Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 18-19.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Կրճատել մայրական և նորածնային հիվանդացությունն ու մահացությունը

Առողջության առաջնային պահպանման օղակի և ուղեգրումների համակարգի բարելավման միջոցով մայրական և նորածնային հիվանդացության ու մահացության կրճատումը Հայաստանում նոր թափ է ստացել և արձանագրված դրական արդյունքներն ակնհայտ են:

 

Այս առնչությամբ հանրապետության Առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի նախաձեռնությամբ, Հայաստանում Ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնի հանդիսասրահում կազմակերպվել էր մամլո ասուլիս և աշխատաժողով, որին մասնակցում էին առողջապահության բնագավառի փորձագետներ ԱՊՀ երկրներից, փորձագետ-խորհրդականներ  Եվրամիության մի քանի երկրներից, Աժ պատգամավորներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

 

Բացելով աշխատաժողովը, ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տատյանա Կոլպակովան, ողջունելով մասնակիցներին, ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկերներին, փորձագետներին, գտավ, որ նմանատիպ միջոցառումը ճիշտ ժամանակին է, քանի որ Հայաստանն էլ այն 75 ամենապրեատիտ երկրներից մեկն է, որին ԱՀԿ-ն մշտապես պահում է ուշադրության կենտրոնում:

 

Նա նշեց, որ եվրոպական տարածաշրջանի 53 երկիր արձանագրել է մայրական մահացության կրճատման զգալի առաջընթաց. միջին ցուցանիշը 2010 թ. կազմել է 20` 100 հազար կենդանածնի հաշվով, այն դեպքում, երբ այս ցուցանիշը Հայաստանում 10-ով ավելի է, չնայած պետք է փաստել, որ նեոնատալ մահացության հիմնական պատճառներն են վաղաժամ ծնունդները, նորածնի ցածր քաշը, բնածին արատները, ծննդյան վնասվածքները և նեոնատալ վարակները:

 

Տատյանա Կոլպակովան համոզմունք հայտնեց, որ մայրական և նորածնային հիվանդացության ու մահացության կրճատման գրավականն առողջության առաջնային պահպանման ծառայությունների բարձր որակն է:

 

ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նախարարի և գերատեսչության անունից ողջունեց և շոնրհակալություն հայտնեց ժամանած միջազգային փորձագետներին, խորհրդատուներին Հայաստանում անցկացրած անաչառ հետազոտությունների առիթով և կարևորեց հրապարակվելիք արդյունքները ճշգրտորեն ներկայացնելու անհրաժեշտությունը, արդյունքներ, որ բնագավառի հետագա աշխատանքների և ծրագրերի իրականացման յուրօրինակ խթանիչներ կարող են դառնալ, հնարավորություն կընձեռեն ճշգրտելու մեր հետագա անելիքները, միաժամանակ, նա շնորհակալություն հայտնեց ԱՀԿ-ին` ցուցաբերած ուշադրության համար:

 

ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Գունտա Լազդանեն ներկայացրեց մայրական և նորածնային առողջության պահպանման իրավիճակը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում` ավելորդ չհամարելով վկայակոչելու Հազարամյակի զարգացման նպատակները.«2015 թվականին 1990 թվականի համեմատ երեք քառորդով կրճատել մայրական մահացության մակարդակը»:

 

«Առանց մոր առողջության  բարելավման, անհնար է խոսել նորածնի կատարյալ առողջության մասին»,- համոզմունք հայտնեց բանախոսը:

 

Հայաստանում առողջապահական համակարգի բարեփոխումների և մայրական ու նորածնային առողջության պահպանման ծառայությունների որակի բարելավման հիմնախնդիրներին  անդրադարձավ ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը: Նա ներկայացրեց 1987-2012թթ. մանկական մահացության միտումները, նույն ժամանակահատվածի մայրական մահացության ցուցանիշները, մոր և մանկան առողջության պահպանման պետական նպատակային ծրագիրը, բարեփոխումների իրականացման ռազմավարությունը, միջազգային համագործակցությամբ իրականացվող ազգային ծրագրերը 1993-2007թթ., մանկական մահացության պատճառական և տարիքային կառուցվածքը, հազարամյակի զարգացման ազգային նպատակները, մանկական հիվանդանոցային ծառայությունների ֆինանսական մատչելիության բարելավման հիմնահարցերը, ծննդօգնության պետական հավաստագրի համակարգի ներդրման հանրային իրազեկման ծրագիրը:

 

Նա մասնավորապես փաստեց, որ անցած տասը տարիների ընթացքում, հանաձայն հետազոտության արդյունքների, նորածնային մահացության ցուցանիշները հազար կենդանածնի հաշվով 2006-2010 թվականների ընթացքում 24-ից նվազել է 13 մահվան ցուցանիշի: Նմանատիպ  անկում  նկատվում է մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում (1000 կենդանածնի հաշվարկով 27-ից` 16 մահ):

 

Զեկուցման վերջում բանախոսը խոսեց հետագա քաղաքականության առանձնահատկությունների շուրջը` ընդգծելով, որ բնակչության համար մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունների մատչելիության ապահովման հարցն առաջիկայում կշարունակի մնալ Առողջապահության նախարարության գերակայությունների շարքում:

 

Նախարարությունը կձեռնարկի միջոցառումներ մոր և մանկան ոլորտում նպատակային ծրագրերի շրջանակներում ձեռք բերված հաջողությունների պահպանման և հետագա զարգացումների ապահովման ուղղությամբ:

 

Ռեսուրսների հավաքագրման ներկայիս դժվարությունների պայմաններում Առողջապահության նախարարությունն այս ոլորտում հատուկ կարևորում է արդյունավետ միջգերատեսչական և արդյունավետ միջազգային համագործակցությունը:

 

Աշխատաժողովի ընթացքում Գունտա Լազդանեն ներկայացրեց ՌԴ կառավարության կողմից օժանդակվող «Առողջության առաջնային պահպանման օղակի և ուղեգրումների համակարգի բարելավման արդյունքում մայրական և նորածնային հիվանդացության և մահացության կրճատում Արևելյան Եվրոպայի երկրներում» ծրագիրը, ԱՀԿ ազգային փորձագետ և խորհրդատու Օլեգ Շվաբսկին` որակի բարելավման միջոցով մայրական առողջության պահպանման բարելավման հիմնական արդյունքները:

 

Կազմակերպվեց լիագումար քննարկում «ՄԱԿ-ի գործակալությունների և այլ միջազգային գործընկերների օգնությունը Հայաստանում հղիներին, մայրերին և երեխաներին ցուցաբերվող բուժօգնության և սպասարկման բարելավման գործում» լիագումար քննարկումը:

 

Ըստ էության, լրագրողների հարցերին պատասխաններից շատերը պարունակում էին զեկուցումներ, իսկ մնացած հարցերին պատասխանեցին միջազգային փորձագետները, ՀՀ ԱՆ ոլորտի ներկայացուցիչները` բերելով վիճակագրական մի շարք տվյալներ, որոնք մեկ անգամ ևս ապացուցում են, որ ընդհանուր առմամբ, Հայաստանում նախածնային և ծննդյան բուժօգնության և սպասարկման մակարդակը բարձր է:

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 18-19.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ