Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 14-15.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Կյանքը շարունակվում է. փոխպատվաստված օրգաններով մարդկանց համաշխարհային մարզական խաղերին ընդառաջ

Կյանքը շարունակվում է. փոխպատվաստված օրգաններով մարդկանց համաշխարհային մարզական խաղերին ընդառաջ

Շուրջ 24 տարվա պատմություն ունի «Արաբկիր» բարեգործական հիմնադրամի և դրա շվեյցարացի ու բելգիացի հիմնադիրների կողմից ստեղծված «Ստեֆան Էլմաս» հիմնադրամի համագործակությունը, որն սկսվել է 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրհասական օրերին` երիկամային խնդիրներով մարդկանց, մասնավորապես, երեխաներին օգնություն ցուցաբերելու առաքելությամբ:

 

Հենց այս երկու հիմնադրամների համագործակցության և վերջինիս աջակցությամբ, օրերս մայրաքաղաքի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպվել էր միջոցառում, որը դարձավ փոխպատվաստված օրգաններով մարդկանց համաշխարհային մարզական խաղերին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության յուրօրինակ մեկնարկը:

 

Փոխպատվաստված օրգաններով մարդկանց համաշխարհային խաղերը հիմնադրվել է 1978-ին, Լոնդոնում` նպատակ ունենալով շարժել մարդկության գութը` փոխպատվաստման նպատակով նվիրաբերել անհրաժեշտ օրգաններ, փրկելու մարդկային հազարավոր կյանքեր, ովքեր հետագայում կարող են ինտեգրվել հասարակությանը, ապրել լիարժեք կյանքով, անգամ մասնակցել համաշխարհային մարզախաղերին:

 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, շահագրգիռ բժշկական հաստատությունների ներկայացուցիչներ, փոխպատվաստված մարդկանց համաշխարհային մարզախաղերի կազմակերպման ջատագովներ` Շվեյցարիայից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից:

 

Միջոցառում-բարեգործական համերգի սկզբում նշվեց, որ հանիրավի մոռացության մատնված հայազգի երգահան և դաշնակահար Ստեֆան Էլմասին երկրորդ կյանքի է կոչել «Ստեֆան Էլմաս» հիմնադրամի առաջին գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Ալեքսանդր Սիրանոսյանը` նրա ստեղծագործությունների զանազան կատարումները մասսայականացնելով Եվրոպայում, նաև Հայաստանում: Ուշագրավ է, որ կազմակերպված համերգների և վաճառված սկավառակների ամբողջ հասույթը փոխանցվում է «Հայաստանում երիկամներով հիվանդ երեխաների համար շվեցարական հիմնադրամին», որը Սպիտակի երկրաշարժից ի վեր, Հայաստանում «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հետ մեկտեղ, իրականացնում է զարգացման և համագործակցության լայնածավալ ծրագիր:

 

Միջոցառման մասնակիցներին ողջունելուց հետո,  ԱԺ մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ երկրաշարժի առաջին ծանր ամիսներին, երբ «Արաբկիր» մանկական բժշկական կենտրոնն անգամ հեմոդիալիզի սարք չուներ, որ կարողանար օգնել երիկամային ծանր վանսվածքներով աղետի ենթարկված երեխաներին: «Հենց այս պահին մեզ օգնության հասան շվեյցարացի, բելգիացի մեր գործընկերները` իրենց հետ բերելով անհրաժեշտ սարքեր, դեղեր, մասնագետ բժիշկների և քույրերի խումբ: Ու՞մ մտքով կանցներ, որ այսքան կարճ ժամանակամիջոցում մենք ոչ միայն կանոնավոր կերպով կարող ենք լուծել երեխաների երիկամային անբավարարության հետ կապված ցանկացած խնդիր, կիրականացնենք 119 երեխայի երիկամի փոխպատվաստում: Նրանցից շատերն այսօր կարող են դառնալ փոխպատվաստված օրգաններով մարդկանց համաշխարհային մարզական խաղերի մասնակից»,-ասաց Ա.Բաբլոյանը:

 

Այնուհետև, պարոն Բաբլոյանը շնորհակալություն հայտնեց Ժան-Պիեռ Բեռնարին, այս մարզախաղերի հիմնադիր, բժիշկ Մորիս Սլապակին, արտասահմանցի այն բոլոր բարեկամներին, ովքեր անշահախնդիր օգնության ու համագործակցության ձեռք են մեկնել երիկամային անբավարարությամբ տառապող երեխաներին, հայ բժիշկներին ու բուժքույրերին, անհրաժեշտ գիտելիքներ, փորձ հաղորդելու գործում և հնարավորություն ընձեռեցին Հայաստանի ներկայացուցիչներին ևս մասնակցելու փոխպատվաստված մարդկանց համաշխարհային մարզախաղերին:

 

Մորիս Սլապակը, շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, նշեց, որ օգնել է փոխպատվաստման ենթակա ավելի քան 600 հայ քաղաքացիների:

 

Ժան Պիեռ Բեռնարը վերհիշեց երկրաշարժի ծանր օրերը, երբ արձագանքելով աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի կոչին, իր խմբով ու սարքավորումներով ժամանել է աղետի գոտի, հնրավորինս օգնելու հայ երեխաներին, մտքով չանցկացնլով, որ հայ բժիշկներին ու բուժքույրերին մասնագիտական գիտելիքներ հաղորդելուց զատ, համագործակցելու և շարունակական օգնության ծրագրեր է իրականացնելու:

 

Միջոցառման ավարտին, բարեգործական համերգի ընթացքում հնչեցին բացառապես Սեֆան Էլմասի դաշնամուրային և վոկալ ստեղծագործությունները, մրցանակակիրների կատարմամբ: 

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 14-15.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ