Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1-2.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Իմունային պատրաստուկների առավելություններն ու թերությունները

Իմունային պատրաստուկների առավելություններն ու թերությունները

Ներկայումս մրսածության կանխարգելման համար շատերը և իրենք են ընդունում իմունային պատրաստուկներ և, նույնիսկ, երեխաներին են տալիս: Սակայն, արդյոք, դա արդարացվա՞ծ է: Իմունաբաններն այդպիսի պատրաստուկները բաժանում են երկու տեսակի` պայմանավորված ազդեցությամբ և հիշեցնում են, որ դրանցից յուրաքանչյուրն ունի ոչ միայն ցուցումներ, այլև հակացուցումներ:

 

Իմունախթանիչները, ինչպես հասկանալի է անվանումից, խթանում են իմունային բջիջների բազմացումը: Գրիպի, ինֆեկցիոն ծանր հիվանդությունների դեպքում այս պատրաստուկներն անփոխարինելի են: Չէ որ իմունային համակարգը հարկ է ուժեղացնել: Սակայն այս հատկությունը` իմունային բջիջների աճը, վտանգավոր է դառնում աուտուիմուն հիվանդությունների (ռևմատոիդ արթրիտ, ինսուլինակախյալ շաքարային դիաբետ, տարածուն թունավոր խպիպ, աուտոիմուն թիրեոիդ, ցրված սկլերոզ և, նույնիսկ, բրոնխային ասթմայի որոշ ձևեր) դեպքում: Այս հիվանդությունների դեպքում իմունային համակարգն իր սեփական հյուսվածքներն ընդունում է  որպես օտար մարմիններ և սկսում դրանք վնասել: Իմունաթխանիչները միայն ուժեղացնում են այս գործընթացը:

 

Իմունախթանիչների երկարատև և անվերահսկելի կիրառման դեպքում օրգանիզմը դադարում է արտադրել սեփական ինտերֆերոններ` նյութերի «գլխավոր պաշտպանիչներ» և, իմունային համակարգն առանց դեղորայքային խթանիչների այլևս չի կարողանում պայքարել վտանգավոր վիրուսների ու մանրէների դեմ:

 

ամենահայտնի բնական իմունաթխանիչներն են էխինացեան, մեղրը, ակնամոմը, սխտորը: Վերջին երեքը հակացուցված են նրանց, ովքեր տառապում են ալերգիայի տարբեր տեսակներով, իսկ ակնամոմն ու սխտորը հարկ է զգուշությամբ օգտագորել բրոնխային ասթմայի դեպքում:

 

Իմունախթանիչները փոխում են իմունային համակարգի աշխատանքը, ընդ որում, ընտրողաբար: Եթե իմունիտետը թուլացած է, դրանք  ուժեղացնում են այն, իմունային բջիջների բարձրացած ակտիվության դեպքում (վերը նշված աուտոիմուն հիվանդությունների կամ ուռուցքների դեպքում) այս պատրաստուկները ճնշում են դրանց ազդեցությունը: Նորմալ իմունային կարգավիճակի դեպքում պատրաստուկները գործնականում ոչ մի ազդեցություն չեն թողնում իմունային համակարգի վրա:

 

Հասկանալի է, որ իմունաթերապիայի դեպքում նախապատվությունը տրվում է, հատկապես, իմունախթանիչներին: Հարկ է նշել նաև, որ  դեղաբույսերի մեծ մասը պարունակում է նյութեր, որոնք միաժամանակ և խթանում, և ճնշում են իմունային հակազդումները: Ամենահայտնի իմունախթանիչ դեղաբույսերն են` մարդարմատը, էլեուտերոկոկը, էխինացեան, հալվեն, փռնչուկը, կալանխոեն, թարխունը, չագան և այլն:

 

Աշնանային-ձմեռային ժամանակահատվածում շատերը, հատկապես, հաճույքով են իմունաթերապիա անցկացնում, ինչպես բուսական, այնպես էլ քիմիական պատրաստուկներով: Մարդու արյան հիմքի վրա ստեղծված, դրանք ուղղված են ինտերֆերոնի արտադրման բարձրացման վրա. սպիտակուց, որը պաշարում է վիրուսների բազմացումը, նաև լավ իմունախթանիչ է:

 

Եվ պատահական չէ, որ իմունաբանները սիրում են կրկնել.«Իմունադեֆիցիտից մինչև աուտոիմունիտետ մեկ քայլ է»: Այս արտահայտությունն ակնառու կերպով ցույց է տալիս, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել իմունային պատրաստուկների ոչ ճիշտ օգտագործումը: Եվ թեկուզ ժողովրդական բժշկության միջոցներն առավել թեթև ազդեցություն են թողնում, չարժե մոռանալ, որ դրանք նույնպես դեղեր են համարվում:

 

Իմունային համակարգը կանխարգելման կարիք չունի, դրան պետք է օգնել, երբ իմունիտետն իրոք թուլացած է, իսկ դա հանդիպում է ծանր հիվանդություններից հետո: Մնացած բոլոր դեպքերում բավական է  ակտիվ կենսակերպ վարել և վիտամիններ ընդունել:

 

Վերջին տարիներին երեխաների մոտ չբուժված ՍՇՎԻ-ներից հետո բարդությունների քանակը կտրուկ բարձրացել է: Օրինակ, սինուսիտների թիվն 10-ից հասել է  20%-ի: Գործնականում մինչև 3 տարեկան  յուրաքանչյուր երեխայի մոտ 1-2 անգամ  միջին ականջի սուր օստրիտ է գրանցվում, իսկ նրանց 70-80%-ն արդեն հիվանդության  բարձիթողի փուլում են հայտնվում:

 

Դա հաճախ հրարվում է այն բանով, որ հիվանդանալուց հետո ծնողները երեխային շտապում են մանկապարտեզ կամ դպրոց ուղարկել, չթողնելով  նրան վերջնականապես բուժվել: Արդյունքում ՍՇՎԻ-ն բարդություններ է թողնում: Անհնար է երեխային լիովին զերծ պահել շնչառական վիրուսային ինֆեկցիաներից և պետք էլ չէ: Անցկացրած ՍՇՎԻ-ի շնորհիվ երեխայի իմունիտետն  աստիճանաբար ձևավորվում է և նա ապագայում վիրուսային ինֆեկցիաներին առավել անընկալունակ է դառնում: Ավելի կարևոր է հիվանդությունը չհասցնել բարդությունների: Իսկ դրա համար ծնողները պետք է հիշեն, որ հարկ է երեխային մինչև վերջ տանը բուժել:

 

Հետաքրքիր է

 

Իմունային համակարգի հիմնական օրգաններն փայծաղն ու լյարդը, ուրցագեղձը, ողնուղեղը, նաև ավշագեղձերն ու ավշային ամբողջ հյուսվածքները: Դրանց են դասվում նաև նշագեղձերը, որոնք մրսածության և անգինայի դեպքում բորբոքվում են, ինչի պատճառով  էլ կոկորդի քրոնիկական ցավերով երեխաների մոտ թուլացած է իմունիտետը: 

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-2.2013
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. aif.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ