Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 1-2.2013

Դյուրի՞ն է երջանիկ լինելը…

Դյուրի՞ն է երջանիկ լինելը…

«Մենք կուզե´նք երջանիկ եղնինք…» Մհեր Մկրտչյան

Այս հարցի պատասխանը գտնվեց Սենեկայի մոտ: Նրա համար դյուրին էր իրեն երջանիկ զգալ, չնայած այն ժամանակներում կյանքն անհամեմատ առավել դժվար էր, քանի որ շատ էժան էր գնահատվում, գոյատևելն էր դժվար, էլ ինչ երջանկության մասին կարող էր լինել խոսքը: Պատերազմներ, հիվանդություններ, բանսարկություններ, պալատական հեղափոխություններ. այս ամենը մարդուն կարող էին հեշտ ու հանգիստ զրկել կյանքից: Այդ դեպքում, ինչպե՞ս է, որ Սենեկան երջանիկ էր: Ի՞նչ կարող ենք նրանից սովորել: 

 

Իր զարմիկ Լուցիլիուսին գրած «բարոյախոսական նամակներում» Սենեկան գրում է.«Ինչ տարբերություն, թե ինչպես ես ապրում, եթե կարծում ես, որ վատ է»: Այս հարցը կարող է իրեն տալ ամեն մի մարդ, օրինակ, այսպես. ի՞նչ տարբերություն, երջանիկ է իմ կյանքը, թե` ոչ, եթե ես ինձ դժբախտ եմ համարում: 

 

Տվեք մարդուն ավտոմեքենա, բնակարան, ամառանոց, փող, ընտանիք, երեխաներ, ընկերներ և շատերից կլսեք, որ երջանկություն չկա: Սենեկան այս առիթով մեջբերում է կատարում Էպիկուրից.«Դե ինչ, պարտք կվերցնեմ Էպիկուրից: «Շատերը, հարստություն կուտակելով, ոչ թե դժբախտության վերջն են դրել, այլ գտել են ուրիշ դժբախտություններ»: Այդ պատճառով էլ, ինչ տարբերություն, թե մարդն ինչ ունի, նա առաջին հերթին տեսնում է, թե ինչ չունի, իսկ դա միշտ էլ կարող է տխրության պատճառ լինել: 

 

Աշխարհընկալումը հին դարերում էլ, այժմ էլ չի փոխվել` նյութական, հոգևոր արժեքները, իհարկե, ուրախացնում են, բայց մարդն ինքն է իրեն երջանիկ դարձնում: Հեշտ ու հանգիստ որոշում է` ես երջանիկ եմ:

 

Սենեկան իր համար այսպես է որոշել.«Դժբախտ է նա, ով իրեն երջանիկ չի համարում»: Նա կարողացել է իրեն զգալ այնպես, ինչպես ինքն է որոշել. իսկ ինչն է խանգարում մեզ:

 

Իհարկե, կան հատուկ տաղանդով օժտված մարդիկ, ովքեր ցանկացած իրավիճակում կարողանում են իրենց դժբախտ զգալ, կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր նույնիսկ դժբախտությունների, անհաջողությունների ժամանակ են կարողանում դրական կողմ տեսնել: Երկրորդ տեսակին պատկանող մարդիկ վարվում են ինչպես և Սենեկան, ում համար երջանկությունը ոչ թե դժվար նպատակ էր, այլ ապրելու ձև:

 

Ինչն է խանգարում երջանիկ լինելուն

 

  • Որպես կանոն, դա հավատն է, հաճախ չգիտակցված, որը ներքին արգելք է դնում «ինչ-ինչ հանգամանքներում» երջանիկ լինելու հնարավորության վրա: Օրինակ, վատ եղանակը, տրամադրության բացակայությունը, փողի պակասը, սերը, ծխախոտը… Ամեն մարդ «իր սիրած հանգամանքներն ունի, որոնց դեպքում չի կարողանում երջանիկ լինել»: Իսկ դու՞ք…
  • Բացասական հույզերը: Եթե «աշխարհը թշնամաբար է տրամադրված», շուրջբոլորը «միայն վատ մարդիկ են»,«իսկ բոլոր տղամարդիկ…»,«իսկ բոլոր կանայք…», ապա` էլ ինչ երջանկություն: Որպես կանոն, բացասականը սկսվում է ընդհանրացումից` ամեն ինչ, միշտ: Աշխարհընկալումը հետևյալն է. ես փոքր ու թույլ եմ, աշխարհը մեծ է ու չար: 
  • Ցածր էներգետիկան: Ոչինչ չեմ ուզում, ոտքերս թույլ են, մտքերս` խառն ու բացակա: Նման վիճակն ավելի շատ դեպրեսիայի է հանգեցնում, քան, բնականաբար, երջանկության:

 

Եթե որոշել եք երջանիկ լինել, սովորեք երջանիկ լինել

 

Իհարկե, կյանքում դժվարությունները շատ են, բայց եթե ցանկություն կա, ապա սովորել երջանիկ լինել կարելի է և պետք է:

 

  • Երջանկության հետևից վազել պետք չէ, այն մեր կողքին է, պարզապես պետք է այն պահանջկոտ կանչել: Ցանկանո՞ւմ ես երջանկություն, վերցրո´ւ այն քեզանից:
  • Մշակեք ձեզ համար հիանալի զգացմունքային երանգ և կայունություն, դա օգնում է դժվար իրավիճակում հաղթահարել դեպրեսիան:
  • Կյանքին վերաբերվեք հետաքրքրությամբ և հետաքրքրասիրությամբ: Տհաճությո՞ւն է եղել: Հետաքրքիր է, ինչպես կկարողանամ այն հաղթահարել, ինչ կսովորեմ դրանից: Դժվարությո՞ւն կա: Հետաքրքիր է, ինչ կտա այն ինձ: Օգտակար հարցեր` հիանալի որոշումներ:
  • Ձեզ համար օգտակար սովորություն դարձրեք դրական աշխարհընկալումը: Սխալներ չեն լինում, լինում են կյանքի դասեր և հետադարձ կապ: Կյանքը լավ ուսուցիչ է, իսկ ամեն լավ բան միշտ էլ թանկ արժե: Իսկ ի՞նչ էիք ուզում: Պարտություն չկա, դա կյանքի մեջ նոր ներդրում է: Մարտահրավեր: Երբ ամեն ինչ լավ է, հաջողակ լինել բոլորն էլ կարող են: Իսկ երբ դժվա՞ր է: Հաղթահարել կարող են միայն ընտրյալները: Եղե´ք այդ ընտրյալը: Իրավիճակները փոխվել են, բայց դրանք ձեզ չեն փոխել: Դուք կարո´ղ եք լինել հաջողակ և երջանիկ: 

 

Սենեկան Լուցիլիուսին գրած իր նամակներն ավարտում էր որևէ իմաստուն խորհրդով, օրինակ.«Երբեք երջանիկ մի համարիր նրան, ով կախվածություն ունի երջանկությունից: Եթե նա կյանքի մատուցածից ուրախ է արտաքնապես, ապա նա թույլ հենարան ունի` եկած ուրախությունը կգնա: Միան ներքուստ ստեղծվածն է հուսալի և ամուր, այն աճում է և մեզ հետ մնում մինչև վերջ»:  

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-2.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկության ոլորտում ամենակարևոր 10 բացահայտումները
Բժշկության ոլորտում  ամենակարևոր 10 բացահայտումները

Ողջ անցած տարվա ընթացքում շարունակվեցին անբուժելի հիվանդությունների դեմ դեղամիջոցներ ստեղծելու աշխատանքները, ինչպես նաև, մինչև վերջին պահն անբուժելի համարվող հիվանդների բուժման համար նորագույն մեթոդներ ստեղծելու ոլորտում հետազոտությունները...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Պաշտոնական պարզաբանում №4

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման կիրառման ընթացքում ծագած որոշ հարցերի վերաբերյալ...

Դեղերի գնման արդյունքում տնտեսվել է մոտ 284 մլն դրամ

ՀՀ առողջապահության նախարարության 2013թ. առաջին կիսամյակի կարիքների համար անհրաժեշտ դեղերը ձեռք բերելու նպատակով «ՀՀ ԱՆ ՇՀԱՊՁԲ-13/1» ծածկագրով գնման ընթացակարգը (44 չափաբաժնով` լոտով) կայացել է 2012թ. դեկտեմբերի 27-ին...

Դիտարկվում է դեղագործական շուկան
Դիտարկվում է դեղագործական շուկան

Առողջապահության նախարարության դիտարկումների համաձայն  2012թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին դեղագործական շուկայում արձանագրվել են դեղերի գների էական տատանումներ...

Ատամնաբույժների բարձրացրած խնդիրների լուծման եզրերը

Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը

Վերջին օրերի ընթացքում ստոմատոլոգիական ծառայությունների աշխատակիցներից շատերը ցույց էին կազմակերպել 2013թ. հունվարի 1-ից «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների առիթով...

Հայաստանում սուր շնչառական վարակներն աճում են
Հայաստանում սուր շնչառական վարակներն աճում են

Գրիպի մասին լուրերը մամուլում չափազանցված են

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում այսպես կոչված խոզի գրիպի մասին տեղ է գտնում անհարկի խուճապ ստեղծող տեղեկատվություն...

Ահագնացող թվեր ու փաստեր

Չարորակ նորագոյացություններով հիվանդացության և դրանցից մահացության ցուցանիշները կայուն կերպով աճում են` կապված մարդկանց միջին երկարակեցության բարձրացման և անբարենպաստ բնապահպանական իրավիճակի հետ...

Հուզվել պետք չէ
Հուզվել պետք չէ

Օդերևութաբանական փոփոխությունները միայն օդերևութաբաններին չէ, որ հետաքրքրում են: Երբևէ մտածել եք, որ մեր առօրյա կյանքը  բաղկացած է մոտավորապես 50% -ով չեզոք իրադարձություններից, 40%-ով դրական և միայն...

Հոգեկան առողջություն
Համալրվել է Նոյեմբերյանի հիվանդանոցը

Վերջին տարիներին ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի վարկային միջոցներով վերանորոգվել և վերազինվել են մի շարք մարզային հիվանդանոցներ, այդ թվում նաև Տավուշի մարզի Նոյեմբերյանի Բժշկական Կենտրոնը...

Նոր մոտեցում բարեգործությանը

Վերջերս Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հանդիսավոր պայմաններում բացվեց Կենտրոնի կոնֆերանս սրահը, որի նպատակն է միջոցներ հայթայթել անվճարունակ անձանց հետազոտություններն անցկացնել անվճար...

Միոմա. վիրահատություն կատարել, թե` ոչ
Միոմա. վիրահատություն կատարել, թե` ոչ

Վիրահատությունից խուսափելն անհնարին  է; Այսօր քիչ չէ այն կանանց թիվը, ովքեր միոմա ունեն և ընտրության առջև են կանգնած` վիրահատություն կատարել, թե` ոչ: Որ որոշումն է ճիշտ...

ԿԻՆ: Հիվանդություններ Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Իմունային պատրաստուկների առավելություններն ու թերությունները
Իմունային պատրաստուկների առավելություններն ու թերությունները

Ներկայումս մրսածության կանխարգելման համար շատերը և իրենք են ընդունում իմունային պատրաստուկներ և, նույնիսկ, երեխաներին են տալիս: Սակայն, արդյոք, դա արդարացվա՞ծ է...

Բուժում Իմունաբանություն
Ենթաստամոքսային գեղձի բորբոքում
Ենթաստամոքսային գեղձի բորբոքում

Ենթաստամոքսային գեղձը օրգան է, որը միաժամանակ կատարում է մարսողական և հորմոնային գործառույթներ: Այն չի վերականգնվում և դրա մասին պետք է հոգ տանել ժամանակին...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Աուտիզմ. նոր դեղպատրաստուկ
Աուտիզմ. նոր դեղպատրաստուկ

Աուտիզմի բուժման համար նոր դեղպատրաստուկն անցել է առաջին փորձարկումը, որը կատարվել է մկների վրա: Այն ազդում է գեներից մեկի վրա, որն անմիջականորեն կապված է այդ հիվանդության հետ...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ