Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 16-17.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է

Սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` եվրոպական տարածաշրջանում գրիպի և սուր շնչառական վարակների առումով ներկայումս համաճարակային իրավիճակը լարված չէ: Այսօր եվրոպական տարածաշրջանի երկրներում շրջանառում են գրիպի Ա և Բ տեսակները: Վիրուսաբանական հետազոտությունների արդյունքների վերլուծությունը վկայում է, որ հետազոտված դեպքերի 96% -ում արձանագրվում է գրիպի Ա տեսակը: Նման պատկեր է դիտվում նաև Հայաստանի Հանրապետությունում:

 

Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Առողջապահության նախարարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Գրիպի համաշխարհային հսկողության ցանցի (FluNet համակարգչային ցանցի կիրառմամբ) անդամ է:

 

2010 թվականի հունվարից սկսած յուրաքանչյուր շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն են ներկայացվում տվյալներ` ինչպես սուր շնչառական վիրուսային, գրիպանման հիվանդություններով դեպքերի մոնիտորինգի, այնպես էլ վիրուսաբանական հետազատությունների վերաբերյալ: Յուրաքանչյուր շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի կողմից եվրոպական տարածաշրջանի 58 երկրի կողմից տրամադրված ամփոփ տվյալներով կազմվում է տեղեկագիր և ներկայացվում երկրներին:

 

Տեղեկագրի տվյալների համաձայն` այսօր եվրոպական տարածաշրջանի երկրներում դիտվում է գրիպի, գիրպանման հիվանդությունների և սուր շնչառական վարակների ցածր ինտենսիվություն:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. gorod.lv
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ