Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 1-2.2013

Ահագնացող թվեր ու փաստեր

Չարորակ նորագոյացություններով հիվանդացության և դրանցից մահացության ցուցանիշները կայուն կերպով աճում են` կապված մարդկանց միջին երկարակեցության բարձրացման և անբարենպաստ բնապահպանական իրավիճակի հետ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով 2020թ. երկրագնդում կարձանագրվի հիվանդության 20 միլիոն նոր դեպք,  չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն:

 

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական վերլուծական կենտրոնի տվյալներով հանրապետության չափահաս բնակչության շրջանում մահացության ընդհանուր կառուցվածքում 2011 թվականին չարորակ նորագոյացությունները կազմել են շուրջ 20 %: Մահացության ցուցանիշը 100 000 բնակչի հաշվով 2011-ին կազմել է 169.9:

 

Չարորակ նորագոյացությունների տարածվածության, հիվանդացության և մահացության իրավիճակային վերլուծությունը ցույց է տալիս, որ 2011 թվականին չարորակ նորագոյացությունների տարածվածությունը Հայաստանի չափահաս բնակչության ընդհանուր հիվանդացության կառուցվածքում կազմել է 3.4%, իսկ առաջնակի ախտորոշված հիվանդացությունը` 1.5%:

 

Վիճակագրական տվյալների համաձայն հանրապետության տղամարդկանց շրջանում առավել տարածված են թոքի և շնչափողի, բրոնխների (ընդհանուր` 1235), իսկ կանանց մոտ կրծքագեղձի (1150), արգանդի վզիկի (288) չարորակ նորագոյացությունները:

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի 2011 թվականի տվյալներով շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացություններից հիվանդացությունը 6 անգամ գերազանցել է տղամարդկանց մոտ, ինչը մեծապես պայմանավորված է նրանց շրջանում ռիսկի գործոններով (ծխախոտի օգտագործման տարածվածության բարձր ցուցանիշով) և հիվանդության ուշ հայտնաբերմամբ:

 

Հաշվի առնելով այդ հանգամանքը` ՀՀ կառավարությունը 2011թ. հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված «Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների (այդ թվում` չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի) վաղ հայտնաբերման և կանխարգելման ծրագրերը և միջոցառումների իրականացման ցանկերը: Ծրագրի նպատակն  է  Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում նվազեցնել չարորակ նորագոյացություններով հիվանդացության, բարձիթողության և դրանցից հաշմանդամության ու  մահացության ցուցանիշները:

 

Միաժամանակ, հիվանդանոցային համակարգի հետագա արդիականացման նպատակով 2012-2014 թվականների ընթացքում կարդիականացվի պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը: Այստեղ կստեղծվի ոսկրածուծի փոխպատվաստման տարածաշրջանում առաջին բաժանմունքը։ Կիրականացվի նաև կենտրոնի բժշկական անձնակազմի մասնագիտական կրթում և վերապատրաստում` արտերկրի առաջատար բժշկական և կրթական հաստատություններում:

 

Բացի այդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությունը վայելող երկարաժամկետ  ծրագրով Երևանում կկառուցվի մինչև 200 մահճակալ ունեցող գերժամանակակից բազմաֆունկցիոնալ «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնե։ Տարածաշրջանում եզակի այդ կենտրոնը կունենա հիվանդության ախտորոշման և բուժման արդի բոլոր հնարավորությունները։

 

Փոտրվարին է նշվում նաև մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր, որը հռչակվել է 2001թ. Լուքսեմբուրգում,«Քաղցկեղով երեխաների ծնողների միության» (ICCCPO) կողմից` նպատակ ունենալով հանրության ուշադրությունը սևեռել քաղցկեղով հիվանդ երեխաների խնդիրներին:

 

Ըստ վիճակագրության` ամբողջ աշխարհում ամեն տարի 200 հազար երեխա հիվանդանում է քաղցկեղով, ամեն օր 250 երեխա մահանում է քաղցկեղից: Հայաստանում տարեկան գրանցվում է 80-90 նոր դեպք: 

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունք  տարեկան 200-ից ավելի երեխա է բուժվում:

 

Հայաստանում երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպում է արյան քաղցկեղը` լեյկեմիան, որը կազմում է չարորակ ուռուցքների մոտ 30-40 տոկոսը: Երկրորդ տեղում են ավշային հանգույցների չարորակ ուռուցքները, այնուհետև գլխուղեղի ուռուցքն է: Մանկական քաղցկեղի առաջացման պատճառները բազմազան են. քաղցկեղածին նյութեր սննդում և օդում, ծնողների կողմից վնասակար սովորություններ` ծխախոտի և ալկոհոլի չարաշահում, ինչպես նաև մոր մոտ նույնիսկ մինչ հղիությունն առողջական խնդիրներ և այլն: 

 

Հիվանդությունն ավելի հաճախ հայտնաբերվում է 2-4 տարեկան երեխաների մոտ։ Գիտնականների համոզմամբ այդ ուռուցքները ոչ թե ժառանգաբար են փոխանցվում, այլ բնածին են: Սեռական հասունացման շրջանում 11-14 տարեկան երեխաների մոտ ևս քաղցկեղ է առաջանում: Քաղցկեղի այն տեսակները, որոնք հաճախ հանդիպում են մեծահասակների մոտ, երեխաների մոտ գրեթե չեն լինում: Տարբեր են նաև ուռուցքների և բուժման մեթոդները:

 

Բուժումն առավել արդյունավետ է, երբ հիվանդությունը հայտնաբերվում է սկզբնական փուլում։

 

Հայաստանում երեխաների մոտ հիվանդության 65 տոկոս դեպքերը լիակատար բուժվում են: Զարգացած երկրներում այդ ցուցանիշը հասցվել է 75-80 տոկոսի: 

 

Աշխարհի շատ երկրներում քաղցկեղով հիվանդ երեխաների համար այսօր տարբեր միջոցառումներ են անցկացվում, հանգանակություններ կազմակերպվում։  

 

Այդ օրվա կապակցությամբ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ևս քաղցկեղով հիվանդ երեխաների համար ուրախ ցերեկույթ էր կազմակերպվել։

 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-2.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկության ոլորտում ամենակարևոր 10 բացահայտումները
Բժշկության ոլորտում  ամենակարևոր 10 բացահայտումները

Ողջ անցած տարվա ընթացքում շարունակվեցին անբուժելի հիվանդությունների դեմ դեղամիջոցներ ստեղծելու աշխատանքները, ինչպես նաև, մինչև վերջին պահն անբուժելի համարվող հիվանդների բուժման համար նորագույն մեթոդներ ստեղծելու ոլորտում հետազոտությունները...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Պաշտոնական պարզաբանում №4

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման կիրառման ընթացքում ծագած որոշ հարցերի վերաբերյալ...

Դեղերի գնման արդյունքում տնտեսվել է մոտ 284 մլն դրամ

ՀՀ առողջապահության նախարարության 2013թ. առաջին կիսամյակի կարիքների համար անհրաժեշտ դեղերը ձեռք բերելու նպատակով «ՀՀ ԱՆ ՇՀԱՊՁԲ-13/1» ծածկագրով գնման ընթացակարգը (44 չափաբաժնով` լոտով) կայացել է 2012թ. դեկտեմբերի 27-ին...

Դիտարկվում է դեղագործական շուկան
Դիտարկվում է դեղագործական շուկան

Առողջապահության նախարարության դիտարկումների համաձայն  2012թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին դեղագործական շուկայում արձանագրվել են դեղերի գների էական տատանումներ...

Ատամնաբույժների բարձրացրած խնդիրների լուծման եզրերը

Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը

Վերջին օրերի ընթացքում ստոմատոլոգիական ծառայությունների աշխատակիցներից շատերը ցույց էին կազմակերպել 2013թ. հունվարի 1-ից «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների առիթով...

Հայաստանում սուր շնչառական վարակներն աճում են
Հայաստանում սուր շնչառական վարակներն աճում են

Գրիպի մասին լուրերը մամուլում չափազանցված են

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում այսպես կոչված խոզի գրիպի մասին տեղ է գտնում անհարկի խուճապ ստեղծող տեղեկատվություն...

Հուզվել պետք չէ
Հուզվել պետք չէ

Օդերևութաբանական փոփոխությունները միայն օդերևութաբաններին չէ, որ հետաքրքրում են: Երբևէ մտածել եք, որ մեր առօրյա կյանքը  բաղկացած է մոտավորապես 50% -ով չեզոք իրադարձություններից, 40%-ով դրական և միայն...

Հոգեկան առողջություն
Համալրվել է Նոյեմբերյանի հիվանդանոցը

Վերջին տարիներին ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի վարկային միջոցներով վերանորոգվել և վերազինվել են մի շարք մարզային հիվանդանոցներ, այդ թվում նաև Տավուշի մարզի Նոյեմբերյանի Բժշկական Կենտրոնը...

Նոր մոտեցում բարեգործությանը

Վերջերս Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հանդիսավոր պայմաններում բացվեց Կենտրոնի կոնֆերանս սրահը, որի նպատակն է միջոցներ հայթայթել անվճարունակ անձանց հետազոտություններն անցկացնել անվճար...

Միոմա. վիրահատություն կատարել, թե` ոչ
Միոմա. վիրահատություն կատարել, թե` ոչ

Վիրահատությունից խուսափելն անհնարին  է; Այսօր քիչ չէ այն կանանց թիվը, ովքեր միոմա ունեն և ընտրության առջև են կանգնած` վիրահատություն կատարել, թե` ոչ: Որ որոշումն է ճիշտ...

ԿԻՆ: Հիվանդություններ Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Իմունային պատրաստուկների առավելություններն ու թերությունները
Իմունային պատրաստուկների առավելություններն ու թերությունները

Ներկայումս մրսածության կանխարգելման համար շատերը և իրենք են ընդունում իմունային պատրաստուկներ և, նույնիսկ, երեխաներին են տալիս: Սակայն, արդյոք, դա արդարացվա՞ծ է...

Բուժում Իմունաբանություն
Դյուրի՞ն է երջանիկ լինելը…
Դյուրի՞ն է երջանիկ լինելը…

«Մենք կուզե´նք երջանիկ եղնինք…» Մհեր Մկրտչյան

Այս հարցի պատասխանը գտնվեց Սենեկայի մոտ: Նրա համար դյուրին էր իրեն երջանիկ զգալ, չնայած այն ժամանակներում...

Հոգեկան առողջություն
Ենթաստամոքսային գեղձի բորբոքում
Ենթաստամոքսային գեղձի բորբոքում

Ենթաստամոքսային գեղձը օրգան է, որը միաժամանակ կատարում է մարսողական և հորմոնային գործառույթներ: Այն չի վերականգնվում և դրա մասին պետք է հոգ տանել ժամանակին...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Աուտիզմ. նոր դեղպատրաստուկ
Աուտիզմ. նոր դեղպատրաստուկ

Աուտիզմի բուժման համար նոր դեղպատրաստուկն անցել է առաջին փորձարկումը, որը կատարվել է մկների վրա: Այն ազդում է գեներից մեկի վրա, որն անմիջականորեն կապված է այդ հիվանդության հետ...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ