Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 16-17.2012

Պսորիազի համար պատասխանատու գենը

Պսորիազի համար պատասխանատու գենը

Գիտնականները հաստատում են, որ գտել են այն գենը, որը պատասխանատու է պսորիազի առաջացման և զարգացման համար:

 

Անցկացրած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ պսորիազի առաջացմանը հանգեցնում են CARD14 գենի մեջ հազվադեպ հանդիպող մուտացիաները: Նախկինում գիտնականները կարծում էին, որ պսորիազն առաջանում է իմունային համակարգի բարձրացած ակտիվության պատճառով:

 

Ինչպես նշել են Վաշինգտոնի համալսարանի գիտնականները, պսորիազի զարգացման համար պատասխանատու գենը հայտնաբերելու նպատակով գրեթե երկու տասնամյակ անցկացվել են հետազոտություններ և հնարավոր է, որ այդ բացահայտումը մեկնարկ կհանդիսանա այս հիվանդության բուժման նոր մեթոդների փնտրման համար:

 

Հետազոտության անցկացման համար գիտնականներն  օգտագործել են ԴՆԹ առաջատար տեխնոլոգիաները, որպեսզի պարզեն գեների մուտացիայի ընթացքը և պսորիազի առաջացման  պատճառը: Մասնագետները հետազոտել են այս ախտորոշմամբ մի քանի ընտանիքների անդամների ԴՆԹ-ն: Մուտացված գենը հայտնաբերվել է յուրաքանչյուր հիվանդացածի մոտ և փոխանցվել ժառանգաբար: Այդ ընթացքում հետազոտվել է 3 տարեկան մի աղջնակ` պսորիազի հազվադեպ հանդիպող ձևով, սակայն նրա հարազատներից ոչ մեկի մոտ նման հիվանդություն չի եղել: Գենետիկական փոփոխությունը չպարզված պատճառով ինքնաբերաբար է սկսվել:

 

Գիտնականներն այժմ պլանավորում են անցկացնել հետազոտություններ, որոնց նպատակն է որոշել, թե գենետիկական մուտացիաները կապ ունեն պսորիազի այլ տեսակների, նաև պսորիատիկ արթրիտի զարգացման հետ, երբ մաշկային հիվանդությունն ուղեկցվում է հոդերի բորբոքմամբ:

 

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. 911balsam.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ani

28.01.2016

barev dez .xndrum em asaceq votnatati snki depqum inch dex oktagorcem vor bujvem ev cvnasem erexayin` unem krcqov kerakrvox erex

Մեդ-Պրակտիկ

11.01.2016

Հարգելի ՍՎԵՏԱ, բարև Ձեզ: Փսորիազը ժառանգական նախատրամադրվածություն ունեցող ոչ ինֆեցիոն հիվանդություն է, այն վարակիչ հիվանդություն չէ և չի փոխանցվում ոչ սեռական, ոչ էլ մեկ այլ ճաբապարհով:

ՍՎԵՏԱ

07.01.2016

Բարեւ ձեզ, ինձ մոտ երեք տարի է հայտնաբերվել է փսորիազ : Ասացեք խնդրեմ հնարավոր է , որ ես սեռական ճանապարով վարակեմ իմ ամուսնուն: Նախապես շնորհակալություն:

Մեդ-Պրակտիկ

18.04.2015

Հարգելի Elena, բարև Ձեզ: Գոյություն ունի պարբերական հիվանդության մի տարատեսակ, որը կլինիկական դրսևորումներ չի ունենում, սակայն այդ ձևի ժամանակ, համապատասխան դեղորայք չստանալու դեպքում առաջանում է երիկամների ամիլոիդոզ և երիկամային անբավարարություն: Ամենայն հավանականությամբ  Ձեզ մոտ նույնպես այդ տեսակն է: Հարկավոր է անպայման ստանալ նշված դեղորայքը բարդություններից խուսափելու համար:

elena

15.04.2015

Բարև Ձեզ,ունեմ գենի մուտացիա,գենետիկական կենտրոնից հաստատվելէ ,որ պարբերական հիվանդությունն հաստատվածէ,բայց չունեմ այդ հիվանդության բնորոշ ախտանիշներն,տենդ և որովայնային ցավեր,հոդացավեր ր այլ ,դիմել եմ բժիշկի նշանակել է կելխիցին 1մգ ,խնդրում եմ պատասխանեք պարտադիր է դեղի ընդունումն ամենօրյա,և ինչ հետևանք կունենա եթե դեղ չօգտագորցեմ,հախպես շնորհակալություն

Մեդ-Պրակտիկ

18.12.2014

Հարգելի Լուսինե, փսորիազը գենետիկ հիվանդություն չէ, խոսքը գնում է գենետիկ նախատրամադրվածության մասին, որը չունի սեռի հետ կապված դոմինանտության խնդիր:

Լուսինե

27.10.2014

Բարև Ձեզ, ամուսնուս մոտ փսորիազ է, հնարավոր է, որ երեխայիս էլ ժառանգաբար փոխանցվի, թե դա միայն մորից կարող է փոխանցվել։ Կանխավ շնորհակալություն։

Մեդ-Պրակտիկ

08.09.2014

Հարգելի Մարինե, մի անհանգստացեք պսորիազի դեպքում միշտ նմանօրինակ քսուքների կարիք կա: Որևէ վնասակարության և վտանգավորության մասին խոսք լինել չի կարող: 

Մարինե

31.08.2014

Բարև Ձեզ, իմ ամուսինը ունի 6 տարի պսորիազ, մենք օգտագօրցում ենք մազ դայվոբետ, այն անցնում է, հետո նորից սկսվում, արդյոք այդ մազը շատ օգտագործելը վնաս չէ, նախապես շնորհակալւթյուն:

Մեդ-Պրակտիկ

05.07.2014

Հարգելի Լիաննա, փսորիազը մաշկային քրոնիկ հիվանդություն է: Եվ որպես կանոն ունի մաշկի տարբեր հատվածներում տարածվելու հակում:  Ավելի ճիշտ  ու նպատակահարմար կլինի դիմեք մաշկաբանի նախևառաջ ախտորոշումը հաստատելու կամ էլ ժխտելու համար:

Լիաննա

16.06.2014

Բարև ձեզ,ինձ մոտ հասունացման տարիքից կա գլխամաշկի թեփոտում փսորիազի ախտանիշներով,Նույն հիվանդությունԹ կա նաև աղջկաս մոտ: Կարող է փսորիազը լինել միայն գլխամաշկին մօտ 30 տարի ու չտարծվել? ու կա արդյոք բուժում,եթե իրոք փսորիազ է

Մեդ-Պրակտիկ

12.04.2014

Հարգելի Anul, բարև Ձեզ, ամենայն հավանականությամբ Ձեզ մոտ սնկային հիվանդություն է, որի բուժումը մեծ դժվարություն չի ներկայացնում: Դիմեք մաշկաբանի խորհրդատվության, և համապատասխան հետազոտությունից հետո նա բուժում կնշանակի:

Anul

05.04.2014

barev dzez xndrumem inc ogneq azatvel im hivandutyunic mejqis poris ev krcqeris sev laqaner en haytnvel chem karoxanum bac zgestner krel isk hima nuynisk paranocse nmanatip laqanerov patvel amachumem tanic durs gal xndrumem ogneq

Մեդ-պրակտիկ

01.06.2013

Հարգելի Գոհար, բարև Ձեզ, նախապես մտածել և կանխարգելել փսորիազ հիվանդությունը, որը չկա դեռ, տրամաբանական չէ։ Այն կարող է և ընդհանրապես չարտահայտվել։ Սովորաբար հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում գլոբալ հորմոնալ փոփոխություններ են կատարվում, որոնք առողջության տեսանկյունից սովորաբար ավելի շահեկան կարգավիճակ են ստեղծում։ Ավելի լավ է չմտածել դրա մասին, հատկապես, որ դա միայն կվնասի Ձեզ, հաշվի առնելով, այդ և ցանկացած դեպքի համար նյարդային համակարգի կարևոր դերը։ Մտածեք միայն լավ բաների մասին, վայելեք սպասվելիք հղիությունը, հավատացեք, դա կօգնի Ձեզ։

 

Գոհար

30.05.2013

Բարև ձեզ, ասացեք խնդրեմ, եթե ժառանգականության մեջ կա փսորիազով հիվանդանալու վտանգ, հղիության ընթացքում կա մեթոդ կանխարգելելու այդ հիվանդությունը, ոնց կարելի է այդ ընթացքում համոզվել , որ զերծ ես այդ հիվանդությունից. Կանխավ շնորհակալություն

Կարդացեք նաև

Առողջապահության ոլորտի 2013թ. բյուջեի քննարկումները

Նոյեմբերի 1-ին ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվեցին «ՀՀ  2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի` առողջապահության ոլորտին վերաբերող քննարկումները...

Հրատապ թեմա Հայաստանում
Դ. Դումանյան. «Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում»
Դ. Դումանյան. «Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում»

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության...

Հրատապ թեմա Հայաստանում
Դեղերի գովազդին ներկայացվող պահանջներ

ՀՀ Առողջապահության նախարարությունը հետևողական գործընթաց է սկսել, որը վերաբերում է մեր հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ընթացակարգին...

Դեղագործական շուկա Հրատապ թեմա Հայաստանում
Օրակարգում են մարզային խնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզպետարանների առողջապահության  բաժինների պետերի մասնակցությամբ այսօր կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոլորտում առկա թերությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
Նախարարը Լոռու մարզում

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա առաջինը եղավ Ալավերդու բժշկական կենտրոնում...

Ռոտավիրուսային պատվաստումներ
Ռոտավիրուսային  պատվաստումներ

Վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում կարևորելով պատվաստումների դերը` առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր ռազմավարություն...

Կանխարգելում Վարակաբանություն Հրատապ թեմա Հայաստանում
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ

Նիտրոիմիդազոլի ածանցյալներ: Մետրոնիդազոլը (մետրոգիլ, տրիխոպոլ, ֆլագիլ) զգալիորեն մեծացնում է մարդու լիմֆոցիտներում պտղի վրա քաղցկեղածին ազդեցություն ունեցող քրոմոսոմային աբերացիաների հաճախությունը...

Հղիություն, ծննդաբերություն Դեղամիջոցներ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ստոմատոլոգիա
Նոբելյան մրցանակ
Նոբելյան մրցանակ

Հայտարարվեցին Նոբելյան մրցանակի դափնեկիրները: Այս տարի մրցանակի գումարը կազմել է մոտ 1,2 մլն դոլար: Իսկ բժշկության ոլորտում  մրցանակակիրները երկուսն են...

Բջջային բացահայտում
Բջջային բացահայտում

Ջոն Գյորդոնը և Սինյա Յամանական ապրում են Եվրասիայի տարբեր ծայրերի կղզիներում: Մեկը` Մեծ Բրիտանիայում, մյուսը` Ճապոնիայում: Նրանց բաժանում է ոչ միայն մոլորակի ամենամեծ մայրցամաքը...

Դեպքեր, բացահայտումներ
Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է
Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է

ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան» «Մարիոթ» հյուրանոցի կոնֆերենց-սրահում նոյեմբերի 2-3-ը կազմակերպել էր մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը...

Առողջ երեխա
Ի՞նչ է քիմիաթերապիան
Ի՞նչ է քիմիաթերապիան

Լսել եմ, որ քաղցկեղով հիվանդներին հաճախ նշանակում են քիմիաթերապիայի կուրս: Ի՞նչ է դա և ինչպե՞ս է այն կատարվում: Գ.Գալոյան, ք. Հրազդան...

Բուժում Ուռուցքաբանություն
Քաղաքականությունը բժշկական առաջընթացի աջակից
Քաղաքականությունը բժշկական առաջընթացի աջակից

Բրիտանական Միացյալ թագավորությունը, շնորհիվ վերջին տասնամյակների բարեփոխումների, քարացած կարծրատիպերից հրաժարվելու, նորագույն տեխնոլոգիաները նպատակին ծառայեցնելու ջանքերի...

Հրատապ թեմա Աշխարհում
«H» և «N» վիրուսներ.աշնանային գրոհներ
«H» և «N» վիրուսներ.աշնանային գրոհներ

Սկսվել է այն ժամանակահատվածը, երբ մրսածության պատճառով առաջացող հիվանդությունների հաճախականությունն ավելանում է: Եվ, ինչպես ասում են, սարերի հետևում չէ նաև գրիպը...

Հրատապ թեմա Հայաստանում
Տղամարդիկ սիրո՞ւմ են, արդյոք, կարիերիստ կանանց
Տղամարդիկ սիրո՞ւմ են, արդյոք, կարիերիստ կանանց

Գործարար կնոջ համար դժվար է կյանքի ուղեկից գտնել: Ինչպես համատեղել պրոֆեսիոնալ աշխատանքը և կանացի երջանկությունը: Այս հարցի պատասխանը փորձում են գտնել հոգեբաններն ու փորձագետները...

Սեր, հարաբերություններ, ընտանիք Ես և կարիերան

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ