Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 16-17.2012

Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ

Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ

Նիտրոիմիդազոլի ածանցյալներ: Մետրոնիդազոլը (մետրոգիլ, տրիխոպոլ, ֆլագիլ) զգալիորեն մեծացնում է մարդու լիմֆոցիտներում պտղի վրա քաղցկեղածին ազդեցություն ունեցող քրոմոսոմային աբերացիաների հաճախությունը: Հղիության 1-ին եռամսյակում կարող է ի հայտ գալ սաղմնաթունային ներգործություն, ինչի կապակցությամբ էլ նիտրոիմիդազոլի ածանցյալներ այս փուլում չեն կիրառվում: 2-րդ և 3-րդ եռամսյակներում դրանք նշանակվում են միայն կենսական ցուցումներով: Կրծքով սնուցման ժամանակ հնարավոր են նորածնի ախորժակի բացակայությունը, փսխումն ու դիսկրազիան:

 

Հակասնկային դեղեր են` լևորինը, ամֆոտերիցինը, գրիզեոֆուլվինը, նիստատինը, նատամիցինը (պիմաֆուցին), կլոտրիմազոլը, ֆլուկոնազոլը (դիֆլուկան) և այլն: Փորձում հայտնաբերվել է ամֆոտերիցինի և գրիզեոֆուլվինի արատածին ազդեցությունը: Նշված չեն նիստատինի, նատամիցինի, կլոտրիմազոլի, միկոնազոլի, բիֆոնազոլի արատածին և պտղաթունային ազդեցությունները: Մարդու կողմից տրիազոլային շարքի (ֆլուկոնազոլ կամ դիֆլուկան, իտրակոնազոլ) դեղեր ընդունելու տվյալները չեն պարունակում կիրառման վտանգի մասին տեղեկություններ, սակայն կենդանիների վրա փորձերում ի հայտ են բերվել դրանց մեծ դեղաչափերով թունայնությունը: Կրծքով սնուցման փուլում պետք է խուսափել լևորինի, գրիզեոֆուլվինի, ամֆոտերիցին B-ի, ֆլուկոնազոլի , իտրակոնազոլի կիրառումից:

 

Ստոմատոլոգիական պրակտիկայում կիրառվող ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի (ՈՍՀԴ) ազդեցությունը պտղի վրա

 

Հղիության ժամանակ ցավազերծիչներ ընդունելու անհրաժեշտության դեպքում խորհուրդ է տրվում դրանք կիրառել փոքր դեղաչափերով ու կարճաժամկետ: Հղիության ուշ փուլերում դրանց ընդունումից հնարավոր են ժամկետանց հղիության, հղիի և պտղի արյունահոսության ձևով բարդություններ, բոտալյան ծորանի վաղաժամկետ փակում, թոքային գերճնշում և նորածնի երիկամների ֆունկցիայի խանգարում (Վ.Կուկես, 1999):

 

Մարդու պտղի վրա սալիցիլատների և ինդոմետացինի արատածին ազդեցության գրական տվյալները սակավաթիվ են: Սակայն կենդանիների վրա փորձերում ցույց է տրվել դրանց արատածնությունը: Հղիության ուշ փուլերում այդ դեղերի նշանակում խորհուրդ չի տրվում, քանի որ ացետիլսալիցիլաթթվի` նույնիսկ ախտանշանային ընդունումը (շաբաթական 1 անգամ ) կարող է պտղի վրա թողնել հետևյալ ազդեցությունները.

 

  • սաղմնաթունային` ընդհուպ մինչև սաղմի ներծծումը,
  • արատածին, որը հետծննդյան շրջանում դրսևորվում է սիրտ-անոթային շեղումներով (ձախ փորոքի թերաճ, թոքային գերճնշմամբ միջփորոքային միջնորմի արատ), ստոծանու ճողվածքներով,
  • պտղի աճի դանդաղում` հանգեցնելով բնածին թերաճի:

 

Պտղի քիմքի ճեղքվածքի 599 դեպքի հետազոտությունը ցույց է տվել, որ նման 14,9% նորածին սալիցիլատների ազդեցությանն է ենթարկվել հղիության 1-ին, 11,5%-ը` 2-րդ և 8%-ը` 3-րդ եռամսյակում (I.Saxon, 1975):

 

Գրականության մեջ կան պտղի վրա այլ ՈՍՀԴ-երի` ինդոմետացինի, իբուպրոֆենի, նապրօքսինի, ֆլուֆենամաթթվի և այլ դեղերի ասպիրինանման ազդեցության տվյալներ: Վերոնշյալ դեղերի ընդունումը կարող է դառնալ թրոմբոցիտների վրա ներգործելու արդյունքում պտղի արյունահոսության պատճառ և թունային ներգործության արդյունքում հանգեցնել հղիության երկարաձգման: Ացետիլսալիցիլաթթվի ընդունումից հնարավոր է Ռեյի համախտանիշի զարգացում, դեղի կանոնավոր կիրառումը հրահրում է հակաագրեգանտային ազդեցություն: Ինդոմետացինի ընդունումից կարող են ծագել մանկիկի ցնցումներ:

 

Կրծքով սնուցման փուլում նորածնի վրա մյուս ոչ թմրաբեր ցավազերծիչների և ՈՍՀԴ-երի կողմնակի ազդեցությունների մասին տվյալներ չկան, բայց արտադրողների մեծամասնությունը խորհուրդ է տալիս խուսափել այդ փուլում դրանք կիրառելուց:

 

Հակահիստամինային դեղերի ազդեցությունը պտղի և նորածնի վրա

 

Հղիության ժամանակ հակահիստամինային դեղերի նշանակմանը պետք է զգուշությամբ վերաբերվել` հաշվի առնելով հղիության ընթացքի և պտղի զարգացման մեջ հիստամինի ֆիզիոլոգիական դերը: Հիստամինն ապահովում է սաղմի ներդրման ու զարգացման նպաստավոր պայմաններ: Սրանից զատ` այն կարգավորում է մոր և պտղի միջև փոխանակային պրոցեսներն ու պտղի օրգանաձևավորումը: Հակահիստամինային դեղերի կիրառումը կարող է խաթարել այս մեխանիզմները, ուստի հղիության սկզբում դրանց կիրառումը պետք է արգելել: Կլինիկական պրակտիկայում հղիության ավելի ուշ ժամկետներում դրանք կիրառվում են որպես փսխամարիչներ (ՙծովային՚ և ՙօդային՚ հիվանդությունների ժամանակ): Ծննդաբերությունից առաջ մոր կողմից դիֆենհիդրամինի (դիմեդրոլ) ընդունումը կարող է երեխայի լույս աշխարհ գալուց մի քանի օր անց առաջացնել մանկիկի տարածուն ցնցումներ և փորլուծություն, ինչպես նաև, ժուժկալման դրսևորումներ (Յու.Բելոուսով, Մ.Լեոնովա, 2002):

 

Հակահիստամինային դեղերը թեթևակի  թափանցում են կրծքի կաթի մեջ, ուստի վտանգավոր չեն նորածնի առողջության համար: Բացառություն է ցիմետիդինը: Մոր կողմից կլեմաստին ընդունելուց հնարավոր է երեխայի քնկոտություն:

 

Ստոմոտոլոգիական միջամտությունների ժամանակ կիրառվող ցավազերծիչների ազդեցությունը պտղի և նորածնի վրա

 

Հղիի բերանի խոռոչի պլանային սանացիայի համար նպատակահարմար է ընտրել 12, 22 և 32-րդ շաբաթների միջև ժամանակահատվածը: Այս փուլում արդեն ավարտված է պտղի օրգանաստեղծումը, ընկերքի ձևավորումը, գործում է պտղընկերքային արյունաշրջանառությունը, բարելավված են իմունաբանական կարգավիճակի ցուցանիշները:

 

Հղիներին անհապաղ ստոմատոլոգիական օգնություն  պետք է ցուցաբերվի ցանկացած ժամկետներում` հաշվի առնելով հիվանդի ուղեկցող հիվանդությունն ու ալերգանաբական կարգավիճակը:

 

Հղիության ցանկացած փուլում ստոմատոլոգիական միջամտությունը պետք է լինի բացարձակ անցավ (Ի.Շուգայլով և համահեղինակներ, 1989):

 

Ցավի վերահսկողություն ապահովվում է համապատասխան տեղային անզգայացնողների կիրառմամբ, հոգեբուժական աջակցությամբ ու ըստ ցուցումների նախադեղատոգորմամբ:

 

Տեղեկություններ կան, որ հղիության ժամանակ տեղային անզգայացնողների մեծ դեղաչափերի կիրառումից հնարավոր է նորածինների շնչառության ընկճումը, իսկ պրոկայինի ու պրիլոկայինի կիրառումից` նաև մեթհեմոգլոբինարյունության զարգացումը:

 

Հետազոտությունների հիման վրա (Ի.Շուգայլով, Ա.Ֆինադեև, Օ.Պրոսկուրյակովա, Ե.Շուլգին, Օ.Մոսկովեց, Ս.Ռաբինովիչ, Ն.Դյոմինա, 1989) առաջարկվում է ամբուլատորային ստոմատոլոգիական միջամտությունների ժամանակ հղիների տարբեր խմբերում ռացիոնալ ցավազրկման հետևյալ ընտրությունը.

 

  • առանց ուղեկցող հիվանդության հղիները (տեղային անզգայացման ուղեկցող մեթոդներով արդյունավետ ցավազերծումից զատ) ունեն միայն անդորրաբերների փոքր դեղաչափերի պահանջ:
  • Կոմպենսացված արտասեռական հիվանդություններով հղիներին (տեղային անզգայացումից ու հանգստացնող դեղերից զատ) ցուցված են կենտրոնական ցավազերծիչներ:
  • Մանկաբարձական պաթոլոգիայով հղիների համար (ստոմատոլոգիական միջամտության առանձնապես մեծ վտանգով կանայք) նպատակահարմար է կիրառել հանգստացնող ու խոլինալույծ դեղեր, ինչպես նաև անադեկվատ հուզական ու վեգետատիվ ռեակցիաները կանխելու նպատակով իրականացնել հոգեբուժական նախապատրաստում:

 

«Դեղեր և բժշկություն» 2012  (Սկիզբը նախորդ համարում)

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. moymalish.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առողջապահության ոլորտի 2013թ. բյուջեի քննարկումները

Նոյեմբերի 1-ին ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվեցին «ՀՀ  2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի` առողջապահության ոլորտին վերաբերող քննարկումները...

Հրատապ թեմա Հայաստանում
Դ. Դումանյան. «Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում»
Դ. Դումանյան. «Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում»

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության...

Հրատապ թեմա Հայաստանում
Դեղերի գովազդին ներկայացվող պահանջներ

ՀՀ Առողջապահության նախարարությունը հետևողական գործընթաց է սկսել, որը վերաբերում է մեր հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ընթացակարգին...

Դեղագործական շուկա Հրատապ թեմա Հայաստանում
Օրակարգում են մարզային խնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզպետարանների առողջապահության  բաժինների պետերի մասնակցությամբ այսօր կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոլորտում առկա թերությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
Նախարարը Լոռու մարզում

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա առաջինը եղավ Ալավերդու բժշկական կենտրոնում...

Ռոտավիրուսային պատվաստումներ
Ռոտավիրուսային  պատվաստումներ

Վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում կարևորելով պատվաստումների դերը` առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր ռազմավարություն...

Կանխարգելում Վարակաբանություն Հրատապ թեմա Հայաստանում
Նոբելյան մրցանակ
Նոբելյան մրցանակ

Հայտարարվեցին Նոբելյան մրցանակի դափնեկիրները: Այս տարի մրցանակի գումարը կազմել է մոտ 1,2 մլն դոլար: Իսկ բժշկության ոլորտում  մրցանակակիրները երկուսն են...

Բջջային բացահայտում
Բջջային բացահայտում

Ջոն Գյորդոնը և Սինյա Յամանական ապրում են Եվրասիայի տարբեր ծայրերի կղզիներում: Մեկը` Մեծ Բրիտանիայում, մյուսը` Ճապոնիայում: Նրանց բաժանում է ոչ միայն մոլորակի ամենամեծ մայրցամաքը...

Դեպքեր, բացահայտումներ
Պսորիազի համար պատասխանատու գենը
Պսորիազի համար պատասխանատու գենը

Գիտնականները հաստատում են, որ գտել են այն գենը, որը պատասխանատու է պսորիազի առաջացման և զարգացման համար...

Գենետիկա Մաշկաբանություն
Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է
Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է

ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան» «Մարիոթ» հյուրանոցի կոնֆերենց-սրահում նոյեմբերի 2-3-ը կազմակերպել էր մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը...

Առողջ երեխա
Ի՞նչ է քիմիաթերապիան
Ի՞նչ է քիմիաթերապիան

Լսել եմ, որ քաղցկեղով հիվանդներին հաճախ նշանակում են քիմիաթերապիայի կուրս: Ի՞նչ է դա և ինչպե՞ս է այն կատարվում: Գ.Գալոյան, ք. Հրազդան...

Բուժում Ուռուցքաբանություն
Քաղաքականությունը բժշկական առաջընթացի աջակից
Քաղաքականությունը բժշկական առաջընթացի աջակից

Բրիտանական Միացյալ թագավորությունը, շնորհիվ վերջին տասնամյակների բարեփոխումների, քարացած կարծրատիպերից հրաժարվելու, նորագույն տեխնոլոգիաները նպատակին ծառայեցնելու ջանքերի...

Հրատապ թեմա Աշխարհում
«H» և «N» վիրուսներ.աշնանային գրոհներ
«H» և «N» վիրուսներ.աշնանային գրոհներ

Սկսվել է այն ժամանակահատվածը, երբ մրսածության պատճառով առաջացող հիվանդությունների հաճախականությունն ավելանում է: Եվ, ինչպես ասում են, սարերի հետևում չէ նաև գրիպը...

Հրատապ թեմա Հայաստանում
Տղամարդիկ սիրո՞ւմ են, արդյոք, կարիերիստ կանանց
Տղամարդիկ սիրո՞ւմ են, արդյոք, կարիերիստ կանանց

Գործարար կնոջ համար դժվար է կյանքի ուղեկից գտնել: Ինչպես համատեղել պրոֆեսիոնալ աշխատանքը և կանացի երջանկությունը: Այս հարցի պատասխանը փորձում են գտնել հոգեբաններն ու փորձագետները...

Սեր, հարաբերություններ, ընտանիք Ես և կարիերան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ