Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 16-17.2012

Բուժական յոգա երիկամների համար

Բուժական յոգա երիկամների համար

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ յոգայի ասանաները հիանալի օժանդակող թերապիա են  տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ: Քանի որ այդ արվեստի գլխավոր սկզբունքն այն է, որ յոգայի ընդունած դիրքերը կարող են ընդունել բոլոր ցանկացողները, անկախ առողջական վիճակից և տարիքից: Իսկ որոշակի հիվանդություններ ունեցող մարդկանց համար մշակվել են վարժությունների հատուկ համալիրներ, որոնցից մեկն էլ երիկամների համար նախատեսված վարժությունների համալիրն է: Այս ուղղության գլխավոր սկզբունքը  իրանի արտափքումների և ներփքումների դիրքերի հերթագայումն է:

 

Դա բացատրվում է նրանով, որ իրանի արտափքված դիրքում արյունը հյուսվածքներից դուրս է մղվում, իսկ ներփքման ժամանակ` ներծծվում է: Այդպիսով ստացվում է յուրօրինակ «սպունգի արդյունքը»: Տարբեր տեսակի կողային ձգումների ժամանակ, խոնարհումներից և թեքումներից հետո, երիկամների արյան մատակարարումը նշանակալիորեն լավանում է: 

 

Եվ այսպես, դիտարկենք մի քանի ասանա, որոնք բուժական արդյունք ունեն երիկամների հիվանդությունների դեպքում:

 

Հասարակ, բայց արդյունավետ ասանան` անկյունային դիրքն է:

 

Այն կատարելու համար հատուկ գլանիկ է պետք:  Նստել փոքրիկ գորգի վրա այնպես, որ  գլանիկը հենվի սրբոսկրերին, հետո ոտքերը ծալել և ոտնաթաթերը միացնել: Որքան հնարավոր է, հարկավոր է ոտքերը մոտեցնել կոնքազդրային հատվածին, հետո դանդաղ պառկել գլանիկի վրա, իսկ կոնքազդրային հատվածը պետք է գորգիկին կպած լինի:

 

Երկրորդ դիրքը` գավազանի դիրքն է: Նստելով գորգիկին, ձգեք ոտքերը, ոտնաթաթերը միասին: Արտաշնչելիս դեպի առաջ խոնարհվել: Այս ասանայում կարևոր է կոնքի խոնարհումը, ոչ թե գոտկատեղից, այլ ողջ իրանով: Խոնրահվել որքան հնարավոր է խորը:

 

Խոնարհման ևս մեկ տեսակ է իրանի խոնարհումը լայն բացված ոտքերով: Այս վարժության ժամանակ ոտնաթաթերը պետք է զուգահեռ դրված լինի: Արտաշունչի հետ կրծքավանդակը դեպի վերև է բարձրացվում, իսկ ներշունչի ժամանակ դեպի առաջ խոնարհում է կատարվում, թեքելով դեպի առաջ կոնքազդրային հոդերը: Ձեռքերը ուղղել, գլուխը բարձրացնել և առաստաղին նայել: Այդ դիրքը պահել 20 վայրկյան: Հետո արտաշնչել, ձեռքերը ծալել և ավելի ցածր խոնարհվել: Տվյալ դիրքը պահել մինչև 1 րոպե:  

 

Հիանալի բուժական արդյունք է ապահովում  շուռ տված գավազանի դիրքը: Կատարվում է հետևյալ կերպ. ելման դիրք ընդունել ձեռքերը դնել ականջների մակարդակին: Արտաշնչման ժամանակ ձեռքերով և ոտքերով պոկվել հատակից, որովայնը դեպի վեր արտափքելով: Միևնույն ժամանակ գլուխը պետք է կպած լինի հատակին: Պահել այդ դիրքը մոտ 1 րոպե: Արտաշնչելով իջնել գորգիկին, թուլանալ և երկու անգամ կրկնել: 

 

Պառկած դիրք ընդունել, հետո իրանին կամուրջի ձև տալ: Ոտքերը ծալել և արտաշնչելիս նստամկանները պոկել հատակից, իսկ ձեռքերը ուղիղ պահել հատակին: Մեկ րոպե պահել այդ դիրքը, դանդաղ իջնել թիկունքին և թուլանալ:

 

Բացի վերոհիշյալ ասանաներից երիկամների համար յոգան առաջարկում է ևս մի շարք տարբերակներ, բայց եթե դուք որոշել եք հիմնովին զբաղվել առողջարար յոգայով, ապա հիշեք, որ երիկամների համար նախատեսված բոլոր վարժությունները պետք է կատարել բորբոքային ախտընթացը լավանալուց հետո: Իսկ սրացման ժամանակահատվածում միայն պետք է շավասանա վարժությունը կատարել, գլանիկը դնելով գոտկատեղի տակ: 

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առողջապահության ոլորտի 2013թ. բյուջեի քննարկումները

Նոյեմբերի 1-ին ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվեցին «ՀՀ  2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի` առողջապահության ոլորտին վերաբերող քննարկումները...

Հրատապ թեմա Հայաստանում
Դ. Դումանյան. «Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում»
Դ. Դումանյան. «Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում»

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության...

Հրատապ թեմա Հայաստանում
Դեղերի գովազդին ներկայացվող պահանջներ

ՀՀ Առողջապահության նախարարությունը հետևողական գործընթաց է սկսել, որը վերաբերում է մեր հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ընթացակարգին...

Դեղագործական շուկա Հրատապ թեմա Հայաստանում
Օրակարգում են մարզային խնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզպետարանների առողջապահության  բաժինների պետերի մասնակցությամբ այսօր կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոլորտում առկա թերությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
Նախարարը Լոռու մարզում

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա առաջինը եղավ Ալավերդու բժշկական կենտրոնում...

Ռոտավիրուսային պատվաստումներ
Ռոտավիրուսային  պատվաստումներ

Վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում կարևորելով պատվաստումների դերը` առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր ռազմավարություն...

Կանխարգելում Վարակաբանություն Հրատապ թեմա Հայաստանում
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ

Նիտրոիմիդազոլի ածանցյալներ: Մետրոնիդազոլը (մետրոգիլ, տրիխոպոլ, ֆլագիլ) զգալիորեն մեծացնում է մարդու լիմֆոցիտներում պտղի վրա քաղցկեղածին ազդեցություն ունեցող քրոմոսոմային աբերացիաների հաճախությունը...

Հղիություն, ծննդաբերություն Դեղամիջոցներ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ստոմատոլոգիա
Նոբելյան մրցանակ
Նոբելյան մրցանակ

Հայտարարվեցին Նոբելյան մրցանակի դափնեկիրները: Այս տարի մրցանակի գումարը կազմել է մոտ 1,2 մլն դոլար: Իսկ բժշկության ոլորտում  մրցանակակիրները երկուսն են...

Բջջային բացահայտում
Բջջային բացահայտում

Ջոն Գյորդոնը և Սինյա Յամանական ապրում են Եվրասիայի տարբեր ծայրերի կղզիներում: Մեկը` Մեծ Բրիտանիայում, մյուսը` Ճապոնիայում: Նրանց բաժանում է ոչ միայն մոլորակի ամենամեծ մայրցամաքը...

Դեպքեր, բացահայտումներ
Պսորիազի համար պատասխանատու գենը
Պսորիազի համար պատասխանատու գենը

Գիտնականները հաստատում են, որ գտել են այն գենը, որը պատասխանատու է պսորիազի առաջացման և զարգացման համար...

Գենետիկա Մաշկաբանություն
Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է
Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է

ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան» «Մարիոթ» հյուրանոցի կոնֆերենց-սրահում նոյեմբերի 2-3-ը կազմակերպել էր մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը...

Առողջ երեխա
Ի՞նչ է քիմիաթերապիան
Ի՞նչ է քիմիաթերապիան

Լսել եմ, որ քաղցկեղով հիվանդներին հաճախ նշանակում են քիմիաթերապիայի կուրս: Ի՞նչ է դա և ինչպե՞ս է այն կատարվում: Գ.Գալոյան, ք. Հրազդան...

Բուժում Ուռուցքաբանություն
Քաղաքականությունը բժշկական առաջընթացի աջակից
Քաղաքականությունը բժշկական առաջընթացի աջակից

Բրիտանական Միացյալ թագավորությունը, շնորհիվ վերջին տասնամյակների բարեփոխումների, քարացած կարծրատիպերից հրաժարվելու, նորագույն տեխնոլոգիաները նպատակին ծառայեցնելու ջանքերի...

Հրատապ թեմա Աշխարհում
«H» և «N» վիրուսներ.աշնանային գրոհներ
«H» և «N» վիրուսներ.աշնանային գրոհներ

Սկսվել է այն ժամանակահատվածը, երբ մրսածության պատճառով առաջացող հիվանդությունների հաճախականությունն ավելանում է: Եվ, ինչպես ասում են, սարերի հետևում չէ նաև գրիպը...

Հրատապ թեմա Հայաստանում
Տղամարդիկ սիրո՞ւմ են, արդյոք, կարիերիստ կանանց
Տղամարդիկ սիրո՞ւմ են, արդյոք, կարիերիստ կանանց

Գործարար կնոջ համար դժվար է կյանքի ուղեկից գտնել: Ինչպես համատեղել պրոֆեսիոնալ աշխատանքը և կանացի երջանկությունը: Այս հարցի պատասխանը փորձում են գտնել հոգեբաններն ու փորձագետները...

Սեր, հարաբերություններ, ընտանիք Ես և կարիերան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ