Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 16-17.2012

Ինչ դիրքով քնել

Ինչ դիրքով քնել

Մարդու քնելու դիրքն անքնության պատճառ չի կարող դառնալ, սակայն հանգեցնել քնի այլ խանգարումների կամ վատ ինքնազգացողության, լիովին հնարավոր է:

 

Թիկունքի վրա

 

+Ամենալավ դիրքն է նրանց համար, ովքեր ցանկանում են լավ տեսք ունենալ. դիմային մկաններն այդ դիրքում թուլանում են, մաշկին ապահովելով թթվածնի բավարար մատակարարում: Արդյունքում թարմ տեսքն է ու կնճիռների ավելի ուշ դրսևորումը:

 

+ Գործնականում բացակայում է ստամոքսի և որովայնի խոռոչի վրա ճնշումը: Դրա շնորհիվ նվազում է դեպի կերակրափող ստամոքսահյութի արտամղման, ինչպես նաև այրոցի առաջացման ռիսկը: Դա, հատկապես, կարևոր է, որովհետև երեկոյան ժամը 10-օօ-ից մինչև 2.օօ-ը ստամոքսահյութն ամենից շատ է արտադրվում և, միաժամանակ,  նվազում է թքարտադրությունը, որն էլ ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել կերակրափողի վնասման: Դրա համար, ովքեր հակված են այրոցի, ավելի լավ է քնեն թիկունքի վրա:

 

+Ողնաշարի վրա ծանրաբեռնվածությունն ամենանվազագույնն է, որը թույլ է տալիս լիովին հանգստանալ, դրա հետ մեկտեղ, թուլացնելով միջողնային սկավառակները, ինչն էլ իր հերթին լավ է օստեոխոնդրոզի կանխարգելման համար:

 

-Այս դիրքը հարմար չէ նրանց, ովքեր խռմփացնում են, նաև տառապում գիշերային ապնոէից (շնչադադար) կամ բրուկսիզմից (ատամների կրճտոց): Այս բոլոր տհաճությունների դրսևորումն ուժեղանում է, երբ մարդը քնում է թիկունքի վրա:

 

Կողքի վրա

 

+Նվազում է ծանրաբեռնվածությունը գոտկատեղի վրա, այնպես որ, այդպիսի ցավերի դեպքում դա ամենալավ դիրքն է:

 

+Վերին շնչուղիները չեն միակցվում, նշանակում է մարդը չի խռմփացնում, օրգանիզմն էլ թթվածնով բավականաչափ լավ է մատակարարվում: Այս ամենը լավացնում է քնի որակը, թույլ տալով առավելագույնս հանգստանալ: Այս դիրքը նաև նվազեցնում է սրտային հիվանդությունների ռիսկը և նպաստում գլխուղեղի լավ աշխատանքին:

 

-Նման դիրքով քնելիս հաճախ թմրում է ձեռքը կամ ոտքը: 

 

-Եթե սովոր եք այդ դիրքով քնելու, հարկ է հարմար բարձր ընտրել, այլապես կտուժի ողնաշարի պարանոցային հատվածը: Բարձը պետք է համապատասխանի ուսերի բարձրությանը, որպեսզի պարանոցը, զուգահեռաբար նաև  իրանը, հորիզոնական դիրքում գտնվեն: Եթե սվորություն ունեք քնած ժամանակ ձեռքը գլխի տակ դնել, նշանակում է բարձը շատ ցածր է:

 

Որովայնի վրա

 

+Եթե տառապում եք որովայնի փքվածությամբ, այս դիրքը կթեթևացնի վիճակը: Հատկապես, այդ պատճառով էլ երբեմն փոքր երեխաներին պառկեցնում են որովայնի վրա:

 

-Ողնաշարի պարանոցային հատվածը գտնվում է անբնական դիրքում, ինչն էլ կարող է հանգեցնել ցավերի, նաև վատացնել գլխուղեղի արյան մատակարարումը, որովհետև ողնաշարի զարկերակներից մեկը երբեմն մասնակի փակվում է:

 

-Ներքին օրգանների, այդ թվում ստոծանու վրա բարձրանում է ճնշումը, օրգանիզմի թթվածնով մատակարարումը վատանում է:

 

-Դեմքի մաշկին թթվածնի մատակարարումը նույնպես նվազագույնն է, դրա համար ովքեր սիրում են այս դիրքով  քնել, նրանց մոտ ժամանակից շուտ են կնճիռներ դրսևորվում:

 

Կարևոր է 

 

Ձեզ հարմար դիրքով քնելուց զատ, անպայման ուշադրություն դարձրեք ներքնակին: Եթե պառկում եք անհարմար ներքնակի վրա, ստիպված եք լինում ամբողջ ժամանակ մի դիրքից մյուսին փոխվել: Իսկ դա անքնության ամենագլխավոր պատճառներից մեկն է: Ամենահարմարը կիսակոշտ ներքնակն է:

 

Ժողովրդական բժշկության միջոցները քնաբերների այլընտրանքային տարբերակ 

 

Հանգստացնող հավաքածու

 

  • Մանրացնել առյուծագիի, կատվախոտի տերևներն ու ալոճենու ծաղիկները: Վերցնել յուրաքանչյուր խոտաբույսից 1-ական ճաշի գդալ, խառնել, վրան ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր, 1 ժամ թրմել, քամել: Ընդունել օրական 3 անգամ, 1/4 բաժակ, տաք վիճակում, ուտելուց առաջ: 
  • Հավասար քանակությամբ վերցնել երիցուկի ծաղիկներ, դաղձ, կատվախոտ, քեմոն, խառնել: 10 գ խարնուրդի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 30 րոպե, քամել: Ընդունել օրական 2 անգամ, 0,5 թեյի բաժակ, ուտելուց առաջ:

 

Խնձորի թուրմ

 

Խնձորի թուրմը հանգստացնում է նյարդերը և հանում սթրեսը: 3 հատ միջին չափսի խնձոր լվանալ, կճեպը չմաքրել, մանր կտրտել և վրան ավելացնել 1 լ եռացրած ջուր: Թույլ կրակի վրա եփել մոտ 10 րոպե, այնուհետև թրմել 30 րոպե և ընդունել 1 բաժակ 1 թեյի գդալ մեղրով խառնած:

 

Հանգստացնող լոգանք

 

Քնելուց առաջ երիցուկի թուրմով հանգստացնող լոգանք ընդունել: 100 գ երիցուկի չոր ծաղիկների վրա ավելացնել 2 լ եռացրած ջուր, 15 րոպե թրմել և ավելացնել վաննայի մեջ: Պառկել տաք ջրի մեջ 15-20 րոպե:

 

Շաբաթական 2 անգամ  փշատերևի թուրմով լոգանք ընդունել:

 

Կաթ ու մեղր

 

Քնաբեր արդյունքով են օժտված նաև կաթը (հատկապես, այծի) և մեղրը: Բավական է պարբերաբար ընդունել 1 բաժակ տաք կաթ 1 ճաշի գդալ մեղրով խառնած:

 

Ի դեպ

 

Ուշ ժամերին սնվելը կարող է գիշերային մղձավանջի պատճառ դառնալ: Բանն այն է, որ եթե ուտում եք քնելուց առաջ, ապա գլխուղեղը «կարծում» է, որ ցանկանում եք ոչ թե քնել, այլ օգտագործել ստացված էներգիան, դրա համար էլ նրա ակտիվությունը չի նվազում, ինչն էլ կարող է հրահրել տհաճ հետևանքներ:

 

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առողջապահության ոլորտի 2013թ. բյուջեի քննարկումները

Նոյեմբերի 1-ին ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվեցին «ՀՀ  2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի` առողջապահության ոլորտին վերաբերող քննարկումները...

Հրատապ թեմա Հայաստանում
Դ. Դումանյան. «Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում»
Դ. Դումանյան. «Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում»

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության...

Հրատապ թեմա Հայաստանում
Դեղերի գովազդին ներկայացվող պահանջներ

ՀՀ Առողջապահության նախարարությունը հետևողական գործընթաց է սկսել, որը վերաբերում է մեր հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ընթացակարգին...

Դեղագործական շուկա Հրատապ թեմա Հայաստանում
Օրակարգում են մարզային խնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզպետարանների առողջապահության  բաժինների պետերի մասնակցությամբ այսօր կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոլորտում առկա թերությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
Նախարարը Լոռու մարզում

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա առաջինը եղավ Ալավերդու բժշկական կենտրոնում...

Ռոտավիրուսային պատվաստումներ
Ռոտավիրուսային  պատվաստումներ

Վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում կարևորելով պատվաստումների դերը` առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր ռազմավարություն...

Կանխարգելում Վարակաբանություն Հրատապ թեմա Հայաստանում
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ

Նիտրոիմիդազոլի ածանցյալներ: Մետրոնիդազոլը (մետրոգիլ, տրիխոպոլ, ֆլագիլ) զգալիորեն մեծացնում է մարդու լիմֆոցիտներում պտղի վրա քաղցկեղածին ազդեցություն ունեցող քրոմոսոմային աբերացիաների հաճախությունը...

Հղիություն, ծննդաբերություն Դեղամիջոցներ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ստոմատոլոգիա
Նոբելյան մրցանակ
Նոբելյան մրցանակ

Հայտարարվեցին Նոբելյան մրցանակի դափնեկիրները: Այս տարի մրցանակի գումարը կազմել է մոտ 1,2 մլն դոլար: Իսկ բժշկության ոլորտում  մրցանակակիրները երկուսն են...

Բջջային բացահայտում
Բջջային բացահայտում

Ջոն Գյորդոնը և Սինյա Յամանական ապրում են Եվրասիայի տարբեր ծայրերի կղզիներում: Մեկը` Մեծ Բրիտանիայում, մյուսը` Ճապոնիայում: Նրանց բաժանում է ոչ միայն մոլորակի ամենամեծ մայրցամաքը...

Դեպքեր, բացահայտումներ
Պսորիազի համար պատասխանատու գենը
Պսորիազի համար պատասխանատու գենը

Գիտնականները հաստատում են, որ գտել են այն գենը, որը պատասխանատու է պսորիազի առաջացման և զարգացման համար...

Գենետիկա Մաշկաբանություն
Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է
Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է

ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան» «Մարիոթ» հյուրանոցի կոնֆերենց-սրահում նոյեմբերի 2-3-ը կազմակերպել էր մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը...

Առողջ երեխա
Ի՞նչ է քիմիաթերապիան
Ի՞նչ է քիմիաթերապիան

Լսել եմ, որ քաղցկեղով հիվանդներին հաճախ նշանակում են քիմիաթերապիայի կուրս: Ի՞նչ է դա և ինչպե՞ս է այն կատարվում: Գ.Գալոյան, ք. Հրազդան...

Բուժում Ուռուցքաբանություն
Քաղաքականությունը բժշկական առաջընթացի աջակից
Քաղաքականությունը բժշկական առաջընթացի աջակից

Բրիտանական Միացյալ թագավորությունը, շնորհիվ վերջին տասնամյակների բարեփոխումների, քարացած կարծրատիպերից հրաժարվելու, նորագույն տեխնոլոգիաները նպատակին ծառայեցնելու ջանքերի...

Հրատապ թեմա Աշխարհում
«H» և «N» վիրուսներ.աշնանային գրոհներ
«H» և «N» վիրուսներ.աշնանային գրոհներ

Սկսվել է այն ժամանակահատվածը, երբ մրսածության պատճառով առաջացող հիվանդությունների հաճախականությունն ավելանում է: Եվ, ինչպես ասում են, սարերի հետևում չէ նաև գրիպը...

Հրատապ թեմա Հայաստանում
Տղամարդիկ սիրո՞ւմ են, արդյոք, կարիերիստ կանանց
Տղամարդիկ սիրո՞ւմ են, արդյոք, կարիերիստ կանանց

Գործարար կնոջ համար դժվար է կյանքի ուղեկից գտնել: Ինչպես համատեղել պրոֆեսիոնալ աշխատանքը և կանացի երջանկությունը: Այս հարցի պատասխանը փորձում են գտնել հոգեբաններն ու փորձագետները...

Սեր, հարաբերություններ, ընտանիք Ես և կարիերան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ