Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 16-17.2012

Դ. Դումանյան. «Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում»

Դ. Դումանյան. «Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում»

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության և դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրների լուծման ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը»։ 

 

«Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից տրված հանձնարարություններից բխող այս ծրագիրը երկու շաբաթ առաջ հաստատվել է ՀՀ կառավարության  կողմից։ Առաջիկա 6-7 ամիսների ընթացքում այն մեր աշխատանքի ուղեցույցն է լինելու»,- բացելով նիստը, ասաց Դերենիկ Դումանյանը։ 

 

Կոլեգիայի անդամներին ներկայացնելով ծրագիրը, աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը նշեց, որ առաջին հերթին խնդիր է դրվել լուծում տալ առողջապահության  ոլորտում պետական վերահսկողության և դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրներին։ Դրանք են՝ առողջապահության ոլորտում պետական վերահսկողության մեխանիզմների և  կառուցվածքների անկատարությունը, դեղերի գրանցման մեխանիզմների բարդության ու  վերագրանցման մեխանիզմների բացակայության պատճառով դեղերի ֆիզիկական մատչելիությանն առնչող խնդիրները, դեղերի շրջանառության բոլոր փուլերում անվտանգության և որակի ապահովման մեխանիզմների անկատարությունը։ Փաստվեց, որ օրենսդրական դաշտի անկատարության արդյունքում 2000 թվականից հետո նախարարությունը դեղերի ոլորտում տեսչական վերահսկողության գործառույթներ չի իրականացրել, ինչի արդյունքում մարդկանց առողջության ու կյանքի համար կարևոր այս ոլորտը դուրս է մնացել պատշաճ վերահսկողությունից։

 

Բանախոսն ընդգծեց, որ առողջապահության  ոլորտում պետական վերահսկողություն  իրականացնլու նպատակով ՀՀ նախագահի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության բազայի վրա ստեղծվում է առողջապահական տեսչություն՝  նույն հաստիքներով։  Տեսչությունը հանրապետության ողջ տարածքում կապահովի դեղերի, բժշկական օգնության և սպասարկման որակի ու անվտանգության, առողջապահական գովազդի, բուժօգնության պետական պատվերի ծավալների, ֆինանսավորման և նպատակային ծրագրերի կատարման արդյունավետության, դեղերի գների նկատմամբ վերահսկողության, մշտադիտարկման և վերլուծության իրականացումը: Իսկ մինչ այդ դեղերի շրջանառության նկատմամբ վերահսկողություն կիրականացնի ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը»։ Ի դեպ, նախատեսվում է նաև այս կենտրոնի հզորացում։

 

Կարևորվում է դեղերի գների պետական կարգավորման հարցը։ Այս ուղղությամբ նախատեսվում են թե՛ պետական գնումների բաց մրցույցներ, թե՛ անմիջապես արտադրողի հետ բանակցություններ։

 

Նշվեց, որ մինչև նոյեմբերի 30-ը կմշակվեն և ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կհաստատվեն բուժման սխեմաներ այն հիվանդությունների համար, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը հիվանդներին տրվում են անվճար:   

 

Դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելության ապահովման նպատակով կդյուրացվի դեղերի պետական գրանցման կարգը, կներդրվի դրանց վերագրանցման պարզեցված մեխանիզմ։ 

 

Ներկայացվեցին ծրագրով նախատեսված բազմաթիվ այլ քայլեր, որոնք միտված են ինչպես տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակի, այնպես էլ դեղերի շրջանառության բոլոր փուլերում դրանց անվտանգության ու որակի ապահովմանը։ Այս ենթատեքստում կարևորվեց նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող  50% և ավելի պետական մասնակցությամբ առևտրային և պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքվող պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրերում նախատեսվող այն դրույթները, որոնք հնարավորություն կնձեռեն վերահսկողություն սահմանել ինչպես գնման գործընթացների կազմակերպման, այնպես էլ բժշկական օգնության և սպասարկման որակի նկատմամբ։ Ավելին՝ 2013-ի պայմանագրում կամրագրվի տվյալ բուժհաստատությունում բուժաշխատողների նվազագույն աշխատավարձ։  

 

Նշվեց նաև,  որ նախարարությունը լուրջ աշխատանքներ կտանի պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման ուղղությամբ։ 

 

Ուշադրության կենտոնում էին նաև բժշկական կադրերի վերապատրաստմանը և շարունակական կրթությանը, մասնագետների  լիցենզավորմանը կամ որակավորմանը, արդյունավետ կառավարմանը, ֆինանսավորման մեխանիզսմներին, հանրային առողջապահությանը վերաբերող և այլ հարցեր։

 

Կոլեգիայի անդամները հանդես եկան նաև առաջարկություններով։ Արա Մինասյանը կարևորեց մարզային առողջապահակցանցի օպտիմալացման,  ինչպես նաև սանավիացիայի վերականգնման հարցերը։ 

 

Որոշվեց երկու հարցն էլ ընդգրկել նախարարության ծրագրում։ 

 

Արա Բաբլոյանը նշեց, որ բավական լավ ծրագիր է  մշակված և ոչինչ չի կարող խանգարել այն կյանքի կոչելուն։ Մանավանդ, որ արդեն իսկ բավական աշխատանքներ արվել են։ 

 

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հավելեց, որ մինչ առողջապահական տեսչությունը կսկսի իր աշխատանքները, նախարարությունը ողջ հանրապետությունում լուրջ ուսումնասիրություններ է իրականացնում բոլոր ոլորտներում։ 

 

«Այսօր կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում։ Խնդիրներ կան, որոնց  շատ արագ լուծումներ կտրվեն։ Խնդիրներ էլ կան, որոնք տարիների ընթացքում կկարգավորվեն։ Մենք ժամանակ չունենք և համատեղ ուժերով պիտի լծվենք համակարգի առջև ծառացած խնդիրները լուծելուն։ Կոլեգիայի այս նիստին մասնակցում են նաև մարզպետարանների առողջապահության բաժինների պետերը և Երևանի քաղաքապետարանի նորանշանակ վարչության պետը։ Նրանք տեղերում կներկայացնեն մեր այս ծրագիրը։ Երևանը մեր ամենաշատ բուժհաստատություններով համալրված կենտրոնն է, և բարեփոխումների շունչն ամենաշատ մայրաքաղաքում պիտի զգացվի»,- ամփոփելով քննարկումն ասաց Դերենիկ Դումանյանը։

 

Կոլեգիան հավանության արժանացրեց ներկայացված ծրագիրը և հանձնարարեց կազմել հստակ ժամանակացույց ու պատասխանատուներ` այն անշեղորեն կյանքի կոչելու համար։

 

Օրակարգում նաև «ՄԻԱՎ/ՁԻԱՀ ներկայի իրավիճակային վերլուծություն և 2012-2015թթ. նոր ազգային ծրագրի ընդունում» հարցն էր։ Կոլեգիան այն ընդունեց։

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առողջապահության ոլորտի 2013թ. բյուջեի քննարկումները

Նոյեմբերի 1-ին ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվեցին «ՀՀ  2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի` առողջապահության ոլորտին վերաբերող քննարկումները...

Հրատապ թեմա Հայաստանում
Դեղերի գովազդին ներկայացվող պահանջներ

ՀՀ Առողջապահության նախարարությունը հետևողական գործընթաց է սկսել, որը վերաբերում է մեր հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ընթացակարգին...

Դեղագործական շուկա Հրատապ թեմա Հայաստանում
Օրակարգում են մարզային խնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզպետարանների առողջապահության  բաժինների պետերի մասնակցությամբ այսօր կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոլորտում առկա թերությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
Նախարարը Լոռու մարզում

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա առաջինը եղավ Ալավերդու բժշկական կենտրոնում...

Ռոտավիրուսային պատվաստումներ
Ռոտավիրուսային  պատվաստումներ

Վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում կարևորելով պատվաստումների դերը` առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր ռազմավարություն...

Կանխարգելում Վարակաբանություն Հրատապ թեմա Հայաստանում
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ

Նիտրոիմիդազոլի ածանցյալներ: Մետրոնիդազոլը (մետրոգիլ, տրիխոպոլ, ֆլագիլ) զգալիորեն մեծացնում է մարդու լիմֆոցիտներում պտղի վրա քաղցկեղածին ազդեցություն ունեցող քրոմոսոմային աբերացիաների հաճախությունը...

Հղիություն, ծննդաբերություն Դեղամիջոցներ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ստոմատոլոգիա
Նոբելյան մրցանակ
Նոբելյան մրցանակ

Հայտարարվեցին Նոբելյան մրցանակի դափնեկիրները: Այս տարի մրցանակի գումարը կազմել է մոտ 1,2 մլն դոլար: Իսկ բժշկության ոլորտում  մրցանակակիրները երկուսն են...

Բջջային բացահայտում
Բջջային բացահայտում

Ջոն Գյորդոնը և Սինյա Յամանական ապրում են Եվրասիայի տարբեր ծայրերի կղզիներում: Մեկը` Մեծ Բրիտանիայում, մյուսը` Ճապոնիայում: Նրանց բաժանում է ոչ միայն մոլորակի ամենամեծ մայրցամաքը...

Դեպքեր, բացահայտումներ
Պսորիազի համար պատասխանատու գենը
Պսորիազի համար պատասխանատու գենը

Գիտնականները հաստատում են, որ գտել են այն գենը, որը պատասխանատու է պսորիազի առաջացման և զարգացման համար...

Գենետիկա Մաշկաբանություն
Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է
Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է

ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան» «Մարիոթ» հյուրանոցի կոնֆերենց-սրահում նոյեմբերի 2-3-ը կազմակերպել էր մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը...

Առողջ երեխա
Ի՞նչ է քիմիաթերապիան
Ի՞նչ է քիմիաթերապիան

Լսել եմ, որ քաղցկեղով հիվանդներին հաճախ նշանակում են քիմիաթերապիայի կուրս: Ի՞նչ է դա և ինչպե՞ս է այն կատարվում: Գ.Գալոյան, ք. Հրազդան...

Բուժում Ուռուցքաբանություն
Քաղաքականությունը բժշկական առաջընթացի աջակից
Քաղաքականությունը բժշկական առաջընթացի աջակից

Բրիտանական Միացյալ թագավորությունը, շնորհիվ վերջին տասնամյակների բարեփոխումների, քարացած կարծրատիպերից հրաժարվելու, նորագույն տեխնոլոգիաները նպատակին ծառայեցնելու ջանքերի...

Հրատապ թեմա Աշխարհում
«H» և «N» վիրուսներ.աշնանային գրոհներ
«H» և «N» վիրուսներ.աշնանային գրոհներ

Սկսվել է այն ժամանակահատվածը, երբ մրսածության պատճառով առաջացող հիվանդությունների հաճախականությունն ավելանում է: Եվ, ինչպես ասում են, սարերի հետևում չէ նաև գրիպը...

Հրատապ թեմա Հայաստանում
Տղամարդիկ սիրո՞ւմ են, արդյոք, կարիերիստ կանանց
Տղամարդիկ սիրո՞ւմ են, արդյոք, կարիերիստ կանանց

Գործարար կնոջ համար դժվար է կյանքի ուղեկից գտնել: Ինչպես համատեղել պրոֆեսիոնալ աշխատանքը և կանացի երջանկությունը: Այս հարցի պատասխանը փորձում են գտնել հոգեբաններն ու փորձագետները...

Սեր, հարաբերություններ, ընտանիք Ես և կարիերան

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ