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

 

Մի կարևոր հանգամանք ևս. Ամանորին նախորդած օրերին մայրաքաղաքում և հանրապետության ամբողջ տարածքում առատ ձյուն տեղաց , իսկ հետագա օրերի սառնամանիքներն ավելի հավանական դարձրին ազգաբնակչության կոտրվածքներ և վնասվածքներ ստանալու հավանականությունը:

 

Այսպես. 2013 թվականի հունվարի 1-17-ն ընկած օրերի ընթացքում գրանցվել է 10 հազարից ավելի կանչ, հոսպիտալացվել մոտ 2000 մարդ: Մանկական կանչերի թիվը եղել է 800, հոսպիտալացվել 200-ից ավելի 136 երեխա: Ընդ որում, Ամանորի առաջին 24 ժամերի կանչերի թիվը 75-ով պակաս է նախորդ տարվա համեմատությամբ: Իսկ արդեն  հունվարի 2-ի կանչերը, 2012-ի համեմատությամբ, պակաս են եղել 111-ով:

 

Ինչպես նշեց շտապօգնության ծառայության տնօրենը, տոնական և հետտոնական առաջին մի քանի օրերի կանչերի առյուծի բաժինը, ինչպես միշտ, բաժին է ընկնում սիրտ-անոթային, ստամոքս-աղիքային, զարկերակային արյան  բարձր ճնշմամբ տառապողներին: Բնականաբար, չափից ավելի ուտելը, ճարպոտ ուտեստներն ու առատ ըմպելիքները (հատկապես, ոգելից) պարարտ հող են ստեղծում վերոհիշյալ հիվանդությունների սրման, մասնավորապես, սրտամկանի կաթվածի, ստամոքսի խոցի և այլ կարգի բորբոքումների համար:

 

Ժամանակին շտապօգնություն է հասցվել փողոցում և տանը արձանագրված կենցաղային վնասվածքներ ստացած, մարմնի բարձր ջերմություն ունեցող, սուր շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց: Նրանցից շուրջ երկու տասնյակը տեղափոխվել են հիվանդանոց` հետագա բուժում ստանալու նպատակով:

 

Թագուհի Ստեփանյանը փաստեց, որ 2013 թվականի առաջին տասնօրյակում սննդային թունավորումներով ոչ մի մարդ չի հոսպիտալացվել: Եղել են առանձին դեպքեր, որ ավելորդ կամ փոքր-ինչ հնացած սնունդն ուղղակի սրացումներ է առաջացրել ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցող առանձին քաղաքացիների շրջանում, ովքեր կարճ ժամանակ անց նորմալ ինքնազգացողություն են ունեցել:

 

Տնօրենի հավաստմամբ, տոնական և հետտոնական օրերին մայրաքաղաքի «Կենտրոն» ենթակայանի և մյուս համայնքների շտապօգնության մեքենաները, ինչպես պահանջում է չափորոշիչը, 7-15 րոպեի ընթացքում եղել են «կանչի» վայրում (դժբախտաբար, եղել են նաև մի քանի կեղծ զանգեր)` պատշաճ օգնություն ցուցաբերելով բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիներին:

 

Սա նաև ապացույց է այն բանի, որ Հայաստանը ժամանակին է իրականացրել բուժօգնության արդիականացման միջազգային ծրագրերը. մայրաքաղաքի և բոլոր մարզերի համար ձեռք են բերվել շտապօգնության արդիական սարքավորումներով (նաև սրտագրության) հագեցված մեքենաներ, բուժանձնակազմը և վարորդները վերապատրաստման հատուկ դասընթացներ են անցել, ծառայությունը, ըստ համապատասխան չափորոշիչների, ապահովված է դեղորայքով:

 

Մի կարևոր հանգամանք ևս. շտապօգնության ծառայության բժիշկ-կարգավարները կանչն ընդունելուց հետո, ռացիաների (որոնց «մայրերը» գտնվում են մայրաքաղաքի բոլոր տարածքային շրջանների կլինիկական խոշոր հիվանդանոցներում) միջոցով, անհրաժեշտության դեպքում, հաղորդում են հիվանդի վիճակը ներկայացնող տվյալներ` վիրահատության պատրաստելու նպատակով:Սա USAID ծրագրի իրականացման լավագույն ապացույցներից մեկն է:

 

2013-ը մտել է իր իրավունքների մեջ: Մեր քաղաքացիներին ցանկանանք հաջողակ տարի և ամենակարևորը` առողջություն, ինչի վերահսկողությունը շատ դեպքերում մեր ձեռքում է:

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-2.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկության ոլորտում ամենակարևոր 10 բացահայտումները
Բժշկության ոլորտում  ամենակարևոր 10 բացահայտումները

Ողջ անցած տարվա ընթացքում շարունակվեցին անբուժելի հիվանդությունների դեմ դեղամիջոցներ ստեղծելու աշխատանքները, ինչպես նաև, մինչև վերջին պահն անբուժելի համարվող հիվանդների բուժման համար նորագույն մեթոդներ ստեղծելու ոլորտում հետազոտությունները...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Պաշտոնական պարզաբանում №4

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման կիրառման ընթացքում ծագած որոշ հարցերի վերաբերյալ...

Դեղերի գնման արդյունքում տնտեսվել է մոտ 284 մլն դրամ

ՀՀ առողջապահության նախարարության 2013թ. առաջին կիսամյակի կարիքների համար անհրաժեշտ դեղերը ձեռք բերելու նպատակով «ՀՀ ԱՆ ՇՀԱՊՁԲ-13/1» ծածկագրով գնման ընթացակարգը (44 չափաբաժնով` լոտով) կայացել է 2012թ. դեկտեմբերի 27-ին...

Դիտարկվում է դեղագործական շուկան
Դիտարկվում է դեղագործական շուկան

Առողջապահության նախարարության դիտարկումների համաձայն  2012թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին դեղագործական շուկայում արձանագրվել են դեղերի գների էական տատանումներ...

Ատամնաբույժների բարձրացրած խնդիրների լուծման եզրերը

Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը

Վերջին օրերի ընթացքում ստոմատոլոգիական ծառայությունների աշխատակիցներից շատերը ցույց էին կազմակերպել 2013թ. հունվարի 1-ից «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների առիթով...

Հայաստանում սուր շնչառական վարակներն աճում են
Հայաստանում սուր շնչառական վարակներն աճում են

Գրիպի մասին լուրերը մամուլում չափազանցված են

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում այսպես կոչված խոզի գրիպի մասին տեղ է գտնում անհարկի խուճապ ստեղծող տեղեկատվություն...

Ահագնացող թվեր ու փաստեր

Չարորակ նորագոյացություններով հիվանդացության և դրանցից մահացության ցուցանիշները կայուն կերպով աճում են` կապված մարդկանց միջին երկարակեցության բարձրացման և անբարենպաստ բնապահպանական իրավիճակի հետ...

Հուզվել պետք չէ
Հուզվել պետք չէ

Օդերևութաբանական փոփոխությունները միայն օդերևութաբաններին չէ, որ հետաքրքրում են: Երբևէ մտածել եք, որ մեր առօրյա կյանքը  բաղկացած է մոտավորապես 50% -ով չեզոք իրադարձություններից, 40%-ով դրական և միայն...

Հոգեկան առողջություն
Համալրվել է Նոյեմբերյանի հիվանդանոցը

Վերջին տարիներին ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի վարկային միջոցներով վերանորոգվել և վերազինվել են մի շարք մարզային հիվանդանոցներ, այդ թվում նաև Տավուշի մարզի Նոյեմբերյանի Բժշկական Կենտրոնը...

Նոր մոտեցում բարեգործությանը

Վերջերս Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հանդիսավոր պայմաններում բացվեց Կենտրոնի կոնֆերանս սրահը, որի նպատակն է միջոցներ հայթայթել անվճարունակ անձանց հետազոտություններն անցկացնել անվճար...

Միոմա. վիրահատություն կատարել, թե` ոչ
Միոմա. վիրահատություն կատարել, թե` ոչ

Վիրահատությունից խուսափելն անհնարին  է; Այսօր քիչ չէ այն կանանց թիվը, ովքեր միոմա ունեն և ընտրության առջև են կանգնած` վիրահատություն կատարել, թե` ոչ: Որ որոշումն է ճիշտ...

ԿԻՆ: Հիվանդություններ Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Իմունային պատրաստուկների առավելություններն ու թերությունները
Իմունային պատրաստուկների առավելություններն ու թերությունները

Ներկայումս մրսածության կանխարգելման համար շատերը և իրենք են ընդունում իմունային պատրաստուկներ և, նույնիսկ, երեխաներին են տալիս: Սակայն, արդյոք, դա արդարացվա՞ծ է...

Բուժում Իմունաբանություն
Դյուրի՞ն է երջանիկ լինելը…
Դյուրի՞ն է երջանիկ լինելը…

«Մենք կուզե´նք երջանիկ եղնինք…» Մհեր Մկրտչյան

Այս հարցի պատասխանը գտնվեց Սենեկայի մոտ: Նրա համար դյուրին էր իրեն երջանիկ զգալ, չնայած այն ժամանակներում...

Հոգեկան առողջություն
Ենթաստամոքսային գեղձի բորբոքում
Ենթաստամոքսային գեղձի բորբոքում

Ենթաստամոքսային գեղձը օրգան է, որը միաժամանակ կատարում է մարսողական և հորմոնային գործառույթներ: Այն չի վերականգնվում և դրա մասին պետք է հոգ տանել ժամանակին...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Աուտիզմ. նոր դեղպատրաստուկ
Աուտիզմ. նոր դեղպատրաստուկ

Աուտիզմի բուժման համար նոր դեղպատրաստուկն անցել է առաջին փորձարկումը, որը կատարվել է մկների վրա: Այն ազդում է գեներից մեկի վրա, որն անմիջականորեն կապված է այդ հիվանդության հետ...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ