Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 16-17.2012

Դեղերի գովազդին ներկայացվող պահանջներ

ՀՀ Առողջապահության նախարարությունը հետևողական գործընթաց է սկսել, որը վերաբերում է մեր հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ընթացակարգին, ինչը առավելապես կարգավորվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2006 թվականի համապատասխան  որոշմամբ:

 

Քաղաքացիներին և իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների  որակը բարելավելու, գովազդի լիցենզավորման գործընթացն առավել թափանցիկ դարձնելու, դեղերի շուկայի գոցազդի ոլորտը կարգավորելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առողջապահության համակարգի հզորացում (HS-STAR) ծրագրի օժանդակությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և տպագրել է «ՀՀ-ում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները» ուղեցույցը, որի շնորհանդեսը` մամուլի ասուլիսի շրջանակներում, տեղի ունեցավ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում:

 

Շնորհանդեսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանը լրագրողներին ներկայացրեց ուղեցույցի հրատարակման բուն նպատակը, այն է` առավել դյուրին դարձնել գովազդի հայտի ներկայացման հետ կապված հարցերը, միաժամանակ, հանդես եկավ Հայաստանի Հանրապետությունում  դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ոլորտին վերաբերող անհրաժեշտ  պարզաբանումներով, պատասխանելով լրագրողների հարցերին, մեկնաբանեց նախարարության կողմից ծառայությունների քաղաքականությունը, ներկայացրեց իրականացվող բարեփոխումներն ու պարզեցումները, որոնք նպատակ ունեն ավելի դյուրին և արագ դարձնել շահառու կողմերի գործողությունները, այն բարեփոխումները, որոնք վերաբերում են քաղաքացիների և իրավաբանական անձանց գովազդի թույլտվության տրամադրման կարգին, բնականաբար, գովազդին ներկայացվող պահանջներին:

 

«ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի առողջապահական համակարգի հզորացում (HS-STAR)» ծրագրի կողմից հրատարակված ուղեցույցը  հասարակության և շահառուների իրազեկվածության բարձրացմանն ուղղված քայլերից է, որը մենք անվճար տրամադրելու ենք շահագրգիռ անձանց և կազմակերպություններին,- իր խոսքում նշեց պարոն Սողոյանը, ընդգծելով, որ մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված թույլտվությունների տրամադրման գործընթացը իրականացվում է նորմատիվ ակտերով սահմանված գովազդատուի և լիազոր մարմնի միջև իրավահարաբերությունների հստակեցման և կիրառման միջոցով: - Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդ իրականացնելու համար շահագրգիռ անձինք Հայաստանում պետք է գործեն հատուկ սահմանված ընթացակարգով` մինչև 30 օրվա ընթացքում: Այս ժամանակահատվածը մենք ձգտել ենք կրճատել մեկ շաբաթով, ինչը նաև դեղամիջոցների շուկայի գովազդի ոլորտը կարգավորելու նպատակ է հետապնդում»: 

 

Ան լիցենզավորման գործակալության պետը, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի առողջապահական համակարգի հզորացում» ծրագրի հանրային կրթության և քաղաքացիական հասարակության ներգրավման թիմի ղեկավար Նարինե Բեգլարյանը պարզաբանեցին Դեղերի գովազդի օրենքի կիրառման ոլորտն ու նպատակը, գովազդի նկատմամբ կիրառվող հեղինակային իրավունքը, գովազդի օրինականությանն ու հավաստիությանը, պատշաճության անհրաժեշտության մանրամասները, գովազդի զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցները, անչափահասների պաշտպանությունը գովազդի տեղաբաշխման և տարածման ժամանակ, ինչպես նաև գովազդային գործունեությամբ զբաղվող անձանց իրավունքներն ու պարտականությունները, անբարեխիղճ գովազդի հետևանքները, վերջինիս հետ կապված պետական վերահսկողություն իրականացնելու կարգը:

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առողջապահության ոլորտի 2013թ. բյուջեի քննարկումները

Նոյեմբերի 1-ին ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվեցին «ՀՀ  2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի` առողջապահության ոլորտին վերաբերող քննարկումները...

Հրատապ թեմա Հայաստանում
Դ. Դումանյան. «Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում»
Դ. Դումանյան. «Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում»

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության...

Հրատապ թեմա Հայաստանում
Օրակարգում են մարզային խնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզպետարանների առողջապահության  բաժինների պետերի մասնակցությամբ այսօր կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոլորտում առկա թերությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
Նախարարը Լոռու մարզում

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա առաջինը եղավ Ալավերդու բժշկական կենտրոնում...

Ռոտավիրուսային պատվաստումներ
Ռոտավիրուսային  պատվաստումներ

Վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում կարևորելով պատվաստումների դերը` առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր ռազմավարություն...

Կանխարգելում Վարակաբանություն Հրատապ թեմա Հայաստանում
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ

Նիտրոիմիդազոլի ածանցյալներ: Մետրոնիդազոլը (մետրոգիլ, տրիխոպոլ, ֆլագիլ) զգալիորեն մեծացնում է մարդու լիմֆոցիտներում պտղի վրա քաղցկեղածին ազդեցություն ունեցող քրոմոսոմային աբերացիաների հաճախությունը...

Հղիություն, ծննդաբերություն Դեղամիջոցներ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ստոմատոլոգիա
Նոբելյան մրցանակ
Նոբելյան մրցանակ

Հայտարարվեցին Նոբելյան մրցանակի դափնեկիրները: Այս տարի մրցանակի գումարը կազմել է մոտ 1,2 մլն դոլար: Իսկ բժշկության ոլորտում  մրցանակակիրները երկուսն են...

Բջջային բացահայտում
Բջջային բացահայտում

Ջոն Գյորդոնը և Սինյա Յամանական ապրում են Եվրասիայի տարբեր ծայրերի կղզիներում: Մեկը` Մեծ Բրիտանիայում, մյուսը` Ճապոնիայում: Նրանց բաժանում է ոչ միայն մոլորակի ամենամեծ մայրցամաքը...

Դեպքեր, բացահայտումներ
Պսորիազի համար պատասխանատու գենը
Պսորիազի համար պատասխանատու գենը

Գիտնականները հաստատում են, որ գտել են այն գենը, որը պատասխանատու է պսորիազի առաջացման և զարգացման համար...

Գենետիկա Մաշկաբանություն
Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է
Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է

ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան» «Մարիոթ» հյուրանոցի կոնֆերենց-սրահում նոյեմբերի 2-3-ը կազմակերպել էր մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը...

Առողջ երեխա
Ի՞նչ է քիմիաթերապիան
Ի՞նչ է քիմիաթերապիան

Լսել եմ, որ քաղցկեղով հիվանդներին հաճախ նշանակում են քիմիաթերապիայի կուրս: Ի՞նչ է դա և ինչպե՞ս է այն կատարվում: Գ.Գալոյան, ք. Հրազդան...

Բուժում Ուռուցքաբանություն
Քաղաքականությունը բժշկական առաջընթացի աջակից
Քաղաքականությունը բժշկական առաջընթացի աջակից

Բրիտանական Միացյալ թագավորությունը, շնորհիվ վերջին տասնամյակների բարեփոխումների, քարացած կարծրատիպերից հրաժարվելու, նորագույն տեխնոլոգիաները նպատակին ծառայեցնելու ջանքերի...

Հրատապ թեմա Աշխարհում
«H» և «N» վիրուսներ.աշնանային գրոհներ
«H» և «N» վիրուսներ.աշնանային գրոհներ

Սկսվել է այն ժամանակահատվածը, երբ մրսածության պատճառով առաջացող հիվանդությունների հաճախականությունն ավելանում է: Եվ, ինչպես ասում են, սարերի հետևում չէ նաև գրիպը...

Հրատապ թեմա Հայաստանում
Տղամարդիկ սիրո՞ւմ են, արդյոք, կարիերիստ կանանց
Տղամարդիկ սիրո՞ւմ են, արդյոք, կարիերիստ կանանց

Գործարար կնոջ համար դժվար է կյանքի ուղեկից գտնել: Ինչպես համատեղել պրոֆեսիոնալ աշխատանքը և կանացի երջանկությունը: Այս հարցի պատասխանը փորձում են գտնել հոգեբաններն ու փորձագետները...

Սեր, հարաբերություններ, ընտանիք Ես և կարիերան

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ